Երևան, 27.Հուլիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Կանա՞յք են տղամարդկանցից «փոխառել» տաբատը, թե՞ հակառակը․ «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ժամանակակից տաբատներն անփոխարինելի տարր են թե՛ կանանց և թե՛ տղամարդկանց զգեստապահարանում։ Հարմարավետությունը, կրելու հեշտությունը, ինչպես նաև տարբեր վերնազգեստների հետ համադրվելու հնարավորությունը տաբատներին ավելի ու ավելի հայտնի են դարձնում: Տաբատը համարվում է հագուստի տարր, որը ծածկում է մարմնի ստորին հատվածը, մասնավորապես յուրաքանչյուր ոտքը առանձին։ Դրանք կրում են գոտկատեղի և կոնքերի հատվածում, կարելի է ամրացնել կախոցներով, ժապավեններով կամ գոտիով։ Սա երևի թե բոլորին պարզ է: Բայց թե ում համար է ստեղծվել առաջին տաբատը՝ տղամարդու, թե կնոջ, պատմաբանները դեռ չեն կարող ճշգրտությամբ ասել։

Ի դեպ, «շալվար» բառը, որ կիրառվում է շատ լեզուներում, թարգմանաբար նշանակում է «կրկնակի կիսաշրջազգեստ», սակայն տղամարդիկ սովոր են մտածել, որ շալվարը բացառապես իրենց զգեստապահարանից է։ Մոտ երեսուն դարի պատմություն ունեն Հյուսիսարևմտյան Չինաստանի Յանգայ գերեզմանատան պեղումների ժամանակ հայտնաբերված առաջին տաբատները, բայց պարզ չէ՝ դրանք տղամարդո՞ւ է, թե՞ կնոջ: Հռոմում կնոջը տաբատ կրելը խստիվ արգելված էր, իսկ անհնազանդներին խիստ պատիժ էր սպասվում։ Արևելքում տաբատները հայտնվել են հարեմի շալվարների տեսքով, որոնք կրում էին բացառապես զգեստների տակ։ Դրանք պետք է ամբողջությամբ ծածկեին ոտքերը։ Եվրոպայում տաբատն ի սկզբանե եղել է կանանց ներքնազգեստ, որոնց անվանում էին պանտալոն:

Նրանք իրենց անունը ստացել են իտալական Պանտալեոնե կատակերգության կերպարից, որը կիպ տաբատ էր կրում։ Բայց պատերազմի տարիներին կանայք պետք է մտածեին ոչ թե գեղեցկության, այլ նաև հարմարության մասին։ Եվ նրանք ստիպված էին տաբատ և կոմբինեզոն կրել։ Տաբատը դարձել էր ոչ թե մոդայիկ տարր, այլ անհրաժեշտություն կանանց համար՝ տղամարդկանց աշխատանք կատարելու ժամանակ։ Պատերազմից հետո կանայք շարունակեցին տղամարդկանց հագուստները վերցնել, ինչը վկայում էր սեռերի հավասարեցման մասին։ Իսկ որոշ ժամանակ անց էլ կանայք կարողացան լիովին գնահատել տղամարդկանց հագուստի առավելությունները, և նրանց զգեստապահարանում հայտնվեցին ոչ միայն տաբատներ ու կոմբինեզոններ, այլ նաև սմոքինգներ ու բրիջիներ։ Առաջին կինը, որը հրապարակայնորեն առաջարկեց կիսաշրջազգեստները, զգեստներն ու գուլպաները փոխարինել հարմարավետ տաբատներով, Ամելիա Բլյումերն էր: Իսկ շնորհիվ հայտնի Գաբրիել Բոներ Շանելի, որը հսկայական ազդեցություն է ունեցել նորաձևության զարգացման վրա, տաբատները դարձել են կանանց զգեստապահարանի էական, կարելի է ասել՝ անբաժան ատրիբուտ։

