Երևան, 28.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Ասաց՝ մե՛րս, հոգնած եմ, քնեմ, առավոտյան կզանգեմ. մինչ օրս սպասում եմ իր զանգին». Վրեժ Բարսեղյանն անմահացել է պատերազմի առաջին օրը․ «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ աշխույժ երեխա էր Վրեժը: Մի օրինակով իր աշխաժության մասին պատմեմ: Վեց տարեկան էր, այդ տարի պետք է դպրոց գնար: Խաղում էր բակում, երեխաների հետ գնում է կողքի շենք, բարձրանում երկրորդ հարկ, հարցնում՝ ո՞վ կարող է այստեղից թռնել: Ոչ ոք չի թռնում, բացի իրենից, թռնում է ու ձեռքը կոտրում: Բժշկի տարանք, ձեռքը գիպս դրեցին, այդպես էլ գնաց առաջին դասարան»,-«Փաստի հետ զրույցում ասում է Վրեժի մայրիկը՝ տիկին Լարիսան՝ հավելելով, որ որդին «խելացի չարաճճի էր»:

Նշում է՝ Վրեժը շատ խղճով էր: «Երկու կամ երկուսուկես տարեկան էր, ձեռքի կոնֆետը տվել էր ուրիշին, վազելով տուն եկավ՝ մա՛մ, կոնֆետս տվեցի մի երեխայի, թող ուտի, վերջացնի, նոր գնամ բակ խաղալու»: Վրեժը մինչև չորրորդ դասարանի առաջին կիսամյակը հաճախել է Երևանի Ավան-Առինջի թիվ 180 դպրոց: Նույն դպրոցում այսօր Վրեժի և նրա դասընկերոջ հիշատակը հավերժացնող հուշաքար է տեղադրվել: Հետագա կրթությունը շարունակել է Աբովյան քաղաքի թիվ 8 դպրոցում: «Շատ կապված էր Առինջի դպրոցի հետ, օրվա մի կեսը Երևանում էր, մյուս կեսը՝ Աբովյանում: Իր երկու դասարանների ընկերներին էլ շատ էր սիրում: Աբովյանի դպրոցի իր դասընկերները պետք է տարեվերջյան էքսկուրսիայի գնային, Երևանի իր դպրոցի դասընկերների հետ պայմանավորվեց, որ հանկարծ նույն օրը չգնան, որ ինքն էլ կարողանա մասնակցել: Շատ ընդունակ էր, սիրում էր «Պատմություն» առարկան, բայց ծուլություն ուներ: Չէր սիրում նստել, դաս անել, կարող էր դասարանում ուսուցչի պատմածը լսել և հաջորդ օրը նույնը պատմել»: Մայրիկի խոսքով, Վրեժը շատ էր սիրում տարբեր խմբակների հաճախել:

«Մոտ վեց տարի պարի է հաճախել, դիպլոմները, մրցանակները պահպանում եմ: Հետո մի երեք ամիս ֆուտբոլի հաճախեց, երկու ամիս՝ ըմբշամարտի, Աբովյանում թատերական խմբակ է հաճախել, շատ էր սիրում այդ մթնոլորտը, դերասանների հետ շփումը: Կարծում եմ՝ ձանձրանում էր, անընդհատ նորություններ էր ուզում: Երբ իններորդ դասարանն ավարտեց, հայրիկի հետ խորհրդակցելուց հետո ասաց, որ ուզում է ոսկերիչ դառնալ: Նաև շատ լավ նկարում էր: Պայմանավորվեց քեռու հետ, վերջինիս ընկերներից շատերը ոսկու շուկայում են աշխատում: Մոտ մեկ տարի ոսկերչություն սովորեց, զուգահեռ սկսեց աշխատել շուկայում: Բանակ գնալուց առաջ մեծագույն խնամքով ծածկել էր իր ոսկերչական սեղանը, մինչ օրս՝ արդեն երեք տարի է, դրան ոչ ոք ձեռք չի տվել: Եղբորս խնդրում եմ՝ սեղանը հանիր այդտեղից, մերժում է՝ իմ երեխու ձեռքերը կպել են այդ սեղանի ամեն հատվածին, թող այդպես մնա: Բանակից հետո մտադիր էր շարունակել իր աշխատանքը»:

2019 թ. հուլիսի 1-ին Վրեժը զորակոչվում է բանակ: Ծառայում էր Քարվաճառում: Երբ հարցնում եմ անհանգստությունների մասին, տիկին Լարիսան ասում է՝ երբեք չի անհանգստացել որդու՝ ծառայության մեկնելիս: Նշում է, որ նա կարողանում էր ցանկացած բնավորության տեր մարդու հետ լեզու գտնել: «Երբևիցե չեմ անհանգստացել իր համար: ԴՕՍԱԱՖ-ում սովորեց, աշխատում էր այդ ընթացքում, իր ծախսերն ինքը հոգաց, վարորդական իրավունք ստացավ, ծառայության ընթացքում «Ուրալի» վարորդ էր: Միայն այդ ժամանակ էի ասում՝ ծառայիր, վերադարձիր, հետո նոր վարորդական իրավունք կստանաս: Երբ իմացա, որ «Ուրալի» վարորդ է, մի տեսակ անհանգստություն ունեի, բայց Վրեժը հանգստացրեց ինձ՝ ամեն ինչ նորմալ է: Առհասարակ, երբեք չի դժգոհել, չի տրտնջացել, եթե անգամ խնդիրներ ծագել են, ապա դրանք ինքնուրույն լուծել է»: Մայրիկն ասում է՝ որդու երդմնակալության արարողությունը Դադիվանքում էր:

«Գնացինք իր մոտ: Քանի դեռ կամ, երբեք չեմ մոռանա Քարվաճառը՝ ժայռերը, լեռները, ամեն ինչը: Եթե նման պատերազմ չլիներ, թշնամին երբեք չէր կարողանա մտնել Քարվաճառ: Զինվորները ճոպաններով էին բարձրանում դիրքեր, անգամ սնունդը ճոպաններով էին բարձրացնում: Դրա համար էլ տղաներին ասում էին Օմարի արծիվներ»: Սկսվեց պատերազմը: «Երբ առավոտյան արթնանում եմ, դեռ սուրճը չխմած՝ հեռախոսով լրահոսն եմ նայում, հետո անցնում գործերիս: Սեպտեմբերի 27-ին արթնացա, կրտսեր որդիս ու ամուսինս քնած էին, հեռախոսը ձեռքս չէի վերցրել: Ժամը իննին մայրիկս զանգահարեց, խոսեցինք, հասկացել էր, որ տեղյակ չեմ պատերազմի լուրից, ու ինձ ոչինչ չասաց: Հետո եղբայրս զանգեց, առօրյա հարցեր տվեց ու անջատեց: Ամուսինս արթնացավ, միացրեց հեռուստացույցը, ու մինչ օրս մի կադր է աչքիս առաջ՝ տանկը սարերում է, և զինվորները «օդ են բարձրանում»: Մինչև կյանքիս վերջ այդ կադրն իմ հիշողությունից դուրս չի գա: Սկսեցի զանգել բոլոր հնարավոր հեռախոսահամարներով, որոնք ունեինք: Ոչ մի հեռախոս չէր պատասխանում:

Ծանոթ հրամանատարներից մեկի հետ երեկոյան վերջապես կապ հաստատեցինք՝ «երեխուցս ի՞նչ նորություն ունես», արձագանքեց՝ «կասեմ, կզանգի քեզ»: Հեռախոսն անջատեցի այն մտքով, որ ինձ ուղղակի հուսադրեց ու անջատեց հեռախոսը»: Մայրիկն ասում է՝ որդու հետ օրը մի քանի անգամ էր խոսում: «Վրեժը նյութապահովման վաշտում էր ծառայում, շատ հանգիստ էր անցնում ծառայությունը: Երբ սեպտեմբերի 23-ին զրուցում էինք, ասաց՝ մա՛մ, խառը վիճակ է, անընդհատ տագնապ են տալիս: Սեպտեմբերի 26-ին ինձ չէր զանգել: Ժամը 12-ից հետո զանգում էի, Վրեժն անջատում էր, այդպես մի քանի անգամ, մինչև վերջապես խոսեցինք: Ասաց՝ «մե՛րս, հոգնած եմ, քնեմ, առավոտյան կզանգեմ»: Մինչ օրս սպասում եմ իր զանգին»: Վրեժը զոհվել է սեպտեմբերի 27-ին՝ պատերազմի առաջին օրը ԱԹՍ-ի հարվածից: Նա շուտ է տուն «վերադարձել»:

«Այդ երեկոյան բոլոր հնարավոր համարներով զանգելուց, բոլոր հնարավոր կայքերում ինչ-որ նորություն փնտրելուց հետո աչքովս ընկնում են զոհված տղաների անուն-ազգանունները: Ամենավերջում իմ Վրեժի անունն էր գրված: Բայց եղբայրս արդեն գիտեր, որ Վրեժը զոհվել է»: Հաջորդ օրն ընտանիքի անդամները հաստատել են Վրեժի ինքնությունը, բայց մայրիկը չի կարողացել վերջին անգամ «տեսնել» որդուն: Վրեժի ֆիզիկական բացակայության պայմաններում կյանքը շարունակելու ուժ մայրիկին նրա կրտսեր որդին է տալիս: «Մինչև հիմա Արմանը սպասում է Վրեժի վերադարձին: Եղբոր հետ կապված ամեն դետալ հիշում է: Ու երբեմն էլ զրույցների ժամանակ ասում է՝ գիտեք, որ իմ ախպերն իմ տեղն էլ է ծառայել, բանակ չեմ գնալու: Արմանը կարծում է, թե եղբայրն ԱՄՆ-ում է, հայրիկն ասել է՝ քանի որ ապերդ լավ զինծառայող է եղել, նա հինգ տարի ծառայությունը շարունակելու է այնտեղ: Արմանը սպասում է Վրեժին:

Վստահ եմ, սակայն, որ ամեն ինչ լիարժեքորեն հասկանում է, բայց գուցե վախենում է ընդունել իրականությունը, մերժում նման մտքերը: Ինձ ապրելու ուժ տվեց իմ Արմանը, այն, ինչ չհասցրեց անել Վրեժը, պետք է Արմանն անի: Ինձ հարցնում է, թե ինչո՞ւ մյուս մայրիկների նման մազերս չեմ ներկում, չեմ շպարվում կամ էլ միշտ սև շորեր եմ հագնում, կարծես այս հարցերով փորձում է ստանալ իրեն հուզող հարցերի պատասխանները: Մի օր իր ձեռքը բռնեցի ու միասին գնացինք իմ մազերը ներկելու: Չեք պատկերացնի, թե որքան ուրախացավ Արմանը: Պետք է ապրել, բարդ է շատ տրամադրվելն ինչ-որ բան անելու, ինչ-որ տեղ գնալու, բայց պետք է անել:

Օգոստոսին քրոջս աղջկա նշանդրեքն էր: Նա ու Վրեժս միասին են մեծացել: Մի քանի օր առաջ քույրս եկավ ինձ մոտ՝ ուզում եմ երեխեքը նշանվեն, չգիտեմ, թե ինչ անեմ: Արձագանքեցի՝ միանշանակ պիտի նշանդրեք անես, բայց ես չեմ գա, ինձ ճիշտ հասկացի: Այդ զրույցից հետո երկու գիշեր անընդմեջ Վրեժիս երազումս տեսա՝ այնքան ուրախ էր, ժպտալով ինձ հետ խոսում էր: Առավոտյան զանգեցի քրոջս ու ասացի, որ ներկա եմ գտնվելու իր աղջկա նշանադրությանը: Վրեժս ինձ ասաց, որ չգնալ չեմ կարող»:

Հ. Գ. - Վրեժ Բարսեղյանը ՀՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» և զորամասի կողմից՝ «Մարտական հերթապահության համար» մեդալներով: Հուղարկավորված է ԱվանԱռինջի ընտանեկան գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

 

