Երևան, 01.Դեկտեմբեր.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ամերիաբանկը ճանաչվել է թվային լուծումներ առաջարկող լավագույն բանկը Հայաստանում 2023թ.

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Ամերիաբանկն արժանացել է Euromoney ամսագրի «Գերազանցության մրցանակին»՝ որպես 2023թ. ընթացքում թվային լուծումներ առաջարկող լավագույն բանկը Հայաստանում: Ամսագիրը հատուկ շեշտում է Ամերիաբանկի ուղղվածությունը դեպի թվային նորարարություններ և տրանսֆորմացիոն տեխնոլոգիաներ, որով բանկը գերազանցել է իր մրցակիցներին վերջին 12 ամիսների ընթացքում:

Ըստ ամսագրի, Ամերիաբանկի տպավորիչ թվային ցուցանիշները ներառում են օնլայն բանկինգի և բջջային հավելվածի օգտատերերի թվի զգալի` 46% աճը նախորդ տարվա համեմատ, ընդ որում բոլոր կապուղիներով ակտիվ օգտատերերի թիվը ևս կտրուկ աճել է` 67%-ով: Բացի այդ, Ամերիաբանկն իր կապուղիներով գրանցել է մոտ 12 միլիոն էլեկտրոնային գործարք` շուկայում սահմանելով նոր ռեկորդ:

Արդեն մի քանի տարի է, ինչ բանկը ֆիզիկական անձանց առաջարկում է բանկի հաճախորդ դառնալու առցանց լուծում, որը թույլ է տալիս առանց բանկ այցելելու բացել  բանկային առաջին հաշիվը կամ պատվիրել առաջին քարտը: 2023թ. բանկը ներդրել է ամբողջական լուծում, որն ավտոմատացնում է հաճախորդների նույնականացման գործընթացն առանց լրացուցիչ հեռախոսային զանգի անհրաժեշտության: Արդյունքում` առցանց գրանցված նոր հաճախորդների թիվը 67%-ով ավելին է 2022 թ.-ի ցուցանիշից։  

Հատկանշական է, որ Ամերիաբանկի ինտերնետ-բանկինգ համակարգի օգտագործման գործակիցը կազմել է 71%, ինչը 9 տոկոսային կետով բարձր է 2022թ. գրանցված ցուցանիշի համեմատ: 

Բանկի բջջային հավելվածի՝ MyAmeria-ի հայտնիությունն աստիճանաբար ավելանում է՝ ինչպես հավելվածի հնարավորությունների, այնպես էլ հաճախորդների բազայի առումով: Ընթացիկ տարվա կարևոր իրադարձություններից է Ամերիաբանկի կողմից առցանց ներդրումային հարթակի՝ MyInvest-ի ներդրումը: Հարթակն ինտեգրված է բանկի բջջային հավելվածում: MyInvest-ը թույլ է տալիս օգտատերերին բացել բրոքերային հաշիվներ առցանց և հնարավորություն է տալիս կատարել ընտրություն ավելի քան 20,000 արժեթղթերից, ավելի քան 30 շուկաներում:

Հաշվետու տարում Ամերիաբանկը կարևորել է նաև անկանխիկ և էլեկտրոնային վճարումների խթանումը` դրանք ավելի մատչելի դարձնելով իր հաճախորդների համար: Բացի այդ, բանկն առաջատար դիրք է զբաղեցրել թվային հիփոթեքային վարկավորման շուկայում՝ դառնալով առաջին բանկը Հայաստանում, որն ամբողջությամբ թվայնացրել է հիփոթեքային վարկավորման գործընթացը։

Ամերիաբանկի մանրածախ բանկինգի տնօրեն Արման Բարսեղյանը նշել է. «Մենք շարունակաբար բարելավում ենք մեր թվային համակարգերը, լուծումներն ու ծառայությունները՝ ներդրումներ կատարելով բիզնեսի վերափոխման և նոր տեխնոլոգիաների ուղղությամբ, նպատակ ունենալով ընդլայնել մեր գործունեության շրջանակները, կրճատել նոր պրոդուկտները շուկայում ներկայացնելու համար պահանջվող ժամանակը և ապահովել ավելի բարձր արդյունավետություն արագ փոփոխվող աշխարհում, հատկապես` ֆինանսական ոլորտում: Euromoney-ի այս մրցանակը վերջին տարիների մեր կայուն առաջընթացի ճանաչումն է: Մեր բարձր արդյունքները վկայում են մեր` ռազմավարական նպատակներին հասնելու և մարդկանց կյանքի որակը բարելավելու առաքելությունն իրականացնելու վճռականության մասին»:

 

«Ամերիաբանկ» ՓԲԸ

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը, որի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը: Ընթանալով թվայնացման ճանապարհով` Բանկը ներդրել է մի շարք նորարար ծրագրեր ու հարթակներ և շարունակում է կատարելագործել դրանք` ձևավորելով մարդու տարատեսակ կարիքների բավարարմանն ուղղված, դինամիկ զարգացող ֆինանսա-տեխնոլոգիական միջավայր: 

Ամերիան առաջինը Հայաստանում ստեղծել է էկոհամակարգեր ՓՄՁ-ների և անհատների համար` ապահովելով հասանելիություն բանկային և ոչ բանկային մի շարք ծառայությունների մեկ պատուհանի սկզբունքով` Estate.ameriabank.amAutomarket.ameriabank.amBusiness.ameriabank.am

Լինելով հաճախորդամետ` Ամերիան ձգտում է ժամանակակից թվային աշխարհում ապահովել սպասարկման բարձր որակ` վստահելի և անվտանգ միջավայրում առաջարկելով կյանքի որակը բարելավելու ամբողջական լուծումներ: 