Կանանց էլեգանտ տաբատների և բաճկոնների մասսայականացումը եղել է բացառապես Շանելի շնորհիվ։ Նա ստեղծել է հարմարավետ և գեղեցիկ հանդերձանք, որը ցանկացած կնոջ ստիպում է իրեն գեղեցիկ զգալ: Տաբատի հանրաճանաչության վրա մեծ ազդեցություն են ունեցել նաև կինոյի ու թատրոնի դերասանուհիները։ Սառա Բերնարդը պարբերաբար տաբատ էր կրում թատրոնի բեմում, իսկ Մարլեն Դիտրիխը տաբատ ու բաճկոն էր կրում ոչ միայն կինոյում, այլ նաև առօրյա կյանքում։ 1930 թվականին «Մարոկկո» ֆիլմում Մառլենը հայտնվեց տղամարդու կերպարով՝ սմոքինգով և տաբատով, ինչը մեծ հետաքրքրություն և վեճեր առաջացրեց հանրության մեջ։ Դրանից մի քանի տարի անց նա արդեն հաճախ էր հայտնվում Շանելի էլեգանտ տաբատ-կոստյումներով։ Արդյունքում 1965 թվականին տաբատի ավելի շատ մոդելներ կային, քան կիսաշրջազգեստների։

Իսկ նոր ոճերի, օրինակ՝ հիպիների ի հայտ գալը կանանց հնարավորություն տվեց ընտրել իրենց համար ավելի հարմար տարբերակ։ Սակայն, չնայած աճող ժողովրդականությանը, կանանց շարունակում էին թույլ չտալ տաբատներով լինել բազմաթիվ պետական հաստատություններում: Իսկ 1966 թվականին Իվ Սեն Լորանի շքեղ հավաքածուն հանգեցրեց մեծ վեճի հասարակության մեջ, քանի որ նա առաջինը հավասարեցրեց իգական և արական նորաձևությունները: Հավաքածուի թողարկումից հետո գրեթե բոլոր աղջիկները մեծ հաճույքով և ոգեշնչված սկսեցին տաբատ կրել, չնայած այն բանին, որ դրանք արգելված էին բոլոր ուսումնական հաստատություններում։

