ԱՄՆ կարճաժամկետ հյուրախաղերը և կրկին արյունաքամվող հայ ժողովուրդը. Արտակ Զաքարյան
ԲԼՈԳ
Ըստ տեղեկատվության` Հայաստան ժամանող Սամանթա Փաուերը «կվերահաստատի ԱՄՆ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարությանը, ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից բխող մարդասիրական կարիքները բավարարելու հանձնառությանը»:
Արցախը ցեղասպանվում և էթնիկ զտումների ենթարկվելով` կործանվում է: Հայաստանի տարածքային ամբողջականությունը վաղուց ոտնահարված է: Անկախությունը` հենց նույն արևմուտքի ջանքերով կախվել է թուրք-ադրբեջանական ցանկություններից:
Իսկ ժողովրդավարության մասին խոսելիս` տես ՀՀ ոստիկանության վայրագություններն ու դատական բեսպրիդելը: Դա լրիվ բավարար է երկերեսանիության համար:
Սեփական ազգին դավաճանած, հայրենազրկած, սպանած, բռնաճնշումների ենթարկած և ուրացող իշխանությանն աջակցելը` ԱՄՆ կողմից պայթյունավտանգ և թունավոր նվեր է հայ ժողովրդին:
Բոլորս շատ լավ տեսնում ենք, որ Հարավային Կովկասում ԱՄՆ իրական գործընկերն Ադրբեջանն է, իսկ դաշնակիցը` Թուրքիան: Իսկ միջազգային հանրությունը` Հայաստանը վերածել է արնաշաղախ խմորի, որից ինչ կամենա, այն էլ կստանա:
Հայաստանի մարիոնետ կառավարիչները ո´չ ԱՄՆ-ում, Արևմուտքում, ո´չ Ռուսաստանում, ո´չ էլ այլ տեղերում ընկեր չեն կարող ունենալ:
Կյանքում էլ է այդպես. ո՞վ կցանկանա ընկերություն անել դավաճան, քցող, անվստահելի բոսյակի հետ:



















































1
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատարների համար
2
Նազենի Հովհաննիսյանը և Ներսես Ավետիսյանը չկարողացան զսպել հուզմունքը
3
Առեղծվածային դեպք․ ինչի՞ց են թունավորվել Պեմզաշենի դպրոցի 3 աշակերտուհիները․ Aravot.am
4
Ի՞նչ իրավիճակ է Հայաստանի և Լարսի ճանապարհներին
5
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
