Երևան, 10.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


...Եվ այդ մեկ անձը նա է. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանի մասին, անկասկած, գրքեր են գրվելու: Առնվազն տարբեր մասնագիտական գրականության մեջ հիշատակվելու է: Չենք ասում՝ փառաբանելու են: Ամենևին: Լրիվ հակառակը: Հիմա մեկ բան ակնհայտ է. Նիկոլ Փաշինյանն իր անունն արդեն առհավետ գրել է «Հայոց պատմության» էջերում: Ողբերգակա՛ն էջերում: Ու այդ անունն այնտեղից ջնջել չի լինելու: Եվ պետք էլ չէ՛: Հերոստրատիզմը չի մոռացվում: Որքան չի կարելի ներել, նույնքան, եթե ոչ՝ հնգապատիկ, տասնապատիկ ավելի չի կարելի մոռանալ: Հարկավ, Նիկոլ Փաշինյան երևույթի հայտնվելու համար եղել են որոշակի նպաստավոր պայմաններ: Ապագայի հետազոտողներն, իհարկե, շատ ավելի սառը և անկողմնակալ ծանրութեթև կանեն այդ գործոններն ու հանգամանքները: Ժամանակակիցներիս ու նրա հրահրած կորստային ու արյունարբու մղձավանջի վկաներիս, այդ ամենի դառնաղի հետևանքները մեր մաշկի ու ճաքճքած սրտերի վրա կրողներիս համար շատ ավելի բարդ է:

Ապագայի հետազոտողները, կարծում ենք, չեն մոռանա հիշատակել, որ տարիներ շարունակ Հայաստանում անուշադրության էին մատնվել ամենատարբեր «կրոնական կազմակերպությունները», որոնց շատ հետազոտողներ անվանում են՝ «աղանդ»: Աղանդավորական, կռապաշտական միջավայրը, հանրության մի որոշակի մասի՝ այդ ուղղությամբ շեղվածությունը որոշակիորեն արեցին ու շարունակում են անել իրենց սև գործը: Միգուցե կհիշատակեն նաև, որ տարիներ շարունակ անուշադրության էին մատնված օտար տերությունների կողմից Հայաստանում զանազան-զարմանազան հակա-արժեքային, ավելի ճիշտ է ասել՝ քայքայիչ գործունեություն ծավալող ՀԿ-ներն ու նրանց ավերիչ գործունեությունը: Էլի բաներ կլինեն ասելու:

Օրինակ՝ այն մասին, որ պետական համակարգում խորը արմատներ էին գցել կոռումպացվածությունը, կեղծավորությունը, «մոտիկ-մտերիմ-հարազատ»-ությունը, այլ արատներ: Որոնք, նկատենք, ոչ մի տեղ չեն անհետացել, այսպես կոչված, «թավշյա հեղափոխությունից» հետո, այլ հակառակը՝ ավելի են արմատավորվել, խորացել, նոր, ավելի հիվանդագին դրսևորումներ ստացել: Հիմա արդեն ամբողջ «ազգուտակերով» են դառնում պատգամավոր, նախարար, բաժնի պետ, օգնական, օգնականի օգնական, դուռ բացողի դուռ բացող և այդպես շարունակ: Բայց, ամեն դեպքում, չպետք է թերագնահատել կոնկրետ անհատի դերը: Չի կարելի թերագնահատել: Խոսքը միանշանակ ու աներկբա Նիկոլ Փաշինյանի մասին է: Այն, որ «երկրի հակառակ կողմից» եկավ ու երկիրը գլխիվայր շուռ տվեց աղետների, կորուստների, մահերի, զոհերի, անտերության ու հոշոտման արյունամած ճահճի մեջ: Նույնիսկ ոչ միայն շուռ տվեց, այլև ընկղմեց: Ու դեռ ընկղմում է:

Փաշինյանի առաջին «զանգվածային» հայտնության մեկնարկը թերևս 2007-ին էր: Այն ժամանակ նա գերազանցապես զբաղված էր իր անձի վրա ուշադրություն հրավիրելով: Այնպես չէ, թե սկանդալային ու զազրախոսական հրապարակումներով նա արդեն որոշակի ուշադրություն չէր հրավիրել: Բայց ցանկանում էր ավելին: Տվյալ դեպքում՝ խոսքը հենց քաղաքական գործունեության մասին է: Նա 2007-ին «1+1+1...» կարգախոսով փորձարկումներ արեց Երևանի փողոցներում: Դրանից առանձնապես բան դուրս չեկավ: Բայց ուշադրություն գրավեց: Հետո եղավ արդեն 2008-ը, ու մարտի 1-ը: Այն, որ գարնան առաջին օրը այլևս ասոցացվում է արյան և զոհերի հետ, դա գերազանցապես Նիկոլ Փաշինյանի «նվաճումն» է: Այդ նա էր 2008-ի արյունոտ դեպքերի հիմնական հրահրիչներից մեկը, եթե ոչ՝ հիմնականը, այդ նրա հոգին էր փառավորվում այդ ամենից, այդ նա էր բարիկադային մատերիալի վերածված փոխադրամիջոցի վրայից «ճակատամարտ» ղեկավարում, իրեն այդքան ատելի ղարաբաղցիների հասցեին թշնամանք արտահայտող բացականչություններ անում:

Այդ արյան մեղքը, անկասկած, Նիկոլ Փաշինյանի վրա է՝ թե՛ քաղաքական, թե՛ բարոյական, տո թեկուզ հենց նաև՝ իրավական տեսանկյունից: Բայց ի՞նչ եղավ ինքը՝ Փաշինյանը, մարտի 1-ի լույս 2-ի գիշերը: Նա պարզապես փախավ «դեպքի վայրից», բարեհաջող թաքնվեց կամ թաքցրեցին նրան, հիմա թե՝ ինչպես դա եղավ, մի փոքր այլ հարց է: Բայց եղավ: Էականը այստեղ բուն պահվածքն է. նա գործնականում հրահրեց անկարգություններ, բորբոքեց բախումները, իսկ հետո... «թռավ»: Միառժամանակ անց, մեկ էլ՝ հո՛պ, ընդհատակից ելավ, հանձնվեց իրավապահներին, դատվեց, հայտնվեց բանտում, հետո արդեն ընդունեց իր մեղքը (որպեսզի իր նկատմամբ համաներում կիրառվի): Եվ նորից հայտնվեց ազատության մեջ: Բայց ոչ թե պարզապես «ազատության մեջ», այլ շատ արագ հայտնվեց խորհրդարանում՝ իր քաղաքական-գաղափարական «հոր»՝ Լևոն Տեր-Պետրոսյանի կուսակցության՝ ՀԱԿ-ի ցուցակով:

Հետո, ի դեպ, Նիկոլ Փաշինյանը «քցեց» նաև ՀԱԿ-ին, հեռացավ և իր անհատական խաղը շարունակեց: Նա, ի դեպ, միշտ էլ իր անհատական խաղն է տարել, անկախ նրանից, թե ում կամ քանի տարբեր ուժերի շահերն է սպասարկել: Սա էլ է նրա նկարագրի կարևոր հատկանիշ՝ «քցելը»: Նա հանգիստ կարող է «քցել» ում ասես: Վաղը, թող ոչ ոք չկասկածի, առաջին իսկ լուրջ վտանգի դեպքում առաջինը «քցելու» է հենց իր ամենամոտիկ «զինակիցներին»: Խոշոր առումով՝ թիմին՝ առավել ևս, եթե թիմ, որպես այդպիսին, համարենք, որ կա: Բայց առաջ չընկնենք: 2018-ին շատ չենք անդրադառնա, դա, ինչպես ասում են, աչքներիս առջև է, նաև մնացածը: Արդեն ավելի քան 5 տարի ապրում ենք այդ «մնացածի» ու դրա կործանիչ հետևանքների պայմաններում: Ամփոփենք. պատասխանատվությունից «թռնող», արկածախնդիր, անընդհատ ստող, «քցող», խժդժությունների մեծ սիրահար:

