Երևան, 01.Դեկտեմբեր.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Հերթական «աննախադեպ», «հեղափոխական», «պատմական» բյուջեի ստվերոտ կողմը. «Փաստ»

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Անկախանալուց ի վեր Հայաստանը հայտնվել է ամենախոցելի վիճակում։ Աշխարհագրորեն Հայաստանի ողնաշարը հանդիսացող Արցախը թշնամուն հանձնելու արդյունքում հարվածի տակ է դրվել Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև տնտեսությունը։ Իսկ հակառակորդն ուղղակի հարմար պահի է սպասում, որպեսզի ներխուժի ՀՀ ինքնիշխան տարածք։ Բայց Փաշինյանի իշխանությունը փորձում է իրավիճակը ներկայացնել վարդագույն ակնոցներով ու իրեն բնորոշ «աննախադեպիզմի» շրջանակներում։ Այս անգամ նման առիթ է տվել 2024 թ. բյուջեի նախագիծը, որը դիտարկվում է որպես... «պատմական»։

Բյուջեում միջոցների ավելացումը իշխանությունները փորձում են կապել բարձր տնտեսական աճի, իսկ տնտեսական աճն էլ՝ իրենց «տաժանակիր» աշխատանքի հետ։ Իրականում տնտեսական աճը աշխարհաքաղաքական ու արտաքին որոշակի զարգացումներով է պայմանավորված, որոնք հնարավորություն են տվել դեպի Հայաստան որոշակի կապիտալի ներհոսք ապահովել։ Բայց, ինչպես նշում են փորձագետները, նման հանգամանքներով պայմանավորված տնտեսական աճը երկար շարունակվել չի կարող։ Պատահական չէ, որ ՀՀ տնտեսական աճի վերաբերյալ միջազգային ֆինանսա-տնտեսական կազմակերպությունների կանխատեսումները չեն անցնում 5 տոկոսի սահմանագիծը։ Մինչդեռ ՀՀ իշխանությունները 2024 թվականի բյուջեի հիմքում 7 տոկոս տնտեսական աճի կանխատեսումն են դրել։ Եվ չնայած Հայաստանի տնտեսական ներուժի ավելացման հատուկ նախադրյալներ չկան, իշխանությունները խոստանում են բյուջեի եկամուտներն ավելացնել մոտ 340 միլիարդ դրամով։

Ինչի՞ հաշվին: Ինչպես փաստում են հարկային քաղաքականության հետ գործ ունեցող մասնագետները, իշխանությունները շուտով գործարկելու են նոր օրենքներ, որոնք ավելացնելու են հարկային բեռը։ Օրինակ՝ նախատեսվում է հարկել շահաբաժինները, շահութահարկը 18 տոկոսից դարձնել 23 տոկոս, մյուս կողմից էլ նպատակ է դրվել ավելացնել տույժ-տուգանքները։ Այսինքն, բյուջեում նախատեսված եկամուտները ձեռք են բերվելու հանրությունից և մասնավորապես գործարար աշխարհից հարկերի կամ տուգանքների ավելացման միջոցով, չնայած նույն Փաշինյանը ժամանակին հայտարարում էր, թե ՀՀ քաղաքացին տուգանքի մատերիալ չէ։ Իսկ այս ամենը կարող է նախադրյալներ ստեղծել նաև Հայաստանի ներդրումային միջավայրի վատթարացման համար։ Հայաստանի բյուջեի համար լուրջ խնդիր է նաև այն, որ ծախսերն ավելի արագ են աճում, քան եկամուտները, ինչի արդյունքում մեծանում է բյուջեի դեֆիցիտը։

Իսկ ավելացող ծախսերն իրականացնելու ցանկությամբ պայմանավորված՝ կառավարությունն անընդհատ ստիպված է նոր պարտքեր ներգրավել՝ կտրուկ բարձրացնելով պետական պարտքի սանդղակը։ Բյուջեի ծախսային հատվածում էլ էական մասնաբաժին են կազմում կապիտալ ծախսերը։ 2024 թ. պետական բյուջեով կապիտալ ծախսերի 27 տոկոս աճ է նախատեսված՝ շուրջ 700 մլրդ դրամի կամ ՀՆԱ-ի 6,6 տոկոսի չափով։ Բայց Փաշինյանի կառավարության պարագայում կապիտալ ծախսերը, որպես կանոն, կա՛մ թերակատարվում են, կա՛մ էլ որոշ դեպքերում իրականացվում են այնպիսի ուղղություններով, որոնցում արդյունավետության փոխարեն առաջին պլան է մղվում ցուցադրականությունը։ Եվ բյուջեի կատարողականին ամեն կերպ հասնելու մղումով իշխանությունները առանցքային ենթակառուցվածքների ստեղծման ու կառուցման նպատակով միջոցներ ծախսելու փոխարեն անընդհատ ավելացնում են ասֆալտապատման աշխատանքները։ Մյուս կողմից էլ՝ իշխանությունները պետական բյուջեն դարձրել են սեփական «դրամապանակը»։

Ինչքան ցանկանում են, ինչպես ցանկանում են, օգտվում են բյուջեի բարիքներից, շռայլ ու անտեղի ծախսեր են կատարում, ահռելի պարգևավճարներ են ստանում։ Իսկ դրան զուգահեռ նրանք եկող տարվա բյուջեում անապահով սոցիալական խմբերին աջակցության ծրագրով նախատեսված միջոցները կրճատում են 10 տոկոսով։ Ընդհանուր առմամբ, իր բովանդակությամբ ու կառուցվածքով 2024 թվականի բյուջեի տարբերակը հակասում է իշխանությունների խոստումներին։ Ու այսքանից հետո Փաշինյանն իրեն թույլ է տալիս ԱԺ ամբիոնից կրկին պտտել վաղուց հոգնեցրած, ձանձրացրած ու արդեն «փչացած» նույն «սկավառակը»՝ նախկինների թերացումների ու թալանվածը վերադարձնելու մասին։ Դե, ինչպես ժողովուրդն է ասում, «արջը յոթ երգ գիտի, յոթն էլ»...

