Ереван, 18.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Ոչ ոք չի կարողանում այդ բացը լրացնել». Վարդան Պողոսյանը զոհվել է հոկտեմբերի 2-ին «Բոգոլի» կոչվող բարձունքում․ «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեք քույրերի կրտսեր եղբայրն է Վարդանը: Նրա մասին զրուցել ենք կնոջ՝ Աննայի հետ: «Ծնունդով ես էլ եմ Վարդենիսից, ինչպես և Վարդանը, բայց երկար ժամանակ էր, ինչ քաղաքում էինք բնակվում: Այնպես ստացվեց, որ ամռանը եկել էի պապիկիս տուն, իրենք էլ հարևաններ էին: Ծանոթացանք, սիրահարվեցինք, ընտանիք կազմեցինք»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Աննան:

Վարդանի և Աննայի ընտանիքում երեք աղջիկ է ծնվում: «Մեր մեծ աղջկա ծնունդից մի քանի տարի անց ծնվեցին մեր զույգ աղջիկները: Շատ էր հպարտանում նրանցով, ամեն տեղ ասում էր՝ զույգ աղջիկ եմ ունեցել: Նվիրված հայրիկ էր, չափից դուրս ուշադիր ու հոգատար ամուսին: Բարի ու կամեցող էր Վարդանը, անասելի աշխատասեր: Երբ ինչ-որ առիթի պիտի մասնակցեր, պարտադիր իր զինվորական հագուստն էր հագնում, այն շատ էր սիրում, հպարտանում էր իր ծառայությամբ»,-նշում է մեր զրուցակիցը:

Վարդանի ժամկետային զինծառայությունը 2005-2007 թթ. անցել է Արցախի Հանրապետությունում՝ Հադրութում: 2014 թ.-ին պայմանագրային զինծառայության է անցել ՀՀ ԶՈւ սահմանապահ զորքերում, ծառայել է Վարդենիսի տարածաշրջանի զորամասերում, Աննայի խոսքով՝ Արտանիշում, Կարճաղբյուրում, Զոդում: Վարդանը մասնակցել է Քառօրյա պատերազմին, ստացել է ենթասպայի կոչում, արժանացել է պատվոգրերի: «Նախքան ծառայության անցնելը, իրեն ասում էի՝ արի տեղափոխվենք Երևան, այնտեղ գործ գտնելն ավելի հեշտ կլինի, բայց չէր համաձայնում՝ ես իմ գյուղն ու տունը չեմ թողնի: Այդպես էլ արեց, անցավ պայմանագրային զինծառայության, սկզբում 15 օրով դիրքեր էր բարձրանում: Երբ տեղափոխվեց Զոդ, արդեն ամեն երեկո վերադառնում էր տուն: Մի տեսակ ավելի հանգիստ էինք, որ տանն է գիշերում: Նա զորամասի հրետանային դիվիզիոնի տեխնիկն էր»:

Տեղափոխվում ենք պատերազմի օրեր: «Վարդանը մեկ ամսով գնացել էր դասերի՝ Արմավիր, վերադառնալուց հետո պետք է սերժանտի կոչում ստանար: Սեպտեմբերի 26-ի ժամը 11-12-ի կողմերը տղաներին հետ բերեցին Վարդենիս, բայց դեռ պատերազմի մասին խոսք չկար: Այդ գիշերը տանը քնեց, առավոտյան արդեն լսեցինք, որ Վարդենիսում խառը վիճակ է: Իրեն չէին կանչել, բայց գնաց՝ իմ վաշտը հիմա զորամասում է, ես ո՞նց չգնամ: Իհարկե, համոզում էինք իրեն, որ չգնա՝ դու մի ամիս տանը չես եղել, գոնե թող կանչեն, հետո գնա: Չհամաձայնեց՝ ես ազգի դավաճան չեմ: Շորերը հագավ ու գնաց, մեզ չլսեց, անգամ մեծ աղջկաս մնալու խնդրանքը մերժեց: Ինձ էլ ասաց՝ երեխեքին վերցրու ու գնա Երևան՝ ձերոնց տուն: Իրենից խոստում պահանջեցի՝ ամեն երկու ժամը մեկ պիտի զանգես, թեկուզ մեկ րոպե ձայնդ լսեմ, որ իմանանք՝ քո հետ ամեն ինչ նորմալ է: Երդվեց զանգել: Մի քանի օր քաղաքում էինք, հոկտեմբերի 1-ին արթնացա, սկեսուրիս ասացի՝ մա՛մ, սիրտս այնքան վատ է, արի գնանք գյուղ, բայց Վարդանին չասենք: Սկեսուրս էլ պատմեց՝ վատ երազ եմ տեսել:

Հասցրեցինք Վարդանի հետ խոսել, այդ ժամանակ Զոդում էր, մի երկու րոպե զրույցից հետո խոսքի մեջ ասաց՝ մեզ տարան վերև: Հարս ու սկեսուր մեր երեխաների հետ ճանապարհ ընկանք տուն: Տրանսպորտի մեջ էինք, նորից Վարդանը զանգեց, իրեն խաբել չէի կարող, ասացի, որ վերադառնում ենք տուն: Բարկացավ՝ լավ, գոնե գնացեք քրոջս տուն: Այդ օրը նաև մեր աղջիկների հետ խոսեց»: Նույն օրը երեկոյան Վարդանը նորից զանգում է Աննային՝ երկնքում ինչ-որ բան է երևում, ուղղությունը Վարդենիսի կողմն է, տանից դուրս չգաք: «Գիշերն անօդաչուն հարվածեց մի վայրի, որը մեզ մոտ չէր, բայց կրակը, բոցը տեսնում էինք: Առավոտյան զանգեց՝ հո չե՞ք վախեցել: Խոսեցինք, անջատեց, ժամը 8-ին զանգեց՝ երեխեքն արթո՞ւն ես, ասացի չէ, արթնացնե՞մ: «Չէ, ժամը 11-ի կողմերը կզանգեմ»: Ժամը 11-ը մեզ համար չեկավ: Այնքան եմ փոշմանել, որ աղջիկներիս քնից չհանեցի: Երբ իր խոստացած ժամին չզանգեց, սկսեցի անհանգստանալ: Մի քանի ժամ հետո զանգեցի իր հրամանատարին, մի քանի անգամ անջատեց, այլ համարով զանգեցի, ձայնս լսեց ու անջատեց:

Այնքան մարդիկ էին ինձ զանգում, անգամ զարմանում էի, իսկ տալս հանգստացնում էր՝ մարդիկ անհանգստանում են: Կարողացա իր հրամանատարի հետ կապվել, ասաց, որ Վարդանը հացի է գնացել: Բայց լարված էի, չէի հանգստանում»: Րոպեներ անց Աննային ասում են, որ ամուսինը ծանր վիրավորվել է, Աննայի՝ հարազատներին ուղղված հեռախոսազանգերն անպատասխան են մնում, ինչը նրա սրտում այլ կասկած է ծնում: Աննան հասնում է տուն և մեքենայից ոտքը դուրս դնելուց անմիջապես հասկանում է՝ Վարդանն էլ չկա… Աննան չի կարողանում ամուսնուն վերջին հրաժեշտը տալ, նրա դեմքը տեսնել, բայց գիտի, որ նա է եղել, ստացած վնասվածքը նրա մարմինն անասելի վնասած է եղել: Հետո Աննային հասնում են ամուսնու հեռախոսը, ժամացույցը, ամուսնական մատանին: «Կասկածներ ունեի, որ գուցե Վարդանը չէր, միգուցե դա նաև իմ հույսն էր, որ նա ողջ է: Բայց հրամանատարն ու զինակից ընկերներն իմ կասկածները փարատեցին»:

Վարդան Պողոսյանը զոհվել է հոկտեմբերի 2-ին՝ Քարվաճառի սահմանային Եղեգնուտ գյուղի հարակից «Բոգոլի» կոչվող բարձունքում՝ հակառակորդի դեմ մղվող հրետանային անհավասար մարտում՝ հրանոթի կրակակետի հենց դիմաց՝ արկի պայթյունից: Վարդանի ֆիզիկական բացակայության օրերին, որոնք Աննային դարեր են թվում, նա սփոփանք է գտնում իր երեխաների մեջ, հոգին բուժում է կիրակնօրյա պատարագներին մասնակցելով, չնայած կար ժամանակ, երբ «նեղացել» էր Աստծուց: Իսկ ո՞ր մեկս հարց չէր տալիս Աստծուն՝ ինչո՞ւ այսպես ստացվեց: «Վարդանը երազներով ինձ ասում է՝ ինչ անեմ կամ ինչն եմ սխալ անում, ինձ ուղղություն է տալիս: Օրինակ՝ գումար կար հավաքված, մտածում էի, որ դա պետք է ինչ-որ նպատակի ծառայի: Որոշեցի բնակարան գնել Երևանում, մեծ աղջիկս շատ լավ է սովորում, հրաշալի ընդունակություններ ունի, մտածեցի՝ երբ տեղափոխվի Երևան սովորելու, թող սեփական տանը ապրի, որևէ մեկին նեղություն չտա: Երազիս եկավ Վարդանը, ասաց՝ ինչ որոշել ես անել, արա՛, ճիշտ ես մտածել, մեր զույգ աղջիկներից մեկը՝ Միլենան, տան կարիք է ունենալու: Այդ բնակարանի հարցն այնքան հեշտությամբ ստացվեց, գնեցինք, և երբ աղջիկս չափահաս դառնա, տունն իրեն կնվիրեմ»:

Վարդանի ընտանիքում տան անդամներն իրար ուժ են տալիս կյանքը շարունակելու: «Հիմա մեր ընտանիքում բոլորս իրար ուժ ենք տալիս: Ես խոստացել եմ, որ Վարդանի ծնողներին միայնակ չեմ թողնելու: Երբ տուն եմ մտնում, ինձ ասում են՝ «Վա՛րդ ջան, եկա՞ր»: Ինձ Վարդանի անունով են դիմում, ինձ հիմա և՛ Վարդանի տեղն են սիրում, և՛ որպես նրա կես: Այդ սերն ու հարգանքն ուրանալ չեմ կարող: Դա ամենակարևորն է, ամենաարժեքավորը: Հիմա ամեն ինչ անում եմ, որ իմ երեխաներն անհոգ ապրեն, ոչ մի բանից հետ չմնան: Վատառողջ էի, ինձ լավ չէի զգում, ասում էին, որ նյարդերից է: Վարդանը հայտնվեց երազիս՝ քեզ պառկած չտեսնեմ, իմ երեխեքի հույսը դու ես: Ես երեք ամիս է, ինչ դեղ չեմ խմում, անգամ հարազատներս են զարմանում: Կարծես Վարդանը գար ու ինձ ուժ տար:

Հիմա էլ չի գալիս երազներիս, խնդրում եմ, աղաչում, որ գա, մի բան ասի, բայց էլ չի գալիս: Երևի դեռ ասելիք չունի: Երբ ունենա, նորից կգա երազիս: Աշխատում եմ չլացել երեխաների մոտ, մեր ծնողների, ընտանիքի անդամների մոտ: Իմ արցունքներից բոլորը նեղվում են, ասում են՝ մեր հույսն ու հավատը դու ես, մի՛ թուլացիր:Արմավիրում արված մի ձայնագրություն կա, որի մեջ իր ձայնն էլ է լսվում: Ուղարկեց ինձ, ասաց՝ տե՛ս, թե մեր դասերն ինչպես են անցնում: Ամեն գիշեր, երբ տան բոլոր անդամները քնում են, միացնում եմ ձայնագրությունը, վերհիշում իր ձայնը ու քնում եմ, առավոտյան արթնանում եմ: Ներսումս ինչ-որ կիսատ բան է մնացել, ոչ ոք չի կարողանում այդ բացը լրացնել՝ ո՛չ երեխան, ո՛չ մեկ ուրիշը: Ուղղակի երեխաներն ուժ են տալիս, որ ապրեմ»:

Հ. Գ. - Վարդան Պողոսյանը ՀՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորված է Վարդենիսի գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Администрация боится реагировать на антиармянские выступления ЛукашенкоУченые выяснили, как возбужденное состояние влияет на зрительное восприятие В республике ожидается переменчивая погода Армянская Апостольская Церковь в это воскресенье отметит праздник Пятидесятницы В «Гражданском договоре» запуганы: ищут мостыКто вы, заявите о своей вере, чтобы мы понимали, христиане вы или нет, скажите, вы господин или госпожа? Аршак КарапетянЗа что ведется борьба? «Паст»Отказавшись от церкви, Конституции, истории, кем мы становимся, на что похож глава государства, который хочет создать новый народ? Аршак КарапетянПытаются найти «альтернативы» и мобилизовать сателлитов: «Паст»Кто взял на себя «покровительство» за агрессивное поведение полиции? «Паст»Стилист Зверев заверил, что Пугачева вернется в Россию Пашинян обеспокоен предстоящим митингомНовое посольство Азербайджана в Иране откроется в «более безопасном месте» Глава МИД Германии призвала передать Украине дальнобойное оружие, чтобы защитить Харьков Члены движения «Во имя Родины» во главе с предстоятелем Тавушской епархии шествием отправились к ЕГУ Цена нефти Brent превысила $83,5 за баррель Архиепископ Баграт: Здесь проблема 2-3 домов или государства? Погода в Армении: снег и заморозки в горах Архиепископ: С представителями Армянского национального конгресса обсудили текущие процессы и их позицию Курсы валют в Армении Для администрации действовать в тайне от общественности превратили в заветную ценностьГаджиев обсудил с чиновниками Госдепа отношения Еревана и Баку Баграт Србазан: Делается попытка переложить ответственность на жителей села, это проблема 2-3 домов или проблема государства? Алиев и Лукашенко посетили район Варанды оккупированного Арцаха Баграт Србазан: Мы встретились с АНК и поговорили о процессах и их позиции (Видео) Губернатор Тавуша проводит встречу с жителями села Киранц Нарек Малян: Вся агентская резидентура Южного Кавказа будет перенесена на территорию Армении Дорога, ведущая в село Киранц, перекрыта полицией, жители перекрыли межгосударственную дорогу АМИО Банк выпустил драмовые облигации Давид Ананян: Пришло время нам под председательством Баграта Србазана проявить решительность и радикальность в наших действиях и решениях Въезд в село Киранц все еще закрыт: жители ночью оставались на трассе Баграт Србазан: Я не отступлю от этой борьбы Администрация разозлилась от слова «просьба»Компания Ucom поздравляет всех с днем телекоммуникаций Имеем дело с марионеточным правительством, управляемым иностранцами, целью которого является идентичность армянского народа: Аршак КарапетянПервый звонок для Мгера ГригорянаУченые обнаружили неожиданную причину глухоты и других заболеваний Бетховена Баграт Галстанян: Либо сегодня, либо никогда «Паст». Труфальдино из Армении или Пашинян «кинет» стороны, либо они «кинут» его Беззубое поведение США по отношению к Азербайджану еще больше обостряет аппетит АлиеваВ Армении семьи без вести пропавших военнослужащих продолжат получать финансовую поддержку еще два месяца Армения утвердила программу обеспечения жильем семей, насильственно перемещенных из Арцаха В Бюраканской школе забастовка: Учителя, ученики и их родители проводят акцию протеста Жители села Киранц не хотят встречаться с правительственным чиновником в Иджеване – пусть сам едет в село Жители села Киранц вновь перекрыли межгосударственную автодорогу Армения-Грузия Шант Арутюнян: Я хочу, чтобы движение «Во имя Родины» увенчалось успехом Некоторые члены движения «Тавуш во имя Родины» отправляются в село Киранц Начальник полиции Тавуша ведет переговоры с жителями села Киранц: он уговаривает их открыть дорогу Экономист: Валютный рынок достаточно чувствителен к политическим процессам В Армении срок погашения кредита на закупку винограда продлен на один год