Երևան, 10.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Փաշինյանը Բիշքեկ չգնաց, Ալիևը՝ Գրանադա, բայց երկուսն էլ կգնան Բրյուսե՞լ, թե՞... Մոսկվա․ «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին օրերի ու նաև ընթացիկ զարգացումները հետաքրքրական են թե՛ առանձինառանձին, թե՛ ընդհանրության մեջ դիտարկելիս: Պարզապես իրականությունն է չափից ավելի ողբերգական և աղետային, որքան էլ արտաքուստ այնպիսի տպավորություն է, որ Հայաստանի իշխանության համար ոչ մի ողբերգական բան չի եղել, առավել ևս՝ ամենևին էլ աղետ չէ Արցախի կործանումը՝ որպես իրենց պաշտոնավարման «առաջին հնգամյակի» շառաչուն և ծանրագույն հետևանք: Վերադառնանք զարգացումներին: Նիկոլ Փաշինյանը, ինչպես հայտնի է, մեկնեց Գրանադա (հոկտեմբերի 5-ին): Ենթադրվում էր, թե այնտեղ հնգակողմ հայտարարություն կընդունվի, բայց հայտարարությունը եղավ քառակողմ՝ առանց Ալիևի:

Այդ հայտարարությունը հռչակվեց նրանով, որ Փաշինյանը ևս մեկ անգամ, այս դեպքում՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Մակրոնի և Գերմանիայի դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցի հետ ստորագրած թղթով ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջությունը, այդ թվում՝ «անկլավները», այդ թվում՝ Արցախը, մնացածն էլ՝ ինքը գիտե: Սա, բնականաբար, մեծ վրդովմունքով ընդունվեց, գոնե՝ սոցցանցային ու լրատվա-վերլուծական հարթակներում: Այնպես, որ շատերն ուշադրություն էլ չդարձրեցին, որ նույն քառակողմ հայտարարության մեջ խոսվում է հետևյալի մասին, օրինակ. «Նրանք (ստորագրողներն, էլի) համաձայնել են Հայաստանին հավել յալ մարդասիրական օգնություն տրամադրել, քանի որ նա բախվում է Ղարաբաղի հայերի վերջին զանգվածային տեղահանման հետևանքներին։ Նրանք ընդգծել են, որ այդ փախստականները պետք է ազատորեն օգտվեն իրենց տներ և բնակության վայրեր վերադառնալու իրավունքից՝ առանց որևէ պայմանների, միջազգային մոնիտորինգի ներքո և իրենց պատմության, մշակույթի և մարդու իրավունքների նկատմամբ պատշաճ հարգանքով»:

Փաշինյանը նաև Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հետ հանդիպեց, ու մի համատեղ հայտարարություն էլ այդ հանդիպումից հետո եղավ: Էլի կան ձևակերպումներ, որ հետագայում Հայաստանի որևէ իշխանություն կարող է օգտագործել: Կարող է: Հիմա, երբ այս իշխանությունը կործանել է Արցախը, և կործանման ահռելի սպառնալիքն ուղղակիորեն կախված է Հայաստանի պետականության գլխին, ինչպես ասվում է, շատերի աչքին ոչինչ չի գալիս: Բայց... հետո... մեկ էլ տեսար... Շարունակենք. նախօրեին Ստրասբուրգում ԵԽԽՎ-ն ընդունեց «Հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում» բանաձևը: Այն խիստ ծավալուն է՝ լրագրային հրապարակման մեջ ներկայացնելու համար, բայց, վստահաբար, շատերը հասցրել են որոշակիորեն ծանոթանալ: Նշենք, որ բանաձևը, ընդհանուր առմամբ, կարելի է հայանպաստ համարել, ավելի ստույգ՝ օբյեկտիվ, քանի որ մի շարք պահանջներ են դրվում Ադրբեջանի առաջ, որքան էլ որ դրանք, այսպես ասենք, պատժամիջոցային կամ հարկադրական բնույթ չունեն:

Հասկանալի է, իհարկե, որ եվրոպական կամ նույնիսկ միջազգային կառույցներում, այսպես ասած, «հետողորմյա» հայանպաստ ձևակերպումները կամ բանաձևերը, հենց, օրինակ՝ ԵԽԽՎ նշված բանաձևը ընդունելու վրա Փաշինյանի իշխանության ազդեցությունը կա՛մ չնչին է, կա՛մ խիստ նվազագույն: Պարզ է նաև, որ Արցախի շրջափակման վրա աչք փակելու, Ադրբեջանի կողմից Արցախի հայության դեմ ցեղասպանություն իրականացնելուց հետո «քաղաքակիրթ Արևմուտքն» իր տարածաշրջանային շահերից ելնելով փորձում է Հայաստանին «մխիթարել» նմանօրինակ «թղթե շերեփներով»: Անգամ Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին են երբեմն-երբեմն առանձին հայտարարություններ հնչում:

Մինչդեռ, իրատեսներին ակնհայտ է, որ նախ՝ Ալիևի հանցավոր, ահաբեկչական, հակամարդկային ու հակահայ ռեժիմը ամենևին էլ «վատ չի զգում» նման բանաձևերից: Ինչևէ, Եվրոպական խորհրդի նախագահ Միշելը հուսով է, որ օրերս Բրյուսելում հնարավոր կլինի կազմակերպել Փաշինյան-Ալիև հանդիպում: Այսպես ասած՝ հանդիպեցնել նրանց: Ռուսաստանի մասին: Ավելի ճիշտ՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների: Փաշինյանը վերջին հարցազրույցում ջանք չէր խնայում՝ ցույց տալու համար (չեղած լսարանի՞ն, Լավրովի՞ն, ո՞ւմ), թե ինչ լավ, ինչ ջերմ հարաբերություններ ունի, օրինակ՝ Պուտինի հետ: Այդ հարաբերությունները, պարզվեց, այնքան «ջերմ» են, որ Փաշինյանը այս օրերին որոշեց Բիշքեկ չմեկնել՝ ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպմանը: Դրանից առագորեն որոշեց օգտվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ցուցադրական սրտնեղելով, թե, ինչ է, շատ կարևոր գործե՞ր ուներ, որ չի եկել: Ապա սկսեց շողոքորթել Ռուսաստանի նախագահ Պուտինին, բարձր գնահատել Ռուսաստանի դերը և այդպես շարունակ:

Ի դեպ, եթե Փաշինյանը հարցազրույցում նշեց, որ Ալիևի՝ Գրանադա չգալն ու հայտարարություն չստորագրելը թույլ է տալիս կասկածել, որ նա իրականում խաղաղություն է ուզում, ապա Ալիևն էլ «աբառոտկա ֆռաց» Փաշինյանի՝ Բիշքեկ չմեկնելու վրա՝ հակադարձելով ուղղակիորեն նույն ֆրազներով, որ նրա չգալը խոսում է այն մասին, որ խաղաղություն չի ուզում: Իսկ երեկ արդեն այս պատմության «թելերը» կամ «պարանները» Բիշքեկում որոշեց ձգել Վլադիմիր Պուտինն անձամբ: Հասկանալի է, Պուտինը «կպավ» Արևմուտքին, որը «ձգտում է խաթարել Ռուսաստանի և դաշնակից-գործընկերների հարաբերությունները», ապա հայտարարեց. «Ռուսաստանը, անշուշտ, պատրաստ է ամեն հնարավոր օգնություն ցուցաբերել այս գործընթացին (հարաբերությունների կարգավորման)։

Մասնավորապես, ՌԴ-ն պատրաստ է բանակցություններ կազմակերպել Մոսկվայում, եթե անհրաժեշտ լինի՝ ցանկացած ձևաչափով, սկզբի համար Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եւ փորձագետների մակարդակով: Եվ իհարկե, մենք կօգնենք, որպեսզի այդ բանակցություններն ավարտվեն խաղաղության համաձայնագրով, որը կստորագրեն երկու երկրների ղեկավարները։ Կրկնում եմ՝ ընտրությունը միշտ այս երկրներինն է։ Մենք պատրաստ ենք պայմաններ ստեղծել այս աշխատանքի համար»: Ստացվում է, որ Ալիևը Գրանադա չգնաց, Փաշինյանը՝ Բիշքեկ: Բայց շատ հնարավոր է, որ նրանք երկուսով ավելի շուտ Մոսկվայում հանդիպեն, քան թե Բրյուսելում: Դժվար է միարժեքորեն պնդել, բայց... շատ հնարավոր է: Ավելի ճիշտ՝ նման է դրան...

