Երևան, 03.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«ԱՆԻՎ» հիմնադրամի աջակցությամբ լույս է տեսել «Մաջարսկիներ. հայ տոհմը՝ Բելառուսի պատմության մեջ» պատկերազարդ մենագրությունը

ՄՇԱԿՈՒՅԹ
Հայագիտական հետազոտությունների զարգացման ևաջակցության «Անիվ» հիմնադրամը՝ Բելառուսի Ազգային պատմական արխիվի համագործակցությամբ, պատրաստել և հրատարակել է «Մաջարսկիներ. հայ տոհմը՝ Բելառուսի պատմության մեջ» մենագրությունը (հեղ.՝ Դ.Վ. Լիսեյչիկով, Ե.Ս. Գլինսկի):
 
Գիրքը նվիրված է հայ ջուլհակների ընտանիքի՝  Յան և Լեոն Մաջարսկիների պատմությանը, ովքեր բելառուսական հանրահայտ «Սլուցկիի գոտու» հեղինակն են:
 
Գրքի ստեղծման ակտիվ աշխատանքները սկսվել են 2018-ից: Բելառուսի և Լեհաստանի փաստաթղթային արխիվներից ուսումնասիրվել է Մաջարսկիների տոհմի, ինչպեսև Սլուցկի մանուֆակտուրայի ստեղծման և զարգացման պատմությունը:
 
Գիրքը բաղկացած է երկու մասից: Առաջին գլխում դիտարկվում է Լիտվայի Մեծ Դքսության հողերում հայկական ներկայության պատմությունը 16-18-րդ դարերում և Մաջարսկիների ծագումնաբանությունը: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել հայատառ գրառումների ուսումնասիրությանը: Կարդացվել և թարգմանվել են ֆաբրիկայի արխիվի բոլոր հայկական կարևոր գրառումները, որը մեծաքանակ նշանակալի տեղեկությունների աղբյուր է:
 
Յան Մաջարսկին իր ողջ կյանքի ընթացքում նամակներում հաղորդակցվել է միայն հայերեն այբուբենը, իսկ Լեոն Մաջարսկին, տիրապետելով բանավոր և գրավոր լեհերենին, շարունակում էր իր անձնական գրառումներն անել հայատառ:
 
Գրքի երկրորդ մասում հրապարակվել են Բելառուսի և Լեհաստանի արխիվներում տեղ գտած՝ ընտանիքի պատմության վերաբերյալ փաստաթղթեր՝ կալվածքների գույքագրումներ, վկայագրեր, պայմանագրեր, ազնվական ժողովների որոշումներ, քաղվածքներ եկեղեցիների գրանցամատյաններից, անձնական նամակներ:  
 
Առանձնահատուկ պետք է նշել գրքի նկարազարդ շարքերի մասին։ Այն բաղկացած է ավելի քան 100 նախկինում անհայտ և քիչ հայտնի պատկերազարդումներից, որոնք հայտնաբերվել են Բելառուսի, Լեհաստանի, Ֆրանսիայի, Իտալիայի, Նիդեռլանդների, Լիտվայի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Մեծ Բրիտանիայի արխիվներում և թանգարաններում, ինչպես նաև մասնավոր հավաքածուներում:
 
Մաջարսկիների ընտանիքի պատմությունը հրապարակված մենագրության մեջ դիտարկվում է՝ որպես 18-րդ դարում հայ-բելառուսական մշակութային կապերի վառ օրինակ։ Այս գիրքը թույլ կտա նորովի ըմբռնել Յան և Լեոն Մաջարսկիների ներդրումը բելառուսական մշակույթի մեջ և սերտորեն կապել նրանց անուններն այդ երկրի ամենահայտնի ապրանքանիշերից մեկի հետ: Գրքի վրա աշխատելու ընթացքում հավաքված նյութը նաև հետազոտական թեմաների մի ամբողջ շրջանակ է բացում բելառուսական հողերում հայկական ներկայության պատմության և Բելառուսի պատմության մեջ հայերի դերի ու տեղի մասին հետագա ուսումնասիրությունների համար:
 
«Մաջարսկիներ. հայ տոհմը՝ Բելառուսի պատմության մեջ» գիրքը կարելի է ձեռք բերել՝
- Երևանում- «Նաիրի» գրախանութում՝ Կորյունի 8 հասցեում:
 
