Երևան, 04.Դեկտեմբեր.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են ԱՄՆ սենատոր Գերի Փիթերսի գլխավորած պատվիրակության հետ

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Կարեւորում ենք հանդիպումը հատկապես այս ժամանակահատվածում, երբ Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում իրադրությունը բավականին բարդ է, երբ ներքին եւ արտաքին մարտահրավերներն ազդում են այսօրվա անվտանգային միջավայրի վրա, ինչը մեր պետականության, անվտանգության, հայ ժողովրդի միասնականության հիմքերն է սասանում, այս մասին ասել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը` ԱՄՆ սենատոր Գերի Փիթերսի գլխավորած պատվիրակության անդամների հետ հանդիպման ընթացքում:

Այն տեղի է ունեցել սեպտեմբերի 25-ին, որին մասնակցել են ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Աննա Գրիգորյանը, Լիլիթ Գալստյանը եւ ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը, ինչպես նաեւ ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինը:

Սեյրան Օհանյանը պատվիրակության անդամներին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը: «Լեռնային Ղարաբաղի ինքնորոշմանն Ադրբեջանը միշտ հակադարձել է պատերազմներով, մարտական գործողություններով եւ նպատակ է ունեցել այն հայաթափել` միջազգային հանրության լուռ համաձայնությամբ»,- ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավարը` ընդգծելով, որ այսօր ինքնորոշման փոխարեն Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից իրականացվում է հերթական ցեղասպանությունը: «Հաճելի է հանդիպել օրենսդիր կառույցի մեր գործընկերների հետ: Մենք շատ ընդհանրություններ ունենք օրենսդիր գործունեության շրջանակում»,- շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար եւ փոխանցելով Սենատի գործընկերների ողջույնները` ասել է Գերի Փիթերսը: Նա նշել է, որ ներկայացնում է Միչիգան նահանգը, որտեղ հայկական մեծ համայնք կա: Նրա խոսքով այնտեղի հայերը, որոնք տոգորված են հայրենիքի նկատմամբ մեծ սիրով, հետաքրքրված են Հայաստանում տեղի ունեցող զարգացումներով: Սենատորը նշել է, որ հանդիպումից ակնկալում է, որպեսզի ներկայացվեն խնդիրները եւ ճանապարհները, որոնցով ԱՄՆ-ն կարող է օգտակար լինել:

Թագուհի Թովմասյանը նշել է, որ հայերը գտնվում են ծանր ժամանակաշրջանում: «Պատմության դասագրքերից գիտենք, թե ինչպես են 1915 թվականին մարդկանց գնդակահարել, ցեղասպանել, որի արդյունքում մեծացել է հայկական սփյուռքը: Սեպտեմբերի 19-ին ականատես եղանք, թե ինչպես շրջափակվեց Լեռնային Ղարաբաղն ու ռմբակոծվեց: Մարդիկ փախչելու տեղ չունեին»,- մանրամասնել է Թագուհի Թովմասյանը` խոսելով բազմաթիվ զոհերի, տեղահանվածների, գերեվարված ու առեւանգված քաղաքացիների մասին: Նա նշել է, որ ակնկալում են առավել ազդեցիկ երկրների աջակցությունը` հայրենիքն ու ժողովրդավարությունը պահպանելու համար: Պատգամավորը հավելել է, որ Լեռնային Ղարաբաղի դեպքերից հետո հաջորդ դաժանությունները հնարավոր է կատարվեն Հայաստանում, եւ դրանք կանխելու համար անհրաժեշտ է գործել` պատժամիջոցներ սահմանելով Ադրբեջանի եւ նրա նախագահի նկատմամբ:

Լիլիթ Գալստյանը նշել է, որ այն, ինչ կատարվում է Լեռնային Ղարաբաղում, ցեղասպանություն է, ինչը կարող էր կանխվել, եթե միջազգային հանրության վերաբերմունքը լիներ համարժեք: «Ցավոք սրտի, միջազգային հանրության կողմից ագրեսորին պատասխանատվության չենթարկելը կանաչ լույս վառեց, եւ այսօր մենք ունենք հստակ ցեղասպանություն` էթնիկ զտում, մշակութային ժառանգության վերացում, բռնի տեղահանվածներ եւ հումանիտար աղետ»,- ասել է Լիլիթ Գալստյանը: Նա նշել է, որ թեեւ ԱՄՆ-ն բազմաթիվ սենատորների, կոնգրեսականների մակարդակով դատապարտել է Ադրբեջանի գործողությունները, սակայն Հայաստանն ակնկալում էր ավելի հստակ, հասցեական գործողություններ: Խոսելով անվտանգության խնդիրների մասին` «Հայաստան» խմբակցության պատգամավորը նշել է, որ միջազգային հանրությունը եւ հատկապես ԱՄՆ-ն պետք է որոշակի երաշխիքային մեխանիզմներ մշակեն` ի պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի բնակիչների եւ անհրաժեշտության դեպքում երաշխավորեն նրանց փրկության ճանապարհը: «Ես բազմիցս բարձրաձայնել եմ 907-րդ բանաձեւի մասին, որը վերաբերում է Ադրբեջանին ԱՄՆ կողմից ռազմական աջակցությանը: Այդ բանաձեւով ագրեսորի համար կանաչ լույս բացվեց»,- հավելել է Լիլիթ Գալստյանը` համոզմունք հայտնելով, որ ԱՄՆ-ն բավարար ջանքեր կգործադրի, խաղաղության եւ անվտանգային երաշխիքներ ապահովելու համար:

Աննա Գրիգորյանը նշել է, որ Ադրբեջանը չպատժվեց 2020 թվականի ագրեսիվ գործողությունների համար եւ այսօր էլ շարունակում է նույն ձեռագիրը: Նա խնդրել է գործել` նշելով, որ հակառակ դեպքում էթնիկ զտումն ու ցեղասպանությունը կշարունակվի:
«Ձեր ուղերձները շատ հստակ էին, գիտակցում եմ, որ պատմական պահ է այս երկրի համար: Ուզում եմ նշել, որ ինքս ԱՄՆ-ում ձեր նշած գործողությունների վերաբերյալ օրենսդրական նախագծի նախաձեռնող եմ: Դրանցից մեկն էլ ԱՄՆ նախագահին լիազորություններ տալն է, որպեսզի նա կարողանա պատժամիջոցներ կիրառել այնպիսի դերակատարների նկատմամբ, ինչպիսին Ադբեջանն է: Այդ օրենսդրական նախաձեռնությամբ հղում կկատարվի նաեւ 907-րդ բանաձեւին` Ադրբեջանին աջակցությունը սահմանափակելու վերաբերյալ: Օրենսդրությունը նաեւ նախատեսելու է ֆինանսավորում` հումանիտար օգնության համար»,- ասել է ԱՄՆ սենատոր Գերի Փիթերսը: Նա նաեւ տեղեկացրել է, որ այցելել է Լաչինի միջանցք եւ հանդիպելու է բռնի տեղահանված անձնաց հետ:

 

