Երևան, 09.Դեկտեմբեր.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Հայտնաբերվել է Նեպտուն մոլորակը, իրականացվել է առաջին էֆթանազիան․ «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Ոչ լրիվ միջնակարգ կրթության դեմ պայքարի համաշխարհային օր, Ժեստային լեզուների համաշխարհային օր, Արգենտինա՝ Կանանց քաղաքական իրավունքների պաշտպանության օր, Ղրղզստան՝ Պետական լեզվի օր, Սաուդյան Արաբիա՝ Ազգային օր, Բրազիլիա՝ Պաղպաղակի օր, Բրունեյ՝ Ուսուցչի օր, Ֆրանսիա՝ Ուտելիքի օր։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1865 –ծնվել է ազգագրագետ, հասարակական գործիչ, պատմաբան, աշխարհագրագետ, բանասեր, մանկավարժ, թարգմանիչ, հրատարակիչ, պրոֆեսոր Ստեփան Լիսիցյանը։

1920- սկսվել է Հայ-թուրքական պատերազմը։ Հայաստանի վրա առանց պատերազմ հայտարարելու հարձակված թուրքական բանակի հարվածային ուժը եղել է Քյազիմ Կարաբեքիրի 15-րդ կորպուսը 30 հազար զինվորով։

–ծնվել է մեծանուն կոմպոզիտոր և դաշնակահար Ալեքսանդր Հարությունյանը։

1969 –ծնվել է հայկական ծագումով ֆրանսիացի երգիչ-երգահան Պատրիկ Ֆիորին։

1985 –վախճանվել է գրականագետ Արֆո Պետրոսյանը։

1991- Հայաստանի Գերագույն խորհուրդը, համաձայն հանրաքվեի արդյունքների, ընդունել է համապատասխան սահմանադրական օրենք և հայտարարել է Հայաստանի անկախությունը ԽՍՀՄ-ից։

2001-կայացել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու բացման հանդիսավոր արարողությունը:

2005-Ստամբուլի դատարանը արգելել է Բողազիջի համալսարանում նախատեսված «Հայերը Օսմանյան Կայսրության փլուզման շրջանում. գիտական պատասխանատվության և ժողովրդավարության հարցեր» գիտաժողովի անցկացումը:

2018- կայացել են Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ, որից հետո քաղաքապետ է դարձել Հայկ Մարությանը։

2020 - Ամուլսարի շրջակա համայնքների բնակիչները բողոքի ցույց են անցկացրել Ազգային ժողովի դարպասների մոտ և խնդրել են պատգամավորներին՝ սատարել Ամուլսարի համայնքներում օրինականության վերականգնմանը, պաշտպանել համայնքների շահերը, ոչ թե միայն բնապահպան ցուցարարներին։

ԱՇԽԱՐՀ

480 մ.թ.ա.- ծնվել է հին հունական դրամատուրգ Եվրիպիդեսը։

63 մ.թ.ա.- ծնվել է Հռոմի առաջին կայսր Գայ Հուլիոս Կեսար Օկտավիան Ավգուստը։

38 - Հռոմում աստվածների շարքն է դասվել հռոմեական կայսր Կալիգուլայի վախճանված քույրը՝ Դրուզիլլան։

1122 - կնքվել է Վորմսյան կոնկորդատը, ըստ որի, Սուրբ Հռոմեական Կայսրության կայսր Հենրիխ 5-րդը վերականգնել է Հռոմի պապի իրավունքը, նշանակել եպիսկոպոսներ և երաշխավորել է վերադարձնել նախկինում զավթված եկեղեցական հողերը։

1215 – ծնվել է մոնղոլների մեծ խան Խուբիլայը։

1561 - Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 2-րդը հրամայել է դադարեցնել Ֆլորիդայի գաղութացումը։

1595 - իսպանական կառավարությունը որոշում է ընդունել ոչ թե ոչնչացնել Ամերիկայի հնդիկ բնակչությանը, այլ գաղութներ ստեղծելով՝ հավատի բերել նրանց:

1666 - վախճանվել է ֆրանսիացի ճարտարապետ Ֆրանսուա Մանսարը՝ ճարտարապետությունում դասականության ավանդույթների ստեղծողներից մեկը։

1723 - Ռուսաստանի և Պարսկաստանի միջև կնքվել է խաղաղության պայմանագիր, ըստ որի, Ռուսաստանին են անցել Դերբենտը, Բաքուն, Ռեշտը, Շիրվան պրովինցիան, Գիլ յանը, Մազանդարանը և Աստրաբադը։

