Երևան, 05.Մարտ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Հայ-ռուսական դաշինքի ցանկացած այլընտրանք նոր կորուստներ է բերելու Հայաստանին

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանի շուրջ, ստիպում է հանգել մի եզրակացության, որ լարված արտաքին և ներքին  քաղաքական զարգացումներ են սպասվում, որոնք «թանկ» են նստելու ոչ միայն հայաստանցիների վրա, այլև աշխարհասփյուռ հայությանը ևս երանելի օրեր չեն սպասվում: Ակնհայտ է, որ Արևմուտքի կողմից տարվում է Հայաստանը Ռուսաստանից պոկելու, անջատելու անթաքույց քաղաքականություն և հոժարակամություն, որով ՀՀ իշխանությունները կուլ են տալիս խայծը, չի վրիպում նաև պաշտոնական Մոսկվայի հայացքից: Ինչ արժի միայն այն հանգամանքը, որ Հայաստանի իշխանություններն ամիսներ շարունակ դեմարշ են կազմակերպում և վարչապետի մակարդակով չեն մասնակցում ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակներում կազմակերպված հանդիպումներին, փոխարենը՝ Բրյուսելից Երևան չեն վերադառնում:

Վերը նշված նպատակին հասնելու համար Արևմուտքը մշտապես օգտագործում է նույն մեխանիզմներն ու տեխնոլոգիաները: Դիցուք, ընդամենն օրեր առաջ Սասնա Ծռեր շարժումը երթ էր կազմակերպել Երևանի կենտրոնում, որի գլխավոր մեսիջն առաջին հայացքից ավելի քան հայրենասիրական է և ականջահաճո՝ «երկիրը պետք  է փրկվի վերջնական թրքացումից»: Միևնույն ժամանակ ակնհայտ էր, որ երկիրը, ըստ երթի, կազմակերպիչների պետք է «փրկվի» Արևմուտքի պատրոնաժի տակ և երթի ժամանակ ԱՄՆ դրոշների բազմազանությունը, ահավասիկ, դրա մասին է վկայում: Եվ հենց այստեղ է, որ ակնհայտ զուգահեռներ են ի հայտ գալիս այն պրոցեսների հետ, որոնք տեղի ունեցան Վրաստանում՝ Վարդերի հեղափոխությունից հետո և Ուկրաինայում՝ Մայդանից հետո:  

Բոլոր ժողովրդական շարժումներն էլ, այդ թվում՝ 2018-ին Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունը մատուցվում են հայրենասիրական «սոուսի» տակ և հենվում են ժողովրդական լայն շերտերի աջակցության վրա: Օրինակ՝ Վարդերի Հեղափոխության հիմնական դրդապատճառը 2003 թվականի նոյեմբերի 2-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքների կեղծումն էր։ Վրաստանի քաղաքացիները դուրս էին եկել փողոց իրենց իրավունքները պաշտպանելու նպատակով: Իսկ այժմ ամենաուշագրավը: Վրաստանի նախկին նախագահ Սաակաշվիլին իր հուշերում վկայում է, որ նույնիսկ հեղափոխության անվանումը տվել է ամերիկյան «CNN» հեռուստաընկերության լրագրող Ռայան Չիլկոտը, որը հարցազրույցների միջոցով ներկայացրել է Վրաստանում կատարվող իրադարձությունները: Ուշադրության է արժանի նաև այն փաստը, որ մինչև Վարդերի հեղափոխությունը, ընդամենը երեք ամսվա ընթացքում Սորոսի հիմնադրամները վրացական ընդդիմությանը փոխանցել են շուրջ 42 միլիոն դոլար:  Թե ինչ եղավ ընդամենը մի քանի տարի անց՝ 2008-ին, հիշում ենք բոլորս՝ պատերազմ ՌԴ հետ, որի արդյունքում Վրաստանը կորցրեց Հարավային Օսիան և Աբխազիան:

