Ձերբակալվել են հայ զինվորականներ․ Ադրբեջանի ՊԱԾ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ինչպես ենթադրվում է, Բաքուն ԼՂ-ում էթնիկ զտումների և վայրագությունների ֆոնին սկսել է իրականացնել պատժիչ գործողություններ։
«Ձերբակալվել են Խոջավենդում (Հադրութ-խմբ․) չորս ոստիկանների և երկու քաղաքացիական անձանց նկատմամբ ահաբեկչություն իրականացրած անձինք»։
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին ասվում է Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ԼՂ-ում իրականացված «հակաահաբեկչական միջոցառումների ընթացքում զինաթափվել և ձերբակալվել են Ահմեդբեյլի-Ֆիզուլի-Շուշի ճանապարհի 58-րդ կիլոմետրին և Թաղավարդ գյուղի տարածքում ահաբեկչական գործողությունների մեջ կասկածվող անձինք»։
Ավելի վաղ, Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել էր, թե «հիշյալ տարածքներում գտնվող նորակառույց թունելում ականի պայթյունից մահացել են երկու քաղաքացի և չորս ոստիկան»՝ այդ ամենի մեջ մեղադրելով հայկական կողմին։ Արցախի ՊԲ-ն անմիջապես հերքել էր Բաքվի անհիմն մեղադրանքները։