Երևան, 27.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Քանի կա Արցախի ժողովուրդ, քանի կա Արցախը ազատ, անվտանգ, զարգացող և հայկական տեսնելու գաղափարը և ցանկությունը, Արցախի հարցը փակված չէ»․ «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արցախի պետական ինստիտուտների պահպանման կարևորության մասին շատ է խոսվում: Մինչդեռ նաև կարծիք է շրջանառվում, թե «Արցախը լուծարված է, ինչո՞ւ եք պահպանում պետական ինստիտուտները»: Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը կարծիք է հայտնում՝ բոլոր այն մարդիկ, որոնք մտածում են՝ Արցախը չկա, լուծարված է, նրանք ուղղակի տեղեկացված չեն և իրականությունից կտրված են:

«Քանի կա Արցախի ժողովուրդ, քանի կա Արցախը ազատ, անվտանգ, զարգացող և հայկական տեսնելու գաղափարը և ցանկությունը, Արցախի հարցը փակված չէ: Այո, թշնամու վարած հակամարդկային հանցագործ քաղաքականության արդյունքում բռնի դուրս մղվեցինք մեր հայրենիքից, սակայն դա դեռ չի նշանակում, որ այս հարցը փակված է: Ոչ ոք իրավունք չունի այս հարցը փակել: Դա եկել է մեր սերունդներից, և մենք պարտավոր ենք այդ հարցը փոխանցել մեր հաջորդ սերունդներին, եթե ինքներս չենք կարողանում այն լուծել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հակոբյանը:

Անդրադառնում է պետական ինստիտուտների պահպանման կարևորությանը: «Սա ևս մեկ գործիքակազմ է, որով կկարողանանք հասնել մեր նպատակներին՝ պահպանել Արցախի սուրբ էթնոսը, պահպանել պայքարի ողջ մտածողությունը և ճանապարհային քարտեզը: Սրա միջոցով միայն հնարավորություն կունենանք հասնելու մեր նպատակներին: Սա գործիքակազմ է, որն անհրաժեշտ է մեզ հենց այսօր, անհրաժեշտ է լինելու մեզ նաև վաղը: Դա ինքնանպատակ չէ, ուստի ավելորդ է այս թեմայով խոսելը և պետական ինստիտուտների չլինելու գաղափարն առաջ տանելը»,-նշում է մեր զրուցակիցը:

Սրան զուգահեռ քաղաքական որոշ գործիչներ ասում են, որ Հայաստանի Հանրապետության տարածքում Արցախի պետական ինստիտուտներ չպետք է գործեն, դա ազգային անվտանգության խնդիր է: Ինչո՞ւ մեր քաղաքական դաշտում կա այս դիմադրությունն ընդդեմ Արցախի պետական ինստիտուտների լինելիության: «Նման քաղաքական կարծիք հայտնողների մոտ այն տպավորությունն է, որ թշնամու հետ հարաբերություններում և բանակցություններում, որի մեջ գտնվում ենք այսօր, պետք է հանդես գալ «խելոք չբարկացնողի» դերում: Սակայն պետք է շատ լավ հասկանանք մեկ բան՝ անկախ նրանից, թե դու ինչ վարքագիծ ես դրսևորում, փորձում ես չբարկացնել քո թշնամուն, նա, միևնույնն է, անում է այն, ինչ նախատեսել ու նախագծել է: Կարծում եմ՝ անգամ տեղին չէ մտածել, թե պետք չէ խոսել այնպիսի թեմաներից, որոնք կարող են բարկացնել մեր թշնամուն: Հակառակ դեպքում ստիպված ենք լինելու հրաժարվել շատ ավելի կարևոր հանգամանքներից, ստիպված ենք լինելու հրաժարվել ընդհանրապես խոսել հայկականությունից, ազգային արժեքներից և այլն:

Սա ճիշտ դիրքորոշում չէ, և այն պետք է փոխել: Հանրության մեջ տարածվում է այդ վախը, որ եթե խոսում ենք Արցախից, ապա Հայաստանի Հանրապետությունն է վտանգվում: Բազմիցս ասել ենք, որ առանց Արցախ հնարավոր չէ ունենալ ուժեղ Հայաստանի Հանրապետություն, ինչպես նաև դառն իրականությունը մեզ ցույց տվեց, որ առանց Հայաստանի Հանրապետության հնարավոր չէ Արցախը պահել հայկական»,ընդգծում է Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահը: Ոչ մեկ անգամ տեսակետներ են հնչում, որ մեկ հրամանագրով հնարավոր չէ լուծարել Արցախի Հանրապետությունը, որը հիմնվել է ժողովրդի հանրաքվեի արդյունքում, որ Արցախ վերադարձի ու Արցախը վերադարձնելու մտքից չպետք է հրաժարվել, բայց նաև հասկանում ենք, որ այս երկար ու բարդ ճանապարհին Արցախի թիկունքում պետք է լինի Հայաստանի Հանրապետությունը: Բայց այս ճանապարհը հնարավո՞ր է անցնել Հայաստանի գործող իշխանությունների օրոք և նրանց հետ:

«Կարծում եմ՝ պետք է ամեն ինչ անենք այնպիսի իշխանություն ունենալու համար, որի օրակարգում լինի վերադարձ դեպի անվտանգ, զարգացող ու հայկական Արցախ: Միևնույն ժամանակ պետք է կարողանանք այնպես անել, որ տվյալ պահին պահպանենք Արցախի ժողովրդին որպես հավաքական մի ամբողջություն: Նրանք պետք է կամք դրսևորեն և վերադառնան հայկական, անվտանգ ու զարգացող Արցախ: Այդ գաղափարը մեր գլխից չպետք է հանենք: Քաղաքական բոլոր ուժերին և գործիչներին, որոնք նման գաղափարով չեն առաջնորդվում, պետք է դուրս մղել քաղաքական գործունեությունից և ընդհանրապես Հայաստանի բախտը որոշելու գործընթացներից»,-ընդգծում է նա:

Հակոբյանն ասում է, որ այս ընթացքում մշտապես լինում են հանդիպումներ ու քաղաքական կոնսուլտացիաներ: «Կարծում եմ՝ մեր գաղափարներին ու նպատակներին հասնելու համար պետք է ունենանք ճանապարհային հստակ քարտեզ, որի մեջ նաև ընդգրկված կլինի, թե որևիցե մի փուլում ինչպիսի գործողություններ ու քայլեր պետք է արվեն, դա վերաբերում է նաև միջազգային տարբեր հարթակներում հայկական հարցի բարձրացմանը: Չկա առանձին հայկական հարց կամ Արցախի հարց, կա մեկ հայկական հարց, որի պատմական արդարության վերականգնման պատասխանատվությունն այս փուլում ընկած է մեզ վրա, և պարտավոր ենք այն պատվով կրելու»,-նշում է մեր զրուցակիցը:

Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները փորձում են հարմարվել նոր իրականությանը՝ գլխում ու սրտում ունենալով տուն վերադարձի հույսը, շատերի մոտ այդ հարմարվելու գործընթացն ավելի բարդ է ստացվում: Հետաքրքրվում ենք՝ հանդիպումներ ու զրույցներ տեղի ունենո՞ւմ են մարդկանց հետ: «Մեր հայրենակիցների հետ մշտապես կապի մեջ ենք: Բոլորի մոտ հայրենիք վերադառնալու, պապենական հողերին տեր լինելու ցանկությունը գերակա արժեք է: Սակայն դա որևէ կերպ չի խանգարում և չի վնասում, որպեսզի ներկա պահին յուրաքանչյուրը Հայաստանի այն մասում, որտեղ բնակվում է, ինտեգրվի կյանքին: Արցախից Հայաստան տեղափոխված մեր հայրենակիցներն այստեղ հյուր չեն, սա նույնպես իրենց հայրենիքն է: Կարծում եմ, որ վերադարձը պապենական հողեր և ներկա իրավիճակում ինտեգրումը Հայաստանի Հանրապետությունում իրար հակասող երևույթներ չեն, և մեկը մյուսին չեն խանգարում»,-շեշտում է նա:

Շուտով կլրանա երկրորդ ամիսը, ինչ Արցախը հայաթափվեց: Հայաստանում հաստատված մեր հայրենակիցների տարաբնույթ խնդիրներին փորձում են լուծում տալ Հայաստանի կառավարությունը և անհատները: «Ներկայում առաջնայինը բնակության վայրի խնդիրն է, որովհետև, ցավոք, վարձակալությամբ բնակարանների դեպքում, որտեղ բնակվում են մեր հայրենակիցները, բավականին բարձր գներ են, իսկ դա չի համապատասխանում նրանց սոցիալական վիճակին: Տարատեսակ սոցիալական խնդիրներ ևս կան, բայց ազնիվ լինելով ասենք, որ դրանց այս կամ այն կերպ լուծումներ են տրվում ինչպես պետության, այնպես էլ մեր բազմաթիվ հայրենակիցների կողմից, որոնք իրենց նախաձեռնությամբ փորձում են օգտակար լինել: Սակայն ընդգծեմ, որ այդ սոցիալական խնդիրները չպետք է այնքան գերադրական աստիճանի լինեն, որ ճնշեն մեր ազատ, զարգացող, հայկական Արցախ ունենալու գաղափարը»,-եզրափակում է Հակոբ Հակոբյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը«Մեր ապրելու ուժը Նարեկին ապրեցնելն է». հրետանավոր Նարեկ Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 26-ին Մարտունիում. «Փաստ»Ինչո՞ւ են կասկածի տակ դրվում իշխանության հիմնական փաստարկներըՀստակեցումներ կարվեն արտադպրոցական ծրագրերի իրականացման գործընթացում. ի՞նչ գործնական խնդիրներ են ի հայտ եկել. «Փաստ»Ձուկ չեն արտահանել, բայց ռուսական պատժամիջոցների տակ են հայտնվել «Ոչ միայն անհնար է, այլև չեն էլ հավակնում դառնալ ամբողջ Հայաստանի և բոլոր հայերի իշխանությունը». «Փաստ»Հորմուզի նեղուցի անվտանգության համար չպետք է վճարեն իրանցիները․ Ռեզաի Տնտեսությունն ու արտաքին քաղաքականությունը հումորի թեմա չեն. էական վտանգների դեմ հանդիման. «Փաստ»Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 920-ի Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելու Ամեն ինչից զատ, սա պարզապես նաև անմարդկային է. «Փաստ»Ընտրությունը «ջրեց» նաև հակառուսականության միֆը. «Փաստ»Թվային տոտալ վերահսկողություն քաղաքացիների նկատմամբ. իշխանությունը ցանկանում է տիրապետել բջջային հեռախոսների բոլոր տվյալներին. «Փաստ»Ինստիտուցիոնալ դասալքությո՞ւն, թե՞ նվեր Փաշինյանին. մանդատները վայր դնելու արհեստածին օրակարգը. «Փաստ»Իշխանության «ֆիշկաները» հերթով քանդվում են. «Փաստ»«Նուբարաշեն» ՔԿՀ-ում կանխվել է դատապարտյալին փաթեթավորված թմրամիջոցի փոխանցումը ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք Կապանում օգոստոսի 12-ին ինչպիսի միջոցառումների կցանկանային մասնակցել երիտասարդները․ հարցում է անցկացվում Հայաստանի ըմբշամարտի հավաքականների կազմերը․ Մ-20 ԵԱ Առանձին վայրերում սպասվում է կարկուտ Հորմուզի նեղուցի անվտանգության համար չպետք է վճարեն իրանցիները․ Ռեզաի Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելու Ադրբեջանը Դաշինքի հուսալի գործընկերն է․ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ Պուտինը ստորագրել է բջջային սարքերի IMEI կոդերի միասնական բազայի մասին օրենքը Տղամարդը ձերբակալվել է Աբովյան-Պուշկինի փողոցների խաչմերուկում Իսպանիայում չորս օրում մահացել է ավելի քան 200 մարդ Վրաստանի խորհրդարանում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել Լոռու մարզի մի քանի բնակավայրերում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն Առանց թույլտվության գործունեություն և գիշերային առևտուր․ Երևանում արձանագրվել են խախտումներ Հունիսի 29-ին, 30-ին, հուլիսի 3-ին, 6-ին, 7-ին լույս չի լինելու Հանտավիրուս․ միջազգային առողջապահական իրավիճակը շարունակում է մնալ վերահսկման տակ Պայմանագրային զինծառայող է մահացել Իրանի փոխնախագահը Հայաստանում է՝ նոր ենթակառուցվածքային ծրագրերի օրակարգով Իսրայելը և Լիբանանը հասել են շրջանակային համաձայնության․ Axios Օդի ջերմաստիճանը կնվազի․ եղանակը՝ հունիսի 27-ից հուլիսի 1-ին Apple-ը զիջել է երկրորդ տեղը աշխարհի ամենաթանկ ընկերությունների ցուցակում Հորմուզի նեղուցը Իրանի տարածքն է և որևէ կապ չունի Միացյալ Նահանգների հետ․ ԻՀՊԿ խոսնակ Պատանի շախմատիստ Վաչե Հովակիմյանը աշխարհի առաջնության շրջանակներում լրացրել է միջազգային վարպետի երկրորդ նորման Մեքսիկան հումանիտար օգնություն է ուղարկել Վենեսուելայի՝ երկրաշարժից տուժած շրջաններ Ապօրինի շրջանառությունից հանվել է շուրջ 9 կգ մարիխուանա Գյումրիում բախվել են «Mercedes A170»-ը և «Mercedes E320»-ը․ կան վիրավորներ Չարլզ III-ը հրաժարվել է Բուքինգեմյան պալատում բնակվելու գաղափարից Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀԲԸՄ ծրագրերին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին Սա միայն գողացված քվեի համար պայքար չէ, սա արժանապատվության, իրավական հարց է. Ցոլակ Ակոպյան«Նոայի» իսպանացի նորեկը Պետդումա է ներկայացվել կոռումպացված պաշտոնյաների համար մահապատիժ սահմանող օրինագիծ Սերդար Քըլըչի մասնակցությամբ քննարկել են հայ-թուրքական հարաբերությունները Երևանի պարեկները կանխել են օտարերկրացու ինքնասպանության փորձը Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ. ՆԳՆ Հայրենաճանաչությունը կարևոր պայման է ազգային ինքնության պահպանման համար. Վեհափառ Հայրապետի պատգամը «Համահայկական Ճակատ»-ի անդամները շփվում են քաղաքացիների հետ