Երևան, 11.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Առողջապահական համակարգի կադրային շիլաշփոթը...․ «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջերս մամուլը գրեց, որ առողջապահության իրավաբան-նախարար Անահիտ Ավանեսյանը դատարանում պարտվել է Թոքաբանության ազգային կենտրոնի նախկին տնօրեն Արտակ Մանուկյանին։ Դատարանը պարտավորեցրել է Ավանեսյանին՝ Մանուկյանին վճարել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար չվճարված աշխատավարձը և վերականգնել նրան իր պաշտոնում։ Մոտ երկու ամիս առաջ էլ դատարանը պարտավորեցրել էր Ավանեսյանին վճարել պետական առողջապահության գործակալության նախկին պետ Ծաղիկ Վարդանյանին հարկադիր պարապուրդի քսան ամսվա համար, վճարել նաև տույժ ու տուգանքը, դատական ծախսերը ու վերջինիս վերականգնել պաշտոնում։

Միայն թե բանն այն է, որ այսպիսի դեպքերում վճարողը ոչ թե բուն ապօրինի որոշում կայացնողն է լինում, այլ պետությունը։ Այսինքն, Արտակ Մանուկյանին ու Ծաղիկ Վարդանյանին վճարում է ոչ թե Ավանեսյանն իր գրպանից, այլ հարկատուներն են վճարում։ Բայս սա դեռ ամենը չէ: Պարզվում է՝ համակարգում շատերն են դարձել Ավանեսյանի ու նրա նեղ շրջապատի կամայական որոշումների զոհը։ Մասնավորաբար, վերջին երկու տարվա ընթացքում Ավանեսյանը Ինֆեկցիոն հիվանդությունների կենտրոնում երեք տնօրեն է փոխել։ Երեք տնօրեն փոխել է նաև Այրվածքաբանության ու մաշկաբանության կենտրոնում։ Ապրիլին Թոքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Մանուկյանին աշխատանքից ազատելուց հետո Ավանեսյանը որպես ժամանակավոր պաշտոնակատար նշանակել է տնօրենի տեղակալ Կարեն Պողոսյանին, սակայն մի քանի օրից փոխել է որոշումը ու տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել մեկ ուրիշ տեղակալի՝ Նաիրա Խաչատրյանին։

Ընդամենը օրեր առաջ Ավանեսյանը նոր տնօրենի պաշտոնակատար է նշանակել Սևանի հոգեբուժական հիվանդանոցում՝ ազատելով իր նշանակած նախորդ տնօրենին։ Վերջինս հասցրել է պաշտոնավարել ընդամենը մեկ տարի։ Նույն վիճակն է նաև առողջապահության նախարարության բաժիններում ու վարչություններում: Նախարարության մեր աղբյուրները նշում են, որ կադրային փոփոխություններն արվում են ոչ թե մասնագիտական ունակությունների ու փորձի վրա հիմնվելով, այլ ինչ-որ կամայական, այդ թվում՝ նեղ քաղաքական նկատառումներով, ինչպես նաև «խնամի-ծանոթ-բարեկամ»՝ իբրև թե իշխանության կողմից մերժվող մոտեցումներով: Ի դեպ, հիշենք, որ երբ մամուլում հրապարակումներ եղան, որ Ավանեսյանն իր ընկերուհուն էր պաշտոնի նշանակել, Ավանեսյանն արձագանքել էր, թե գերատեսչությունում իրենք բոլորը ոչ միայն ընկերներ են, այլև մեկ ընտանիք...