Գանք Ուկրաինա` Եվրոմայդան, կամ ինչպես այլ կերպ են անվանում՝ Արժանապատվության հեղափոխություն: Այստեղ էլ ուկրաինական ընդդիմությունը կոչ էր անում դուրս գալ փողոց և պահանջել Վիկտոր Յանուկովիչից կնքել եվրոասոցացման պայմանագիր:  ԱՄՆ պետքարտուղարությունը շտապել էր իր աջակցությունը հայտնել ընդդիմադիրներին, բացի այդ, բոլորն էլ հիշում են, թե ինչպես էր ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդը թխվածքաբլիթ բաժանում ցուցարարներին: Ըստ այդմ, որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Եվրոմայդանի հիմնական շահառուն հենց Արևմուտքն էր: Թե ինչ եղավ հետո՝ նույնպես գաղտնիք չէ: Ուկրաինան կորցրեց Ղրիմը, ընթացիկ պատերազմի արդյունքում՝ չնայած Արևմուտքի ֆինանսական և ռազմատեխնիկական աջակցությանը, արդեն իսկ կորցրել է Դոնեցկն ու Լուգանսկը և, կարծես թե, տարածքային կորուստներն այդքանով չեն ավարտվելու:

2018-ին Երևանում հարյուր հազարավոր քաղաքացիներ պայքարում էին ավելի արժանապատիվ կյանքի համար: Մինչդեռ արդյունքը հինգ տարի անց արժանապատվության հետ որևէ աղերս չունի՝ ՌԴ հետ դաշնակցային  հարաբերությունների զրոյացում, պատերազմ, խայտառակ կապիտուլյացիա, Արցախի կորուստ, հարյուր հազարավոր փախստականներ, անվտանգային լրջագույն խնդիրներ ՀՀ–ի համար: 

Այս երեք դրվագները միավորող մի շարք առանձնահատկություններ կան։ Նրանք բոլոր էլ ի հայտ էին գալիս հայրենասիրական հողի վրա, այնուհետև շատ արագ  վերածվում արևմուտքի կողմից վերահսկվող և կառավարվող պրոյեկտների և ինչպես տեսնում ենք՝ հետևանքն էլ երեք դեպքում նույնն է՝ պատերազմներ, կորցրած տարածքներ, խեղված ճակատագրեր: Այդ իսկ պատճառով այսօր Երևանի փողոցներում հնչող՝ երկիրը արևմուտքի օգնությամբ փրկելու կոչերը և ՀՀ իշխանությունների կողմից՝ «վեկտոր փոխելը» առնվազն մտահոգություն են առաջացնում: Եթե ՀՀ իշխանություններն իրապես ցանկանում են լուծել ՀՀ գլխին դամոկլյան սրի պես կախված անվտանգային խնդիրները, որոնք հենց իրենք էլ ստեղծել են Արևմուտքի ասեղը թելելով, ապա պետք է գիտակցեն, որ ՌԴ–ի հետ ռազմաքաղաքական համագործակցությունը պարզապես այլընտրանք չունի, իսկ այլընտրանք գտնելու ցանկացած փորձ բերելու է միայն նոր կորուստների․ վերը բերված օրինակներն ասվածի վառ ապացույցն են: Մնում է սովորել պատմությունից դասեր քաղել:

Փաշինյանը հանձնարարել է առկախել նոր Սահմանադրության շուրջ քննարկումները. «Փաստ»Կոնդի ծրագիրը ցանկացած դեպքում իրականացնելու են. ի՞նչ է սպառնացել Ավինյանը. «Փաստ»Քաղաքական դաշտում «ստորջրյա» պրոցեսներ են ընթանում՝ «երրորդ ուժի» ձևավորման առումով. «Փաստ»Օդի ջերմաստիճանը կնվազի․ եղանակն՝ առաջիկա օրերին Լույս չի լինելու․ հասցեներ Վթարով պայմանավորված՝ ջուր չի լինելու Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը. Մեսրոպ ԱռաքելյանԱդրբեջանի ԶՈւ զինծառայողի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է․ ՔԿ «Փյունիկի» կիսապաշտպան Արտակ Դաշյանը կվիրահատվի «Հայկական Արհմիություններ» ՀԿ-ն միացավ «Համահայկական ճակատ շարժմանը»«Քաղաքացու օրվա» առթիվ դպրոցներում կանցկացվի «Հայրենիքը պետություն է» խորագրով նախագիծ Մեդվեդևը փոխանցել է Պուտինի խոսքերը Ռուսաստանի սահմանների մասին ՃՏՊ Էջմիածին-Երևան ավտոճանապարհին, կան տուժածներ Վնասվել է երկու մալուխ, որի հետևանքով հոսանքազրկված են Երևանի կենտրոնի մի շարք հատվածներ. ՀԷՑ «Եթե Իլհամ Ալիևն է տարածքի տերը, թող գա, խոսի». ինչու՞ թույլ չեն տալիս մուտք գործել Վերին Ոսկեպարի տարածք Ձկնկիթ արտադրող «ՄԱՔՍ ՖԻՇ»-ում ստուգում իրականացվել է 2023թ-ին. խախտումներ չեն հայտնաբերվել. ՍԱՏՄ-ն ՝ Ռոսսելխոզնադզորին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ պետն ազատվել է զբաղեցրած պաշտոնից Արևմուտքն այլևս երբեք չի գերիշխելու. Լավրով «Գայանե» բալետին ներկա գտնվելու համար քաղաքապետարանը որոշ խմբերի կանանց կտրամադրի տոմսեր Իրանը դեմ է տարածաշրջանի սահմանների ցանկացած փոփոխության. Քանանի «Վիոլա Ջուր» ընկերության աշխատանքների հետևանքով Երևանի կենտրոնի մի մասը հոսանքազրկված է Հնարավոր ենք համարում Հայաստան-Հունաստան-Ֆրանսիա-Հնդկաստան քառակողմ համագործակցությունը պաշտպանության ոլորտում. Հունաստանի ՊՆ Կառավարությունը հերթական «ժուլիկությունն» է դրսևորում. Նաիրի Սարգսյան82-ամյա քաղաքացին Ստեփանակերտից անհետ կորել է սեպտեմբերի 27-ին Ի՞նչ իրավիճակ է Հայաստանի և Լարսի ճանապարհներին «Պետք է օգնել տնտեսության զարգացմանը․ դա նշանակում է՝ ուժեղ բանակ, հզոր պետություն»․ Վարդան Ջհանյան Բիթքոյնի գինը հասել է ռեկորդային՝ 65,500 դոլարի Ե՞րբ կսկսի մարտ ամսվա կենսաթոշակի վճարման գործընթացը Քննարկել ենք Հայաստան-Կիպրոս-Հունաստան եռակողմ ձևաչափով համագործակցությունը. Պապիկյան Մինչև 18։00-ն մի շարք հասցեներում ջուր չի լինի «ԵԽԽՎ-ն Ադրբեջանի դեմ կեղտnտ արշավ է իրականացնում». Ալիև Տոնում ենք ԱՄԻՕ ԲԱՆԿԻ և Ինգո Արմենիայի 2023 թվականին գրանցած հաջողություններըՈւկրաինան Ռուսաստան է, իսկ ԱՊՀ երկրների հետ տարածքային վեճեր չունենք․ ՄեդվեդևՀայաստանի եւ ԵՄ-ի միջեւ անվտանգային ոլորտում որեւէ իրական համագործակցության համաձայնագիր չենք տեսնում. թուրքագետ Խոշոր վթար՝ Երևանում․ անչափահասը Toyota-ով կոտրել է ծառերն ու գլխիվայր շրջվել, վիրավորներն անչափահասներ են Վերին Լարսի անցակետով հայկական ավտոմեքենաների ելումուտը կարգելվի Հայաստանի տնտեսական ակտիվությունը ավելացել է 10,7 տոկոսով․ ԵԱԶԲՈսկեպարից տղերքին բերման են ենթարկել, ասել են՝ էլ չմտնեք, մեր հողը չիԿրեմլում պատասխանել են Պուտինի և Փաշինյանի հնարավոր շփումների մասին հարցին ՀայաՔվե նախաձեռնության հայտարարությունը Տուժել է 104, զոհվել՝ 8 մարդՓաշինյանը պատվիրակություն է գործուղում ԱՄՆ Բոլոր կարևորագույն փաստաթղթերը թողել են, բայց քրեական գործերը դուրս են բերել Կասեցվել է վտանգավոր սննդամթերքի՝ կրեմային հրուշակեղենի արտադրական գործունեությունը ԱՄՆ-ում բոլոր տների տերերին կպարտադրեն արևային էներգիա արտադրել 3 օրում ոստիկաններն արձանագրել են հանցագործության 205 դեպք Փաշինյանի՝ «Ապագա կա» կարգախոսի բանալիները դրված են թյուրքական գործիքակազմի հիմքում, և նմանօրինակ «ապագա» էլ նա կանխորոշում է ներկայումս. ՀովասափյանԱդրբեջանը ականների ճշգրիտ քարտեզներ է ուզում ՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է«Մեր պայքարից հետ չենք կանգնելու». ինչ է հայտարարել Լևոն Քոչարյանը