Երևան, 26.Հունվար.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ժամացույց. ծաղիկներից, ստվերից, կրակից, ավազից մինչև կվարց ու ատոմ. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մարդը ժամանակի չափման բազմաթիվ եղանակներ է հորինել։ Նախ` ժամանակը չափվում էր արևածագով և մայրամուտով: Փորձագետներն ասում են, որ առաջին մարդիկ, որոնք սկսել են հետևել ժամանակին, պարզունակ մեթոդներ ունեին. նրանք ինչոր կերպ փորձում էին որոշել, թե որսը կամ ձկնորսությունը երբ կլինի առավել հաջողակ: Հնարավոր է, որ դրա համար նրանք ծաղիկներին էին նայում։ Ենթադրվում է, որ ծաղիկների ամենօրյա բացվելը ցույց է տալիս օրվա որոշակի ժամ: Օրինակ՝ խատուտիկը բացվում է 4:00-ի սահմաններում, իսկ լուսնածաղիկը՝ միայն մութն ընկնելուց հետո: Բայց հիմնական գործիքները, որոնց միջոցով մարդը կարող էր որոշել ժամանակը ժամացույցի ի հայտ գալուց առաջ, եղել են արևը, աստղերը, ջուրը, կրակը և ավազը: Նման «ժամացույցները» ամենապարզունակներն էին:

Տարբեր առարկաներից՝ քարերից, ծառերից ընկնող ստվերի ավելացումը կամ նվազումը օգնում էր մարդուն գոնե ինչ-որ կերպ որոշել ժամանակը: Ժամանակը որոշվել է նաև աստղերով (գիշերը տարբեր ժամանակներում տեսանելի են տարբեր աստղեր)։ Առաջիններից մեկը, ով սկսել է օգտագործել ամենապարզունակ ժամացույցներ, եղել են հին եգիպտացիները: Նրանք գիշերը բաժանել են տասներկու ժամի: Յուրաքանչյուր ժամը սկսվում էր տասներկու հատուկ աստղերից մեկի երևալով: Եգիպտացիները օրը ևս բաժանել են նույնքան ժամերի: Հենց դա է ներկայում ընդունված՝ մեկ օրը 24 ժամի բաժանելու հիմքը: Հետագայում եգիպտացիները ստեղծել են ստվերի ժամացույցներ (մենք անվանում ենք արևային ժամացույցներ): Դրանք հասարակ փայտե ձողեր են՝ նշաններով։ Ստվերային ժամացույցը դարձել է մարդկային այն առաջին գյուտը, որը նախատեսված էր ժամանակը չափելու համար:

Իհարկե, արևային ժամացույցը չէր կարող ասել ժամը ամպամած օրերին և գիշերը։ Արևային ժամացույցի մասին ամենահին գրավոր փաստաթղթերից մեկը, որը թվագրվում է մ.թ.ա. 732 թվականով, Աստվածաշունչն է (Թագավորների գրքի քսաներորդ գլուխը): Այն նշում է Աքազ թագավորի օբելիսկի ժամացույցի մասին։ Պեղումների ժամանակ հայտնաբերված մ.թ.ա. 13-րդ և 15-րդ դարերի արևային ժամացույցները վկայում են, որ իրականում արևային ժամացույցը հայտնվել է շատ ավելի վաղ, քան մարդիկ գրեր են ստեղծել։ Հին եգիպտացիները նաև ջրային ժամացույց են ստեղծել: Նրանք չափել են այն ժամանակը, որի ընթացքում հեղուկը հոսում է մի տարայից մյուսը։ Ժամանակին կրակի օգնությամբ ևս որոշվում էր ժամանակը։ Կրակային ժամացույցները երեք տեսակի էին՝ մոմային, քուղային և լամպային: Չինաստանում օգտագործվում էր հատուկ տարատեսակ. այն բաղկացած էր այրվող նյութից պատրաստված հիմքից (պարույրի կամ փայտիկի տեսքով) և դրան ամրացված մետաղական գնդիկներից։ Երբ հիմքի ինչ-որ հատված այրվում էր, գնդակներն ընկնում էին և նման կերպ ցույց տալիս ժամանակը:

Նշենք, որ մոմե կրակային ժամացույցները տարածված էին Եվրոպայում. դրանք հնարավորություն էին տալիս այրված մոմի քանակով որոշել ժամանակը։ Ի դեպ, նման ժամացույցները հատկապես տարածված էին վանքերում և եկեղեցիներում։ Ավազե ժամացույցը հայտնվել է 8-րդ դարում։ Դրանք երկու զոդված կոլբաներ են։ Կոլբաներից մեկի մեջ լցված ավազը նեղ վզով հոսում է մյուս կոլբայի մեջ՝ որոշակի ժամանակահատվածում, օրինակ՝ մեկ ժամ։ Դրանից հետո ժամացույցը շրջվում է։ Ավազի ժամացույցները էժան են, հուսալի, ուստի դրանք դեռ չեն անհետացել մեր կյանքից: Մեխանիկական ժամացույցները հայտնվել են Եվրոպայում 1300-ական թվականներին, դրանք աշխատել են հակակշիռների և զսպանակների օգնությամբ։ Այն ժամանակ դրանք սլաքներ չունեին, իսկ ժամային անցումը ցույց էր տալիս զանգը։ Ժամանակակից էլեկտրոնային և կվարցային ժամացույցներում օգտագործվում են կվարցի բյուրեղների թրթռումները: Ներկայում ամենաժամանակակիցն ու էտալոնայինն են ատոմային ժամացույցները: Դրանք չափում են ատոմի անցման ժամանակը բացասական էներգիայի վիճակից դրական և հակառակը։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ադրբեջանից արձագանքել են հոգեմետ նյութերի մասին Փաշինյանի երեկվա հայտարարությանըՎթարային անջատումներ. որոշ հասցեներում ջուր չի լինի Ես և Պուտինն ապշած էինք, երբ պատերազմում պարտվելուց հետո Փաշինյանը հայտարարեց, թե ամբողջ Ղարաբաղը փաստացի Ադրբեջանի տարածքն են․ Լուկաշենկո Ուկրաինայի հետ սահմանին իրավիճակը լարված է․ ԼուկաշենկոՎթար է եղել․ գազ չի լինի որոշ հասցեներում Թող կոտրվի ձեռդ ու ոտդ, թող այդ ծաղիկները տանես քո ու հարազատներիդ շիրիմներին․ ընտանիքի 4 անդամի կորցած Բերտա Շահրամանյան Ինչ է կատարվել գիշերը. ՌԴ ՊՆ-ն տեղեկացնում է Գերմանացիները զանգվածաբար արևային մարտկոցներ են տեղադրում պատշգամբներում՝ էլեկտրաէներգիայի ծախսը խնայելու համարԻրանում զորավարժությունների ժամանակ արհեստական ​​բանականությամբ համալրված հրթիռներ են փորձարկվել Աշտարակ քաղաքում այրվել է վագոն-տնակԹայվանում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Ադրբեջանական ֆաշիզմ և հայկական փաշիզմ. երկուսն էլ արմատախիլ ենք անելու. ՀայաՔվեԳեղարքունիքում բախվել են ՎԱԶ 2106-ն ու Ford-ը, վերջինը գլորվելով հայտնվել է դաշտում․ կա վիրավոր (լուսանկարներ) Հայ ժողովուրդն Արցախի հայաթափումը չի՛ ընտրել. Ավետիք ՉալաբյանԵրեկվա մետամորֆոզիկ գյալաջիից մի քանի դրվագ եմ առանձնացրել. Արմեն ՀովասափյանՌուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքն այսօր Օդի ջերմաստիճանը