Մահացել է հայտնի կինոռեժիսորըՀունաստանի փորձն օրինակելի կարող է լինել Հայաստանի համար Աննա Հայրապետյանը որոնվում է որպես անհետ կորածՎերացվել է սպանդանոցի արտադրական գործունեության կասեցումը Երևանում ապամոնտաժվել է ավելի քան 640 ինքնակամ տեղադրված գովազդ Բուլղարիայի նախագահը վետո է դրել Ուկրաինային զենք տրամադրելու պայմանագրի վրա «Ադրբեջանի կողմից հերթական փորձն է Հայաստանին էլի որևէ բանում մեղադրելու համար․ ԱԳՆ-ն պետք է աշխատանք տանի»․ Արա Խզմալյան Այս պահի դրությամբ մատակարարում չի եղել․ փոխնախարարը՝ ՌԴ-ի կողմից ՀՀ-ին զենք մատակարարելու մասին Ե՞րբ կմեկնարկեն աշխատանքային օրերն ամանորյա տոներից հետո Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր հրամանատարը Պենտագոնի ղեկավարից 17 մլն արկ է խնդրել ՄԻՊ-ը մեկնարկել է հաշմանդամություն ունեցող անձանց մասին հաջողության պատմությունների իրազեկման արշավ Նախաձեռնությամբ փորձ է արվում կարգավորել պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին առնչվող խնդիրները Հունվարի 1-ից անձնագրի ելքի կլոր կնիքն անհրաժեշտ չի լինի. ԱԳՆ «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանի հարցազրույցը Ռուսաստանում գործող «Նոյան տապան» թերթին (газета "Ноев Ковчег") Աննախադեպ ձյուն Եվրոպայում Team-ի նոր սերնդի ցանցը հասանելի է Սյունիքի բոլոր մեծ քաղաքներում Նիկոլը գողացել է 24 միլիարդ դոլար․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Զգուշացում ՀՀ դպրոցների տնօրեններին. Նաիրի ՀոխիկյանՀայաՔվե-ի իրավական, քաղաքական կշռի վերաբերյալ պատկերացում ունի պետաիրավական հանձնաժողովի նիստում ելույթ ունեցած իշխանական պատգամավորներից միայն մեկը. Աննա Կոստանյան Երևանում արցախցի 54 երեխա է ծնվել Տպավորություն է՝ Ադրբեջանի մեջլիսի պատգամավորներն են խոսում. Մենուա Սողոմոնյան Տեխասում հրաձգության հետևանքով զոհվել է 4 մարդ, այդ թվում՝ 1-ամյա երեխա Վարչախմբի անբարոյական վարքը զարմացրել է ռուսական մամուլին Ահազանգ ենք ստացել, որ Երևանի թիվ 127 ավագ դպրոցի դիմաց մեքենա է այրում․ ոստիկանություն Ստեփանավան-Վանաձոր ճանապարհին բեռնատարը կողաշրջվել է, իսկ կցորդիչը՝ անջատվել Ալավերդիում խմորումները նոր են սկսվում Փաշինյանը հաշվարկում է իր ռեսուրսները՝ արտահերթի գնալուց առաջ ՔՊ-ն միայն զիջումներից է խոսում, հենց դրա համար էլ Ադրբեջանը հարձակվում է. Չալաբյան Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել Մոսկվայից Հայասատան մարդասիրական օգնություն է ուղարկվել՝ Արցախից բռնի տեղահանվածների համար Ջերմաստիճանը մինչև 10 աստիճան կնվազի․ սպասվում են տեղումներ և մառախուղ Իշխող ուժը պետք է առաջարկի այլ ճանապարհային քարտեզ, կամ հրաժարական տա և հեռանա. Արծվիկ Մինասյան 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագիրքը չի բավարարում անհրաժեշտ պայմանները, մասնագետները խնդրում են կասեցնել կիրառումը 93-ամյա կնոջը սպանած երիտասարդը կալանավորվել է․ մանրամասներ Այս իշխանության աղետալի քաղաքականությունը պետք է փոխարինվի հստակ արտաքին քաղաքական ճշտումներով ՔՊ-ն պետական դավաճանություն է իրականացրել, «Հայաքվեով» պիտի պատժվեն. Ղազարյան Ինչի՞ վրա են ծախսել բյուջեի փողերը, երբ ՀՀ-ում դեռ 833.000 մարդ շարունակում է աղքատ լինել. Կառավարությունը ձախողել է. 168.am Գլխավոր դատախազի հրամանով՝ «նկատողություն» տեսակի տույժ է նշանակվել դատախազի նկատմամբ ՊՆ N զորամասի զինծառայողը հրազենային վիրավորում է ստացել․ վիճակը կայուն ծանր է Ժողովրդավարություն գոռալով իշխանության եկած ՔՊ-ակաները ամեն կերպ փորձում են ոչնչացնել ժողովրդավարությունը. Դավիթ ՄանուկյանՀատուկ սարքերի միջոցով կստացվի տեղեկատվություն, թե ինչ աղտոտվածության է օդը շինարարական օբյեկտներում և շրջակայքում Գլխավոր դատախազի հրամանով՝ «նկատողություն» տեսակի տույժ է նշանակվել դատախազի նկատմամբ ՔՊ-ն դրժել է իր խոստումը, ժողովրդի քվեով յուրացրել է իշխանությունը. Մենուա Սողոմոնյան Դեկտեմբերի 4-ի դրությամբ կարմրուկի ընդհանուր լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 513 է Մենք պետք է հասնենք Ազգային ժողովի ցրմանը. Ավետիք Չալաբյան Իսրայելը խոստացել է ՀԱՄԱՍ-ի գրոհայինների «համաշխարհային որս» իրականացնել Իսրայելի պաշտպանության բանակը կոչ է անում տարհանել Գազայի հատվածի հարավային Խան Յունիս քաղաքի բնակիչներին ԱՄՆ-ում անհրաժեշտություն են համարել Բայդենի իմպիչմենտը24 ժամ ջուր չի լինի Այս օրինագծով կարգելվի էլ ավելի իջեցնել նշաձողը․ Լիկա Թումայան