Երևան, 04.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Լավագույն տավղահարներից մեկը՝ Քսավիեր դե Մեստղը գալիս է Երևան

ՄՇԱԿՈՒՅԹ

Սեղմեք ԱՅՍՏԵՂլրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Նոյեմբերի 12՝ ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում «Երևանյան հեռանկարներ» 24-րդ միջազգային երաժշտական փառատոնի աշնանային համերգաշարի շրջանակներում առաջին անգամ Հայաստանում ելույթ կունենան աշխարհահռչակ տենոր Ռոլանդո Վիլլասոնը և տավիղահար Քսավիեր դե Մեստղը: Քսավիեր դե Մեստղը մեր օրերի լավագույն տավղահարներից մեկը։ Լինելով իր գործիքի կատարյալ վարպետ՝ նա ընդլայնել է տավղի երգացանկը՝ ժամանակակից կոմպոզիտորներից անձամբ պատվիրելով նոր գործեր։

Նա նաև զբաղվում է կարևորագույն գործերի փոխադրմամբ և միակ քնարահարն է, որը կատարել է Մոցարտի 19-րդ դաշնամուրային կոնցերտը ֆա մաժորում, K 459։ Այս երաժշտական տեսլականը մղել է նրան համագործակցելու Անդրե Պրեվինի, Սըր Սայմըն Րեթլի, Ռիկարդո Մուտիի, Դանիելե Գատտիի, Ֆիլիպ Ջորդանի, Քրիստիան Յարվիի, Բերթրանդ դե Բիլլիի, Անդրես Օրոսկո-Էստրադայի, Դանիել Հարդինգի և Միրգա Գրաժինիտե-Թիլայի հետ։

Նրան նվագակցել են այնպիսի հանրահայտ նվագախմբեր, ինչպիսիք են Չիկագոյի, Մոնրեալի, Բիրմինգհեմի և Ֆինլանդիայի ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբերը, Լոնդոնի, Պետերբուրգի և Չինաստանի Ֆիլհարմոնիկ նվագախմբերը, Ցյուրիխի Թոնհալե նվագախումբը, Սալցբուրգի Մոցարտեումի նվագախումբը, Սան Պաուլոյի սիմֆոնիկ նվագախումբը և Ռոմանական Շվեյցարիայի նվագախումբը։ Իր հայրենի Ֆրանսիայում երաժիշտը համագործակցել է Փարիզի նվագախմբի, Փարիզի և Լիոնի պետական նվագախմբերի, Ֆրանսիայի, Մոնտե Կառլոյի, Մոնպելիեյի, Լիլի ռադիոյի ֆիլհարմոնիկ նվագախմբերի հետ, ինչպես նաև մենահամերգներով հանդես եկել Փարիզի և Լիլի օպերային թատրոններում, Լիոնում, Բորդոյում, Նիսում, Պոյտիեում, Ավինյոնում և մի շարք այլ վայրերում։

Իր նվագախմբային ելույթներին զուգահեռ՝ դե Մեստղը հետաքրքրված է նաև կամերային երաժշտությամբ և պարբերաբար համատեղում էր իր երաժշտական գործունեությունը նմանատիպ նախագծերի հետ։ 2019-2020 թվականներին նա սկսում է նոր համագործակցություն Ռոլանդո Վիլլասոնի հետ:

Նրանք ելույթով հանդես են եկել Մոսկվայի «Զարյադիե» դահլիճում, Ֆրանկֆուրտի օպերայում, «Ռայնգաու Մուզիկ» փառատոնում, Վիեննայում, Պրահայում, այցելել են աշխարհի այլ քաղաքներ համերգային շրջագայության: Քսավիեր դե Մեստղը աշխատել է ֆլամենկոյի և կաստանետի լեգենդ Լուչերո Տենայի հետ իսպանական երգացանկի ծրագրում՝ շրջագայելով Եվրոպայում, Ճապոնիայում և Չինաստանում։ Նա նաև ելույթ է ունեցել Հոնկոնգի «Ֆրանսիական մայիս» փառատոնում և թողարկել ալբոմ:

Նա համագործակցել է նաև Դիանա Դամրաուի, Արաբելա Շտայնբախերի, Դանիել Մյուլլեր-Շոթի, Բայբա Սկրիդեի, Անտուան Թամեստիտի, Մոյցա Էրդմանի և Մագալի Մոսնիերի հետ: 2008 թվականից ի վեր, դե Մեստղը եղել է Սոնի Մյուզիքի բացառիկ երաժիշտ։ Նա իր առաջին ալբոմի՝ Դեբյուսիին նվիրված Nuit d’Etoiles-ի համար արժանացել է Echo Klassik մրցանակի՝ որպես լավագույն կատարող։ Հետագայում նա թողարկում է նաև բարոկկո երաժշտություն ներկայացնող Hommage à Haydn (2009), Aranjuez (2010) and Notte Veneziana (2012) ալբոմները՝ հյուսելով մի հիանալի երգացանկ։

Իր վերջին թողարկումների թվին է պատկանում Դիանա Դամրաուի հետ իր ելույթները, Իվոր Բոլտոնի և Զալցբուրգի «Մոցարտեում»-ի հետ Մոցարտի 19-րդ դաշնամուրային կոնցերտի (K.459) իր փոխադրման կատարումը (Մոլդովա, 2015), սլավ կոմպոզիտորների՝ սոլո տավղի համար գրված ստեղծագործությունները, ինչպես նաև Ուիլլիամ Քրիստիի և «Ար Ֆլորիսան» անսամբլի հետ իր «La Harpe Reine» (2016) ելույթների DVD տեսասկավառակը: Ծնված լինելով Տուլոնում՝ դե Մեստղը քնար նվագել սովորել է Վասիլիա Բրիանոյի հետ՝ տեղի կոնսերվատորիայում։ Իր կատարողական կարողությունները նա հետագայում կատարելագործել է Փարիզում՝ Քեթրին Միշելի և Ժակլին Բորոտի հետ:

Նա նաև սովորել է Փարիզի «Sciences Po» (Քաղաքագիտության փարիզյան ինստիտուտ), իսկ հետո Լոնդոնի տնտեսագիտական դպրոցում: 1998-ին նա արժանացել է իր առաջին մրցանակին՝ ԱՄՆ-ի Բլումինգտոնի քնարի հեղինակավոր միջազգային մրցույթում և նույն թվականին դարձել առաջին ֆրանսիացի երաժիշտը, որն ընդունվել է Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախումբ։ Նա 2001 թ․-ից դասավանդում է Համբուրգի արաժշտական ավագ դպրոցում։ Տավղահարը նվագում է Lyon & Healy գործիքի վրա։

 

Տեղեկությունները, թե իբր Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել, սուտ են․ ՊՆ Փաշինյանի երազած «թազա Հայաստանի» Վենետիկը․ Երևանի փողոցները հեղեղվել են (տեսանյութ) Վթար է․ ջուր չի լինելու Տիկին Վարդապետյա'ն, որ գալիս եք համալսարանում դաս եք տալիս, մեքենան բակում մի կայանեքՄի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռումԿամ դատախազությունը քրեական վարույթ կնախաձեռնի ոստիկանների նկատմամբ, կամ կդիմենք այլ միջոցների ՌԴ-ում Հաղթանակի օրը շքերթներ կանցկացվեն, կցուցադրվեն զինատեսակներն ու զինտեխնիկան Վիճաբանություն, ծեծկռտուք՝ Երևանում․ հնչել է կրակոցԳազ չի լինի մայիսի 6-ին, 7-ին և 8-ին՝ հարյուրավոր հասցեներում Ավտովթար՝ Արմավիրի մարզում. բախվել են «Kia»-ն ու «06»-ը. կան վիրավորներ Ադրբեջանը և Իրանը քննարկել են ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները Էրդողանը հայտարարել է, թե Արևմուտքը «հարձակվելու է» Թուրքիայի վրա Էրդողանը բացատրել է՝ ինչու է դադարեցրել առևտուրն Իսրայելի հետ Կիրանցում ճանապարհը բացել են. կարմիր բերետավորները հեռացել ենՊետական իշխանությունը բռնազավթել է նաև Դատախազությունը. Մենուա Սողոմոնյան Իրավիճակը Կիրանցում՝ ուղիղ միացմամբ Հանցագործության մասին հաղորդում ենք մուտք արել. «ՀայաՔվեն» դատախազության դիմաց է «Կիրանցում ուժային օպերացիա է տեղի ունեցել․մի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռում». Ավետիք Չալաբյան Ավետիք Չալաբյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազություն «ՀայաՔվեի» բողոքի ակցիան այս անգամ Գլխավոր դատախազության շենքի դիմաց էրԱրցախն Ադրբեջանի կազմում ճանաչած գոյականը կառավարության նիստ էր հրավիրել․ Հրայր Կամենդատյան«Հայաքվե»-ի անդամների բողոքի ակցիան՝ Գլխավոր դատախազության մոտ․ ՈւՂԻՂ«Եթե այս իշխանությունը մնա...»․ ակցիա Երևանում և մարզերում ՊՆ-ն հայտարարություն է տարածել Սիսիանում նռնակի պայթյունի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել «Mercedes»-ում ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով տեղյակ ենք՝ Հայաստանը որևէ նոր քայլ չի ձեռնարկել. Զախարովա Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանըԱվտովթար Դիլիջան-Հաղարծին ճանապարհին․ կան տուժածներ Չփորձե՛ք հատել կարմիր գծերը, այլապես կհիշեցնեմ ձեզ իմ մասնագիտությունը. Արշակ Կարապետյան Մինչև 20։00-ն ջուր չի լինի Ադրբեջանցիները տրամադրված էին հայ սպանելու․ Նաիրի Սարգսյան Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսերԶոհերի թիվն աճում է․ միջադեպ՝ ՊակիստանումՀրդեհ՝ Երևանի Արին Բերդի փողոցում Հայաստանի ոստիկանությունը պաշտպանում է թուրքերին հայերից. Սվետլանա Աճեմյան5,9 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվելՃՏՊ Երևան-Իջևան ավտոճանապարհին․ կան տուժածներ Փաշինյանը մի խումբ ՔՊ-ականների գործուղել է ԱՄՆ Իրանցի պաշտոնյան Մատենադարանի այլալեզու ձեռագրերի սրահում ծանոթացել է պարսկերեն ձեռագրերին «Ամբերդ» տեղեկագրի նոր համարն առցանց է ՀՊՏՀ պաշտոնական կայքում Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի առթիվ կայացավ «Էթնո ջազ» խորագրով համերգը Թանկարժեք մետաղների գներ Նավթի գներ Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է Երևանում հայտնաբերվել է 17-ամյա տղայի մարմին Եթե այսօր այս հերթականությամբ իրականացնեք սահմանազատում, հետագայում դուք ձեր արմունկներն եք կրծելու. Սեյրան Օհանյան Երբ կլինի մայիս ամսվա կենսաթոշակի վճարումը Քյոխն այսօր որպես վկա կհարցաքննվի