Երևան, 16.Սեպտեմբեր.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Նիկոլը պոպուլիզմի գերդոզա սրսկեց, մոտեցրեց մահաբեր պատերազմը․ ինչպես հանձնվեց Արցախը․ Զոհրաբյան

ԲԼՈԳ

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրում է․

«Ստեփանակերտի հրապարակում «Արցախը Հայաստան է եւ վերջ» գոռալուց, Շուշիում քոչարի պարելուց, մադրիդյան սկզբունքները գրողի ծոցը ուղարկելուց հետո, Նիկոլն անցավ Արցախի հանձնման հաջորդ փուլին։

Մինչ այդ, նա արդեն հասցրել էր հրապարակում հավաքված ժողովրդին ավետել, բղավելով՝ «Ղարաբաղի հարցի լուծող-չլուծողը ժողովուրդն է, եւ ես ուզում եմ ասել հետեւյալը, ժողովուրդ ջան՝ եթե բանակցային գործընթացի արդյունքում կլինի կարգավորման մի տարբերակ, որին ես ինքս կհավատամ և կհամարեմ, որ դա լավ տարբերակ է, որեւէ մեկը չմտածի, թե ես ձեզանից թաքուն որեւէ թուղթ կստորագրեմ, կամ որեւէ գործողություն կանեմ։ Երբ որ տեսնեմ, որ կա տարբերակ, որի շուրջ իսկապես կարելի է խոսել, ես կգամ և կկանգնեմ այստեղ, բոլոր մանրամասնություններով կներկայացնեմ ձեզ, եւ դուք կորոշեք՝ մենք գնո՞ւմ ենք այդ տարբերակով կարգավորման, թե՞ չենք գնում»։ Ու ժողովուրդը, բնականաբար, բղավեց՝ «այոոոոո»։

Դրանից հետո արդեն, մինչեւ պատերազմն ընդհուպ մոտեցնելը, Նիկոլը պոպուլիզմի գերդոզա սրսկեց իր ամբոխին, հայտարաելով, թե նախկինների բանակցածը միայն հող հանձնելու մասին էր, (էս թեմայով ընդամենը հիշեցնեմ, որ 2016-ին Ալիեւն էր լացում, թե միջազգային հանրությունն իրեն փակ դռների հետեւում ստիպում է ճանաչել Արցախի անկախությունն ու նույն Նիկոլն էր, որ հրապարակավ հայտարարեց, թե Պուտինն իրեն մասնավոր զրույցում ասել է, որ Ալիեւն արդեն հաշտվել է այն մտքի հետ, որ Արցախն այլեւս երբեք չի լինելու Ադրբջանի կազմում։ Սա՝ նախկինների «հանձնածի մասով»)։ Բայց, իր ամբոխի համար Նիկոլն այլ սյուժե ուներ, որին ամբոխն ամեն անգամ պիտի բղավեր՝ «այոոոոո»։

Իսկ մինչ պատերազմ արդեն քիչ ժամանակ էր մնացել։ Ու էդ ժամանակը սրընթաց մոտեցնելու համար, այս իշխանությունը մի հատ էլ արագ չեղարկեց 2016-ին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ձեռք բերված՝ Վիեննայի եւ Սանկտ-Պետերբուրգի գրավոր պայմանավորվածությունները, ինչը լրջագույն հարված էր բանակցային պրոցեսին։

Հետեւողականորեն ու կլասիկ ձեւով տապալելով արցախյան հիմնախնդրի ողջ բանակցային ժառանգությունն ու հույսը դնելով կառուցողական եւ կիրթ Ալիեւի վրա, հայտարարելով, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումն ընդունելի պիտի լինի Հայաստանի, Արցախի եւ Ադրբեջանի ժողովուրդների համար, իսկ իրականում՝ այն եղավ ընդունելի բացառապես Ադրբեջանի ժողովրդի համար, ստեղծելով ֆեյք կառուցողականության մթնոլորտ, դրան զուգահեռ՝ իր որոշ թիմակցների հայրենիքում, Աղդամում, «Աղդամը մեր հայրենիքն է»՝ նուռ-փարթիներ կազմակերպելով, իսկ Հայաստանում կազմաքանդելով ու կլուբնիկի վրա նստեցելով բանակը, լուրջ հրամանատարներին փոխարիներով ռագատկից այն կողմ զենքի այլ տեսակի հետ tet a tet որեւէ կոնկակտ չունեցածներով, Նիկոլը մոտեցնում էր մահաբեր պատերազմը։