կնվազի․ եղանակն՝ առաջիկա օրերին «Բաքվի խումբը» հերթական անգամ փորձ է արել ապակայունացնել մեր ազգային քաղաքական կյանքը․ Ֆրանսիայի ԱԳՆ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Հրդեհ Երևանի Միրաքյան փողոցում. դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Լիբանանի բանակը Իսրայելին մեղադրել է երկրի տարածքից զորքերը դուրս բերելը ձգձգելու մեջԶելենսկին ասել է, որ ԱՄՆ-ը չի դադարեցնի ռազմական օգնությունն ՈւկրաինայինՀրազդանում «BMW»-ն բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր շրջվելՎրաստանի ողջ բնակչության անձնական տվյալների արտահոսք է եղել. Cyber news Տղամարդը ամիսներ շարունակ ոստիկաններից թաքնվել է խոտի դեզի մեջ Եվրոպայում հայտարարել են՝ Թրամփը չի կարող կանգնեցնել ուկրաինական պատերազմը Այդպիսինն է արևմտյան ժողովրդավարությունը․ Զախարովան անդրադարձել է Տուսկի՝ Օրբանի հասցեին արված հայտարարությանը Մենք արտահերթ ընտրություններ չենք պլանավորում անցկացնել․ Փաշինյան Ողբերգական ավտովթար Երևանում Հայոց ցեղաuպանnւթյան պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու. Փաշինյան Ադրբեջանը Դադիվանքը համարում է ուդիական հոգևոր կառույց․ «Գեղարդ» հիմնադրամ«Լեգիան» հաղթեց ընկերական խաղում․ Բիչախչյանը մասնակցեց հանդիպմանը Երևանում հրդեհ է բռնկվել կայանված ավտոմեքենայում Գիշերային ակnւմբnւմ վիճաբանnւթյnւն և ծեծկռտnւք է տեղի ունեցել ռnւս կնnջ մասնակցությամբՍուդանի հիվանդանոցներից մեկին անօդաչու թռչող սարքի հարվածից ավելի քան 70 մարդ է զոհվել Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Աշխարհբեկ Քալանթար» խորագրով ժամանակավոր ցուցահանդեսը Պրեմիերա. Սիլվա Հակոբյան և Գևորգ Սիրեկանյան -«Քո սիրով ապրեմ» Հայ գործընկերները և՛ ԵԱՏՄ-ում, և՛ ԵՄ-ում գտնվելու հնարավորություն չեն ունենա, ստիպված կլինեն ընտրություն կատարել․ ԵԱՏՄ պաշտոնյա Պաշտոնական․ Լիտվայի առաջնության ամենաթանկարժեք ֆուտբոլիստը տեղափոխվել է Փյունիկ Տավուշում ականի պայթյունից սակրավո՞ր է վիրավnրվել․ ՊՆ-ն մինչ այս պահը չի հաստատել․ Mediahub.amՈւկրաինան կասետային զինամթերքով գնդակոծել է Խերսոնը․ առնվազն 3 մարդ մաhացել է Թուրքիայի արտգործնախարարը կայցելի Իրաք քրդերի դեմ պայքարը քննարկելու համար. Reuters Իսրայելն ազատ է արձակել 200 պաղեստինցու Արարատն ու Արագածը ձեզ թվում է, մտավարժա՞նք է, դա լրջագույն ռազմավարական հարց է․ Փաշինյան ՀՀ պատմության մեջ առաջին անգամ ՄԻՊ-ը սպառնшլիք է հնչեցնում ԱԺ պատգամավորի հասցեին՝ բարձրացված խիստ մտահոգիչ հարցերի համար․ Գառնիկ Դանիելյան Մագա Հարությունյանի նոր կրակոտ ֆոտոշարքը ՔԿ նախագահը հրամանը ստորագրել է Վրաստանի ԱԳ նախարարը հունվարի վերջին կայցելի Հայաստան Հրդեհ՝ Աշտարակում. այրվել է ավտոպահեստամասերի տարածքը