Երևան, 09.Դեկտեմբեր.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Լակմուսի թուղթ՝ բոլորի համար․ «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Թուրքիայի բացահայտ աջակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախում իրականացվող ցեղասպանության հարցը բարձրացվեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստում: Մեր հայրենակիցների մի մասը, հնարավոր է, չնայած ուշ գիշերվան (ո՞ր նորմալ մարդն է հիմա կարողանում քնել), ուշադիր հետևում էր այդ նիստի ընթացքին, հնչող ելույթներին, տրվող գնահատականներին: Ասել, թե օտարների, այլ երկրների ներկայացուցիչների կողմից հնչեցվող գնահատականներում շատ անակնկալներ կային, այնքան էլ ճիշտ չի լինի:

Օրինակ` Ռուսաստանի ներկայացուցիչն աշխատում էր որոշակի հավասարակշռություն պահել` թերևս ելնելով «խաղաղապահ առաքելություն» ունենալու կարգավիճակից, միաժամանակ խորհրդային քարոզչության հանգվույն՝ անընդհատ, հատուկ ընդգծելով իր ներկայացրած պետության ու նրա ղեկավարի դերակատարումը՝ տարածաշրջանում ռազմական գործողությունները 2020-ի 44-օրյա պատերազմի ժամանակ դադարեցնելու, եռակողմ հայտարարության, նաև այս օրերին կրակի դադարեցման հարցերում:

Արևմտյան տերությունների ներկայացուցիչները շեշտը դնում էին Արցախի հայության դեմ ցեղասպանական բնույթի գործողությունների, մարդկանց տարրական իրավունքների շարունակական ոտնահարումների անթույլատրելիության վրա, իսկ հանդիմանանքներն էլ ուղղված էին Ադրբեջանին: Հիմնականում այն առումով, որ անթույլատրելի բան են անում, և այդպես շարունակ: Այդ առումով կարելի է հիշատակել հատկապես Ֆրանսիայի, Գերմանիայի ներկայացուցիչների հնչեցրած դիրքորոշումները: Միացյալ Նահանգների ներկայացուցիչը խոսեց Արցախի հայությանը երաշխիքներ տրամադրելու մասին, նմանապես չմոռացավ Ադրբեջանին կոչ անել, որ անհապաղ դադարեցնի ռազմական գործողությունները: Մեծ հաշվով, իսկապես էլ հնչեցված դիրքորոշումներում առանձնապես անակնկալ կամ անսպասելի բան չկար: Ամեն մեկը՝ իր շահին համահունչ արտահայտվեց:

Այդ համատեքստում Թուրքիայի ներկայացուցիչը, բնականաբար արդարացնելով Ադրբեջանի կողմից հայերի ցեղասպանության իրականացումը, չմոռացավ էլի «Զանգեզուրի միջանցքի» մասին հիշատակել՝ հասկացնելով ՄԱԿ-ի ԱԽ հրատապ նիստին հավաքված «միջազգային հանրությանը», որ այդ բոլոր ելույթներն իրենց համար նույնն են, ինչ գայլի գլխին Ավետարան կարդալը: Դա չափազանց պարզ ակնարկ էր չհասկանալու համար, որ Արցախում հայության բնաջնջումն իրականացնելուց հետո Ադրբեջանն ու Թուրքիան անմիջապես հարձակվելու են Հայաստանի Հանրապետության վրա՝ «միջանցք բացելու» անվան տակ Սյունիքը զավթելու ակնհայտ նպատակադրմամբ: Հատկանշական է, որ ՄԱԿ-ի ԱԽ երեկվա հրատապ նիստում ելույթ ունեցողներից ոչ մեկը, կոնկրետ՝ «միջազգային հանրության» ոչ մի ներկայացուցիչ չընդունեց սեփական մեղավորությունը կատարվող ողբերգության մեջ: Բանն այն է, որ դեռևս օգոստոսին Հայաստանի պահանջով արդեն հրավիրվել էր ՄԱԿ-ի ԱԽ հրատապ նիստ՝ Արցախի խնդրով, կոնկրետ՝ Ադրբեջանի կողմից Արցախը կես տարուց ավելի շրջափակելու, այդպիսով հումանիտար աղետ ստեղծելու հարցով: Բայց այն ժամանակ ՄԱԿ-ը որևէ հետևության չհանգեց:

Ու այդպիսով ստացվեց, որ ՄԱԿ-ի ԱԽ օգոստոսյան նիստը գործնականում լեգիտիմացրեց Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 19-ին Արցախի հայության դեմ ծավալած ցեղասպանական բնույթի հարձակումը, որին ադրբեջանական թուրքերը «հակաահաբեկչական գործողություն» անվան տակ են հրամցնում միջազգային հանրությանը: Եվ երեկ, ահա, «պոստ ֆակտում» հավաքվել էր նույն «միջազգային հանրությունը» և մեկումեջ սրտաճմլիկ ելույթներ էր ունենում ցեղասպանության ենթարկվող հայերի, Ադրբեջանի կողմից «ռազմական գործողությունների» անթույլատրելիության մասին, գեղեցիկ, գուցե շատերի համար սրտաշահ բաներ էր ասում մարդու իրավունքների, կյանքի երաշխիքների վերաբերյալ: Ինչևէ: Դա երկդիմի պահվածքի ու «կռվից հետո բռունցքներ ճոճելու» տպավորություն էր թողնում, իսկ առանձին ելույթներից ուղղակիորեն նավթի հոտ էր փչում: Դե, «միջազգային հանրության» համար, մեծ հաշվով, ադրբեջանական նավթը, սեփական շահերը շատ ավելի թանկ են, քան հայ երեխաների արյունը:

ՄԱԿ-ի ԱԽ նիստում, ամեն դեպքում, կարևոր էին Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչների ելույթները: Սկսենք Հայաստանը ներկայացնող ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթից: Այդ ընդարձակ խոսքն, իհարկե, մանրամասն այստեղ չենք մեջբերի, մանավանդ, որ շատերը լսել են, իսկ մյուսներն էլ հնարավորություն ունեն պաշտոնական աղբյուրներում գտնել այն ու հանգամանորեն ծանոթանալ: Թույլ տանք մեզ նկատել, որ այս անգամ Արարատ Միրզոյանի ելույթը բավականին խնամքով էր նախապատրաստվել, բավականին ընդգրկուն էր, սևեռված էր Արցախի հայության կենսական իրավունքների ու դրանց ապահովման անհրաժեշտության վրա, կային կոնկրետ առաջարկություններ՝ ՄԱԿ-ի հովանու ներքո որոշակի քայլեր կատարելու մասին: Եթե հաշվի առնենք, որ ելույթ էր ունենում Արցախը պաշտոնապես ուրացած, Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչած իշխանության ներկայացուցիչը, ապա Արարատ Միրզոյանի ելույթը, կարելի է ասել, վատը չէր, նույնիսկ անակնկալ կերպով վատը չէր:

Ավելին, Արարատ Միրզոյանը փաստական նշումներով, եղելությունների նկարագրությամբ ու թվարկումով մերկացրեց Արցախի հայության դեմ Ալիևի, Ադրբեջանի վարած ցեղասպանական քաղաքականությունն ու այս օրերին շարունակվող բացահայտ ոճրագործությունը՝ մարդկության դեմ հանցանքները: Ի դեպ, երբ Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովը սկսեց ելույթ ունենալ, Արարատ Միրզոյանը լքեց դահլիճը: Սա շատերը համարեցին գրեթե հերոսական արարք: Իհարկե, փոքրիշատե արժանապատվություն ունեցող որևէ մեկը հազիվ թե կարողանար լսել Բայրամովի զառանցանքները: Սակայն վստահ ենք, որ Միրզոյանն, այնուամենայնիվ, ծանոթացել է հանցագործ, ցեղասպան, ահաբեկիչ երկրի ԱԳ նախարարի ելույթին, որը Հայաստանի ներկայացուցչի ելույթի տպավորությունը թուլացնելու համար երկարաշունչ ստերի հետ միասին պարզապես մեջբերեց...

Արարատ Միրզոյանի անմիջական շեֆի՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, թե Արցախի բնակիչների կյանքին ոչինչ չի սպառնում: Ու ընդհանրապես, եթե նկատել եք, թե՛ նույն «միջազգային հանրությունը», թե՛ նույնիսկ թշնամիները Արցախում կատարվողը արդարացնում ու լեգիտիմացնում են՝ առաջին հերթին հղում տալով Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին...