ՍԱՐԳԻՍ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Չընկճվել, վտահել ու առաջ շարժվել. Հրաչյա Հարությունյան (տեսանյութ) Չսպառնա՛ք. վատը ձեզ համար ա լինելու, ուսանողի համար չի կարա վատ լինի. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Մեծ թվով ուսանողներ ու երիտասարդներ են միացել․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Կարեն Ջալավյանը Հանրապետության հրապարակում է (տեսանյութ) «Մեր պահանջով չորս գյուղ է վերադարձվում, այդպես էլ շարունակվելու է, այստեղ խոսքի իրավունքը մեզ է պատկանում»․ Ալիև Փակել են Երևան֊Ապարան միջպետական մայրուղին (տեսանյութ) Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը հանրահավաք է անցկացնում Հանրապետության հրապարակում․ ուղիղ Մեծ հանրահավաք` Հանրապետության հրապարակում Կարճ ուղեցույց «Հանուն Հայրենիքի» շարժման նախաձեռնած խաղաղ հավաքների մասնակիցների համար Չկա այնպիսի քաղաքական գործիչ, որը կոնսոլիդացիայի այդ մակարդակն ապահովի, ինչ Բագրատ Սրբազանը, գուցե դիտարկվի հենց նրա թեկնածության հարցը․ Սուրենյանց Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է Երևանում ողբերգական հրդեհի հետևանքով մահացած կնոջ ինքնությունը պարզվել է Նիկոլը չունի ժողովրդի աջակցությունը. ՇարմազանովԱլիևները մեկնել են օկուպացված Շուշի Աննախադեպ գնիջեցում Վենուս խանութ-սրահներում մինչև մայիսի 30-ը Կարատեի աշխարհի չեմպիոնը համախմբման կոչ է անում. կանգնած է Բագրատ սրբազանի առաջնորդած շարժման կողքին Converse Markets. Արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս Բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար Անդրեասյանը Իսպանիայի մշակույթի նախարարի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները Հայտնի են Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 11-րդ մրցույթի մասնակիցների անունները Ավարտվում է սահմանային սյուների տեղադրումը. Ջեյհուն Բայրամով (տեսանյութ)Հրապարակ եկողները հայրենատեր մարդիկ են. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Երևանում բողոքի ակցիայի 2 մասնակից ձերբակալվել է` սառը զենք կրելու կասկածանքով Այս ժողովրդին այլևս ոչ ոք չպիտի խաբի, հուսախաբ անի. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» շարունակում է անվերապահորեն աջակցել օրեցօր թափ առնող ՇարժմանըԱրտակարգ դեպք՝ Արմավիրում․ 2-ամյա երեխան մետաղական հերակալը մտցրել է վարդակի մեջ և էլեկտրահարվել Անասունը դու ես. ոստիկանը՝ ցուցարարինԵրևան-Սևան ավտոճանապարհին բեռնատար է կողաշրջվել. 110 հատ գազի բալոն լցվել է ճանապարհի երթևեկելի հատված «ՍոֆթԿոնստրակտ» ՓԲԸ-ն մասնակցել է «Career City Fest 2K24» լավագույն գործատուների փառատոնին Ես երկքաղաքացի եմ, որը չեմ էլ թաքցրել․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան Ալմաթիում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունները կտևեն երկու օր Mutuari, Lolik և SilkSwap. նոր DeFi նախագծերի ներկայացումը ftNFT Phygital Space-ումԲաքվի մամուլը սպառնում է, որ եթե Սրբազանի շարժումը հաղթի, իրենք ու թուրքերը զորք կմտցնեն Եթե ժողովուրդը ցանկանա, ես ո՞վ եմ, որ ասեմ չէ․ Սրբազանը՝ վարչապետի թեկնածու լինելու մասին Մահացել է ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարիբեկյանը Երևանի քաղաքապետի հրավերով Երևանում է Անգլիայի ազգային բալետը՝ Ակրամ Խանի լեգենդար «Ժիզել» բալետային ներկայացմամբԳնիջեցում Վենուս խանութ-սրահներում մինչև մայիսի 30-ը Ես ո՛չ հավակնություն ունեմ, ո՛չ էլ ցանկություն, կարծում եմ ճիշտ չէ․ Բագրատ Սրբազանը՝ իր՝ վարչապետի թեկնածու լինելու մասին Բրյուսովի անվան համալսարանի դռները փակ են Ալեն Սիմոնյանը 2018 թ․ իր հպարտությունն էր հայտնում, որ եկեղեցին միացել է իրենց. Դավիթ Հակոբյան Միացել եմ Սրբազանի ուղերձով․ Գրիգորի Խաչատուրովը միացավ Սրբազանի շարժմանը Հայոց Համազգային Միասնություն կուսակցության անդամները ազատ են արձակվել ոստիկանության բաժնիցԲագրատ սրբազանը մտավ Կոնսերվատորիա Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի Սահմանադրությամբ չի ընտրվում որևէ անձ գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնում, այլ ընտրվում է կուսակցություն.Վարդևանյան Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ԵՊՀ-ի, Ագրարային համալսարանի, ՀԱՊՀ-ի, Բրյուսովի և Կոնսերվատորիայի որոշ ուսանողները միացել են Սրբազանի շարժմանը ՆԳՆ-ն՝ փակ փողոցների մասին հայտարարությունների վերաբերյալ Միկա Բադալյանը բերման է ենթարկվել Սյունիքում գազի թունավորմամբ հիվանդանոց են տեղափոխվել ընտանիքի 5 անդամներ, այդ թվում՝ անչափահասներ Քայլ առ քայլ հեսնելու ենք մեր նպատակին, սիրելի՛ ուսանողներ, մի՛ վախեցեք․ Սրբազան