Երևան, 05.Դեկտեմբեր.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Նավահանգստայի՞ն, թե՞ բեռնակիրների համար նախատեսված խմիչք․ «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Անգլիայում ամենահայտնի դասական անգլիական գարեջուրը թերևս Porter-ն է: Եվ ոչ միայն այնտեղ: Գարեջրի շատ սիրահարների համար այն շարունակում է մնալ անգլիական գարեջրագործության ավանդույթների խորհրդանիշներից մեկը: Փորթերն իսկապես եզակի երևույթ է անգլիական մշակույթում: Իսկ ի՞նչ պատմություն ունի այն։ Այսպիսով, Լոնդոն, 18-րդ դարի սկիզբ: Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքն արդեն գերբնակեցված արդյունաբերական մեգապոլիս էր։ Ինչպես այն ժամանակվա շատ խոշոր քաղաքներում, Լոնդոնում նույնպես մաքուր ջրի պակաս կար։ Այն շատ բարձր էր գնահատվում, և ոչ ոք դրանից շատ չէր խմում։ Եվ իսկապես, ինչու խմել, երբ կա համեղ էյլը, և նույնիսկ ավելի էժան գնով:

Հենց այդ արագ զարգացող քաղաքում, որտեղ պատրաստվում էր սկսվել արդյունաբերական հեղափոխությունը, ծնվեց «Պորտեր» գարեջուրը։ Այդ ըմպելիքի գաղտնիքներից մեկն այն է, որ հստակ հայտնի չէ, թե ով է առաջին անգամ պատրաստել այն, և որտեղ է դա տեղի ունեցել: Անգամ հայտնի չէ, թե ինչպիսին էր դրա նախնական համը։ Այդ հարցի վերաբերյալ բազմաթիվ ուսումնասիրություններ են եղել, բայց դրանք միայն հանգեցրել են նրան, որ ի հայտ են եկել մի շարք վարկածներ, որոնցից մի քանիսն ավելի շատ լեգենդի են նման։ Ամենահավանական տարբերակը, որին հավատարիմ է մնում ոլորտի փորձագետների մեծ մասը, այն է, որ «Պորտերի» առաջացումը կարելի է բացատրել զուտ տնտեսական պատճառներով։

Պարզապես լոնդոնյան գարեջրագործները ցանկացել են էլ ավելի էժան դարձնել դասական էյլերը: Ենթադրվում է, որ Պորտեր գարեջրի բոլոր բնորոշ գծերն ի սկզբանե նախատեսված են եղել խմիչքի ցածր որակը թաքցնելու համար: Մուգ, գրեթե սև գույնը անհնարին էր դարձնում տեսնել, որ խմիչքը իրականում պղտոր է: Դե, իսկ բոված ածիկի դառնությունը քողարկում էր ըմպելիքի համային թերությունները։ «Պորտերի» գյուտարարի դերի ամենահավանական թեկնածուներից մեկը Ռալֆ Հարվուդն է։ Սակայն նրա մասին քիչ բան է հայտնի։ Միայն հայտնի է, որ նա եղել է գարեջրի գործարանի սեփականատեր, որը գտնվում էր շուկայի հարևանությամբ։