Ա.ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սուպերվարչապետական համակարգի պահպանմանը զուգադրվելու է կախյալ դատական համակարգի ձևավորումը. ի՞նչ հետևանքների կարող է այն հանգեցնելՌուսաստանը Հայաստանին զրկում է եկամտի և վաճառքի շուկաներից․ «Փաստ»Իսրայելական բանակը հայտարարել է լիբանանյան տարածքին պատասխան հարվածներ հասցնելու մասին ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է «Բաստիոնների» վերաբերյալ Ադրբեջանի մեղադրանքներին Կանադան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը «Եթե խաղաղության պայմանագիրը չստորագրվի, վատ կլինի ողջ տարածաշրջանի համար»․ Ալիև Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 20 չվերթ է հետաձգվել ու չեղարկվել «Չափազանց լավ որդի՝ իր ծնողների, կատարյալ ամուսին՝ իմ, և լավ հայր՝ իր բալիկների համար». փոխգնդապետ Կարեն Հակոբյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին Մատաղիսում. «Փաստ»Ջուր չի լինելու․ ջուր հավաքեք Գերիների փոխանակո՞ւմ, թե՞ Ալիեւի նախընտրական քարոզարշավի մեկնարկ100․000 դրամ միանվագ վճարումների մասին. Նաիրի ՀոխիկյանՊուտինը կարող է շրջանցել ՍտալինինՍյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է, Տավուշի տարածաշրջանում թույլ անձրև է տեղում Նախկին Խնայբանկում ներդրված դրամական ավանդների փոխհատուցման վճարումները կշարունակվեն նաև 2024 թվականին. «Փաստ»Շիրակի մարզում Opel-ը բախվել է կայանված GAZelle-ին, որն էլ վրաերթի է ենթարկել քաղաքացուն. կան տուժածներ Երբ ախորժակն իսկապես էլ ուտելիս է բացվում. «Փաստ» Իշխանազավթման խրոնիկան. «Փաստ»Ադրբեջանին միլիարդավոր դոլարների զենք, տեխնիկա հանձնողները խոսում են նախորդ շրջափուլերում գնված սպառազինության տարեթվերից ու որակից. Տիգրան Աբրահամյան Ի՞նչ իրավիճակ է Հայաստանի և Լարսի ճանապարհներին Տարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 9-ին Առանցքային գաղափարախոսությունը՝ ցինիզմ. «Փաստ»Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի հանդիպմանը քննարկվել են առևտրատնտեսական համագործակցության հարցեր «Ամբոխահաճ քաղաքական խոսույթը մեկ բան է, կիրառական քաղաքականությունը՝ մեկ այլ բան». «Փաստ»Տեղի է ունեցել «Սիթի օֆ Սմայլ» հիմնադրամի ամենամյա բարեգործական ընթրիքը․ այն այս տարի կազմակերպվել էր «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի հետ համատեղ. Իվետա Տոնոյան Բացառված չէ, որ շուտով Ալավերդիում ականատես լինենք ներիշխանական բախումների. «Փաստ»Չալաբյանի հարցով դատախազությունը հայտնվել է «ցայտնոտի» մեջ. «Փաստ»Աշխատանքից կազատվի ոչ միայն մանկապարտեզի աշխատակիցը, այլ նաև տնօրենը. «Փաստ»Ինչո՞ւ է օտարերկրյա կազմակերպությունը ուսումնասիրություններ արել Հայաստանում. «Փաստ»Ռուս և բելառուս մարզիկներն Օլիմպիական խաղերին կմասնակցեն չեզոք դրոշի ներքո Կրեմլում հայտարարել են Պուտինի շուրջ ռուսների համախմբման մասին Ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերինՋուր չի լինելուՀամաժողով «Մարդու իրավունքների ոտնահարումը՝ Բաքվից Երևան. ազդարարել, կանխարգելել, վերականգնել»․ Քրիստինե Վարդանյան40-ից ավելի անգամ ինքնասպանության փորձ կատարած տղամարդը հերթական անգամ սպառնում է կամրջից ցած նետվել Երևանում և մարզերում լույս չի լինելուՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածելԿասպից ծովի ադրբեջանական հատվածը ցնցվել էՎերջին 30 տարիների բյուջեներն ուղղված չեն եղել ՀՀ զարգացմանը, իսկ այժմ ավելի վտանգավոր քայլեր են կատարվում․ Նաիրի Սարգսյան Ազատությո՛ւն Արմեն Աշոտյանին, ազատությո՛ւն մեր բոլոր քաղբանտարկյալներին․ Տիգրան Աբրահամյան Վերին Լարսի ճանապարհին շուրջ 1500 հայկական բեռնատար է կանգնած․ Sputnik Արմենիա Ողբերգական դեպք՝ Երևանում․ սեփական տան վերելակի հորանում հայտնաբերվել է տղամարդու դիՖրանսիան ևս 15 միլիոն եվրո օգնություն կհատկացնի Հայաստանին, Արցախից տեղահանվածներինՓարաքարում կրակոցներ արձակողը ինքնակամ ներկայացել է ոստիկանություն․ ևս 2-ը որոնվում են Արարատ Միրզոյանը Հունաստանի ԱԳ նախարարին հրավիրել է Երևան ՀՀ-ում շրջանառվում է հոնկոնգյան գրիպը․ Sputnik Արմենիա Ադրբեջանը Հադրութում ոչնչացնում է հայկական հետքըՏնտեսությունում վտանգավոր քայլեր են արվում, սա Հայաստանի տակ դրվող ռումբ է. Նաիրի Սարգսյան Պետք չէ նստել երեք հազար կմ հեռավորության վրա և նեղացածի վարքագիծ դրսևորել. Արշակ Կարապետյան ԱրարատԲանկը՝ 2023թ.-ի Լավագույն ենթապահառու բանկ ՀՀ-ում՝ ըստ Global Finance ամսագրիՊԵԿ-ը հորդորում է ժամանակավոր ներմուծված ավտոմեքենաները մաքսազերծել հնարավորինս շուտ՝ չթողնելով վերջին օրերին