Երևան, 29.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Անակնկալները շարունակվելու են. «Սյուրպրիզ» 3-րդ եթերաշրջանի մանրամասներն ու BAKSTAGE լուսանկարները

ԼԱՅՖ

Սեղմեք ԱՅՍՏԵՂլրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Նոյեմբերի 8-ից Արմենիա հեռուստաընկերության եթեր է վերադառնում «Սյուրպրիզ» սիթքոմն իր 3-րդ եթերաշրջանով, որում սպասվում են նոր զարգացումներ և նոր անակնկալներ: Օրեր առաջ մեկնարկել են սիթքոմի նկարահանումները, որին նաև ներկա էր Tert.am Life-ը. ներկայացնում ենք մանրամասներն ու BAKSTAGE լուսանկարները:

 

Գրիգոր Դանիելյանը նշում է, որ այս եթերաշրջանում ևս լինելու են «սյուրպրիզներ», որոնք հեռուստադիտողը կտեսնի եթերում:

«Ես ուրախ եմ, որ մեկնարկել ենք նկարահանումներն ու նախորդ եթերաշրջաններից հետո հեռուստադիտողը սպասում է մեզ, մեր անձնակազմին ու մենք այս եթերաշրջանում ևս ցույց ենք տալու նոր զարգացումներ, նոր անակնկալներ և տեսնելու եք նաև հերոսների խառնվածքի պատմություններ: Ուզում եմ այս պարագայում ևս շեշտել, որ մենք ներկայացնում ենք իրավիճակ, որը գուցե դասական, նորմալ իրականությունից դուրս է, բայց սիքոմի առանձնահատտկությունը հենց դա է, որ պետք է ներկայացնենք խնդիր և խնդրի լուծումները հենց հումորային ոճում: Այս եթերաշրջանում տեսնելու են, թե ինչ խնդիրների է բախվել Լուիզա Ներսիսյանի մարմնավորած հերոսուհին, ինչպես է բանտից վերադարձել Արման Խաչտրյանի հերոսն ու այսպես շարունակ»,- ասաց Գրիգոր Դանիելյանը:

Այս եթերաշրջանի ընթացքում Լուիզա Ներսիսյանն ունի բավականաչափ դրվագներ, որոնք խաղում է սայլակի վրա: Մեզ հետ զրույցում դերասանուհին խոսեց հերոսուհու դերի զարգացումների, սայլակի վրա նկարահանվելու և այլ մանրամասների մասին:
«Հեռուստադիտողը տեսնում է, թե ինչպես է հերոսուհին ուշագնաց լինում, երբ իմանում է, որ սիրելին կալանավորվել է և այդտեղից էլ սկսվում են նրա առողջական խնդիրներն ու նա լուծում է գտնում, թե ինչպես ամիսներ շարունակ որևէ առնչություն չունենալ նախկին ամուսնու հետ: Իրականում սա ևս փորձ է, որի շնորհիվ ներկայացնելու ենք որոշակի դրվագներ: Հետաքրքիր է, որ պատմությունը զարգանում է, մարդիկ սպասնում են, որ տեսնեն՝ ինչ է լինելու այս ամենի ավարտին և արդյո՞ք հերոսուհու նախկին ամուսինը կիմանա ճշմարտության մասին»,- նշեց Լուիզա Ներսիսյանը: 

 

Դերասան Արման Խաչատրյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այս եթերաշրջանում կերպարը նոր գույներ է ստանում, քանի որ ամիսներ շարունակ եղել է կալանավորված, իսկ այժմ այդ ամենը հետք է թողել նրա վրա:
«Արել ենք թեթևակի արտաքին փոփոխություններ սանրվածքիս հետ կապված, որոնք կտրուկ չեն, բայց նաև կան որոշ կտրուկ ներքին փոփոխություններ, որոնք արտահայտվում են հերոսիս խոսելաձևի և կյանքի մոտեցումների հարցում: Ես գիտեմ, որ հեռուստադիտողը սպասում է իմ և Մարիամ Ալեքսանյանի հերոսների սիրո պատմությանը և հույս ունենք, որ հուսախաբ չենք անելու մեր հավատարիմ հեռուստադիտողներին»,- մանրամասներ Արամ Խաչատրյանը:

Վերջին տարիների ընթացքում Մարիամ Ալեքսանյանը նկարահանվում է նմանօրինակ նախագծերում և մեզ հետ զրույցում նշեց, որ ընտրողաբար է մոտենում նախագծերին:
«Ես սիրում եմ աշխատանքային դադարներ, չեմ սիրում, որ հեռուստադիտողը հոգնի ինձնից և միշտ կարևորում եմ, որ սպասված լինեմ: Այս թիմի հետ աշխատանքը միշտ հաճույք է, սիրում եմ այս թիմն, աշխատելաոճը, սիրում եմ այս նախագծի նաև հումորային հատվածը: Այս եթերաշրջանում հերոսուհուս պատմությունը շարունակվում է, նա գործունեություն է ծավալում սրճարանում նաև շարունակվելու է իրենց սիրո պատմությունը»,- նշեց Մարիամ Ալեքսանյանը:

Այս եթերաշրջանում հեռուստադիտողը նաև տեսնելու է Վաչե Երիցյանին և Լեռնիկ Հարությունյանին, որոնք մարմնավորում են եղբայրներին: Հենց նկարահանման այդ օրն էլ մեծամասամբ տեսարանները նկարահանվում էին «Փլավքամիչ» «սրճարանում»:
«Ունենք բարդ, բայց ծիծաղելի տեսարաններ, որոնք կզարմացնենք հեռուստադիտողին: Այս եթերաշրջանում ես շարունակում եմ սիրահարված լինել Մարիամ Ալեքսանյանի մարմնավորած հերոսուհուն և դրա շուրջ էլ շատ ծիծաղելի զարգացումներ են սպասվում»,- ասաց Վաչե Երիցյանը:
Դերասան Լեռնիկ Հարությունյանն այս նախագծում մարմնավորում է Վաչե Երիցյանի ավագ եղբորը, որը «բալանսավորում է» սիթքոմն իր լրջությամբ:
«Հետաքրքիր է, որ կերպարն ի սկբանե միտված էր բալանսավորելու կրտսեր եղբոր խենթ արարքները, բայց այժմ իմ կերպարում ևս կան նման գույներ»,- հավելեց Լեռնիկ Հարությունյանը: 

Լուսանկարները` Էլեն Միքայելյանի 

 

ՀեղինակԹերեզա Հովհաննիսյան

Արթուր Դավթյանի արծաթե մրցելույթը ԵԱ-ում (տեսանյութ) Հայաստանի ձյուդոյի հավաքականը 3 արծաթե մեդալ է նվաճել պատանիների Եվրոպայի գավաթում Եվրոպացիները չեն մեռնի Դոնբասի համար․ Բորել Երևանում և մարզերի տասնյակ հասցեներում կլինեն անջատումներՄեքսիկայում ուղևորներ տեղափոխող ավտոբուս է շրջվելԳազանջատումներ. հայտնի են հասցեներըԲռնցքամարտիկ Բարեղամ Հարությունյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոնՈւշադրություն. 24 ժամ ջուր չի լինի Խոշոր վթար՝ Կոտայքի մարզում. «Mercedes»-ը «Սևանի գաղութ»-ի մոտ մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջԹբիլիսիում վերսկսվել են «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի դեմ ցույցերը (տեսանյութ) Ե՞րբ կավարտվեն պարապմունքները դպրոցում Արցախի մեծ եռագույնը Հրապարակում. «Տանան հեռու խոխեք» նախաձեռնության ակցիան՝ ի աջակցություն Տավուշի Ամերիկացիների կեսից ավելին հավանություն չի տալիս Բայդենի աշխատանքին. հարցում Անկարա-Երևան հարաբերություններ այլևս չկան. Ադրբեջանն այժմ սեղանի շուրջ է՝ որպես երրորդ կողմ. թուրք լրագրող Մենք գոռացինք և գոռացինք, բայց ոչ ոք չլսեց: Վախենում ենք, որ պատմությունը կկրկնվի. Թուրքիան նոր աղետի սպասումովՏեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Մայր Աթոռից Սուրբ Խաչ եկեղեցի էր բերվել Քրիստոսի Խաչափայտի մասունքը«Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըՈստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերը ռեկորդային ցածր գներով. ի՞նչ արժե այս պահինՀռոմի պապը կոչ է արել երիտասարդներին հրաժարվել հեռախոսներից «Փյունիկը» ոչ մի հնարավորություն չտվեց «Ուրարտուին»՝ 5:0 (տեսանյութ) Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով Վանաձորում 54-ամյա վարորդը «Nissa Sun»-ով վրաերթի է ենթարկել 13-ամյա հետիոտնիՎթար՝ Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին. կան տուժածներ Պարզվում են Սյունիքում ավտոբուսի վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել Կարևոր ՌԴ-ում բնակվող օտարերկրացիների համար. արտաքսման մասին նոր օրենք կսահմանվի՞Այսօր նշվում է Աշխատանքի անվտանգության միջազգային օրը. ԶՊՄԿ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոններըԿալինինգրադի մերձակայքում «արևային» վաֆլիների արտադրությունը սկսել է գործել ամբողջ հզորությամբ Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Միհրան Պողոսյանի գլխավորած՝ ՀՀՄ կուսակցության հայտարարությունը Խոշոր հարկատուների ցուցակը գուժում է ՀՀ տնտեսության փլուզման մասին. Նաիրի Սարգսյան ՀՀՄ-ն Երևանի և Գյումրիի բոլոր վարչական շրջաններում թռուցիկներ է փակցրել Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ եղանակն՝ առաջիկա օրերին36 ժամ ջուր չի լինելու․ հասցեներԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինիՀրաձգություն՝ Թուրքիայում․ սպանվել է երկու ոստիկան, կա ութ վիրավոր Քաղաքացիները փակել էին Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին«Ոտքի՛ քանի չի հանձնել» գրությամբ պաստառներ՝ Հայաստանի մարզերում (լուսանկարներ) Սյունիքում ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է․ ՆԳՆ ՓԾ–ն տեսանյութ է հրապարակել դեպքի վայրից «Հայաստան-Արցախ» Համահայկական ֆորումին հայտագրված մասնակիցների առաջին խումբն այսօր մասնակցեց հարցազրույցի փուլին Իշխանությունը «օվերտոնի պատուհան» է բացում ադրբեջանական գազի համար. Նաիրի Սարգսյան«Կոչ արթնության»․ բողոքի և իրազեկման ակցիա՝ Գյումրիում (լուսանկարներ) Զելենսկու ճակատագիրը միանշանակ կանխորոշված ​​է․ Պեսկով Ինդոնեզիայում երկրաշարժ է տեղի ունեցելԵրիտասարդները սահմանային սյուների մակետներ են տեղադրել Երևանի փողոցներում (լուսանկարներ) Պարզվում են Կիրանցի մոտ «Մերսեդես»-ի անվադողը դանակով ծակելու դեպքի հանգամանքները․ ՔԿՍյունիքում ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի և տուժածների թիվն աճել է Ռեժիսոր Դավիթ Սահակյանցը միացել է Կիրանցի պայքարին Ճանապարհը փակած ցուցարարները դանակով ծակել են ավտոմեքենայի անվադողը. ՔԿ