Ի դեպ, դրա հետ է կապված ըմպելիքի անվան ծագման վարկածներից մեկը։ «Porter» բառը անգլերենից թարգմանվում է որպես «բեռնակիր»: Ենթադրվում է, որ շուկայի և նավահանգստի բեռնակիրներն էլ եղել են «Պորտեր» գարեջրի առաջին երկրպագուները: Երկրորդ տարբերակում ասվում է, որ անունը գալիս է անգլերեն «port» բառից։ Այդ բառը թարգմանելն անիմաստ է. եվրոպական շատ լեզուներով դա նույն բանն է նշանակում՝ նավահանգիստ: Երկրորդ վարկածի համաձայն, հենց նավահանգստի աշխատողներն են առաջինը գնահատել այդ ալկոհոլային խմիչքը։ Այսօր այլևս հնարավոր չէ իմանալ, թե ինչ համ ուներ 18-րդ դարի «Պորտերը»։ Կարևորը, որ 300 տարվա ընթացքում այն բավականին երկար ճանապարհ է անցել՝ հասարակության ցածր խավերի համար էժան խմիչքից դառնալով մինչև լոնդոնյան դասական գարեջուր։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Մաշտոցի պողոտայում վրաերթի են ենթարկվել 3 մարդ, այդ թվում՝ մեկ երեխա․ Sputnik Արմենիա Կոլորադոյի տանիքների կանաչ օազիսները կարող են կերակրել մի ամբողջ մեգապոլիս Իտալիայի մրցաշարի մասնակցությունը հովանավորել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատըԵրբեք չես իմանա՝ երբ և ինչ պայմաններում երկիրը կհայտնվի էներգետիկ ճգնաժամում Գագիկ Ծառուկյանն այսօր հանդիպել է մի խումբ մշակույթի գործիչների և ստեղծագործող անհատների հետ․ Իվետա ՏոնոյանԹել Ավիվում օդային տագնապի մասին ահազանգ է հնչել Ադրբեջանի «պատասխանը» «Խաղաղության օրակարգին». զոհ ունենք Նիկոլականները խրախուսում են ծառայությունից խուսափելու հանգամանքը ԼՂ-ից բռնի տեղահանվածները կենսաթոշակ, նպաստ ստանալու համար դիմումները կարող են ներկայացնել դեկտեմբերի 11-ից «Դավայ Նիկոլ, иди гуляй»․ ռուսական ԶԼՄ-ն՝ Փաշինյանին Վարչախումբը ձախողում է «Հայաքվեն» ՔՊ-ն զավթեց Ալավերդին Հակամարտությունները լուծելու համար չպետք է ուժ կիրառել, մինչդեռ ավելի ու ավելի շատ հարցեր լուծվում են հենց ուժի միջոցով. Ժոզեպ Բորել Լավրովը խոստումնալից է անվանել Անդրկովկասում փոխգործակցության «3+3» ձևաչափը Բրյուսելն առաջիկայում տեխնիկական առաքելություն կուղարկի Երևան Իրանը Բաքվում սահմանադրական հեղաշրջո՞ւմ էր նախապատրաստում ՀԱՊԿ երկրները պարտավորվել են բոլոր տարաձայնությունները լուծել խաղաղ ճանապարհով էրեբունիում ամուսինների դիեր են հայտնաբերվել Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 6-ի գիշերը կբարձրանա 6-8 աստիճանով, ցերեկը կնվազի՝ 3-4 Այս քայլով տվեցիք հնարավորություն ՀՀ ցանկացած պաշտոնյայի, խուսափել պատասխանատվությունից ոչ միայն 2020-ից ի վեր Արցախի հարցում կատարած քայլերի համար, այլև ապագայում ևս. ԿոստանյանՔաղաքացիական հասարակությունը սատարում է բռնաճնշումների թիրախում հայտնված Ցոլակ Ակոպյանին Ինչ ունենք օրինական է, չենք թաքցնում, իշխանությունը ստուգել և ստուգում է. Լևոն Քոչարյան ՔՊ-ն խախտել է քաղաքացիական պայմանագիրը. Աննա Կոստանյան Տրակտոր է այրվել․ մանրամասներ Վրաերթ՝ Գեղարքունիքում. 27-ամյա վարորդը Mercedes-ով «Օրսետտոյի» հարևանությամբ վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի Ֆիլիպիններում կրկին ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել Արեն Մկրտչյանն ու Սիմոն Զախարովը քմծիծաղով դուրս են գալիս Ալավերդիի համայնքապետարանից ամոթ վանկարկումների ներքո Ոստիկանությունը շարունակում է Ալավերդիում բերման ենթարկել «Ապրելու երկրի» անդամներինՈվքե՞ր են պատկերված մոտ երկու հազար տարեկան ֆրանսիական մեծ զարդաքանդակի վրա․ «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ)․ Բողոքի երթ-ակցիա մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում․ «Փաստ»«Եկեք չանենք նույն սխալները»․ «Փաստ»Բերման են ենթարկել «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամներ Արամ Մանուկյանին, Արթուր Աստոյանին Եվրոպական ո՞ր երկրներն են ռազմական առումով առավել ակտիվ համագործակցում Անդրկովկասի և Կենտրոնական Ասիայի հանրապետությունների հետ․ «Փաստ»Ես այլ կերպ էի պատկերացնում ազգային անվտանգությունը, ինչպես պաշտպանել, ում հետ բարեկամություն անել, քան այս թիմը. Կարապետյան«Հույսս չեմ կորցրել, որ մի օր վերադառնալու ենք Արցախ»․ «Փաստ»«Չեմ տեսել տղայիս, հոգուս խորքում դեռ սպասում եմ իրեն, հավատս չի գալիս». տանկիստ Բորիս Եսայանն անմահացել է հոկտեմբերի 25-ին, հուղարկավորվել իր ծննդյան օրը․ «Փաստ»Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների հաստատման ակորդները․ «Փաստ»«Գիտության հետ համագործակցող բիզնեսները պետք է ծանրակշիռ մեծամասնություն կազմեն Հայաստանում»․ «Փաստ»Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են պարեկային ծառայության ավտոմեքենան ու Opel-ը. վիրավորներ կան Կադրային բարեփոխումներ՝ ՀՀ գլխավոր դատախազի հրամաններով Իսրայելը մտադիր է ծովի ջրով հեղեղել Գազայում ՀԱՄԱՍ-ի ստորգետնյա թունելները. պոմպերն արդեն տեղադրվել ենՎտանգավոր «պրախադնոյ դվորի» ծրագիր․ «Փաստ»Ջեյմս Օ'Բրայենը կայցելի Ադրբեջան՝ աջակցելու Բաքվի և Երևանի միջև խաղաղությանը. Պետդեպ 2 տերբեր տեղերում այրվել է խոտածածկույթ Արմեն Գրիգորյանի և Լաուրա Կուպերի հանդիպմանն ընդգծվել է խաղաղապահ գործունեության շրջանակներում համագործակցությունը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքին և ռազմական համալիրին հարված հասցնելու մասին 24 ժամ ջուր չի լինելու ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Լարսը բաց է ՔՊ-ն ոստիկանական ուժերի ներգրավմամբ իմպիչմենթի գործընթաց է անում Ալավերդիում Դոլարի, եվրոյի, ռուբլու փոխարժեքն՝ այսօր