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

Ուկրաինայի ամբողջ տարածքում օդային տագնապ է Հայաստանը աշխատուժում կանանց ներկայցվածության չափանիշով աշխարհում առաջին տեղում է Իրաքում պայթեցվել է պատգամավորի հարազատներին տեղափոխող մեքենան․ կա 10 զոհ Երևանում կանցկացվի «Armeno a meta'» ջազ երեկոն՝ իտալացի հանրահայտ ջազմեն, դաշնակահար և գործիքավորող Վիտտորիո Մեցցայի մատուցմամբ Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը դասախոսությամբ հանդես է եկել Աբու Դաբիի համալսարանում Երեխաներին ծեծել է, փորձել է խեղդել․ արտակարգ դեպք Շիրակի մարզումՎանաձորի բանտում կռիվ է սկսվել. հարձակվել են աշխատակիցների վրա 2024 թվականին Նիկոլ Փաշինյանը գնալու է. Սուրեն Սուրենյանց (video) Տարադրամի փոխարժեքն՝ այսօր Նաhանջ տարի.Ի՞նչ չի կարելի անել 2О24 թվականին, ինչից պետք է վախենալԹուրքիայում նորից երկրաշարժ է գրանցվել ՀՀ-ում 10 ամսում ՁԻԱՀ-ի ավելի քան 180 դեպք է ախտորոշվել«Քաղաքացիական պայմանագիրը» զավթեց իշխանությունը Ալավերդիում Խմբակային ծեծկռտուք Ագրարային համալսարանի հարակից զբոսայգում. կան վիրավորներ. մասնակիցների մեծ մասը անչափահասներ են Միացյալ Նահանգները հպարտ է աշխատել հայ գործընկերների հետ՝ պահպանելու և պաշտպանելու Հայաստանի մշակութային ժառանգությունը ողջ աշխարհի համար․ դեսպան Հերթական հակառուսական քայլը Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Kia» մակնիշի ավտոմեքենանԻնչի մասին է ապագան և հնարավոր ընտրությունները․ Վահե Հովհաննիսյան Սպասվում է անոմալ տաք և բավարար տեղումներով դեկտեմբեր «Դասական լեզու Հայոց» մրցույթի գրեթե բոլոր մասնակիցները հաղթահարել են առաջին փուլը Ռուս աշակերտուհին ինքնասպան է եղել և իր մահվան մեջ մեղադրել ուսուցչուհունԻ՞նչ են թաքցնում սահմանազատման անվան տակ Այսօրվանից տան վարձից հարկ չվճարողներին կսկսեն տուգանելԱյսօր երեկոյան տիեզերք է արձակվելու Հայաստանի առաջին հայրենական արբանյակը Հայաստանը պետք է գիտակցի, որ խաղաղության ճանապարհն անցնում է երկկողմ երկխոսությամբ․ ԲայրամովՈղբերգական դեպք՝ Երևանում. Գիտությունների ազգային ակադեմիայոմ հայտնաբերվել է տղամարդու անշնչшցած մարմին Գազայում զինադադարն ավարտվեց. ՑԱԽԱԼ-ը վերսկսել է ռազմական գործողություններըԱմեն շաբաթ նրան ծաղիկներ եմ նվիրում. Սիրուշոն դստեր լուսանկարն է հրապարակել Ջուր չի լինելու․ ջուր հավաքեք Դեկտեմբերի 1-ը ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրն է Լավրովը հայտարարել է, թե ով է լինելու հաջորդ զnհը 5,2 մլն դոլար է առաջարկվել Մեսսիի մարզաշապիկի հավաքածուի համար, որով նա խաղացել է ԱԱ-2022-ում Նիկոլական ստերը Երևանի և Արարատի մարզի որոշ հասցեներում լույս չի լինի Խեցգետին օրը հաջող ընթացք կունենա. աստղագուշակ դեկտեմբերի 1-ի համար Տեղական ինքնակառավարումը գերեզմանելու հերթական դրսևորումը գործող իշխանությունների կողմից. Մենուա Սողոմոնյան Թուրքիայում 4,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել ՀայաՔվեի նախաձեռնող խմբի անդամ Ցոլակ Ակոպյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն՝ զազրելիության աստիճանի շինծու քրեական գործով«ՎԱԶ-21214»-ի բեռնախցիկում հրացան, փամփուշտներ և կարմրախայտ են հայտնաբերել Արարատ Միրզոյանը Մալթայի ԱԳ նախարարին է ներկայացրել ՀՀ-ը ջանքերը՝ միտված տարածաշրջանում պահպանվող մարտահրավերների հաղթահարմանը Ծեծի էր ենթարկել 70-ամյա հորը, որը հիվանդանոցում մահացել էրԴոնի Ռոստովում այրվում է հագուստի խոշորագույն «Տեմերնիկ» շուկան (տեսանյութ)Բրյուսովի նախկին պրոռեկտոր ու դեկան, մեր պայքարի ընկեր Ցոլակ Արամի Ակոպյանին ապօրինաբար ձերբակալել են․ Դավիթ ՍարգսյանՀայաստանը պետք է դիվերսիֆիկացնի իր անվտանգությունը․ Վահագն Խաչատուրյան Ինչպե՞ս ենք դիմավորելու ձմռան առաջին օրերը․ ի՞նչ եղանակ ակնկալել Լույս չի լինելու Ջուր չի լինելու․ Veolia-ն զգուշացնում է Օրենքի խախտումով Ալավերդու համայնքապետարան է ներկայացվել Ալավերդի համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու վերաբերյալ ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության որոշումը․ Արկադի ԹամազյանՎթարի հետևանքով 6 քաղաքացի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց Ղազախստանը ռազմական ինքնաթիռներ կգնի ՆԱՏՕ-ի երկրներից