Երևան, 01.Դեկտեմբեր.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Իշխանությունը մեր երկրի ինքնիշխանությունն ու անկախությունն իջեցրել է շրիշակից ցածր. Նիկոլ Փաշինյանը վա բանկ է գնում». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Անհանգստություն, տագնապի զգացողություն, անորոշություն: Այս բոլոր զգացումները, մի բան էլ ավելի, ունեինք արցախյան շրջափակման օրերին, թշնամու զորաշարժի կադրերը դիտելիս: Սեպտեմբերի 19-ից հետո ամեն ինչ փոխվեց: Սկսվեց Արցախից մեր հայրենակիցների տեղահանումը. թողնելով իրենց տները՝ նրանք տեղափոխվում են Հայաստան: Նման զարգացման շատերս պատրաստ չէինք: Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի խոսքով, այն պահից սկսած, երբ Հայաստանի իշխանությունները Պրահայի բանակցություններում հայտարարեցին, որ Արցախը Ադրբեջանի մաս է, բանակցային բոլոր գործընթացները և ռազմաքաղաքական բալանսը տարածաշրջանում համարյա թե փոխվեց:

«Մի բան է, երբ եռակողմ հայտարարությամբ փորձում ես դետալների հարց լուծել այն պարագայում, երբ Արցախը վիճելի տարածք է: Հիշում ենք՝ ռուսներն ասում էին, որ Արցախի կարգավիճակի հարցը թողնենք ապագա սերունդներին: Մեկ այլ բան է, երբ հայտարարում ես, որ փաստացի դուրս ես գալիս եռակողմ ֆորմատից, ի դեպ, դա ևս խայտառակ ֆորմատ էր, չեմ ուզում ընկալումն այնպիսին լինի, թե դա նորմալ բան էր: Կապիտուլ յացիոն ֆորմատից դուրս ես գալիս, ստորագրում կապիտուլ յացիա, որ Արցախն Ադրբեջանի կազմում է: Այդ պահից սկսած աշխարհաքաղաքական և տարածաշրջանային բոլոր կենտրոնները վերանայում են իրենց դիրքորոշումը խնդրի նկատմամբ և վերաբերվում են վիճելի տարածքին որպես ոչ վիճելի տարածք, որտեղ տարածքի տերը, տվյալ դեպքում՝ Ադրբեջանը, կարող է իրականացնել գործողություններ, որոնք բխում են իր ներքին օրենքներից, Սահմանադրությունից և այլն: Այդ պահից սկսած, ըստ էության, Ադրբեջանը, Նիկոլ Փաշինյանի մատուցմամբ, ստացավ լեգիտիմ իրավունք իրականացնելու ցանկացած գործողություն այդ տարածքում:

Ասում են՝ ռուսական խաղաղապահ ուժերը սա չարեցին, իրանցիներն ինչոր հայտարարություն արեցին, բայց գործողություն չարեցին, ֆրանսիացիներն ամենաբարձր մակարդակով բազմաթիվ հայտարարություններ արեցին, ԱՄՆ-ն մտահոգություն հայտնեց, անգամ զանգեց Ալիևին, բայց, միևնույնն է, ոչինչ չարեց: Այս նվնվոցների ու «մունաթի» համար հիմքեր կան, բայց նախ և առաջ Նիկոլ Փաշինյանի մատուցմամբ Արցախի հարցը միջազգայինից դարձավ Ադրբեջանի ներպետական, քաղաքական հարց: Դրա համար էլ Ադրբեջանն ասում է՝ եթե մեր տարածքն է, կարող ենք Լաչինի միջանցքը փակել ու անցակետ դնել, եթե մեր տարածքն է, ի՞նչ գործ ունեն այնտեղ նախագահ, պատգամավորներ, կառավարություն և այլ օղակներ, եթե մեր տարածքն է, ի՞նչ գործ ունի այնտեղ պաշտպանության բանակը, ոստիկանությունը և այլն: Տար բեր պատր վակ ն ե րով Ար ց ա խ ի անունը դրեցին չկառավարվող տարածք, որտեղ գործում են իբր ահաբեկիչներ, ռազմական վերջին գործողության անունը դրեցին լոկալ հակաահաբեկչական օպերացիա, որն իրականացնում է Ադրբեջանն իր, այսպես կոչված, սուվերեն տարածքում, այն է՝ Արցախում՝ Նիկոլ Փաշինյանի թեթև ձեռքով, եթե կարելի է այն թեթև անվանել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հակոբյանը:

Այս ընթացքում Արցախում նաև արձանագրում են ռազմական վերջին գործողությունների ժամանակ տեղի ունեցած վայրագությունները, հավանաբար ինչ-որ պահից սկսած կլինեն նաև զեկույցներ, հրապարակումներ և դիմումներ միջազգային կազմակերպություններին: «Կարծում եմ՝ պրակտիկ տեսակետից այդ փաստահավաքությունը, արձանագրումները գուցե հենց այս պահին արդյունք չտան, բայց ինչ-որ պահի, երբ աշխարհաքաղաքական կոնյուկտուրան հնարավոր է փոխվի, օրինակ՝ ինչ-որ աշխարհաքաղաքական կենտրոնի պետք լինի Ադրբեջանին թուլացնել, կարգի հրավիրել, կամ էլ, որպես աշխարհաքաղաքական ինչ-որ կոնգլոմերատի անդամ, «տեղը դնել», այդ պահին փաստահավաք խմբի տվյալները կարող են օգտակար լինել, և խորը պահած տուփերից փաստաթղթերն ու տեսարանները դուրս բերվեն: Նույնը եղավ նաև 1915 թ. Ցեղասպանության պարագայում, երբ 100 տարի անց Արևմուտքի ինչ-որ երկրների՝ ԱՄՆ-ին, Գերմանիային և մյուսներին, անհրաժեշտ էր Թուրքիայի հետ ինչ-որ հարցեր լուծել, որպես մահակ, լծակ ու գործիք սկսեցին օգտագործել Հայոց ցեղասպանության գործոնը: Գուցե հետագայում ինչ-որ պահի բարձրացնեն Արցախում ադրբեջանական ցեղասպանության կամ էթնիկ զտումների հարցը: Ամեն դեպքում դա օգտակար ու կարևոր գործ է: Կարծում եմ, որ համապատասխան կառույցները զբաղվում են դրանով, պետք է շարունակել փաստերի արձանագրումը»,-նշում է մեր զրուցակիցը:

Երևանում այս օրերին անհնազանդության ակցիաներ են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: Այս ընթացքում նա ուղերձով դիմեց ժողովրդին՝ խոսելով Հայաստանի ինքնիշխան , ազատ, ժողովրդավարական պետություն կամ վախվորած ծայրագավառ լինելու երկընտրանքի մասին. «Արդեն գրեթե բաց և թափանցիկ այս ընտրությունն է դրվում Հայաստանի ներքաղաքական դաշտում»: Խոսեց նաև Ռուսաստանի մասին, մասնավորաբար, որ արցախցիների՝ Լեռնային Ղարաբաղից հեռանալու պարագայում «պատասխանատվությունն ամբողջությամբ կընկնի էթնիկ զտումների քաղաքականությունը որդեգրած Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի վրա»: Ռուսաստանին մեղադրեց նաև Հայաստանի հանդեպ իր պարտավորությունները չկատարելու մեջ:

«Ինչ վերաբերում է նրան, որ իբր հիմա Հայաստանում դիլեման անկախականների ու գուբերնիստների մեջ է, կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը հիմա վա բանկ է գնում՝ փորձելով խնդիրն այդ դաշտ տեղափոխել: Հանրապետության հրապարակ եկող և նաև ելույթ ունեցող անհատները և ուժերն իրենց աշխարհաքաղաքական մոտեցումներով շատ տարբեր կարող են լինել: Ուզում եմ մեկ բան հիշեցնել՝ Նիկոլ Փաշինյանը թե՛ 2018, թե՛ 2021 թվականներին իշխանության չէր կարող գալ, եթե չլիներ Ռուսաստանի «դաբրոն»: Այլ հարց է, թե ինչո՞ւ դա տեղի ունեցավ նաև Ռուսաստանի «դաբրոյով»: Արդյո՞ք ոչ նրա համար, որ Ռուսաստանը, օգտվելով Նիկոլ Փաշինյանի այս իբր միտումնավոր հակառուսական դեմարշներից, հետագայում Արցախի և Հայաստանի «բարեմասնություններով» իր սիտուացիոն դաշնակից Թուրքիային և Ադրբեջանին լավություն անի:

Այսինքն՝ այստեղ մեծ հարց է, թե փաստացի ով է ավելի մեծ ծառայություն մատուցել Ռուսաստանին՝ Նիկոլ Փաշինյա՞նը, թե՞ այն ընդդիմությունը, որը Նիկոլ Փաշինյանին իշխանազրկելու համար անընդհատ նույն տեխնոլոգիաներով և մեթոդաբանությունը կիրառելով, փորձում է ամեն անգամ տարբեր արդյունքներ ստանալ: Դա, իհարկե, զարմանալի է, երբ անընդհատ նույն տեխնոլոգիաները կիրառելով, ակնկալում ես, որ հաջորդ անգամ արդյունքն այլ է լինելու: Ամեն ինչ, թացն ու չորը խառնվել է իրար: Արդեն չես հասկանում, թե ով է պրոռուսական, ով է պրոարևմտյան և այլն: Բայց հստակ է, որ թե՛ 2018, թե՛ 2021 թթ. կար աշխարհաքաղաքական կոնսենսուս Նիկոլ Փաշինյանին իշխանության բերելու համար, որի ակտիվ ու գործուն մասնակիցն էր նաև Ռուսաստանը:

Այսօր ունենք մի իշխանություն, որը մեր երկրի ինքնիշխանությունն ու անկախությունն իջեցրել է շրիշակից ցածր: Հիմա համարյա թե արտաքին կառավարման երկիր ունենք, ընդ որում՝ աշխարհաքաղաքական մի քանի կենտրոններից, յուրաքանչ յուրն իր շահից ելնելով: Ասենք, մեկը կառավարում է Արցախի, մյուսը՝ Սյունիքի, երրորդը՝ մյուս տարածաշրջանների, հաջորդը՝ տնտեսական հարցերի շուրջ և այլն: Մենք ունենք արտաքին կառավարման տակ եղած երկիր, ընդ որում՝ բազմավեկտոր կառավարվող երկիր»,-եզրափակում է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
«ՎԱԶ-21214»-ի բեռնախցիկում հրացան, փամփուշտներ և կարմրախայտ են հայտնաբերել Արարատ Միրզոյանը Մալթայի ԱԳ նախարարին է ներկայացրել ՀՀ-ը ջանքերը՝ միտված տարածաշրջանում պահպանվող մարտահրավերների հաղթահարմանը Ծեծի էր ենթարկել 70-ամյա հորը, որը հիվանդանոցում մահացել էրԴոնի Ռոստովում այրվում է հագուստի խոշորագույն «Տեմերնիկ» շուկան (տեսանյութ)Բրյուսովի նախկին պրոռեկտոր ու դեկան, մեր պայքարի ընկեր Ցոլակ Արամի Ակոպյանին ապօրինաբար ձերբակալել են․ Դավիթ ՍարգսյանՀայաստանը պետք է դիվերսիֆիկացնի իր անվտանգությունը․ Վահագն Խաչատուրյան Ինչպե՞ս ենք դիմավորելու ձմռան առաջին օրերը․ ի՞նչ եղանակ ակնկալել Լույս չի լինելու Ջուր չի լինելու․ Veolia-ն զգուշացնում է Օրենքի խախտումով Ալավերդու համայնքապետարան է ներկայացվել Ալավերդի համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու վերաբերյալ ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության որոշումը․ Արկադի ԹամազյանՎթարի հետևանքով 6 քաղաքացի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց Ղազախստանը ռազմական ինքնաթիռներ կգնի ՆԱՏՕ-ի երկրներից Կալուգայի մարզում անհետացել է ութամյա աղջիկ․ մանրամասներՈղբերգական դեպք՝ Կոտայքի մարզում. մարդատար «Գազելը» վարելիս 70-ամյա վարորդը հանկարծամահ է եղել ՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածելՀայաստանը չի մասնակցել ՀԱՊԿ երկրների ներկայացուցիչների աշխատանքային հանդիպմանը Սկոպյեում Շուրջ 20 մարդու մասնակցությամբ ծեծկռտուք՝ Տերյան փողոցի զբոսայգումՍտանձնել եմ քաղաքական դրդապատճառներով ձերբակալված Ցոլակ Ակոպյանի