Երևան, 05.Հոկտեմբեր.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Քաղաքացուն աղքատացնող քաղաքականություն. ի՞նչ փոփոխություններ են անելու. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

2024 թվականի պետբյուջեի քննարկումների ժամանակ իշխանության ներկայացուցիչները պաթոսով շեշտում էին, թե բյուջեի եկամուտներն ավելացնելու են մոտ 340 միլիարդ դրամով՝ չնշելով, թե ինչի հաշվին են դա անելու: Կա տեսակետ, որ իրականում ավելացումը լինելու է, այսպես ասած, եղածի հաշվին: Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը «Փաստի» հետ զրույցում ասում է, որ դա Հայաստանի քաղաքացուն աղքատացնող քաղաքականություն է լինելու: «Այս փուլում՝ բյուջեի քննարկման ժամանակահատվածում, դեռևս չեն խոսում Հարկային օրենսգրքի փոփոխությունների մասին: Բայց դեկտեմբերի 20-ից հետո արագ ընդունելու են օրենքներ, որոնք վերաբերելու են, օրինակ՝ շահաբաժինները հարկելուն: Այժմ հարկվում և ներդրման դեպքում վերադարձվում են, այս դրույթն ուզում են չեղարկել:

Սա նշանակում է, որ շահութահարկը 18 տոկոսից դառնում է 23 տոկոս, այսինքն՝ միանգամից հինգ տոկոսային կետով հարկադրույքի բարձրացում է տեղի ունենում այն դեպքում, երբ, մասնավորաբար, Վրաստանում 17,75 տոկոս է: Այսինքն՝ տարածաշրջանում ներդրումները դիտարկելիս շատ ավելի շահութաբեր ու գայթակղիչ կլինի վրացական առաջարկը, քան հայկականը»,-նշում է Սարգսյանը՝ հավելելով, որ 2024 թ.-ին գանձվող տույժերը՝ տուգանքները, կրկնապատկելու են, ինչն իր հերթին բերելու է գնաճի՝ աշխատավարձի չբարձրացման պայմաններում: Մեր զրուցակիցը նաև անդրադառնում է կապիտալ ծախսերին՝ հատկապես ներդրումների մասով երկու թիրախային խնդիր ընդգծելով:

«Առաջինը՝ կապիտալ ծախսերը միշտ գրում են, բայց երբեք չեն կատարում, կեսից ավելին միշտ թերակատարվում է: Սա նշանակում է, որ մեր տնտեսական պոտենցիալի հնարավորությունները չենք օգտագործում:

Երկրորդ խնդիրն այն է, որ անշահութաբեր վայրերում ենք ներդրում կատարում: Վերջերս, օրինակ՝ իշխող խմբակցությունից ինչ-որ մեկը հայտարարում էր, որ 2018 թ.-ից այս կողմ պետական բյուջեն կրկնապատկել են, բայց չեն ասում, որ պետական պարտքն էլ են կրկնապատկել՝ 6 միլիարդից համարյա 12 մլրդ դարձնելով: Ո՞ւմ էր պետք մեր կրկնապատկված բյուջեն, եթե այնպիսի պարտքեր եք ներգրավում, որ այլևս չեք կարողանում փոխհատուցել: Այս բյուջեի 10 տոկոսից ավելին նորից գնալու է պետական պարտքի տարեկան սպասարկմանը, մինչդեռ կարող էինք ավելի շահութաբեր ներդրումներ իրականացնել»,-ասում է Աուդիտորների պալատի նախագահը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Փաշինյանը վերջնականապես խեղաթյուրում է դատական համակարգը «Սոս մանկական գյուղի» խնամքի կենտրոնից սաներ են փախել ու գրություն են թողել Փառատոնների երկիր, Հայաստան Շիրակի թեմի առաջնորդը կռիվ է գցել ընդդիմության շարքերում Բոսնիա և Հերցեգովինայում բոլոր ֆուտբոլային հանդիպումները չեղարկվել են հեղեղների պատճառով․ 16 զnհ կա (կադրեր) Հայաստանի ԱԳՆ-ն նոր է հասկացել, որ Ադրբեջանը խաղաղության օրակարգ չի ուզում «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնաuել է ոտքը Շնորհակալություն ձեր անձնվեր աշխատանքի, հայրենասիրության համար. Նաիրի Սարգսյան ԶՊՄԿ-ի շնորհավորական ուղերձը՝ ուսուցչի օրվա առթիվ Կհայտարարվեն վարժական հավաքներ «Հայաստան- Արցախ» երիտասարդական միության խաղային լիգայի շրջանակներում կազմակերպվում է ֆուտբոլի առաջնությունՍա կրավորական եւ հանձնողական իշխանություն է. Ավետիք Չալաբյան Նրա մասին, թե ով է Ռուբեն Վարդանյանի Բաքվի բանտում գտնվելու հիմնական շահառունՄհեր Ավետիսյանի շնորհավորական ուղերձը՝ ուսուցչի օրվա առթիվ Սպանության փորձ՝ ավտոմեքենայի կայանման համար Թուրքիայի խորհրդարանը փակ նիստ կանցկացնի Իսրայելի հարցով Հայաստան-Իրան սահմանի մոտակայքում, շուրջ 12 կգ թմրամիջոց է հայտնաբերվել Լիլիթ Հովհաննիսյանի նոր լուսանկարը ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն Եթե փողոցում չստացվի, 2026-ի ընտրություններին որևէ մարդ տեղամաս չի գնա. Սուրենյանց Հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազները․ ինչ են քննարկել և արել Ուսուցիչ լինելը պատասխանատու առաքելություն է, որից կախված է, թե ինչպիսին կլինի երկրի հասարակությունը մի քանի տարի անց. ԱԺ նախագահ Երևանում 26-ամյա իրանուհի էր ինքնաuպան եղել, մեղադրանք է ներկայացվել հոր ընկերոջը Նոր չվերթ՝ դեկտեմբերի 1-ից Այս հասցեներում ջուր չի լինելու «Եթե երգերս իմ մասին լինեին, ուրեմն ես ամիսը մեկ պետք է բաժանվեի». Սիրուշո Արտակարգ դեպք՝ Սևանում․ «Դոսաֆ»-ի հարևանությամբ հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում Գազ չի լինի Եթե Իսրայելը «սխալ գործի», կհարվածենք էներգետիկ ոլորտին. Իրանը սպառնում է Նորից անկում տարադրամի շուկայում․ մանրամասներ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Պատմության մեջ ամենամեծ էներգետիկ նախագիծը. 52 միլիարդ արևային մարտկոցներ կարող են տեղադրվել ամբողջ աշխարհումՀանքարդյունաբերության ոլորտը պետք է զերծ պահել մանիպուլյացիաներից, դեմոնիզացումից. Արմեն Ստեփանյան «Հայաստանը ես եմ»-ը 4-րդ առաջարկ-պահանջն է ներկայացրել կառավարությանը, պետական կառույցներին Գագիկ Սուրենյանը ևս մեկ լավ լուր է հայտնում. եղանակը՝ Հայաստանում ՍԴ դատավորները պատվեր են կատարել. Արամ Պետրոսյան Թուրքիայում 3 հայի են որոնում. ու՞մ մասին է խոսքը և ո՞րն է պատճառըԱդրբեջանի նախագահը Հայաստանին նոր պատերազմով է սպառնում ԱՄՆ-ը ձգտում է Լիբանանի նոր նախագահի ընտրությանը՝ Իսրայելի հետ հակամարտության հետնապատկերում Խոշոր հրդեհ Նուբարաշենի փողոցում. դեպքի վայր է մեկնել վեց մարտական հաշվարկ Սուրեն Պապիկյանը բարձր դասարանցիների հետ հանդիպմանը կարևորել է հայրենիքի պաշտպանի մասնագիտությունը «Kia»-ի ոչ սթափ վարորդը հետիոտնային անցման վրա վրաերթի է ենթարկել 4 հետիոտնի․ կա 1 զոհ, 3 վիրավոր Ի՞նչ կմնար մարդկությունից, տե՜ր աստված, թե չունենար ուսուցիչներ․․․Շնորհավոր ձեր տոնը, սիրելի՛ ուսուցիչներ Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին Բազմաթիվ հասցեներում լույս չի լինելու Ջուր չի լինելու Այս անգամ էլ տղամադրկանց. Աննա Հակոբյանը հրավիրում է ընթրիքի Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված ընթրիքին Սյունիքում շուրջ 12 կգ թմրամիջոց է հայտնաբերվել (տեսանյութ) Ի՞նչ իրավիճակ է Հայաստանում Կապիկի ծաղիկ հիվանդության համատեքստում