Երևան, 28.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ալիեւը 5 պահանջ ունի Հայաստանից

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Սեղմեք ԱՅՍՏԵՂլրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հոկտեմբերի վերջին Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի միջեւ պլանավորված հանդիպումը տեղի չի ունենա: Այս մասին երեկ հայտարարեց ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, ով հեռավար մասնակցում էր Երեւանում ընթացող «ԱՊՐԻ Արմենիա»-ի «Առաջընթաց՝ անորոշության պայմաններում» խորագրով համաժողովին: Նա հանդիպման չեղարկումը պատճառաբանեց ժամանակի սղությամբ՝ չհստակեցնելով, թե որ երկրի ղեկավարը չի հասցրել պատրաստվել Միշելի ծրագրած հանդիպմանը՝ Փաշինյա՞նը, թե՞ Ալիեւը, ով չմասնակցեց նաեւ հոկտեմբերի սկզբին Գրանադայում տեղի ունեցած քառակողմ հանդիպմանը։ 
Արդեն ժամեր անց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտնեց, որ Ադրբեջանի նախագահը ժամանակ չի գտել՝ մեկնելու Բրյուսել՝ Միշելի եւ Փաշինյանի հետ հանդիպմանը։ Փաստորեն, Ալիեւն արդեն երկրորդ անգամ է հրաժարվում մինչեւ տարեվերջ «խաղաղության պայմանագիր» ստորագրող Նիկոլ Փաշինյանի հետ արեւմտյան հարթակում հանդիպում ունենալուց։

ԱԺ «Հայաստան» խմբակցության արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատգամավոր Արմեն Ռուստամյանի կարծիքով՝ Ալիեւը չի գնում Բրյուսել այն նույն տրամաբանությամբ, ինչ Գրանադայի դեպքում էր։ 
«Այն, ինչ պետք էր ստանալ Արեւմուտքից՝ Արցախի հետ կապված, Ալիեւը դա ստացավ, հիմա այն, ինչ ուզում է ստանալ Սյունիքից, արեւմտյան հարթակներում դա չեն ընդունում։ Այդ իմաստով Ալիեւն այնտեղից ստանալիք չունի, այդ պատճառով չի գնացել»,- ասաց նա։ Ռուստամյանի խոսքով՝ Ալիեւն իր ուզածը ստանալու համար հենվելու է նախկին եռակողմ պայմանավորվածությունների վրա, դիցուք՝ նոյեմբերի 9-ի հայտարարության։ Ըստ պատգամավորի՝ Ալիեւը փորձում է «խաղաղության պայմանագիրը» ստորագրել իր պահանջներով, որոնք 5-ն են։ «Նրա պահանջները 5 ուղղություն ունեն՝ Ադրբեջանի ցանկությամբ սահմանազատում եւ սահմանագծում, որը չի ներառում Հայաստանի 29․800 քառակուսի կիլոմետրը, ի դեպ, պաշտոնական Բաքուն երբեք չի ասել, որ ճանաչում է ՀՀ-ի տարածքը։ Կա, այսպես կոչված, անկլավների հարցը, որով Ադրբեջանը վերահսկողություն կստանա մեր ռազմավարական ճանապարհների վրա, դնելու է ռեպարացիայի (վնասների փոխհատուցման` Լ. Ս.) հարցը, քանի որ Հայաստանը հայտարարել է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականություն է համարում Արցախը։ Ալիեւը հայտարարելու է, որ «ագրեսոր» Հայաստանն օկուպացրել է այդ տարածքները։ Ռեպարացիան նրանք այսօր գնահատում են մոտավորապես 100 միլիարդ դոլարի կարգի, որը, բնականաբար, վերջնական թիվը չէ։ Այս ամենի հետ մեկտեղ, Հայաստան փախստականների վերադարձի հարցն է առաջ բերելու, իսկ սա ենթադրում է Հայաստանի համար լուրջ դեմոգրաֆիկ խնդիրներ։ Հայաստանի այն բնակավայրերը, որտեղ մինչեւ 1988 թվականն ապրել են ադրբեջանցիներ, Ալիեւը պահանջելու է, որ կրկին վերադառնան։ Հայաստանում գրեթե տեղ չկա, որ ադրբեջանցիներ ապրած չլինեն։ Վերջապես՝ Հայաստանից պահանջվող այն ճանապարհը, որը, ըստ Ալիեւի, չի կարող ունենալ միջպետական ճանապարհի կարգավիճակ, որն առաջարկում է հայկական կողմը»,- մանրամասնեց Արմեն Ռուստամյանը։ 
Հայաստանի ԱԳ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանն ասել է, որ Երեւանն արդեն ստացել է «խաղաղության պայմանագրի» ադրբեջանական կողմի առաջարկները՝ չմանրամասնելով, թե ինչ են դրանք պարունակում եւ որքանով են հակասում Հայաստանի ուղարկած առաջարկներին։ 

