Իշխանության գործողություններն անբավարար են, պետք է հրաժարական տան. Վարդան Պետրոսյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Բավականին խիստ և կողմնորոշված վերաբերմունք պետք է լինի մեր իշխանությունների կողմից Ադրբեջանում գերեվարված հայերի նկատմամբ:
Այս մասին հաջակցություն Ռուբեն Վարդանյանի երթի ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց դերասան Վարդան Պետրոսյանը:
Ըստ նրա՝ անպատժելիության հետևանքով է, որ Ադրբեջանը գերեվարում է արցախցիներին:
«Ռուբեն Վարդանյանը ոչ առաջինն է, և ոչ էլ վերջինը, հիմա հանգիստ ձերբակալելու են Արցախի ամբողջ իշխանությանը: Կատակ չեմ անում, հնարավոր է, որ պահանջեն Երևանից կամ Գյումրիից այս կամ այն քաղաքական գործիչը գլուխը կախ հանձնվի իրենց: Հետո կարող են Սփյուռքից ինչ-որ մարդկանց պահանջել: Սրա դեմը պետք է առնել»,-մտահոգություն հայտնեց արվեստագետը:
Վարդան Պետրոսյանն այս հարցում Հայաստանի իշխանությունների աշխատանքներն անբավարար է գնահատում:
«Ցավոք սրտի, ես ոչ մի քայլ չեմ տեսնում: Մենք կողքի երկրներում ունենք օրինակներ, թե ինչպիսի խստությամբ և պատրաստակամությամբ են իրենց քաղաքացիներին պաշտպանում»,–նկատեց նա:
Վարդան Պետրոսյանը նշեց, որ ինքը շարունակում է պնդել, որ իշխանությունը պետք է հրաժարական տա:
«Իշխանությունը պետք է խմբով հրաժարական տա, բայց ասողին լսող է պետք, ինչքան ասես»,–հավելեց դերասանը:



















