Նա ուրացել է Արցախը, հանգիստ, նույնիսկ, շատ հնարավոր է, չարախնդալով, առհասարակ ոչինչ չի ձեռնարկել, երբ իր իսկ վարած «քաղաքականության» հետևանքով թշնամին սկսեց Արցախի հայաթափումը: Նա, որ թիվ մեկ պատասխանատուն է ու մեղավորը, բայց սիրում է ասել՝ հա, մեղավոր եմ, բայց մի՞թե միակ պատասխանատուն եմ, կամ նմանօրինակ մեկ այլ ճամարտակություն: Դեռ կասի: Ավելին, չկասկածեք, որ եթե բանն այնտեղ հասնի, ու նա իրական վտանգ զգա իր աթոռին, որին կառչած մնալու է մինչև վերջ, ամեն գնով հրահրելու է անկարգություններ, շփոթ, քաոս, յուրօրինակ «մարտիմեկ»-եր: Հաշվարկով, որ այդ քաոսով, այդ շփոթով կա՛մ կկարողանա պահել իշխանությունը, կա՛մ գոնե «թռնել» պատասխանատվությունից: Եվ ոչ միայն պատասխանատվությունից...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մեծ հանրահավաք` Հանրապետության հրապարակում Կարճ ուղեցույց «Հանուն Հայրենիքի» շարժման նախաձեռնած խաղաղ հավաքների մասնակիցների համար Չկա այնպիսի քաղաքական գործիչ, որը կոնսոլիդացիայի այդ մակարդակն ապահովի, ինչ Բագրատ Սրբազանը, գուցե դիտարկվի հենց նրա թեկնածության հարցը․ Սուրենյանց Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է Երևանում ողբերգական հրդեհի հետևանքով մահացած կնոջ ինքնությունը պարզվել է Նիկոլը չունի ժողովրդի աջակցությունը. ՇարմազանովԱլիևները մեկնել են օկուպացված Շուշի Աննախադեպ գնիջեցում Վենուս խանութ-սրահներում մինչև մայիսի 30-ը Կարատեի աշխարհի չեմպիոնը համախմբման կոչ է անում. կանգնած է Բագրատ սրբազանի առաջնորդած շարժման կողքին Converse Markets. Արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս Բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար Անդրեասյանը Իսպանիայի մշակույթի նախարարի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները Հայտնի են Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 11-րդ մրցույթի մասնակիցների անունները Ավարտվում է սահմանային սյուների տեղադրումը. Ջեյհուն Բայրամով (տեսանյութ)Հրապարակ եկողները հայրենատեր մարդիկ են. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Երևանում բողոքի ակցիայի 2 մասնակից ձերբակալվել է` սառը զենք կրելու կասկածանքով Այս ժողովրդին այլևս ոչ ոք չպիտի խաբի, հուսախաբ անի. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» շարունակում է անվերապահորեն աջակցել օրեցօր թափ առնող ՇարժմանըԱրտակարգ դեպք՝ Արմավիրում․ 2-ամյա երեխան մետաղական հերակալը մտցրել է վարդակի մեջ և էլեկտրահարվել Անասունը դու ես. ոստիկանը՝ ցուցարարինԵրևան-Սևան ավտոճանապարհին բեռնատար է կողաշրջվել. 110 հատ գազի բալոն լցվել է ճանապարհի երթևեկելի հատված «ՍոֆթԿոնստրակտ» ՓԲԸ-ն մասնակցել է «Career City Fest 2K24» լավագույն գործատուների փառատոնին Ես երկքաղաքացի եմ, որը չեմ էլ թաքցրել․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան Ալմաթիում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունները կտևեն երկու օր Mutuari, Lolik և SilkSwap. նոր DeFi նախագծերի ներկայացումը ftNFT Phygital Space-ումԲաքվի մամուլը սպառնում է, որ եթե Սրբազանի շարժումը հաղթի, իրենք ու թուրքերը զորք կմտցնեն Եթե ժողովուրդը ցանկանա, ես ո՞վ եմ, որ ասեմ չէ․ Սրբազանը՝ վարչապետի թեկնածու լինելու մասին Մահացել է ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարիբեկյանը Երևանի քաղաքապետի հրավերով Երևանում է Անգլիայի ազգային բալետը՝ Ակրամ Խանի լեգենդար «Ժիզել» բալետային ներկայացմամբԳնիջեցում Վենուս խանութ-սրահներում մինչև մայիսի 30-ը Ես ո՛չ հավակնություն ունեմ, ո՛չ էլ ցանկություն, կարծում եմ ճիշտ չէ․ Բագրատ Սրբազանը՝ իր՝ վարչապետի թեկնածու լինելու մասին Բրյուսովի անվան համալսարանի դռները փակ են Ալեն Սիմոնյանը 2018 թ․ իր հպարտությունն էր հայտնում, որ եկեղեցին միացել է իրենց. Դավիթ Հակոբյան Միացել եմ Սրբազանի ուղերձով․ Գրիգորի Խաչատուրովը միացավ Սրբազանի շարժմանը Հայոց Համազգային Միասնություն կուսակցության անդամները ազատ են արձակվել ոստիկանության բաժնիցԲագրատ սրբազանը մտավ Կոնսերվատորիա Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի Սահմանադրությամբ չի ընտրվում որևէ անձ գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնում, այլ ընտրվում է կուսակցություն.Վարդևանյան Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ԵՊՀ-ի, Ագրարային համալսարանի, ՀԱՊՀ-ի, Բրյուսովի և Կոնսերվատորիայի որոշ ուսանողները միացել են Սրբազանի շարժմանը ՆԳՆ-ն՝ փակ փողոցների մասին հայտարարությունների վերաբերյալ Միկա Բադալյանը բերման է ենթարկվել Սյունիքում գազի թունավորմամբ հիվանդանոց են տեղափոխվել ընտանիքի 5 անդամներ, այդ թվում՝ անչափահասներ Քայլ առ քայլ հեսնելու ենք մեր նպատակին, սիրելի՛ ուսանողներ, մի՛ վախեցեք․ Սրբազան Զգուշացեք ու սպասեք ձեր ժամին, քանի որ վռնդվելու եք այդ շենքերից, ու ձեզ արգելվելու է կրթական գործի կազմակերպմամբ զբաղվել. Դավիթ ՍարգսյանԴիլիջանում ևս դասադուլ է Գազամատակարարման պլանային անջատումներ մայիսի 10-16-ը՝ ՀՀ մարզերի և Երևանի մի շարք հասցեներում Բայրամովը մեկնել է Ղազախստան Հաղթանակի օրվան նվիրված երթ՝ Աբովյան համայնքում. Գագիկ ԾառուկյանԲագրատ սրբազանը ԵՊՀ բակում էԱռաջին սիլիցիումային արևային մարտկոցը դարձավ 70 տարեկան