Երևան, 04.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, Գերաշնորհ Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանին շնորհվեց ՀՀ ԳԱԱ մեդալ

ՄՇԱԿՈՒՅԹ

Սեղմեք ԱՅՍՏԵՂլրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Սույն թվականի հոկտեմբերի 25-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտում տեղի ունեցավ հանդիսավոր նիստ՝ նվիրված ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, Վենետիկի գիտությունների, գրականության և արվեստի ակադեմիայի իսկական անդամ, Գերաշնորհ Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանի ծննդյան 80-ամյակին։

ԳԱԱ-ից հայտնում են, որ միջոցառման ժամանակ ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ակադեմիկոս Յուրի Սուվարյանը Գերաշնորհ Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանին հանձնեց ՀՀ ԳԱԱ մեդալ։

«Այս մեդալը, որը  ստեղծվել է Գիտությունների ազգային ակադեմիայի 80-ամյա հոբելյանի առթիվ, առաջինը շնորհվում է Գերաշնորհ Լևոն Զեքիյանին՝ իր 80-ամյա հոբելյանին։ Վաստակաշատ անհատականություն է Լևոն Զեքիյանը, ով ունի վիթխարի ներդրում գիտության ասպարեզում և մարդկային բարձր հատկանիշներ։ Ես բախտ եմ ունեցել ներկա գտնվելու Կոստանդնուպոլսում նրա օծման փառահեղ արարողությանը։ Մենք հպարտություն էինք զգում, որ ունենք հայազգի նման գործիչ», - ասաց ակադեմիկոս Յուրի Սուվարյանը։

«Գերապայծառը վաղուց մեր ինստիտուտի լավագույն բարեկամն է, մեր եկեղեցու խոշոր գործիչներից մեկը։ Երբ ծանոթանում ես նրա աշխատություններին, տեսնում ես, թե ինչքան լայնախոհ կարող է լինել մարդը և ինչքան ընդգրկուն միտք կարող է ունենալ։ Հայկական Սփյուռքը պատկերացնել առանց Լևոն Զեքիյանի՝ հնարավոր չէ, հատկապես, երբ խոսում ենք դասականության մասին», - ասաց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը։

Գերաշնորհ Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանի կյանքն ու գործունեությունը ներկայացրեց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի հայ գաղթօջախների և սփյուռքի պատմության բաժնի վարիչ Գևորգ Ստեփանյանը։  Նա շեշտեց Լևոն Զեքիյանի դերը Սփյուռքում ազգային ինքնության պահպանման գործում. «Անգնահատելի է նրա ներդրումը հայագիտության, կովկասագիտության, գրականության, լեզվաբանության բնագավառներում։ Նա հեղինակ է ավելի քան 200 գիտական ուսումնասիրությունների, հոդվածների և տասնյակ թեմատիկ գրքերի։ Հիմնական աշխատանքները վերաբերում են գիտակցության, փիլիսոփայության, հումանիզմի, հայոց պատմության, բանասիրության և մշակույթի, ազգային և կրոնական ինքնության հարցերին, հայ տեսահայեցողական և աստվածաբանական մտքին։ Հեղինակած 14 մենագրություններում Լևոն Զեքիյանն ուսումնասիրել է հայերի ներկայությունն Իտալիայում, արդի հայ թատրոնի սկզբնաքայլերը, հայության արդիականացման գործընթացները և ինքնությունը։ Նա իտալերեն թարգմանել է «Նարեկը» և խմբագրել ավելի քան 25 հատոր գիրք»։

ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ալբերտ Խառատյանը շեշտեց Լևոն Զեքիյանի ներդրումը հայ-իտալական մշակութային առնչությունների ասպարեզում։  «Նա պոլիգլոտ է, ով վարժ տիրապետում է բազմաթիվ լեզուների։  Նրա նվիրյալ գործունեության մեջ առանձին տեղ է զբաղեցնում հայ արվեստին նվիրված միջոցառումների տևական շարքը՝ մի քանի տասնյակ գիտաժողովներով և դասախոսություններով տարբեր երկրներում։ Իրապես, նա արդի հայագիտության անդադրում աշխատավորն է», - նշեց Ալբերտ Խառատյանը։

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտաշխատող Արծվի Բախչինյանը ներկայացրեց Լևոն Զեքիյանի նախաձեռնությամբ Իտալիայում հիմնված «Պո-Արաքս» մշակութային ընկերակցությունը,  որը հովանավորում է ամեն տարի օգոստոսին Վենետիկի պետական համալսարանի հայագիտական ամբիոնի աջակցությամբ կազմակերպվող հայոց լեզվի և մշակույթի խտացված դասընթացը։ «Այս դասընթացը միտում ունի լայն պատկերացում տալու դասական և ժամանակակից հայ մշակույթի և պատմության մասին։ Այն Սփյուռքում ինստիտուցիոնալ գործունեության եզակի օրինակ է», - նշեց Արծվի Բախչինյանը։

ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Տորք Դալալյանը ներկայացրեց Լևոն Զեքիյանի գործունեությունը՝ որպես գիտության կազմակերպիչ։

Տեղեկությունները, թե իբր Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել, սուտ են․ ՊՆ Փաշինյանի երազած «թազա Հայաստանի» Վենետիկը․ Երևանի փողոցները հեղեղվել են (տեսանյութ) Վթար է․ ջուր չի լինելու Տիկին Վարդապետյա'ն, որ գալիս եք համալսարանում դաս եք տալիս, մեքենան բակում մի կայանեքՄի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռումԿամ դատախազությունը քրեական վարույթ կնախաձեռնի ոստիկանների նկատմամբ, կամ կդիմենք այլ միջոցների ՌԴ-ում Հաղթանակի օրը շքերթներ կանցկացվեն, կցուցադրվեն զինատեսակներն ու զինտեխնիկան Վիճաբանություն, ծեծկռտուք՝ Երևանում․ հնչել է կրակոցԳազ չի լինի մայիսի 6-ին, 7-ին և 8-ին՝ հարյուրավոր հասցեներում Ավտովթար՝ Արմավիրի մարզում. բախվել են «Kia»-ն ու «06»-ը. կան վիրավորներ Ադրբեջանը և Իրանը քննարկել են ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները Էրդողանը հայտարարել է, թե Արևմուտքը «հարձակվելու է» Թուրքիայի վրա Էրդողանը բացատրել է՝ ինչու է դադարեցրել առևտուրն Իսրայելի հետ Կիրանցում ճանապարհը բացել են. կարմիր բերետավորները հեռացել ենՊետական իշխանությունը բռնազավթել է նաև Դատախազությունը. Մենուա Սողոմոնյան Իրավիճակը Կիրանցում՝ ուղիղ միացմամբ Հանցագործության մասին հաղորդում ենք մուտք արել. «ՀայաՔվեն» դատախազության դիմաց է «Կիրանցում ուժային օպերացիա է տեղի ունեցել․մի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռում». Ավետիք Չալաբյան Ավետիք Չալաբյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազություն «ՀայաՔվեի» բողոքի ակցիան այս անգամ Գլխավոր դատախազության շենքի դիմաց էրԱրցախն Ադրբեջանի կազմում ճանաչած գոյականը կառավարության նիստ էր հրավիրել․ Հրայր Կամենդատյան«Հայաքվե»-ի անդամների բողոքի ակցիան՝ Գլխավոր դատախազության մոտ․ ՈւՂԻՂ«Եթե այս իշխանությունը մնա...»․ ակցիա Երևանում և մարզերում ՊՆ-ն հայտարարություն է տարածել Սիսիանում նռնակի պայթյունի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել «Mercedes»-ում ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով տեղյակ ենք՝ Հայաստանը որևէ նոր քայլ չի ձեռնարկել. Զախարովա Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանըԱվտովթար Դիլիջան-Հաղարծին ճանապարհին․ կան տուժածներ Չփորձե՛ք հատել կարմիր գծերը, այլապես կհիշեցնեմ ձեզ իմ մասնագիտությունը. Արշակ Կարապետյան Մինչև 20։00-ն ջուր չի լինի Ադրբեջանցիները տրամադրված էին հայ սպանելու․ Նաիրի Սարգսյան Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսերԶոհերի թիվն աճում է․ միջադեպ՝ ՊակիստանումՀրդեհ՝ Երևանի Արին Բերդի փողոցում Հայաստանի ոստիկանությունը պաշտպանում է թուրքերին հայերից. Սվետլանա Աճեմյան5,9 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվելՃՏՊ Երևան-Իջևան ավտոճանապարհին․ կան տուժածներ Փաշինյանը մի խումբ ՔՊ-ականների գործուղել է ԱՄՆ Իրանցի պաշտոնյան Մատենադարանի այլալեզու ձեռագրերի սրահում ծանոթացել է պարսկերեն ձեռագրերին «Ամբերդ» տեղեկագրի նոր համարն առցանց է ՀՊՏՀ պաշտոնական կայքում Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի առթիվ կայացավ «Էթնո ջազ» խորագրով համերգը Թանկարժեք մետաղների գներ Նավթի գներ Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է Երևանում հայտնաբերվել է 17-ամյա տղայի մարմին Եթե այսօր այս հերթականությամբ իրականացնեք սահմանազատում, հետագայում դուք ձեր արմունկներն եք կրծելու. Սեյրան Օհանյան Երբ կլինի մայիս ամսվա կենսաթոշակի վճարումը Քյոխն այսօր որպես վկա կհարցաքննվի