1784 - Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս 14-րդը ստորագրել է հրաման, ըստ որի, բոլոր թաշկինակները պետք է լինեն քառակուսի, քանի որ կլոր թաշկինակներ կարելը ձեռնտու չէ։

1819 - ծնվել է ֆրանսիացի ֆիզիկոս Արման Իպպոլիտ Լուի Ֆիզոն, որը առաջինն է չափել լույսի արագությունը։

1835 – վախճանվել է իտալացի կոմպոզիտոր Վինչենցո Բելլինին։

1846 – Բեռլինի աստղադիտարանի գերմանացի աստղագետ Իոհանն Գոտտֆրիդ Գալլեն, առաջնորդվելով Լևելիեի ցուցումներով, հայտնաբերել է Նեպտուն մոլորակը:

1848 - ամերիկացի Ջոն Կուրտիսն իր տանը ստեղծել է առաջին ծամոնը։

1861 - ծնվել է գերմանացի ինժեներ, գյուտարար և «Bosch» ընկերության հիմնադիր Ռոբերտ Բոշը։

1866 – ծնվել է խորհրդային կենսաբան, կենդանիների էվոլ յուցիոն մորֆոլոգիայի հիմնադիր Ալեքսեյ Սևերցովը։

1870 – վախճանվել է ֆրանսիացի գրող և պատմաբան Պրոսպեր Մերիմեն։

1889 – հիմնադրվել է «Նինթենդո» ընկերությունը:

1915 - Ռոլան Գարոսը դարձել է առաջին օդաչուն, որը 7 ժամ 53 րոպեում հատել է Միջերկրական ծովը։

1922 - Իոսիֆ Ստալինը ներկայացրել է խորհրդային հանրապետությունների «ավտոնոմիզացիայի» նախագիծ, ըստ որի, ՌԽՖՍՀ-ն պետք է կլաներ այդ հանրապետությունները, բայց Լենինը մերժել է այդ նախագիծը։

1932 - հրատարակվել է «Արաբական թագավորությունների միավորման մասին» օրենքը, ըստ որի, առաջացած պետությունը անվանվել է Սաուդյան Արաբիայի Թագավորություն։

1939 – ավստրիացի մեծանուն հոգեբան Զիգմունդ Ֆրոյդը լոնդոնյան իր բնակարանում իրականացրել է էֆթանազիա:

1943 – ծնվել է իսպանացի երգիչ-երգահան Խուլիո Իգլեսիասը։

1970 – ստեղծվել է Կանանց թենիսի ասոցիացիան:

1973 – վախճանվել է չիլիացի բանաստեղծ, դիվանագետ և քաղաքական գործիչ Պաբլո Ներուդան:

1997 – պաշտոնապես ներկայացվել է «Յանդեքս» որոնողական համակարգը:

1999 - հայտարարվել է, որ Չինաստանում հայտնաբերվել է ամենահին երաժշտական գործիքը՝ մոտ 9 հազար տարեկան ֆլեյտան։

