Երևան, 17.Հոկտեմբեր.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Երբ հանգիստ չի տալիս Հերոստրատի «փառքը». «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վեց հարյուր տարի շարունակ պետականություն չունենալուց հետո մեծ տառապանքների ու մաքառումների գնով 1918 թվականին մեզ բախտ վիճակվեց վերականգնել մեր պետականությունը, որի ժառանգորդն է այսօրվա Հայաստանի Հանրապետությունը։ Բայց եթե պետականության վերականգնման համար մեծ ջանքեր, անզիջում պայքար, բազմաթիվ կյանքեր ու ժամանակ է պահանջվում, ապա մի փոքր սայթաքումը բավարար է պետականության կործանման ճանապարհին։ Եվ դա հենց պատմությունը կարող է վկայել. ցավոք, այդպիսի օրինակներ շատ ունենք մեր բազմադարյա պատմության ընթացքում:

Այսօր կրկին արդիական է մեր պետականության պահպանման հարցը։ Խորհրդային Միության փլուզումից հետո մեզ վիճակվեց ոչ միայն անկախանալ, այլև Արցախյան ազատամարտի արդյունքում ծնվեց Արցախի Հանրապետությունը, որը, չնայած այդպես էլ դե յուրե չճանաչվեց, սակայն իր պետական ապարատով ու համակարգով չէր զիջում արևմտյան ժողովրդավարական երկրներին։ Բայց ադրբեջանական ագրեսիայի արդյունքում Արցախի պետական ինստիտուտներն այսօր կազմալուծման վտանգի տակ են, իսկ արցախահայությունը բռնագաղթի է ենթարկվում այն բնակավայրերից, որտեղ հայ ժողովուրդը հազարամյակներ շարունակ ապրել է։

Հայաստանի պետականությունը ևս վտանգի տակ է գտնվում։ Մեր երկրի ինքնիշխան տարածքների մի մասն օկուպացված է ադրբեջանական զինված ուժերի կողմից, ու մեծ է սպառնալիքը, որ այլ տարածքներ ևս կարող են օկուպացվել։ Ու այն պարագայում, երբ Հայաստանի իշխանությունն ի վիճակի չէ պաշտպանել սուվերեն իրավունքները, Նիկոլ Փաշինյանը շարունակում է խոսել այն մասին, թե ինքը երկրի անկախության ու ինքնիշխանության կողմնակից է։ Ընդ որում, նա այնպիսի դիլեմա է ներմուծում հանրային դաշտ, որ ովքեր իրեն դեմ են կամ իշխանությունների դեմ բողոքի գործողությունների են դուրս գալիս, ապա նրանք դեմ են երկրի ինքնիշխանությանն ու անկախությանը, քանի որ ինքն է պաշտպանում երկրի ինքնիշխանությունն ու անկախությունը։

Իրականում լրիվ հակառակն է. Փաշինյանն այն ղեկավարն է, որի օրոք մեր ինքնիշխանությունը արտաքին խաղացողների ձեռքում վերածվել է ֆուտբոլի գնդակի, որին աջից ու ձախից հարվածում են։ Երեք տարում նա հասցրեց Հայաստանի և Արցախի ճակատագրի որոշումների լծակներն ամբողջությամբ փոխանցել ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Ռուսաստանի և Թուրքիայի ձեռքը՝ հիմնովին քանդելով Հանրապետության սուբյեկտիվությունը։ Զարմանալի է, բայց փաստ, որ Հայաստանին վերաբերող հարցերը արտաքին խաղացողները քննարկում և որոշում են առանց Հայաստանի։ Միշտ կարելի է օտարներից բողոքել, թե նրանք մեզ չեն աջակցում, բայց հարցն այն է, թե արդյոք Հայաստանը տեր կանգնո՞ւմ է իր իրավունքներին, պատրա՞ստ է պայքարել իր իրավունքների համար։