- Մինսկում- «Կլյաքսա» գրախանութում՝ Ուլյանովսկայա 31, և «Ակադեմկնիգա»-ում՝ Ազատության պողոտա 72 հասցեներում:
Էրդողանը բացատրել է՝ ինչու է դադարեցրել առևտուրն Իսրայելի հետ Կիրանցում ճանապարհը բացել են. կարմիր բերետավորները հեռացել ենՊետական իշխանությունը բռնազավթել է նաև Դատախազությունը. Մենուա Սողոմոնյան Իրավիճակը Կիրանցում՝ ուղիղ միացմամբ Հանցագործության մասին հաղորդում ենք մուտք արել. «ՀայաՔվեն» դատախազության դիմաց է «Կիրանցում ուժային օպերացիա է տեղի ունեցել․մի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռում». Ավետիք Չալաբյան Ավետիք Չալաբյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազություն «ՀայաՔվեի» բողոքի ակցիան այս անգամ Գլխավոր դատախազության շենքի դիմաց էրԱրցախն Ադրբեջանի կազմում ճանաչած գոյականը կառավարության նիստ էր հրավիրել․ Հրայր Կամենդատյան«Հայաքվե»-ի անդամների բողոքի ակցիան՝ Գլխավոր դատախազության մոտ․ ՈւՂԻՂ«Եթե այս իշխանությունը մնա...»․ ակցիա Երևանում և մարզերում ՊՆ-ն հայտարարություն է տարածել Սիսիանում նռնակի պայթյունի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել «Mercedes»-ում ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով տեղյակ ենք՝ Հայաստանը որևէ նոր քայլ չի ձեռնարկել. Զախարովա Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանըԱվտովթար Դիլիջան-Հաղարծին ճանապարհին․ կան տուժածներ Չփորձե՛ք հատել կարմիր գծերը, այլապես կհիշեցնեմ ձեզ իմ մասնագիտությունը. Արշակ Կարապետյան Մինչև 20։00-ն ջուր չի լինի Ադրբեջանցիները տրամադրված էին հայ սպանելու․ Նաիրի Սարգսյան Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսերԶոհերի թիվն աճում է․ միջադեպ՝ ՊակիստանումՀրդեհ՝ Երևանի Արին Բերդի փողոցում Հայաստանի ոստիկանությունը պաշտպանում է թուրքերին հայերից. Սվետլանա Աճեմյան5,9 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվելՃՏՊ Երևան-Իջևան ավտոճանապարհին․ կան տուժածներ Փաշինյանը մի խումբ ՔՊ-ականների գործուղել է ԱՄՆ Իրանցի պաշտոնյան Մատենադարանի այլալեզու ձեռագրերի սրահում ծանոթացել է պարսկերեն ձեռագրերին «Ամբերդ» տեղեկագրի նոր համարն առցանց է ՀՊՏՀ պաշտոնական կայքում Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի առթիվ կայացավ «Էթնո ջազ» խորագրով համերգը Թանկարժեք մետաղների գներ Նավթի գներ Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է Երևանում հայտնաբերվել է 17-ամյա տղայի մարմին Եթե այսօր այս հերթականությամբ իրականացնեք սահմանազատում, հետագայում դուք ձեր արմունկներն եք կրծելու. Սեյրան Օհանյան Երբ կլինի մայիս ամսվա կենսաթոշակի վճարումը Քյոխն այսօր որպես վկա կհարցաքննվի Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանումՈստիկանությունն այսօր քաղաքականացված և բարոյալքված է. Մենուա ՍողոմոնյանՊեսկովը շատ վտանգավոր է անվանել Մակրոնի խոսքերը Ուկրաինա զորքեր ուղարկելու մասին Կիրանցում կատարվողը՝ դաս բոլորի համար Խոշոր վթար է եղել օկուպացված Քարվաճառում․ ադրբեջանցի զինվորականներ են վիրավորվել Վարչախումբը սադրում է Ռուսաստանին 70 տարի անց արևային էներգիայի աճի տեմպերը ցնցող ենԽարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում Վիճակն օրհասական է. բաժանվում ենք երկու մասի. Նաիրի Սարգսյան Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ ինտենսիվ Բլինքենն ուշադիր հետևում է վրաստանյան զարգացումներին Բագրատ Սրբազանը ոչ մի ապօրինի ու հակաբարոյական բան չի անում․ նա բացառիկ հոգևոր ու ազգային հեղինակություն է․ Արտակ Բեգլարյան