պաշտպանությունը․ Արսեն ԲաբայանՀացադուլ հայտարարած ցմահ դատապարտյալներից մեկը գիշերը վատացել է․ մանրամասներ8-ամյա տղան վրաերթի է ենթարկվել «Երկու ամսից ավելի է, մի անգամ չի եկել երազիս». որդին ու փեսան կորսված Արցախում կրակի զոհ դարձանWildberries-ը կրկնապատկել է ապրանքների վերադարձի գինը 3-րդ դասարանցին RGD-33 ​​նռնակ է դպրոց բերել․ հոր մոտ զինանոց են հայտնաբերելՓորձագետի կարծիքով՝ Վագիֆ Խաչատրյանի դատավճռի բողոքարկումը ձևական բնույթ ունի Ֆրանսիայում սկսել են հիբրիդային արևային-քամու գեներատորներ տեղադրել շենքերի տանիքներին Փաշինյանը շփոթվել և հունվարի 4-ն էր նշել. որո՞նք կլինեն ամանորյա ոչ աշխատանքային օրերը Թուրքիան հույս ունի, որ հայ-ադրբեջանական բանակցությունները կհանգեցնեն խաղաղության համաձայնագրի կնքման ՌԴ Գերագույն դատարանը ԼԳԲՏ շարժումը ճանաչել է ծայրահեղական կազմակերպություն և արգելել Գյումրիում կասեցվել է մսային կիսաֆաբրիկատների արտադրամասի արտադրական գործունեությունը ԱԱԾ տնօրենին ու տեղակալներին կնշանակի և կազատի վարչապետը 2024 թվականին սկսելու ենք ապրանքներն ավելի թանկ գնով գնել․ Նաիրի ՍարգսյանԶՊՄԿ-ում օգտագործում են տարբեր հզորությունների և չափերի տեխնիկական միջոցներ, որոնք միասին ստեղծում են լավ համակարգված մեծ թիմ NYMEX. Թանկարժեք մետաղների գներ Նավթի գներն աճել են Նախագահը կմասնակցի ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 28-րդ համաժողովին Նիկոլ Փաշինյանը բախտախնդիր է, ով խաղադրույք է դրել սեփական ազգի ճակատագրի վրա, բայց անձամբ ինքը չի պարտվելու. վճարելու է հայ ժողովուրդը. Լևոն Զուրաբյան Ապագա կաՐ Արցախում, ապագա կա՞ Հայաստանում Արարատ Միրզոյանն ու Խավիեր Կոլոմինան մտքեր են փոխանակել ՀՀ-ՆԱՏՕ երկկողմ գործընկերության զարգացման շուրջ 2019 թվականին «Արցախը Հայաստան է և վերջ» գոռացողը 2022 թվականին սկսեց պնդել, որ Արցախն Ադրբեջան է և վերջ ու իր դավաճանությունն ավարտին հասցրեց Հայտնի է` որտեղ կարող են կայանալ 2030 և 2034 թվականների ձմեռային Օլիմպիական խաղերը Ամուսինս հիվանդ է, չի լինի մենակ թողնել. Քրիստինա Եղոյանը՝ ամուսնու առողջական խնդիրների մասին Այն ինչն է, ինչը․․․ Հռիփսիմե Ջեբեջյանի հանելուկը` Փաշինյանին (video) Այս պահին Բաքվում պաշտոնապես պահվում է 55 հայ. առնվազն 80-ի մասով տեղեկություններ չկան. Իրավապաշտպան ՀՀ խոշոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ նոյեմբերի 19-25-ը Վաղարշապատի ոստիկաններն ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել Սեզար Իդալգոն «Գիտության և գործարարության օրեր 2023» համաժողովի բանախոս «Գիտության և գործարարության օրեր» համաժողովի նպատակն է Հայաստանում բիզնեսը դարձնել ավելի գիտելիքահեն, տնտեսությունը՝ ավելի նորարար. Քերոբյան Հայաստանի քաղաքացին տուգանքի մատերիալ է ԵԱՀԿ-ն երկխոսության հարթակ է առաջարկում Երևանին և Բաքվին. Օսմանի Քննիչ հանձնաժողովի եզրափակիչ ակորդը. Սամվել Բաբայանի կերպարանափոխությունը