Փաշինյանը հայտարարում էր, թե Սև լճի 30 տոկոսի համար հո չե՞նք կռվելու, կամ սարի ծայրին, որտեղ տարվա կեսը ձյուն է, ինչների՞ս է պետք զինվոր։ Այսպիսով նա ցույց էր տալիս, թե պատրաստ չէ պայքարել Հայաստանի սուբյեկտայնության համար։ Կամ՝ ԱԺ ամբիոնից Փաշինյանը հայտարարում էր, թե «միջազգային հանրությունն ասում է` մի փոքր իջեցրեք ԼՂ կարգավիճակի հարցում ձեր նշաձողը, հակառակ դեպքում ասում է` խնդրում եմ, մեզ վրա հույս չդնեք»։ Արցախի կարգավիճակի հարցում Փաշինյանն իջեցրեց նշաձողը, և ի՞նչ ստացավ՝ Արցախի հոշոտում, արցախահայության նկատմամբ պատերազմական հանցագործություններ ու բռնագաղթ։ Միջազգային հանրությունը որևէ քայլ ձեռնարկե՞ց Ադրբեջանի դեմ, չձեռնարկեց, իսկ Հայաստանի իշխանություններն ընդամենը դիտորդի դերում էին։

Մի օր էլ նույն ձևով Փաշինյանը կարող է գալ ու ԱԺ ամբիոնից հայտարարել, թե միջազգային հանրությունը պահանջում է իջեցնել Հայաստանի սուբյեկտայնության աստիճանը, ու որ դա արվում է մեր ինքնիշխանության պահպանման համար։ Ի վերջո, ինչպե՞ս կարող է մի մարդ հանդես գալ մեր ինքնիշխանության և պետականության պաշտպանության դիրքերից, որն անարգում է մեր անկախության սիմվոլները՝ զինանշանը, օրհներգը, Անկախության հռչակագիրը։ Ու պատահական չէ, որ Փաշինյանին հատուկ անհանգստացնում է մեր պետականության շղթայական կապը։