2002 - Բելգիայում օրենքի ուժ է ստացել էվթանազիայի մասին օրենքը։

2008 - հանրությանն է ներկայացվել «Android» օպերացիոն համակարգի առաջին տարբերակը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Եթե խաղաղության պայմանագիրը չստորագրվի, վատ կլինի ողջ տարածաշրջանի համար»․ Ալիև Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 20 չվերթ է հետաձգվել ու չեղարկվել «Չափազանց լավ որդի՝ իր ծնողների, կատարյալ ամուսին՝ իմ, և լավ հայր՝ իր բալիկների համար». փոխգնդապետ Կարեն Հակոբյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին Մատաղիսում. «Փաստ»Ջուր չի լինելու․ ջուր հավաքեք Գերիների փոխանակո՞ւմ, թե՞ Ալիեւի նախընտրական քարոզարշավի մեկնարկ100․000 դրամ միանվագ վճարումների մասին. Նաիրի ՀոխիկյանՊուտինը կարող է շրջանցել ՍտալինինՍյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է, Տավուշի տարածաշրջանում թույլ անձրև է տեղում Նախկին Խնայբանկում ներդրված դրամական ավանդների փոխհատուցման վճարումները կշարունակվեն նաև 2024 թվականին. «Փաստ»Շիրակի մարզում Opel-ը բախվել է կայանված GAZelle-ին, որն էլ վրաերթի է ենթարկել քաղաքացուն. կան տուժածներ Երբ ախորժակն իսկապես էլ ուտելիս է բացվում. «Փաստ» Իշխանազավթման խրոնիկան. «Փաստ»Ադրբեջանին միլիարդավոր դոլարների զենք, տեխնիկա հանձնողները խոսում են նախորդ շրջափուլերում գնված սպառազինության տարեթվերից ու որակից. Տիգրան Աբրահամյան Ի՞նչ իրավիճակ է Հայաստանի և Լարսի ճանապարհներին Տարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 9-ին Առանցքային գաղափարախոսությունը՝ ցինիզմ. «Փաստ»Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի հանդիպմանը քննարկվել են առևտրատնտեսական համագործակցության հարցեր «Ամբոխահաճ քաղաքական խոսույթը մեկ բան է, կիրառական քաղաքականությունը՝ մեկ այլ բան». «Փաստ»Տեղի է ունեցել «Սիթի օֆ Սմայլ» հիմնադրամի ամենամյա բարեգործական ընթրիքը․ այն այս տարի կազմակերպվել էր «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի հետ համատեղ. Իվետա Տոնոյան Բացառված չէ, որ շուտով Ալավերդիում ականատես լինենք ներիշխանական բախումների. «Փաստ»Չալաբյանի հարցով դատախազությունը հայտնվել է «ցայտնոտի» մեջ. «Փաստ»Աշխատանքից կազատվի ոչ միայն մանկապարտեզի աշխատակիցը, այլ նաև տնօրենը. «Փաստ»Ինչո՞ւ է օտարերկրյա կազմակերպությունը ուսումնասիրություններ արել Հայաստանում. «Փաստ»Ռուս և բելառուս մարզիկներն Օլիմպիական խաղերին կմասնակցեն չեզոք դրոշի ներքո Կրեմլում հայտարարել են Պուտինի շուրջ ռուսների համախմբման մասին Ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերինՋուր չի լինելուՀամաժողով «Մարդու իրավունքների ոտնահարումը՝ Բաքվից Երևան. ազդարարել, կանխարգելել, վերականգնել»․ Քրիստինե Վարդանյան40-ից ավելի անգամ ինքնասպանության փորձ կատարած տղամարդը հերթական անգամ սպառնում է կամրջից ցած նետվել Երևանում և մարզերում լույս չի լինելուՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածելԿասպից ծովի ադրբեջանական հատվածը ցնցվել էՎերջին 30 տարիների բյուջեներն ուղղված չեն եղել ՀՀ զարգացմանը, իսկ այժմ ավելի վտանգավոր քայլեր են կատարվում․ Նաիրի Սարգսյան Ազատությո՛ւն Արմեն Աշոտյանին, ազատությո՛ւն մեր բոլոր քաղբանտարկյալներին․ Տիգրան Աբրահամյան Վերին Լարսի ճանապարհին շուրջ 1500 հայկական բեռնատար է կանգնած․ Sputnik Արմենիա Ողբերգական դեպք՝ Երևանում․ սեփական տան վերելակի հորանում հայտնաբերվել է տղամարդու դիՖրանսիան ևս 15 միլիոն եվրո օգնություն կհատկացնի Հայաստանին, Արցախից տեղահանվածներինՓարաքարում կրակոցներ արձակողը ինքնակամ ներկայացել է ոստիկանություն․ ևս 2-ը որոնվում են Արարատ Միրզոյանը Հունաստանի ԱԳ նախարարին հրավիրել է Երևան ՀՀ-ում շրջանառվում է հոնկոնգյան գրիպը․ Sputnik Արմենիա Ադրբեջանը Հադրութում ոչնչացնում է հայկական հետքըՏնտեսությունում վտանգավոր քայլեր են արվում, սա Հայաստանի տակ դրվող ռումբ է. Նաիրի Սարգսյան Պետք չէ նստել երեք հազար կմ հեռավորության վրա և նեղացածի վարքագիծ դրսևորել. Արշակ Կարապետյան ԱրարատԲանկը՝ 2023թ.-ի Լավագույն ենթապահառու բանկ ՀՀ-ում՝ ըստ Global Finance ամսագրիՊԵԿ-ը հորդորում է ժամանակավոր ներմուծված ավտոմեքենաները մաքսազերծել հնարավորինս շուտ՝ չթողնելով վերջին օրերին Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ը հնչեց Գյումրու Սբ. Ամենափրկիչ եկեղեցում Ոստիկանության հորդորը վարորդներինԱրարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել Վերջին դեպքից հետո Հրազդանում շների սպանդ են արել. հասարակությունը 2 մասի է բաժանվել. Արեգնազ Մանուկյան Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Կանադայի նորանշանակ դեսպանին