Երևան, 16.Հուլիս.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ո՞րն է իսկական պարմեզանը, և որտե՞ղ է այն արտադրվում. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պարմեզանը համարվում է պանիրների արքան: Փակեք ձեր աչքերը և շշուկով ասեք՝ «պարմեզան»: Եվ դուք արդեն նստած եք խաղողի որթի ստվերում, խմում եք ձեր սիրած գինին և վայելում այդ պանրի համը: Իսկապես կախարդական բառ: Իսկ որտե՞ղ է այն ծնվել և ինչպես է հասել մեր օրեր։ Parmigiano Reggiano- ի բաղադրատոմսը մշակվել է մոտ 900 տարի առաջ Ցիստերցյան և Բենեդիկտյան վանականների կողմից: Նշենք, որ տարիների ընթացքում պարմեզանի կազմը չի փոխվել. կաթ, ջուր, աղ և, ամենակարևորը, հասունացման ընթացքում համբերություն: Վանքերը տեղակայված են եղել Պարմայի և Ռեջիո Էմիլիայի միջև գտնվող դաշտում: Այդ նահանգներից էլ պանիրը ստացել է իր անվանումը՝ Parmigiano Reggiano:

Մեծ քանակությամբ արոտավայրերը նպաստել են վանքապատկան հողերում գյուղատնտեսության զարգացմանը, և, որպես արդյունք, առաջացել է կաթի ավելցուկ, ինչը պահանջում էր կաթնամթերքի երկարատև պահեստավորման իդեալական բաղադրատոմսի որոնում: Այս պանրի մասին առաջին գրավոր հիշատակումը նոտարական ակտն է, որը կազմվել է Ջենովայում 1254 թվականին, համաձայն որի, մի հարուստ կին իր տունը գրավ է դրել Պարմայում արտադրվող 25 կգ պանրի տարեկան մատակարարման դիմաց: Այն ժամանակ այդ պանիրը հայտնի էր որպես caseus parmensis (լատինական անունով): 14-րդ դարի ընթացքում Բենեդիկտյան աբբայության ցիստերցիաները պահպանում էին պարմեզանի արտադրության մենաշնորհը և այն վաճառում ամբողջ Իտալիայում:

16-րդ դարում պարմեզան պանրի բաղադրատոմսը վաճառվել է Եվրոպայում, և Գերմանիայի ու Ֆրանսիայի լավագույն պանրագործները սկսել են պատրաստել այն: 1612 թվականի օգոստոսի 7-ին Պարմայի դուքսն արտոնագրային իրավունքը պաշտպանելու համար կազմել է այն վայրերի ցուցակը, որտեղ պանրի անվան մեջ կարող էր օգտագործվել «Պարմա» բառը: «Պարմեզան» (Parmesan) բառը հայտնվել է ֆրանսերենում, ինչը նշանակում է «Պարմայից»: Մինչև 2004 թվականը աշխարհում եղել է մոտ 512 «պարմեզան» անունով պանիր արտադրող: Բայց 2008 թվականին Եվրոպական արդարադատության դատարանը որոշում է կայացրել «պարմեզան» անվանել միայն Իտալիայի հյուսիսային շրջաններում պատրաստված պանիրը: Պարմեզանի մասին պատմական հիշատակումները շատ են։

Օրինակ՝ 1344 թվականին Ջովանի Բոկաչիոն «Դեկամերոն» գրքում նշում է «մակարոնեղենի և ռավիոլիի համար քերած պարմեզան» օգտագործելու մասին: Մեծ դրամատուրգ Մոլիերը, փորձելով երկարացնել իր կյանքը, պահպանում էր անսովոր դիետա՝ օրական 320 գրամ պարմեզան և 3 բաժակ պորտվեյն: Դոկտոր Լիվսին (Ռոբերտ Լուի Սթիվենսոնի «Գանձերի կղզին» գրքի հերոսը) ասել է. «Դուք տեսա՞ք իմ քթախոտի տուփը, այնպես չէ՞: Բայց դուք ինձ երբևէ չեք տեսել ծխախոտ հոտոտելիս, քանի որ ես միշտ մի կտոր պարմեզան պանիր եմ դնում այդ տուփի մեջ: Դա շատ սննդարար է»:

Կա վարկած, որ Միացյալ Նահանգների երրորդ նախագահ Թոմաս Ջեֆերսոնն է նպաստել Ամերիկայում պարմեզանի հանրահռչակմանը՝ շատ սիրելով այդ պանիրը: Պարմեզանի արտադրությունը տեղի է ունենում ամեն տարի ապրիլի սկզբից մինչև նոյեմբերի կեսը («կանաչ արոտավայրերի» շրջան): Ներկայում Իտալիայի ընդամենը հինգ նահանգում (Պարմա, Ռեջիո Էմիլիա, Մոդենա, Պադովա և Բոլոնիա) պատրաստված պանիրն է համարվում իսկական պարմեզան։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է «գործել», եթե հեռահար զենք ստանա Պատանի երկրաբաններն այցելեցին ԶՊՄԿԱրևային էներգիան առաջին անգամ գերազանցել է ԵՄ-ում էլեկտրաէներգիայի այլ աղբյուրներինԱյսօր էլ Հայաստանում արտապատվիրակման դեպքեր կան, բայց դրանք շարունակում են մնալ ՀՀ սեփականությունը. Փաշինյան Կյանքից հեռացել է Անի Լուպեի հայրիկը Ucom-ի բաժանորդներն ավելի հաճախ են նախընտրում օգտվել ինտերնետից ռոումինգում 8 ամսական երեխայի մոր՝ Լիանա Հարությունյանի դատական նիստը նշանակված է վաղը՝ հուլիսի 17-ին Բրյունետը ներկայացրել է նոր տեսահոլովակ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում 38-ամյա դատապարտյալ է ինքնասպան եղել Կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը Վթար՝ Երևանում, Սարալանջի փողոցում բախվել են «Zhong Tong» ավտոբուսներՉինաստանը փորձում է հասնել մեզ արհեստական բանականության ոլորտում, մենք նրանց հետ կմրցենք շատ բարեկամական ձևով. Թրամփ Շիրակի մարզի մի շարք գյուղերում 36 ժամ ջուր չի լինի Այն մասին, թե ինչպես է պետք մտածել և ինչպես գործել, որպեսզի մենք ապագայում կարողանանք վերադարձնել Արցախը․ Ավետիք Չալաբյան Ուկրաինայի ութ շրջանում օդային տագնապ է հայտարարվել «ՀայաՔվեն» գիտե` ինչպե´ս թոշակները բարձրացնել 15-20 տոկոսով. Հրայր Կամենդատյան Անձրև, ամպրոպ․ Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Այս իշխանությունը ծառայում է օտար ուժերի և ձերբակալում ազգային գործիչներին. քաղաքացի Հայաստանը դիտորդի կարգավիճակով հետևում է, թե ինչ կանեն իր հետ ու ինչ «կռճոներ» կշպրտեն. Տիգրան Աբրահամյան Վթարային անջատումներ՝ հուլիսի 16-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Խաղաղ Դոնի փողոցում այրվել է վագոն-տնակ «Երրորդ ուժը» Հայաստանում. կա՞, արդյոք, այլընտրանքՏարադրամի փոխարժեքները հուլիսի 16-ին Խաղաղ Դոնի փողոցում այրվել է վագոն-տնակ Բաքուն պնդում է՝ համաձայնագրի կնքումը մոտ է և շարունակում է ՀՀ սահմանադրությունը սպառնալիք համարել «6 տարեկանից աշխատել եմ կինոթատրոններում՝ մաքրելով դահլիճը». հանդիպում Ամիր Նադերիի հետ Սևիկյանը հաղթական գոլի հեղինակ է դարձել «Ֆերենցվարոշ»-ի կազմում Բասկետբոլի Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունում Հայաստանի հավաքականը խմբային փուլն ավարտեց հաղթանակով Անցած շաբաթ հայտնաբերվել է 421 ոչ սթափ վարորդ Հիմնանորոգվում է Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ճանապարհի մի հատվածը Դուրովի գաղտնի ուղևորությունը Կազախստան՝ լի հիացմունքով ու տպավորություններով Բախվել են «Mazda»-ն ու մոտոցիկլը. վերջինը կողաշրջվել է և սկսվել է դիզվառելիքի արտահոսք. մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց Քաղաքացիությունը՝ թանկով Կոնոր ՄաքԳրեգորը վերադառնում է Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ շարունակել միջուկային բանակցությունները՝ փոխադարձ հարգանքի հիման վրա. Ֆաթիմա Մոհաջերանի 4 արծաթե և 2 բրոնզե մեդալ` պատանիների Եվրոպայի առաջնության աղջիկների պայքարում Լուսինե Թովմասյանը պարզել է երրորդ երեխայի սեռը (տեսանյութ) ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Շիրակի և Լոռու մարզերում Ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի՞․ ի՞նչ եղանակ սպասել Գազամատակարարման անջատումներ են սպասվում ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Team-ը 16 000 000 ԿՎՏ տարեկան արտադրանքով արևային հզոր կայան է գործարկել Գեղարքունիքում Մասկի կյանքը վտանգի տակ․ սպանության փորձեր՝ հենց Tesla-ի մոտ Չեխիան զենք չի գնի Կիևի համար․ Չեխիայի վարչապետ «Ադրբեջանը ձգտում է համաձայնագրեր կնքել Հայաստանի հետ»․ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի թեկնածու Արմավիրի մարզում բախվել են «Mercedes»-ը և «Foton Tunland»-ը․ կան տուժածներ. shamshyan.com Խաչատուրյանը ընդգծել է՝ Միացյալ Թագավորությունն ինչ աջակցությունն ունի ՀՀ ժողովրդավարության համար Եկատերինբուրգում ձերբակալվել է օպերատիվ աշխատակցին վրաերթի ենթարկած ադրբեջանական համայնքի ղեկավարի որդին. Mash Սպիտակում ուժգին քամի է, հետաձգվել է համայնքի օրվան նվիրված միջոցառումը (տեսանյութ) Air India-ն սարսափելի ինքնաթիռի վթարից հետո մասամբ կվերականգնի միջազգային չվերթների ժամանակացույցը