Երևան, 09.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Տեսեք՝ ով ինչ խորհուրդ է տալիս․ «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ուրեմն, երեկ պարզվեց, որ Միխեիլ Սահակաշվիլին «բաց նամակ» է գրել... Նիկոլ Փաշինյանին: Չէ՛, սա ամենևին կատակ չէ, ոչ էլ կատակերգական ֆիլմի անվանում: Սա փաստ է: Ավելին՝ գրված, արձանագրված փաստ, որի մասին հրապարակումներով մի պահ ողողվեց լրահոսը: Եվ այսպես, կրկնենք. այժմ վրացական բանտում գտնվող Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին «բաց նամակ» է հղել ՀՀ վարչապետի պաշտոնն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանին: Սահակաշվիլին մի շարք «արժեքավոր» խորհուրդներ է տալիս Նիկոլ Փաշինյանին:

Մասնավորապես, խորհուրդ է տալիս գործնականում խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ, դուրս գալ ՀԱՊԿ-ից, ԱՊՀ-ից, ԵԱՏՄ-ից, փոխարենը՝ դիմել ԵՄ-ին, ՆԱՏՕ-ին անդամակցելու խնդրանքով: Դե, Սահակաշվիլին այլ խորհուրդ տալ չէր կարող: Ու խնդիրը նույնիսկ այն չէ՝ լավ խորհուրդ է տալիս, թե վատ: Հարցն այս պարագայում նույնիսկ այն էլ չէ, թե հատկապես ի՛նչ խորհուրդներ է տալիս իր յուրօրինակ «նմանակին» Միխեիլ Սահակաշվիլին: Հարցն այն է, թե ով է, էլի, խորհուրդներ տալիս (ու նաև՝ որտեղ գտնվելով): Ի դեպ, «նմանակների» առումով ընթացիկ ամիսը, կարելի է ասել, «բարեբեր» էր Փաշինյանի համար: Ամսվա սկզբին՝ հոկտեմբերի 5-ին, նա Գրանադայում տեղի ունեցած եվրոպական ֆորումի միջանցքներում հանդիպեց Ուկրաինայի նախագահ Զելենսկուն: Իսկ ամսվա կեսից քիչ անց էլ՝ Սահակաշվիլուց «բաց նամակ» ստացավ:

Այս պարագայում, առհասարակ, շատ ավելի հետաքրքիր է նաև, թե ինչո՞ւ է Սահակաշվիլին խաղաղության, կոմունիկացիաների, ինտեգրումների վերաբերյալ «խորհուրդներով» դիմում հենց Փաշինյանին: Ինչո՞ւ, օրինակի համար, Սահակաշվիլին մի նամակ էլ չի գրում Ալիևին: Վերջին հաշվով, ժամանակին նրա հետ կարծես բավականին մեղրաշաքարային հարաբերությունների մեջ էր: Ինչո՞ւ է հենց Փաշինյանին դիմում: Ի՞նչ է, «արյո՞ւնն է քաշում», թե՞ «տեսակային ընդհանրություն» կա: Չնայած, Սահակաշվիլին, որպես աղետաբեր, պետք է դեռ վագոններով հացուպանիր ուտի՝ Փաշինյանին հասնելու համար: Մյուս կողմից՝ դժվար չէ ենթադրել, որ Սահակաշվիլին պարզապես «պարտք» է վերադարձնում: Բանն այն է, որ Սահակաշվիլու՝ 2008-ին հրահրած պատերազմից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը, հիշեցնենք, «մարտի 1-ի» գործով հետախուզման և փախուստի մեջ էր, մի նամականման բան էր գրել Սահակաշվիլուն:

Ավելի ճիշտ, Նիկոլ Փաշինյանը գրառում էր արել, թե Սահակաշվիլին լավ կանի՝ հրաժարական տա: Հիմա Սահակաշվիլին, Նիկոլին «վճարում» է նույն դրամով: Կամ էլ, «դուխ է տալիս», որպեսզի Նիկոլ Փաշինյանը ավելի ոգևորված շարժվի Ռուսաստանի դեմ: Ինչից, անկասկած, կօգտվի և օգտվում է Ալիևը: Հա, մեկ էլ մի հարց, որ օդում կախված է մնում: ՀԱՊԿ-ից, ԱՊՀ-ից, ԵԱՏՄ-ից դուրս գալու ու ԵՄ-ին, ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին խորհուրդ տվողը ոնց որ թե ժամանակին այդ ճանապարհով էր գնում: Այդպես, մի տասը տարի: Հիմա հարցը՝ իսկ ո՞ւր է Վրաստանի անդամակցությունը այդ կառույցներին...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասավ Երևան Քաջարանի 102-ամյա վետերանի՝ Արշալույս Թադևոսյանի հիշողությունները` Հայրենական Մեծ պատերազմի մասին Շատ լավ բաներ են մեզ սպասվում Հանրապետության հրապարակում, մնաց մի քանի ժամ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Հույսով ու լավատեսությամբ զինվենք, հիշենք մեր նախնիների սխրանքները, լինենք միակուռ ու միաբան. Կաթողիկոս Ժողովրդի մոտ հավատի յուրահատուկ էներգիա կա, գնում ենք Հրապարակ, սպասենք առաջիկա կարևոր իրադարձությանը․ Աբրահամ Գասպարյան «Կիրանցի վարչական ղեկավարն ասաց, որ կամրջով այլևս երթևեկել չի լինի». Ոսկան Սարգսյան«ՀայաՔվեն» և «Ջենեսիս Արմենիան» ընթանում են միանալու դեպի Երևան եկող շարժմանըԵթե Իսրայելը մտնի Ռաֆահ, զենք չեմ մատակարարի. Բայդեն Ովքեր գոռացին, ճչացին, իմացե'ք, նրանք մեզնից չեն, մեր շարժումը լուռ է, Աստծով ու հայրենիքով. Բագրատ Սրբազան Ինչպես են քաղաքացիները ողջունում Սրբազանին Մի՛ վախեցիր, մերժի՛ր սուտը. Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյան Եթե մոռանանք անցյալը, ապագա չենք ունենա. Արշակ Կարապետյանի ուղերձը Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 79-րդ տարեդարձի առթիվ Ռուս զինվորականները դուրս կգան Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի մարզերում տեղակայված սահմանապահ կետերից. Կոնջորյան Բագրատ սրբազանը խորհրդանշական սպիտակ հագուստով է ՆԱՏՕ-ն չի ծրագրում ուժեր տեղակայել Ուկրաինայում. Կիևը նման բան չի խնդրել. Ստոլտենբերգ Խոնարհում մեր բոլոր նահատակների հիշատակին. Տիգրան ԱվինյանԻ՞նչ երթուղով են գալու սրբազան երթի մասնակիցները. մանրամասնում է Գառնիկ Դանիելյանը Պատերազմի մասնակից տղերք, մենք անելու բան ունենք, դուրս եկեք․ քաղաքացի Այս երթը ողջ հայ ազգի լինելիության և ապագայի երթն է. Ավետիք ՉալաբյանՎերստին կհաղթենք, եթե ամենից առաջ սիրենք մեր Հայրենիքը, հավատանք մեր ուժերին, հուսանք, որ չարի դեմ մեր արդար պայքարում Աստվածմեզ հետ է, մեզ՝ ապավեն. Սերժ Սարգսյան Պատմությունը խստագույնս պատժում է նրանց, ովքեր անտեսում են իր դասերը․ ՀՀ-ում ՌԴ դեսպան Երևանի, Կոտայքի և Արմավիրի մարզերի մի շարք հասցեներում ջուր չի լինի ՀԻՄԱ. Սրբազանները հասնում են Երևան. նոր զարգացումներ Միավորվել է պետք. Նաիրի Սարգսյանի՝ մայիսի 9-ի ուղերձը Աջակցում ենք «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը. Վրաստանի հայկական համայնքԸնթացքի մեջ են Մ6-Սարահարթ-Սանահին-Ակներ ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքները Նշում ենք Հաղթանակի օրը. Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը փակ է Հայաստանում Հայրենական մեծ պատերազմի 44 վետերան կա Ինչ եղանակ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը Մեկ շաբաթում ԱՄՆ-ի նավթի պաշարները կրճատվել են 1.4 մլն բարելով Երկկողմ հարաբերությունները զարգանում են հաջողությամբ․ Պուտինը՝ Փաշինյանին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը վաղ առավոտյան այցելել է «Եռաբլուր» պանթեոն Դոլարը թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. Լարսը բաց է Այսօր մեր պատմության առավել խորհրդանշական օրերից մեկն է՝ Մայիսյան Եռատոնը. Ավետիք ՉալաբյանԿուտակվել են հարցեր, որոնք պետք է քննարկել․ մանրամասներ՝ Փաշինյան–Պուտին առանձնազրույցից (տեսանյութ) Պեսկովը կոչ է արել չուռճացնել Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում առկա բարդությունները Ջուր չի լինելու․ հասցեներ Երկկողմ հարաբերությունները շատ հաջող են զարգանում․ Պուտինը՝ Փաշինյանին (տեսանյութ) Տարածաշրջանում անվտանգության հետ կապված հարցեր կան․ Պուտինը՝ Փաշինյանին Արցախը կերան, արցախցինե՛ր, դուք որևէ բանով տարբեր չեք, ով տարբերություն կդնի, նրանք Հուդայի բաժին են․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Եթե պատերազմ սկսի, ուրեմն մեր իշխանությունն է հրահրողն էլ, պատասխանատուն էլ, պայմանավորվողն էլ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Ո՛չ վախկոտ ենք, ո՛չ տկար ենք, ո՛չ թույլ ենք. Սրբազանը Աբովյանում է Մայիսի 9-ին դեպի Երևան ուղևորվող երթն Աբովյան քաղաքից կմեկնարկի 11:00-ին Այս սրբազան շարժումը մարմնավորում է ավելի քան 10 000 000 հայերիս՝ հզոր ու մեծ Հայաստանի ընդհանուր երազանքը. «Միասնություն» ազգային շարժում Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Սրբազանին հավատում եմ, սա պայքար է, որպեսզի հայ ժողովուրդն իր ունեցածը գնահատի․ Ալլա Լևոնյան Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ Շատ շուտով Երևանը կունենա իր բրենդը, որը կթելադրի քաղաքին ու երևանյան միջավայրին համահունչ նոր ոճ և մոտեցումներ՝ տարբեր ոլորտներում․ Տիգրան Ավինյան