Ереван, 12.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Մեղր՝ պատրաստված առանց մեղուների, քաղցր աղ, սպիտակ ոսկի․ «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ժամանակակից մարդու կյանքն առանց շաքարի հնարավոր չէ պատկերացնել։ Բայց մարդկությունը դեռ վստահորեն չգիտի, թե որ դարում են մարդիկ կարողացել շաքար ստանալ և որքան ժամանակ առաջ են սկսել այն օգտագործել սննդակարգում։ Ըստ գիտնականների, շաքարավազի առաջացման պատմությունը սկսվել է Հնդկաստանից մեր թվարկությունից ավելի քան 3000 տարի առաջ: Սկզբից շաքարեղեգից են շաքար ստացել։ Այդ սննդատեսակի մասին ամենավաղ հիշատակումները նկարագրված են հնդկական հնագույն «Ռամայանա» էպոսում, իսկ շաքարավազն իր անունը ստացել է հնդկական «սախարա» բառից, որը թարգմանաբար նշանակում է քաղցր: Մերձավոր Արևելքում շաքարավազի մասին իմացել են մ.թ.ա 4-րդ դարի սկզբին` շնորհիվ արաբների, որոնք այն բերել են Հնդկաստանից։ Առաջին անգամ զտված շաքարի արտադրության մեթոդը հորինվել է առաջին թխվածքաբլիթների հայրենիք Պարսկաստանում։ Պարսիկներն առաջինն են եղել, որ շաքարի հումքը՝ շաքարեղեգը, մի քանի անգամ եփելով՝ ստացել են ռաֆինացված շաքար:

Որոշ ժամանակ անց պորտուգալացի և իսպանացի առևտրականներն ու ճանապարհորդներն են իմացել այդ քաղցր նյութի մասին։ Շաքարն ի սկզբանե չի կոչվել շաքար, այլ ունեցել է տարբեր անուններ՝ «քաղցրություն», «մեղր՝ պատրաստված առանց մեղուների», «քաղցր աղ», «սպիտակ ոսկի» և այլն։ Եվրոպացիները շաքարեղեգի մասին իմացել են մ.թ.ա. 325 թվականին՝ շնորհիվ մեծ նավագնաց և հետախույզ Նեարկի՝ Հնդկական օվկիանոսով ճամփորդությունների: Այնուամենայնիվ, այն ժամանակ դա լայն կիրառություն չի ստացել։ Միայն 7-րդ դարի սկզբին, երբ արաբները նվաճել են Ասիան և այդ բույսը բերել Միջերկրական ծով, շաքարը աստիճանաբար սկսել է գրավել մարդկանց սրտերը։ Բույսը հաջողությամբ ընտելացվել է Մեծ Նեղոսի և Պաղեստինի հովիտներում: Որոշ ժամանակ անց շաքարեղեգը հայտնվել է Սիրիայում, իսկ հետո նվաճել է Իսպանիան և Հյուսիսային Աֆրիկան։ Շաքարի հանրահռչակման նոր փուլ է սկսվել 12– րդ դարում՝ սիրիական և պաղեստինյան հողերում խաչակիրների արշավանքների շնորհիվ։ Պատմական և աշխարհագրական առումով շաքարի առևտրի զարգացումով 14-15–րդ դարերում Վենետիկն է եղել շաքարի մայրաքաղաքը։

Հնդկաստանից շաքարի բոլոր առաքումները եղել են այնտեղ, որտեղ իրականացվել է հումքի վերամշակումը, մաքրումն ու շաքարին որոշակի տեսք տալը։ Այնտեղից էլ այդ ապրանքը տարածվել է ողջ հին աշխարհում։ Միջնադարյան Եվրոպայում շաքարավազը, ինչպես և առաջին քաղցրավենիքները, դեղ էր և վաճառվում էր դեղատներում։ 15րդ դարի սկզբին՝ այն բանից հետո, երբ պորտուգալացիները գաղութացրել են նոր տարածքներ, Մադերայում սկսել են շաքարեղեգ աճեցնել։ Կանարյան կղզիները, որոնք գտնվել են Իսպանիայի վերահսկողության տակ, դարձել են այդ բույսի ակտիվ մշակման վայր։ Յուրաքանչյուր եվրոպական երկիր ձգտել է հիմնել քաղցր արտադրանքի սեփական արտադրությունը։ Այն բանից հետո, երբ Քրիստափոր Կոլումբոսը հայտնաբերել է Ամերիկան և առաջին անգամ համտեսել առաջին շոկոլադը, շաքարի պատմությունը զարգացման նոր փուլ է անցել: Նոր աշխարհի պատմության մեջ առաջին անգամ շաքարեղեգի տնկիներ են տնկվել Սան Դոմինգո կղզում, և 1505 թվականին այնտեղ առաջին շաքարն է արտադրվել:

Տասներեք տարի անց կղզում գործել է շաքարեղեգի մշակման և վերամշակման 28 գործարան։ Որոշ ժամանակ անց նման գործարաններ են առաջացել Պերուի, ապա Մեքսիկայի և Բրազիլիայի տարածքներում։ 300 տարվա ընթացքում շաքարավազի համաշխարհային արտադրության մեծ մասը կենտրոնացել է Կարիբյան ավազանում: Բայց շաքարեղեգի տարածման պատմությունն այդքանով չի ավարտվել. պարզվել է, որ այդ բույսի աճեցման համար շատ բարենպաստ են Ինդոնեզիայի, Հավայան կղզիների, Ֆիլիպինյան արշիպելագի և Հնդկական օվկիանոսի կղզիներում գտնվող ֆրանսիական գաղութների կլիման։ Այն, որ շաքար կարելի է ստանալ նաև ճակնդեղից, առաջին անգամ հայտնի է դարձել 1575 թվականին՝ շնորհիվ հայտնի ֆրանսիացի հետախույզ Օլիվիե դե Սյուրատի աշխատանքների: Բայց միայն երկու դար անց՝ 1747 թվականին է այդ հայտնագործությունն ապացուցել գերմանացի քիմիկոս Անդրեաս Զիգիզմունդ Մարգգրաֆը։ Փորձերի շնորհիվ գիտնականին հաջողվել է երեք տեսակի ճակնդեղից առանձնացնել փոքր քանակությամբ շաքար։ Ինքը՝ Մարգգրաֆը, անգամ չի հասկացել, թե ինչ մեծ հայտնագործություն է արել։

