Սամվել Շահրամանյանն այս պահին Շուշիում հանդիպում է Ադրբեջանի Պետանվտանգության ծառայության ղեկավարին
ՔԱՂԱՔԱԿԱՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը այս պահին Շուշիում հանդիպում է Ադրբեջանի Պետանվտանգության ծառայության ղեկավար Ալի Նագիևի հետ։ Այս մասին InfoPort.am-ին հայտնեցին արցախյան իր աղբյուրները։
Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում պետք է քննարկվեն Արցախում հումանիտար ճգնաժամի հանգուցալուծման, ճանապարհների բացման և այլ հարցեր։
Նշենք, որ ըստ InfoPort.am-ի աղբյուրների Նագիևը այն անձն է, որն անմիջականորեն ներգրավված է Արցախում Ադրբեջանի վարած քաղաքականության մեջ, այդ թվում շրջափակման, ռազմական օպերացիաների համակարգման գործընթացներում։
Ըստ որոշ լուրերի՝ հենց նրա անմիջական հրամանով են ոչնչացվել ռուս խաղաղապահները, որոնք ականատես են եղել սեպտեմբերի 19-20-ի ռազմական օպերացիայի ժամանակ ադրբեջանցիների կողմից խաղաղ արցախցիների սպանդին։



















