Վթար՝ Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին. կան տուժածներ Պարզվում են Սյունիքում ավտոբուսի վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել Արարատում Nissan-ը բախվել է երկաթե արգելապատնեշին և մոտ 7 մետրից ընկել գետը. կա վիրավոր Այսօր նշվում է Աշխատանքի անվտանգության միջազգային օրը. ԶՊՄԿ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոններըԿալինինգրադի մերձակայքում «արևային» վաֆլիների արտադրությունը սկսել է գործել ամբողջ հզորությամբ Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Միհրան Պողոսյանի գլխավորած՝ ՀՀՄ կուսակցության հայտարարությունը Խոշոր հարկատուների ցուցակը գուժում է ՀՀ տնտեսության փլուզման մասին. Նաիրի Սարգսյան ՀՀՄ-ն Երևանի և Գյումրիի բոլոր վարչական շրջաններում թռուցիկներ է փակցրել Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ եղանակն՝ առաջիկա օրերին36 ժամ ջուր չի լինելու․ հասցեներԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինիՀրաձգություն՝ Թուրքիայում․ սպանվել է երկու ոստիկան, կա ութ վիրավոր Քաղաքացիները փակել էին Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին«Ոտքի՛ քանի չի հանձնել» գրությամբ պաստառներ՝ Հայաստանի մարզերում (լուսանկարներ) Սյունիքում ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է․ ՆԳՆ ՓԾ–ն տեսանյութ է հրապարակել դեպքի վայրից «Հայաստան-Արցախ» Համահայկական ֆորումին հայտագրված մասնակիցների առաջին խումբն այսօր մասնակցեց հարցազրույցի փուլին Իշխանությունը «օվերտոնի պատուհան» է բացում ադրբեջանական գազի համար. Նաիրի Սարգսյան«Կոչ արթնության»․ բողոքի և իրազեկման ակցիա՝ Գյումրիում (լուսանկարներ) Զելենսկու ճակատագիրը միանշանակ կանխորոշված ​​է․ Պեսկով Ինդոնեզիայում երկրաշարժ է տեղի ունեցելԵրիտասարդները սահմանային սյուների մակետներ են տեղադրել Երևանի փողոցներում (լուսանկարներ) Պարզվում են Կիրանցի մոտ «Մերսեդես»-ի անվադողը դանակով ծակելու դեպքի հանգամանքները․ ՔԿՍյունիքում ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի և տուժածների թիվն աճել է Ռեժիսոր Դավիթ Սահակյանցը միացել է Կիրանցի պայքարին Ճանապարհը փակած ցուցարարները դանակով ծակել են ավտոմեքենայի անվադողը. ՔԿ Լարված իրավիճակ՝ Երևանում․ մեծ թվով ոստիկաններ են կուտակվել, փորձում են բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին (տեսանյութ) ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ կայացել է բազկամարտի հերթական համաուսումնական մրցաշարըԿա 3 զոհ․ ՆԳՆ ՓԾ–ն մանրամասներ է հայտնել Սյունիքում տեղի ունեցած ավտովթարից Գերլարված իրավիճակ՝ Կենտրոնում․ ոստիկանները բիրտ ուժ են կիրառում ակցիայի մասնակիցների նկատմամբ (տեսանյութ) Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում․ կան զոհեր և 20-ից ավելի վիրավորներ Բաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցների վերաբերյալ նամակներ եմ ուղարկել Մեծ Յոթնյակի երկրների դեսպաններին․ Մանե ԹանդիլյանԵկեղեցու շնորհիվ է, որ մենք մնացել ենք որպես հայ. Գագիկ Ծառուկյան Ցանկացած տնտեսվարող սուբյեկտի գործունեության մեջ ռիսկային երևույթների արձանագրումից հետո ՊԵԿ-ը կարող է իրականացնել ստուգումներ. պարզաբանումՆԳՆ-ն հայտարարություն է տարածելՔաղաքացիները շարունակում են ակցիան Աբովյան փողոցում (տեսանյութ) Այս մթերքն իջեցնում է արյան ճնշումը Ինչպես են բերման ենթարկում գնդապետ Գրիգոր Գրիգորյանին (տեսանյութ) 59-ամյա բետոնագործը մոտ 5 մետր բարձրությունից վայր է ընկել ու մահացելՄեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային Հայտնի է 2023-2024 ուստարվա վերջին դասի օրը Մոսկվայում ձերբակալվել է Կրոկուսի ահաբեկչության գործով 12-րդ անձը․ նա 20 տարեկան է 24 ժամ ջուր չի լինիՌուսաստանը նոր հարվածներ է հասցրել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին Ապրիլի 28-ը՝ գարնան լավագույն օրը. ի՞նչ է պետք իմանալ այ օրվա մասին Չինական արևային մարտկոցներն օգտագործվում են որպես ցանկապատերՔաջարանի մշակույթի պալատում տեղի ունեցավ Հիշողության Ուժը պատկերագրքի շնորհանդեսը, որի համահովանավորներից է` ԶՊՄԿ-ն Տավուշցինե՛ր ջան, դուք ցույց տվեցիք, որ ձեր հողի տերն եք` երեկ հետ շպրտելով էդ վարչախմբի շներին Ոստիկանները քիչ առաջ ուժով բերման են ենթարկել ՀայաՔվեի անդամ Գրիգոր ԳրիգորյանինՊՆ-ն հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց և զինված ուժերը թիրախավորելուց