Երևան, 28.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Ոչնչով չեմ մխիթարվում, շնչում եմ Սամվելով, միտքս միշտ որդուս հետ է». փոխգնդապետ Սամվել Սահակյանն անմահացել է Ջրականում․ «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Սամվելը ծնվել է Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում: Դպրոցն ավարտելուց հետո 2001 թ.-ին 15-ամյա Սամվելն ընդունվել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան: 2003 թ.-ին վարժարանն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում, չորս տարի անց, ավարտելով ուսումը, վիճակահանությամբ ծառայության է անցել Կապանի զորամասում: 2009 թ.-ին դիմել է ՀՀ պաշտպանության նախարարին՝ հետագա ծառայությունն առաջնագծում՝ Քարվաճառի զորամասում շարունակելու համար: 2016 թ.-ին կրկին վերադարձել է Կապանի զորամաս՝ որպես գումարտակի հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատար: 2019 թ. հունվարի 13-ին նշանակվել է Ջրականի զորամասի 5-րդ հրաձգային գումարտակի հրամանատարի պաշտոնում:

«Սամվելը ծառայել է ամենածանր զորամասերում: Մերժում էր, ասենք, Երևանում նախարարությունում ծառայելու հնարավոր տարբերակները, ասում՝ պա՛պ, չեմ ուզում զինվորներից կտրվել: Շաբաթներով զորքի միջից տուն չէր գնում: Անգամ զինվորներն էին հետաքրքրվել, թե ինչո՞ւ իրենց հրամանատարը տուն չի գնում, գուցե ընտանիքն իրենից հեռու է: Բացասական պատասխան էին ստացել, Սամվելն արձագանքել էր՝ մինչև դուք բանակի շնչով չշնչեք, կարգապահ չդառնաք, ձեր միջից դուրս չեմ գալու»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սամվելի հայրիկը՝ Սուրենը:

Վերհիշելով որդու մանկությունը՝ նշում է. «Ճարպիկ տղա էր Սամվելս, մեծ եղբորը թիկունք էր կանգնում: Ֆիզիկապես ձիգ էր, փոքր տարիքից սպորտով էր զբաղվում: Դպրոցի լավ սովորողներից մեկն էր: Աշխույժ էր, բայց ներքուստ պահպանում էր բոլոր սահմանները, երբեք թույլ չի տվել իրեն մի բան անել, ինչը կլինի օրենքի և բարոյականության սահմաններից դուրս: Պարկեշտ էր իր տեսակով: Մի օր տուն էր եկել գիշերով, դուռը կամաց ծեծել, ես ու մայրը քնած էինք եղել, չէինք լսել, մեքենայի մեջ էր քնել: Առավոտյան նոր եկավ, դուռը թակեց ու ծիծաղելով ասաց՝ ձեր տղեն Ջաբրայիլից եկել է տուն, չե՞ք ընդունում: Չէր ցանկացել մեզ անհանգստացնել»: Հայրիկի խոսքով, որդին նժդեհապաշտ էր, հաճախ էր Նժդեհի «Մեռիր այնպես, որ մահդ էլ ծառայի հայրենիքիդ» միտքը շրջանառում: «Սամվելը 21-22 տարեկանում Քարվաճառից հասել է Կապան քաղաք, բարձրացել Խուստուփ լեռան գագաթը, գտել Նժդեհի գերեզմանը, մի քանի օր այն մաքրել, կարգի բերել»:

Սամվելը զինվորական գործն ընտրել է հայրիկի հորդորով: «Ես եմ իրեն համոզել զինվորական դառնալ: Ինքս փոխգնդապետ եմ, Սամվելն էլ էր փոխգնդապետ, քիչ է լինում, որ հայր ու որդի զինվորական լինեն և զինվորական նույն կոչումն ունենան: Սամվելին ինձ հետ տանում էի զորամասեր, բարձրացնում տանկերի վրա, թնդանոթների մոտ կանգնեցնում: Նա խիստ հարգանք ուներ իմ կարծիքի հանդեպ: 15 տարեկանից սկսել է իր ծառայությունը, իմ խոսքը միշտ սրբորեն կատարել է, այդ թվում՝ մասնագիտության ընտրության հարցում: Դրա համար այսօր ինձ մի քիչ մեղադրում եմ»: Սամվել Սահակյանը զինված ուժերում ծառայել է 13 տարի, որից 10 տարին՝ առաջնագծային զորամասերում՝ հակառակորդից 300-500 մետր հեռավորության վրա: Նա Քարվաճառում էր ծառայում, երբ սկսվեց Ապրիլ յան պատերազմը, իսկ 44-օրյա պատերազմի սկսվելու օրը գումարտակի հրամանատարը արձակուրդում էր:

