ՌԴ ՊՆ-ն՝ Արցախում տիրող իրավիճակի մասին
ՔԱՂԱՔԱԿԱՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում. Բաքվի և Ստեփանակերտի հետ շարունակական փոխգործակցություն է պահպանվում՝ ուղղված արյունահեղության կանխմանը, անվտանգության ապահովմանը և խաղաղ բնակչության նկատմամբ մարդասիրական իրավունքի պահպանմանը։ Հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել։
Ի կատարումն ռազմական գործողությունների դադարեցման մասին ձեռք բերված պայմանավորվածությունների՝ Ղարաբաղի զինված կազմավորումները շարունակել են ռուս խաղաղապահների հսկողության տակ գտնվող զենքի և ռազմական տեխնիկայի հանձնումը։ Ռուս խաղաղապահները Լաչինի միջանցքով Ստեփանակերտից խաղաղ բնակիչներով երեք շարասյուն են ուղեկցել Հայաստան։ Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հսկողության տակ կա 675 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 408 երեխա։ Կազմակերպված է նրանց բնակեցումը, սնունդը և բուժօգնությունը։



















