Ավելին՝ այստեղ

Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Միհրան Պողոսյանի գլխավորած՝ ՀՀՄ կուսակցության հայտարարությունը Խոշոր հարկատուների ցուցակը գուժում է ՀՀ տնտեսության փլուզման մասին. Նաիրի Սարգսյան ՀՀՄ-ն Երևանի և Գյումրիի բոլոր վարչական շրջաններում թռուցիկներ է փակցրել Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ եղանակն՝ առաջիկա օրերին36 ժամ ջուր չի լինելու․ հասցեներԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինիՀրաձգություն՝ Թուրքիայում․ սպանվել է երկու ոստիկան, կա ութ վիրավոր Քաղաքացիները փակել էին Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին«Ոտքի՛ քանի չի հանձնել» գրությամբ պաստառներ՝ Հայաստանի մարզերում (լուսանկարներ) Սյունիքում ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է․ ՆԳՆ ՓԾ–ն տեսանյութ է հրապարակել դեպքի վայրից «Հայաստան-Արցախ» Համահայկական ֆորումին հայտագրված մասնակիցների առաջին խումբն այսօր մասնակցեց հարցազրույցի փուլին Իշխանությունը «օվերտոնի պատուհան» է բացում ադրբեջանական գազի համար. Նաիրի Սարգսյան«Կոչ արթնության»․ բողոքի և իրազեկման ակցիա՝ Գյումրիում (լուսանկարներ) Զելենսկու ճակատագիրը միանշանակ կանխորոշված ​​է․ Պեսկով Ինդոնեզիայում երկրաշարժ է տեղի ունեցելԵրիտասարդները սահմանային սյուների մակետներ են տեղադրել Երևանի փողոցներում (լուսանկարներ) Պարզվում են Կիրանցի մոտ «Մերսեդես»-ի անվադողը դանակով ծակելու դեպքի հանգամանքները․ ՔԿՍյունիքում ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի և տուժածների թիվն աճել է Ռեժիսոր Դավիթ Սահակյանցը միացել է Կիրանցի պայքարին Ճանապարհը փակած ցուցարարները դանակով ծակել են ավտոմեքենայի անվադողը. ՔԿ Լարված իրավիճակ՝ Երևանում․ մեծ թվով ոստիկաններ են կուտակվել, փորձում են բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին (տեսանյութ) ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ կայացել է բազկամարտի հերթական համաուսումնական մրցաշարըԿա 3 զոհ․ ՆԳՆ ՓԾ–ն մանրամասներ է հայտնել Սյունիքում տեղի ունեցած ավտովթարից Գերլարված իրավիճակ՝ Կենտրոնում․ ոստիկանները բիրտ ուժ են կիրառում ակցիայի մասնակիցների նկատմամբ (տեսանյութ) Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում․ կան զոհեր և 20-ից ավելի վիրավորներ Բաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցների վերաբերյալ նամակներ եմ ուղարկել Մեծ Յոթնյակի երկրների դեսպաններին․ Մանե ԹանդիլյանԵկեղեցու շնորհիվ է, որ մենք մնացել ենք որպես հայ. Գագիկ Ծառուկյան Ցանկացած տնտեսվարող սուբյեկտի գործունեության մեջ ռիսկային երևույթների արձանագրումից հետո ՊԵԿ-ը կարող է իրականացնել ստուգումներ. պարզաբանումՆԳՆ-ն հայտարարություն է տարածելՔաղաքացիները շարունակում են ակցիան Աբովյան փողոցում (տեսանյութ) Այս մթերքն իջեցնում է արյան ճնշումը Ինչպես են բերման ենթարկում գնդապետ Գրիգոր Գրիգորյանին (տեսանյութ) 59-ամյա բետոնագործը մոտ 5 մետր բարձրությունից վայր է ընկել ու մահացելՄեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային Հայտնի է 2023-2024 ուստարվա վերջին դասի օրը Մոսկվայում ձերբակալվել է Կրոկուսի ահաբեկչության գործով 12-րդ անձը․ նա 20 տարեկան է 24 ժամ ջուր չի լինիՌուսաստանը նոր հարվածներ է հասցրել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին Ապրիլի 28-ը՝ գարնան լավագույն օրը. ի՞նչ է պետք իմանալ այ օրվա մասին Չինական արևային մարտկոցներն օգտագործվում են որպես ցանկապատերՔաջարանի մշակույթի պալատում տեղի ունեցավ Հիշողության Ուժը պատկերագրքի շնորհանդեսը, որի համահովանավորներից է` ԶՊՄԿ-ն Տավուշցինե՛ր ջան, դուք ցույց տվեցիք, որ ձեր հողի տերն եք` երեկ հետ շպրտելով էդ վարչախմբի շներին Ոստիկանները քիչ առաջ ուժով բերման են ենթարկել ՀայաՔվեի անդամ Գրիգոր ԳրիգորյանինՊՆ-ն հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց և զինված ուժերը թիրախավորելուց Մայիսի ոչ աշխատանքային և տոնական օրերը ՀայաՔվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածումՊՆ-ից հերքում են պայմանագրային զինծառայողների աշխատանքից ազատման դիմումներ գրելու մասին լուրը Ստամբուլում մինչև 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է կանխատեսվում Թուրքիան շատ կարևոր դաշնակից է ՆԱՏՕ-ում. Ռյուտե