«Զանգեց, ասաց՝ պա՛պ, պատերազմ է սկսվել, պետք է զինվորներիս հասնեմ: Իր զորքը չպետք է մասնակցեր մարտական գործողությունների, հիմնականում նորակոչիկներ էին: Առանց զորամասից հետկանչման հրամանի, հարազատներից որևէ մեկին հրաժեշտ տալու՝ պատերազմի սկզբից ընդամենը մեկ ժամ անց հասավ իր գումարտակին և ստանձնեց հրամանատարությունը: Պատերազմի ամենածանր երկու օրերին Սամվելի գումարտակի զինվորների շրջանում զոհեր չեն եղել, և՛ իր զինվորներին է պաշտպանել, և՛ հայրենիքից մեկ միլիմետր հող չի զիջել: 5-րդ գումարտակի առաջին զոհը եղել է Սամվելը»: Փոխգնդապետ Սամվել Սահակյանն անմահացել է սեպտեմբերի 29-ին Ջրականում: Ջրականի հինգերորդ գումարտակի դատական գործն այս օրերին էլ շարունակվում է: Քրեական գործ է հարուցված նաև փոխգնդապետ Սամվել Սահակյանի զոհվելու փաստի առթիվ, այս գործով քննությունը ևս դեռ շարունակվում է:

Սամվելի հայրիկը նամակներ է ուղղել տարբեր գերատեսչությունների, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող անհատներին, ունի բազմաթիվ անպատասխան հարցեր: Սամվելը որդի և դուստր ունի: Որդին պապիկի անունն է կրում՝ Սուրեն, իսկ դուստրը Վիկտորյան է, պապիկն ասում է՝ թագուհու անուն է: «Ես ու իմ տղան հոգեբանական կապ ենք ունեցել իրար հետ: Ես ու Սամվելը տարբեր մարմիններում, բայց նույն հոգով ենք ապրել: Իմ ու Սամվելի տարբերությունը ռիսկի մեջ է, անսահման ռիսկով էր իմ Սամվելը: Իմ ցավը տիեզերական եմ համարում, ոչ մի վայրկյան չեմ մոռանում դրա մասին: Բանակում ամենախիստ հրամանատարներից մեկն է եղել: Ընկերներն ասում են, որ Սամվելն իրենց համար էտալոն է եղել: Ես չեմ ասում, նրանք են ասում, որ Սամվել Սահակյանը բանակի համար մի ամբողջ գաղափարախոսություն է, Սամվելն օրինակ է, թե ինչպիսին պետք է լինի հրամանատար սպան:

Պատերազմի ժամանակ տեսել էր, որ զինվորներից մեկն առանց զրահաբաճկոնի ու սաղավարտի է, հանել էր իր զրահաբաճկոնն ու սաղավարտը, սեփական մարմինն անպաշտպան թողնելով՝ տվել զինվորին և ուղարկել խրամատ՝ զինվո՛ր, հրամայում եմ չզոհվել, զինվորն էլ արձագանքել էր՝ լսում եմ, պարո՛ն փոխգնդապետ: Տղաներից յուրաքանչյուրը անուրանալի դեր է ունեցել այս պատերազմում: Եռաբլուրի անունը ուզում եմ դնեմ Անպարտների զորամաս, տղաներից ամեն մեկն իր դիրքում կռվել է, զոհվել, կռվել են՝ մտածելով, որ հաղթելու են, ու հաղթել են, իրենք չեն տեսել նոյեմբերի 9-ի խայտառակությունը: Իմ կինը մխիթարվում է իր թոռնիկներով, նրանց հետ շփվելով: Բայց ես ոչ մեկով ու ոչնչով չեմ մխիթարվում: Ես Սամվելին չեմ կորցրել: Նրա՝ ինձանից հեռանալու փաստն ընդունում եմ, բայց ուղղակի իմաստով չեմ համարում, որ իրեն կորցրել եմ:

Դասավանդելով, աշակերտներիս հետ խոսելով ռազմահայրենասիրության թեմայով ու բանակի մասին՝ խոսում եմ Սամվելի մասին, Սամվելի օրինակից լավ օրինակ լինել չի կարող: Ես շնչում եմ Սամվելով, միտքս միշտ որդուս հետ է: Ինձ համար չկա այլևս ծննդյան տարեդարձ, ես իմ հարազատներին արգելել եմ շնորհավորել իմ տարեդարձը, ինձ կարող է շնորհավորել միայն փոխգնդապետ Սամվել Սահակյանը, այդ մասին բոլորը գիտեն, իսկ թե ինչպես է նա ինձ շնորհավորում, դա էլ միայն ես ու Սամվելս գիտենք: Սամվելին ողջ եմ պահում, դրանով եմ մխիթարվում: Սամվելն ապրում է այնքան ժամանակ, որքան իրեն հիշում ենք»:

Հ. Գ. - Փոխգնդապետ Սամվել Սահակյանը ծառայության 13 տարվա ընթացքում արժանացել է մեկ տասնյակ շքանշանների և մեդալների, պետական և գերատեսչական 30ից ավելի պատվոգրերի, շնորհակալագրերի և խրախուսանքների: Հետմահու պարգևատրվել է ՀՀ առաջին աստիճանի «Մարտական խաչ» և ԼՂ «Մարտական խաչ» շքանշաններով: Փոխգնդապետի անունով լսարան է անվանակոչվել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում: Հուղարկավորված է Եռաբլուրում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերը ռեկորդային ցածր գներով. ի՞նչ արժե այս պահինՀռոմի պապը կոչ է արել երիտասարդներին հրաժարվել հեռախոսներից «Փյունիկը» ոչ մի հնարավորություն չտվեց «Ուրարտուին»՝ 5:0 (տեսանյութ) Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով Վանաձորում 54-ամյա վարորդը «Nissa Sun»-ով վրաերթի է ենթարկել 13-ամյա հետիոտնիՎթար՝ Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին. կան տուժածներ Պարզվում են Սյունիքում ավտոբուսի վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել Արարատում Nissan-ը բախվել է երկաթե արգելապատնեշին և մոտ 7 մետրից ընկել գետը. կա վիրավոր Այսօր նշվում է Աշխատանքի անվտանգության միջազգային օրը. ԶՊՄԿ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոններըԿալինինգրադի մերձակայքում «արևային» վաֆլիների արտադրությունը սկսել է գործել ամբողջ հզորությամբ Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Միհրան Պողոսյանի գլխավորած՝ ՀՀՄ կուսակցության հայտարարությունը Խոշոր հարկատուների ցուցակը գուժում է ՀՀ տնտեսության փլուզման մասին. Նաիրի Սարգսյան ՀՀՄ-ն Երևանի և Գյումրիի բոլոր վարչական շրջաններում թռուցիկներ է փակցրել Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ եղանակն՝ առաջիկա օրերին36 ժամ ջուր չի լինելու․ հասցեներԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինիՀրաձգություն՝ Թուրքիայում․ սպանվել է երկու ոստիկան, կա ութ վիրավոր Քաղաքացիները փակել էին Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին«Ոտքի՛ քանի չի հանձնել» գրությամբ պաստառներ՝ Հայաստանի մարզերում (լուսանկարներ) Սյունիքում ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է․ ՆԳՆ ՓԾ–ն տեսանյութ է հրապարակել դեպքի վայրից «Հայաստան-Արցախ» Համահայկական ֆորումին հայտագրված մասնակիցների առաջին խումբն այսօր մասնակցեց հարցազրույցի փուլին Իշխանությունը «օվերտոնի պատուհան» է բացում ադրբեջանական գազի համար. Նաիրի Սարգսյան«Կոչ արթնության»․ բողոքի և իրազեկման ակցիա՝ Գյումրիում (լուսանկարներ) Զելենսկու ճակատագիրը միանշանակ կանխորոշված ​​է․ Պեսկով Ինդոնեզիայում երկրաշարժ է տեղի ունեցելԵրիտասարդները սահմանային սյուների մակետներ են տեղադրել Երևանի փողոցներում (լուսանկարներ) Պարզվում են Կիրանցի մոտ «Մերսեդես»-ի անվադողը դանակով ծակելու դեպքի հանգամանքները․ ՔԿՍյունիքում ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի և տուժածների թիվն աճել է Ռեժիսոր Դավիթ Սահակյանցը միացել է Կիրանցի պայքարին Ճանապարհը փակած ցուցարարները դանակով ծակել են ավտոմեքենայի անվադողը. ՔԿ Լարված իրավիճակ՝ Երևանում․ մեծ թվով ոստիկաններ են կուտակվել, փորձում են բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին (տեսանյութ) ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ կայացել է բազկամարտի հերթական համաուսումնական մրցաշարըԿա 3 զոհ․ ՆԳՆ ՓԾ–ն մանրամասներ է հայտնել Սյունիքում տեղի ունեցած ավտովթարից Գերլարված իրավիճակ՝ Կենտրոնում․ ոստիկանները բիրտ ուժ են կիրառում ակցիայի մասնակիցների նկատմամբ (տեսանյութ) Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում․ կան զոհեր և 20-ից ավելի վիրավորներ Բաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցների վերաբերյալ նամակներ եմ ուղարկել Մեծ Յոթնյակի երկրների դեսպաններին․ Մանե ԹանդիլյանԵկեղեցու շնորհիվ է, որ մենք մնացել ենք որպես հայ. Գագիկ Ծառուկյան Ցանկացած տնտեսվարող սուբյեկտի գործունեության մեջ ռիսկային երևույթների արձանագրումից հետո ՊԵԿ-ը կարող է իրականացնել ստուգումներ. պարզաբանումՆԳՆ-ն հայտարարություն է տարածելՔաղաքացիները շարունակում են ակցիան Աբովյան փողոցում (տեսանյութ) Այս մթերքն իջեցնում է արյան ճնշումը Ինչպես են բերման ենթարկում գնդապետ Գրիգոր Գրիգորյանին (տեսանյութ) 59-ամյա բետոնագործը մոտ 5 մետր բարձրությունից վայր է ընկել ու մահացելՄեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային Հայտնի է 2023-2024 ուստարվա վերջին դասի օրը Մոսկվայում ձերբակալվել է Կրոկուսի ահաբեկչության գործով 12-րդ անձը․ նա 20 տարեկան է 24 ժամ ջուր չի լինիՌուսաստանը նոր հարվածներ է հասցրել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին Ապրիլի 28-ը՝ գարնան լավագույն օրը. ի՞նչ է պետք իմանալ այ օրվա մասին