Դրա համար էլ նշում էր, թե հայկական չորս թագավորությունների զինանշանները 1991 թվականին հիմնված պետության հետ կապ չունեն։ Փաստորեն, Ադրբեջանում չեղածից, բացարձակ զրոյից, չունեցածից կեղծ պատմություն է հորինվում՝ ցույց տալու համար, որ իրենք անցյալում ևս պետականություն են ունեցել, իսկ Հայաստանում ղեկավարի մակարդակով անտեսվում է մեր հազարամյակների պետականության շղթան։ Ինչպես երևում է, նրան հանգիստ չի տալիս Հերոստրատի փառքը, որին այդպես հետևողականորեն ձգտում է։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մենք ցանկանում ենք խորացնել մեր հարաբերությունները Եվրամիության հետ. Նիկոլ Փաշինյան Կախարդական ուժ ունեցող ամենահայկական երաժշտական գործիքը․ «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ)․Գործարկվել է աշխարհում առաջին ավտոմատ համակարգով հեռախոսակապը․ «Փաստ»Ինչո՞ւ Դավիթ Բաբայանն ինքնակամ հանձնվեցԱռաջիկա ժամերին հնարավոր է ցանկացած կանխարգելիչ միջոց. Աբդոլլահիանի նախազգուշացումը՝ Իրանին Կոտայքի, Շիրակի, Արագածոտնի և Սյունիքի որոշ բնակավայրերում գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի Ալիևը ասում է, որ խփելու է Հայաստանին, բայց միևնույն ժամանակ զգուշացնում է, որ հանկարծ «ռևանշիստները» չգան իշխանության. Մենուա Սողոմոնյան Եթե դա չանենք հիմա, ապա ո՞ր մշակույթը կլինի հաջորդը. վանդալիզմի ու կեղծիքների սպասումով․ «Փաստ»Բանալիները Ալիևին տալուց հետո Փաշինյանը Արցախի նոր իշխանությանն է մեղադրում կորստի համար Ջուր հավաքեք․ ջուր չի լինի Չեմ հանդիպել միջազգայնագետի, որը եթերում խոսեր աղիքի բորբոքումից․ Քաղաքական խոսք Վագիֆ Խաչատրյանն իրեն մեղավոր չի ճանաչել Ղարաբաղի հետ Եվրոպա գնալը շատ ավելի դժվա՞ր էր․ «Փաստ»Բաքվում ընթանում է Վագիֆ Խաչատրյանի գործով երկրորդ ապօրինի դատավարությունը ՊԵԿ-ի բացահայտումը․ պետական բյուջեից գումար է հափշտակվելԳևորգ Ալթունյանը կալանավորվել էԳևորգ Մանուկյանը նշանակվել է կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Վարդենիսում ապօրինի թմրաշրջանառության դեպք է բացահայտվել. երիտասարդը կալանավորվել է Ընտանիքի հետ վերամիավորված երեխայի խնամքի նկատմամբ մշտադիտարկում կիրականացվի. նախագիծ․ «Փաստ»Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում, կա 5 վիրավորՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Բաղրամյան համայնքում գործարկվելու է էլեկտրական շչակ Բայդենն այսօր կայցելի Իսրայել Բաքվում սկսվել է Վագիֆ Խաչատրյանի գործով դատավարությունը. փաստաբանը հրաժարվել է նրա պաշտպանությունից «Ասաց՝ մե՛րս, հոգնած եմ, քնեմ, առավոտյան կզանգեմ. մինչ օրս սպասում եմ իր զանգին». Վրեժ Բարսեղյանն անմահացել է պատերազմի առաջին օրը․ «Փաստ»Իսրայելում 8 ադրբեջանցի է սպանվել Սպանություն՝ Լոռու մարզի Աքորի գյուղում. կասկածյալին ոստիկանները հայտնաբերել են«Վերնագրակառավարվող», մանիպուլացվող, իրականությունը չտեսնող, ստերին խաբվող․ «Փաստ»Ռուս խաղաղապահները ևս մեկ դիտակետ են փակել՝ Ասկերանի շրջանում Փաշինյանի ելույթը Եվրախորհրդարանում նախատեսված է 13:30-ին Լառա Պետրոսյանը` ԱՆ հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ «Միջազգային հանրություն» կոչվածն ամբողջությամբ «նստած» է երկակի ստանդարտների վրա․ «Փաստ»Ներքին հաշտեցում, կոնսոլիդացիա և պատրաստում ինքնապաշտպանության. Ավետիք ՉալաբյանՎայոց ձորի մարզում հովիվը կայծակնահարվել է. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Բաքուն Սյունիքը ճանաչում է որպես Հայաստանի ինքնիշխան տարածք. Ալիևի օգնական Պուտինը ժամանել է Պեկին Ինչո՞ւ են Բաքվում այսքան շատ խոսում ռևանշիզմից․ «Փաստ»Զգոն եղեք․ Ոստիկանությունը զգուշացնում է Արցախից բռնի տեղահանվածներին Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել «Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանում ինչ-որ սեկտա է գործում և մեզ տանում դեպի կործանում»․ «Փաստ»Զբաղված են «ջուր պղտորելով»․ «Փաստ»Արդյո՞ք ընդդիմադիր պատգամավորների կողմից մանդատներից հրաժարվելու հարց քննարկվում է, և որքանո՞վ է, ընդհանրապես, դա նպատակահարմար․ «Փաստ»Լևոն Քոչարյանի գործով քննչական մարմնի անգործողությունը նույնիսկ արձանագրվել է դատախազության կողմից․ «Փաստ»Ո՞վ է պատասխան տալու փողերի փոշիացման համար․ «Փաստ»«ԲՄՎ»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել է. կան տուժածներ ԱՄՆ–ում հայտնել են Իսրայել ամերիկյան զորքեր ուղարկելու մասին Բրյուսելում հրաձգություն է տեղի ունեցել․ կան զոհեր (տեսանյութ)Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում. կա 1 զոհ, 1 վիրավոր Մաթեմատիկական որոշակի գիտելիքներ մեր ընդդիմախոսներին պակասում են. Տիգրան ԱվինյանՄեկնարկվում է «ԵՄ հումանիտար օդային կամուրջ» գործողությունը․ բայց ինչո՞ւ հումանիտար միջանցք չէին գործարկում Արցախի շրջափակման ժամանակ․ Տիգրան Աբրահամյան