Բայց, այդ մասին՝ հաջորդ դասին»,- գրել է Զոհրաբյանը։ 

Խաչվերացի տոնին մխիթարության համար դուրս բերվեց Սուրբ Խաչափայտի մասունքն ամփոփող մասունքարանըԻնդոնեզիայում 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԱնձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. եղանակը սեպտեմբերի 16-ից 20-ըԴպրոցականների ծնողներին զգուշացրել են գրիչը ծամելու սովորության վատ հետեւանքների մասինԵրկար ժամանակով լույս չի լինելու սեպտեմբերի 16-ինԳազայում զոհերի թիվը հասել է 41 հազար 206-իԱրևշատ-Դիտակ ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, ճամփեզրին շրջվել 326 մլն դրամ է ծախսվել Երևանում երիտասարդ խորհրդարանականների համաժողովի անցկացման համարՍեպտեմբերի 16-ին, 17-ին, 18-ին, 19-ին և 20-ին՝ հարյուրավոր հասցեներում գազ չի լինիԻնչ պայմանով է Կարապետ Պողոսյանը տնային կալանքից ազատ արձակվելՖրանսիայի ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան, այցելել Հայոց ցեղասպանության հուշահամալիրԲարսելոնան խոշոր հաշվով հաղթեց Ժիրոնային կատալոնական դերբիում․ Յամալը՝ դուբլի հեղինակՌուս զինծառայողները ազատել են Կուրսկի մարզի Բորկի բնակավայրը ուկրաինական կազմավորումներիցՆարեկս դիմավորում է Ամելիին. Արփինե Հովհաննիսյանը լուսանկար է հրապարակելՀոկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըԱշխարհի վերջը ուրբաթ 13-ն, 2026թ. նոյեմբերի. այս անգամ կանխատեսողը ֆիզիկոսներ ենԱրտակարգ դեպք՝ Երևանում. Քուվեյթի դեսպանատան մոտ հաստաբուն ծառը արմատից կոտրվել, տապալվել ու ընկել է «Hyundai»-ի վրա Եթե ես լինեի նապագահ, Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայի դեմ երբեք չէր լինի. ԹրամփՀայտնի է աշնանային արձակուրդների օրերը՝ դպրոցներումՀայիթիում բենզատար է պայթել. կա 24 զոհՍտեփանակերտի քաղաքապետին պատկանող մեքենան առգրավել են. նա միայն բակում զբոսնելու թույլտվություն ունիՑԱԽԱԼ-ը հարվածել է «Հեզբոլլահի» զինամթերքի պահեստներին«Նիվա»-ն վրաերթի է ենթարկել 3-ամյա տղային․ նրա կյանքը փրկել չի հաջողվելՀայաստանի կանանց հավաքականը հաղթեց Վիետնամի թիմին, տղամարդկանց հավաքականը զիջեց Չինաստանի թիմին«Անտիկվարիատ» ֆիլմը կներկայացվի «Օսկարի»Ողբերգական ավտովթար Լոռու մարզում․ «Mitsubishi Airtrek»-ը, մի քանի պտույտ շրջվելով, գլխիվայր հայտնվել է դաշտում․ կան 1 զոհ, 1 վիրավոր «Ադրբեջանը զորք է կուտակում Հայաստանի սահմանին»․ Գագիկ Համբարյան Հարկային բեռը կավելանա. օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագիծ է ներկայացվելԸնկել է 10-րդ հարկից շինաշխատանքներ իրականացնելիս Դաժան ձմեռ է մոտենում. օթերևութաբանները նախազգուշացրել են մոտալուտ անոմալիաների մասին ՌԴ-ում Հոկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան Սալվադորի ափերի մոտ 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Արտակարգ պատահար. փորձել են կուրացնել Պետերբուրգի օդանավակայանից թռչող ինքնաթիռի անձնակազմին Թուրքիայում մակարոնեղենի գործարանում պայթյուն է որոտացել. կա 20 տուժած Գազի արժեքի վճարման վերջնաժամկետը սեպտեմբերի 16-ն է Արտաշատում հրդեհ է բռնկվել Lada Priora-ում. կա 2 վիրավորԵրեխան հոր մեքենայից ընկել է ճանապարհին ընթացքի ժամանակ. ՌԴ Արցախը մեր հայրենիքն է, և երբևէ այն դարձյալ պիտի լինի հայկական. Մենուա Սողոմոնյան Ե՞րբ է մերժվում կենսաթոշակի նշանակումը «Վեոլիա Ջուր»-ը տեղեկացնում է. 2 օր ջուր չի լինելուՀայկական պատվիրակությունն այցելել է Ֆրանսիայի ԶՈՒ նախարարություն և համագործակցության ընդլայնման պայմանավորվածություններ ձեռք բերել Մոտենում ենք Սրբազան պայքարի շատ կարևոր, նոր փուլի մեկնարկին. Բագրատ Սրբազանը սեպտեմբերի 22-ին հավաք կանցկացի Երկրին սպասվում է Արեգակի կրկնակի հարված Ֆրանսիան կանգնած է Հայաստանի կողքին. այն պատմական գործընկեր է. Ֆրանսիայի ԱԳ նախարար Էլեկտրական շչակ է գործարկվելու Կրակոցներ Երևանի քաղաքապետարանի մոտ․ պարեկները մեքենաներ են վնասազերծել. կա վիրավոր Ավտոբուս է վթարվել, ինչի հետևանքով տուժել է 21 ռուս (լուսանկարներ) Արևային մարտկոցների խնամքի գաղտնիքները. ինչ պետք է իմանա արևային էլեկտրակայանի յուրաքանչյուր սեփականատեր Ավտոմեքենան մոտ 15 մետր գլորվել է ձորը, կան տուժածներ և 1 զոհ․ ՆԳՆ ՓԾ