Ընտանիքն՝ ընտանիք, բայց մեր աղբյուրները փոխանցում են, որ միայն վերջին ամիսներին նախարարությունից, իրենց դիմումների համաձայն, հեռացել են նաև տարբեր աշխատակիցներ, ընդ որում՝ ոչ «շարքային», այդ թվում՝ իրավաբանական վարչությունից: Պատճառաբանությունը եղել է իբր թե ավելի լավ աշխատանք գտնելը, սակայն, մեր տեղեկություններով, գլխավոր պատճառը եղել է Ավանեսյանի ու նրա մերձավորների անհիմն որոշումների հետ անհամաձայնությունը։ Այնպիսի տպավորություն է, որ առողջապահական ամբողջ համակարգն Անահիտ Ավանեսյանի համար դարձել է յուրօրինակ խաղալիք ու... կադրային շիլաշփոթի «վիրուսով» վարակվել:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ֆուտբոլին չի «հասնի», բայց միլիոնավորների սիրելին է. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (11 ՄԱՅԻՍԻ)․ Խորհրդարանն ընդունել է աղմկահարույց կոնվենցիան. «Փաստ»«Պետք է հատիկ-հատիկ պայմանագիր ստորագրեմ ձեզ հետ, բայց ոչ քաղքացիական». Բագրատ Սրբազան Քննչական կոմիտեն՝ զինծառայող Նարեկ Նազարյանի սպանության դեպքի մանրամասների վերաբերյալ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները մեկնել են Ոստիկանության բաժիններ՝ բերման ենթարկված անձանց իրավունքների ապահովման վիճակին տեղում ծանոթանալու նպատակով Զելենսկին վատ լուրեր ունի Բերման է ենթարկվել Մենուա ՍողոմոնյանըԱրդյո՞ք կառուցողական այլընտրանք կառաջարկվի. «Փաստ»Տանիքը արդեն ներսից քանդվում ա գլխներիս, իսկ մեր միամիտ ու անմիաբան ժողովուրդը դեռ դավաճան իշխանություններից չի ազատվել. Արտակ ԶաքարյանՔիչ առաջ բերման ենթարկվեց «ՀայաՔվե» նախաձեռնության խորհրդի անդամ Մենուա Սողոմոնյանը«Հայոց համազգային միասնություն» կուսակցությունը առաջին օրից ակտիվ մասնակցում է Բագրատ Սրբազանի գլխավորած շարժմանը«Այս պահին մեզ հասանելի տեղեկություններով 50 քաղաքացի է բերման ենթարկվել»․ Ասպրամ Կրպեյան Երևանից այս ժամի դրությամբ ակցիաների 41 մասնակից է բերման ենթարկվել Շնորհիվ Բագրատ Սրբազանի և նրա առաջնորդած պայքարի, հայերեն «Սրբազան» տիտղոսն այլևս մուտք է գործել ադրբեջաներեն. Վարդան Ոսկանյան Այս պահին կա շուրջ 50 բերման ենթարկված քաղաքացի Նրա օրերը հաշված են. Տելեգրամյան ալիքները Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին. «Փաստ»Դե, որ տունդ մտնեն թալանեն, հանկարծ 1-02 չզանգես, անցի՛․ կարմիրբերետավորը՝ ակցիա իրականացնող քաղաքացուն Գազամատակարարման պլանային դադարեցումներ Ոստիկանները բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկում խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիներին Հայոց Համազգային Միասնություն կուսակցությունը, Բագրատ Սրբազանի կոչով, փակել է Թբիլիսյան խճուղի- «Երազ» այգի խաչմերուկըՃապոնիան կnչնչացնի COVID-19-ի դեմ գնված դեղամիջոցների 77 տոկոսը Գիրքը կարող է ձեռնարկ դառնալ կրթության ոլորտում, օգտակար կլինի նաև գործարար համայնքին. Լիլիթ Շաքարյանի «Բրենդինգ. անձեր, ընկերություններ և երկրներ» գիրքն ընթերցողի սեղանին է. «Փաստ»Էջմիածնի ավագանու ընդդիմադիր անդամներին ազատությունից զրկելու բուն պատճառը խաղաղ հավաքը խափանելն է. Ռուբեն Մելիքյան Էջմիածնից 6 մարդ է բերման ենթարկվել զենք-զինամթերք պահելու կասկածանքով «Աստծո նկատմամբ հավատքն ու իմ Արմանն են ուժ տալիս կյանքը շարունակելու». Սամվել Անանյանն անմահացել է 2020 թ.-ի հոկտեմբերի 19-ին. «Փաստ»Ձերբակալվել է Տիգրան Ուրիխանյանը Անձրև, ամպրոպ. Նոր ակտիվ ցիկլոն է ներթափանցել Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Կառավարության քաղաքականությունը՝ ոչ թե աջակցել, նպաստել, այլ մորթել տնտեսությունը. «Փաստ»Պարագլուխը պարտվում է օրակարգերի դաշտում, և դա նրա համար մահացու պարտություն է. Դավիթ ՍարգսյանՋուր չի լինի 5,2 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցելՌուսաստանի հետ հարաբերությունների աշխարհաքաղաքական ենթատեքստերը. «Փաստ»Լեմկինի ինստիտուտը քննադատել է Փաշինյանի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ արած հայտարարությունը Սանկտ Պետերբուրգում ավտոբուսի գետն ընկնելու հետևանքով զոհերի թիվը հասել է յոթի Տարադրամի այսօրվա փոփոխությունները Այսօր Միրզոյանն ու Բայրամովը կրկին կբանակցեն․ ի՞նչ սպասել«Սա ընդդեմ իշխանության վարած քաղաքականության, բարքերի ու վարքագծի ժողովրդական բունտ է, որը ստացավ քաղաքական բովանդակություն». «Փաստ»Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Գազայում խաղաղ բնակիչների համար անվտանգ գոտի չի մնացել Հանրապետությունում կան փակ ավտոճանապարհներ Ողբերգական վթար Սյունիքում. կա 2 զոհ Նիկոլ Փաշինյանն՝ ընդդեմ Հայի, Հայաստանի, Հայրենիքի ու... Եկեղեցու. «Փաստ»Իշխանությունների ճղճիմության նոր դրսևորումները. «Փաստ»Կես տարվա համար՝ 100 միլիոն դոլարի ֆինանսավորում Հայաստանին. «Փաստ»Արդեն մյուս եռամսյակում խոշոր հարկատուների առաջատարը նորից կփոխվի. «Փաստ»Ինչպես չխանգարել և ջուր չլցնել անհայրենիքության ջրաղացին. «Փաստ»Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները Կարծում եմ՝ մեր մայրիկներն էկրանից այն կողմ լաց էին լինում. «Լադանիվա» Վաղը՝ ժամը 11:00-ին, փակվելու է Թբիլիսյան խճուղին, զուգահեռ Տիգրան Մեծ փողոցը. Սրբազան Խոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան գլխիվայր շրջվել է՝ հայտնվելով ճանապարհի մեջտեղում Հայտարարություն տրբունալի խորհրդի և ներկա վիճակի մասին