Նա իր աշխատանքի վերաբերյալ տվյալները հրապարակել է ֆրանսիական գիտական ամսագրում, սակայն ընթերցողների և գիտական աշխարհի արձագանք չի հետևել։ 1799 թվականին Զիգիզմունդ Մարգգրաֆի աշակերտ Ֆրանց Կարլ Ահարդն է կարողացել ապացուցել, որ ճակնդեղից շաքար ստանալը շատ ավելի ձեռնտու է, քան շաքարեղեգից։ 1801 թվականին գերմանական Կուներնե քաղաքում հայտնվել է ճակնդեղից շաքարի արտադրության առաջին գործարանը։ Այն բանից հետո, երբ Կարլ Ահարդը բացել է իր սեփական գործարանը, նրա կյանքը լցվել է մեծ դժվարություններով։ Գիտնականի համար կյանքը հեշտ չի եղել, քանի որ եղեգնաշաքարի առևտրականները չհայտարարված պատերազմ են սկսել նրա դեմ: Արդյունքում Կարլ Ահարդը մահացել է աղքատության մեջ: Ներկայում ժամանակակից աշխարհում շաքարի 41 %-ը արտադրվում է ճակնդեղից, իսկ 59 %-ը՝ շաքարեղեգից։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Часть передаваемого США Киеву оружия доставят из Польши через несколько дней: Кирби Азербайджанцы полностью разрушили церковь Сурб Амбарцум в Бердзоре Именно в результате этого движения процесс выдачи каким-то образом был приостановлен: СогомонянГраждане перекрыли трассу Спитак-Ереван Закон только для граждан? Аршак КарапетянУже в следующем квартале лидер крупных налогоплательщиков снова изменится: «Паст»Заявление о ситуации и совете трибунала Погода в Армении Галстанян о предложении Осканяна: У меня нет ни подобных амбиций, ни желания Самвел Бабаян: Никол Пашинян давно должен был уйти в отставку Тигран Абрамян: Для завершения процесса импичмента необходимо присутствие части депутатов от «ГД» Курсы валют в Армении Архиепископ: Руководитель Армении не должен быть популистом Президент Армении встретился с мэром Лос-Анджелеса Карен Басс Число покинувших свои дома из-за наводнений на юге Бразилии превысило 300 тыс. Галстанян: У меня двойное гражданство, я этого никогда не скрывал Жозеп Боррель объявил о намерении Испании и Ирландии 21 мая признать Палестину Экс-глава МИД Армении: Кандидатом на пост премьер-министра должен стать архиепископ Баграт Галстанян Трибунал национального достоинства начнет свою работу с 20 мая։ Аршак КарапетянЯ обращаюсь к руководителю нашей страны: как обращаться к нему, господин или госпожа премьер-министр? Аршак КарапетянСурен Папикян: Альтернативы суверенитету и конституционализму Республики Армения нет «Газпром» начал распродавать имуществo после рекордного в истории убытка Первый пациент с имплантатом Neuralink в мозгу уже обыгрывает здоровых людей в компьютерных играх Вице-премьер Правительства Армении: Сотрудничество с МВФ имеет важное значение Баграт Галстанян: Настало время победы триколора над черно-белым Баграт Галстанян: Мы зафиксировали первую победу Обращение по случаю 79 годовщины победы в ВОВ Маркедонов: Разговор Путина с Пашиняном будет непростым Это священное движение более 10.000.000 армян, которых объединяет общая мечта о сильной и большой Армении! Национальное движение «Единство» “Amio Era”: образование – это возможность изменить жизньАрхиепископ Баграт Галстанян: Шествие объединило представителей всех парламентских и внепарламентских сил Погода в Армении Ученые заявили о возможности создать варп-двигатель из научной фантастики В апреле Армению посетили 163 970 туристов В Армении уточнен порядок выдачи уведомлений гражданам о явке в военные комиссариаты для сборов Пакистан и Иран достроят газопровод вопреки предупреждениям США МВФ: мировая экономика разделилась на три блока из-за политических разногласий Brent подешевела до $82,7 за баррель В Сюникской области Армении построят таможенный и логистический центр Al Jazeera: в Газе результате удара израильских ВВС погибли минимум семь человек Израиль открыл контрольно-пропускной пункт Керем-Шалом для ввоза гуманитарной помощи в сектор Газа Захарова: Москва приветствует встречу глав МИД Армении и Азербайджана Corriere della Sera: НАТО собирается прописать в декларации отказ от отправки войск в Украину ЕАЭС обеспечивает опережающее развитие странам-участницам: Дмитрий Песков Студенты Ереванского госуниверситета организовали акцию протеста у здания парламента Армении Архиепископ: Католикос всех армян благословил движение, а не возглавил его Захарова: Москва приветствует встречу глав МИД Армении и Азербайджана Против односторонних уступок: Автоколонна двинулась из Гюмри в Абовян, чтобы присоединиться к маршу на Ереван Архиепископа Аршака Хачатряна вновь вызвали в СНБ Обращение лидера движения и партии «Всеармянский Фронт»