Նորաձևության պատմության մեջ հսկայական ներդրում է ունեցել նաև ֆրանսիացի Պոլ Պուարեն։ Նրա շնորհիվ հայտնվեցին «կոնֆուցիական թիկնոցը», կազմվածքը գրկող տունիկան և, իհարկե, տաբատ-կիսաշրջազգեստը։ Բայց քանի որ նման նորույթը բողոքի փոթորիկ էր առաջացրել, «թույլ սեռի» միայն ամենահամարձակ ներկայացուցիչներն էին համարձակվում այն կրել։ Ժամանակի ընթացքում նման հանդերձանքը գնահատվեց հասարակության կողմից, ինչը թույլ տվեց կանանց ավելի ազատ կրել տաբատներ: Նորաձևության աշխարհում որոշիչ ներդրում էր նաև Ջորջիո Արմանիի կողմից գործարար կանանց համար կոստյումների ստեղծումը։ Նրա ստեղծած տաբատով կոստյումը դարձավ հաջողակ գործարար կնոջ խորհրդանիշ։ Այդ ժամանակվանից տաբատները կանանց համար արդեն ամոթալի բան չեն համարվում, այլ ընդհակառակը, իրենց արժանի տեղն են զբաղեցնում կանանց զգեստապահարանում։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայաստանի Տիրինկատար հնավայրի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում Օդի ջերմաստիճանը կնվազի. ի՞նչ եղանակ սպասել Ուրախ եմ լսել լավ լուրը. Հայաստանը կկարողանա հասանելի դառնալ Խաղաղության եվրոպական հիմնադրամին. Կատրին Կոլոնա Մուշեղ Մուրադյանն այսօր հերթական այցով եղել է Մարմաշեն վանական համալիրի տարածքում Բազմաթիվ հասցեներում լույս չի լինելու Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ-ում Իրաքի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին Երևանում այս տարի շուրջ 52 կմ ճանապարհ կբարեկարգվի Ով է երեխային բռնության ենթարկած և ձերբակալված կինը ու նրա տնօրենը Գազ չի լինելու Երասխի հատվածում դիրքային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել․ ՊՆ հայտարարությունը Փոքր Վեդու մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել Ավելի քան 30 տարի անց մայրաքաղաքի ճանապարհները ասֆալտապատվում են նոր տեխնոլոգիայովԾարավ Աղբյուրում Սրբազանի հետ հանդիպումն ավարտվեց բակի պատանիների հետ ֆուտբոլային խաղով (տեսանյութ) Այսօրվանից մինչև օգոստոսի 26-ը Բաբայան փողոցը փակ է լինելու Հերթական անկրակոց, գաղտնի զիջումն է արվել․ Երասխի հատվածում մեր մարտական հենակետի վրա ծածանվում է թշնամու դրոշը․ Րաֆֆի Ասլանյան Օլիմպիական խաղերի խորհրդանիշներով Visa քարտեր՝ Յունիբանկից300 բնակարան հատուկ գնով․ էքսկլյուզիվ առաջարկ ՄԼ Մայնինգից և Ամիօ ԲանկիցԱնվճար քաղվածքներ ու տեղեկանքներ IDBank-իցՇինծու, ապօրինի մեղադրանքով ես գտնվում եմ անազատության մեջ. 2-րդ կորպուսի նախկին հրամանատարի հայտարարությունը կալանավայրից Team-ը կրկին միացել է նորարարության ալիքին՝ Sevan Startup Summit-ում (ֆոտո) Ոստիկանությունը թույլ չի տալիս երեկոյան ժամերին երթևեկել Կիրանցի նորակառույց ճանապարհով Իշխան Սաղաթելյանը Նիդերլանդներում է․ քննարկել է միջազգային ճնշմամբ՝ բոլոր գերիների ազատ արձակման հարցը Ձեր թիկունքին ամբողջ հայությունն է, վերադարձե՛ք հաղթանակած. Գագիկ Ծառուկյան Պելիխ Սոլոմիյան հայտնաբերվել է ՀՀ սահմանամերձ գյուղերում բնակարանային ապահովման ծրագիրը ժամանակավորապես դադարեցվել է Երեխային ծեծում են Խոր Վիրապ գյուղի մանկապարտեզում (տեսանյութ) Ապարանում մեքենան արգելափակվել է ջրի մեջ․ մանրամասներ Փոքր Վեդու մանկապարտեզի դաստիարակն ու տնօրենն այս պահին գտնվում են ոստիկանությունում Երեք հոգու մահվան պատճառ դարձած վթարի գործով փնտրում են BMW-ի վարորդին Ընտանիքի կյանք խլած վթարի վայրից փախուստի դիմած վարորդի ինքնությունը պարզվել է. ՔԿ Փոքր Վեդի գյուղի մանկապարտեզի դաստիարակչուհին ծեծում է քնել չցանկացող երեխայինՓողոցը շուրջ մեկ ամիս փակ է լինելու Ողբերգական վթար․ մաhացել են 5 տարեկան երեխա և մեծահասակ (տեսանյութ) Օդի ջերմաստիճանը 28-ի ցերեկը կնվազի 2-5 աստիճանով Նիկոլն ու Ալիևը ձգտում են վերջնականապես փակել Արցախի հարցը. Արմեն ՄանվելյանԱդրբեջանի բացահայտ սպառնալիքն ու պատասխանն ԱՄՆ-ին Ձերբակալվել է պաշտպանության նախկին փոխնախարար Դմիտրի Բուլգակովը Բագրատ Սրբազանը կմեկնի Վայոց Ձոր. հանդիպումներ կլինեն Վայքում եւ Ջերմուկում Ի՞նչ են քննարկել Թուրքիայի ԱԽ-ում Հայաստանի Տիրինկատար հնավայրի վիշապաքարերն ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական ցանկում «Խաղաղությունն ի՞նչ ելքով... նոր թշնամիներո՞վ». Նաիրի Սարգսյանի հետ Ուզբեկստանի խորհրդարանի հերթական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 27-ին Ամերիկացի ծովայինները կշարունակեն մարզումները Ֆինլանդիայում մինչև օգոստոսի վերջ Աստղիկ Սաֆարյանի լուսանկարները Բարսելոնայից Փաշինյանը կրկին ընկել է մարզերի ետևից Կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ Փաշինյանը Բաքու կարող է մեկնել բացառապես բոլոր ռազմագերիներին վերադարձնելու պայմանով. ադրբեջանագետ Բայրամովը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացի մասին Կիրանցում տրված վկայականները համարվում են ճիշտ, քանի դատարանն անվավեր չի ճանաչել. Կադաստրի կոմիտեի ղեկավարի խորհրդական ՀԱՄԱՍ-ը չի համաձայնել Գազայում կրակի դադարեցման Իսրայելի նոր պայմաններին