Որևէ մեկը չի էլ հերքում նախկինների լուրջ թերացումներն ու սխալները: Լավ, հինգ տարի է անցել, ինչո՞ւ է ամեն ինչ ավելի ու ավելի վատացել, ինչո՞ւ է գնալով ամեն ինչ ավելի վատանում, ինչո՞ւ ենք անընդհատ զիջում։ Չէ՞ որ փաստերն են վկայում, որ Նիկոլ Փաշինյանի կառավարման ժամանակ Հայաստանը միայն ու միայն հանձնել ու զիջել է, լեգիտիմացրել է հակառակորդի գործողությունները: Սա նման է հայտնի պատմությանը, երբ կինը ամուսնու համար ձի է թամբում, բեռները տեղավորում, իսկ երբ ամուսինը տուն է վերադառնում, սկսում է կնոջը կշտամբել, թե այդ ո՞նց էիր բեռները թամբին կապել, ճանապարհին մի տասը անգամ էլ ստիպված ես եմ նորից կապել...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Երևանում կանցկացվի «Armeno a meta'» ջազ երեկոն՝ իտալացի հանրահայտ ջազմեն, դաշնակահար և գործիքավորող Վիտտորիո Մեցցայի մատուցմամբ Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը դասախոսությամբ հանդես է եկել Աբու Դաբիի համալսարանում Երեխաներին ծեծել է, փորձել է խեղդել․ արտակարգ դեպք Շիրակի մարզումՎանաձորի բանտում կռիվ է սկսվել. հարձակվել են աշխատակիցների վրա 2024 թվականին Նիկոլ Փաշինյանը գնալու է. Սուրեն Սուրենյանց (video) Տարադրամի փոխարժեքն՝ այսօր Նաhանջ տարի.Ի՞նչ չի կարելի անել 2О24 թվականին, ինչից պետք է վախենալԹուրքիայում նորից երկրաշարժ է գրանցվել ՀՀ-ում 10 ամսում ՁԻԱՀ-ի ավելի քան 180 դեպք է ախտորոշվել«Քաղաքացիական պայմանագիրը» զավթեց իշխանությունը Ալավերդիում Խմբակային ծեծկռտուք Ագրարային համալսարանի հարակից զբոսայգում. կան վիրավորներ. մասնակիցների մեծ մասը անչափահասներ են Միացյալ Նահանգները հպարտ է աշխատել հայ գործընկերների հետ՝ պահպանելու և պաշտպանելու Հայաստանի մշակութային ժառանգությունը ողջ աշխարհի համար․ դեսպան Հերթական հակառուսական քայլը Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Kia» մակնիշի ավտոմեքենանԻնչի մասին է ապագան և հնարավոր ընտրությունները․ Վահե Հովհաննիսյան Սպասվում է անոմալ տաք և բավարար տեղումներով դեկտեմբեր «Դասական լեզու Հայոց» մրցույթի գրեթե բոլոր մասնակիցները հաղթահարել են առաջին փուլը Ռուս աշակերտուհին ինքնասպան է եղել և իր մահվան մեջ մեղադրել ուսուցչուհունԻ՞նչ են թաքցնում սահմանազատման անվան տակ Այսօրվանից տան վարձից հարկ չվճարողներին կսկսեն տուգանելԱյսօր երեկոյան տիեզերք է արձակվելու Հայաստանի առաջին հայրենական արբանյակը Հայաստանը պետք է գիտակցի, որ խաղաղության ճանապարհն անցնում է երկկողմ երկխոսությամբ․ ԲայրամովՈղբերգական դեպք՝ Երևանում. Գիտությունների ազգային ակադեմիայոմ հայտնաբերվել է տղամարդու անշնչшցած մարմին Գազայում զինադադարն ավարտվեց. ՑԱԽԱԼ-ը վերսկսել է ռազմական գործողություններըԱմեն շաբաթ նրան ծաղիկներ եմ նվիրում. Սիրուշոն դստեր լուսանկարն է հրապարակել Ջուր չի լինելու․ ջուր հավաքեք Դեկտեմբերի 1-ը ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրն է Լավրովը հայտարարել է, թե ով է լինելու հաջորդ զnհը 5,2 մլն դոլար է առաջարկվել Մեսսիի մարզաշապիկի հավաքածուի համար, որով նա խաղացել է ԱԱ-2022-ում Նիկոլական ստերը Երևանի և Արարատի մարզի որոշ հասցեներում լույս չի լինի Խեցգետին օրը հաջող ընթացք կունենա. աստղագուշակ դեկտեմբերի 1-ի համար Տեղական ինքնակառավարումը գերեզմանելու հերթական դրսևորումը գործող իշխանությունների կողմից. Մենուա Սողոմոնյան Թուրքիայում 4,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել ՀայաՔվեի նախաձեռնող խմբի անդամ Ցոլակ Ակոպյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն՝ զազրելիության աստիճանի շինծու քրեական գործով«ՎԱԶ-21214»-ի բեռնախցիկում հրացան, փամփուշտներ և կարմրախայտ են հայտնաբերել Արարատ Միրզոյանը Մալթայի ԱԳ նախարարին է ներկայացրել ՀՀ-ը ջանքերը՝ միտված տարածաշրջանում պահպանվող մարտահրավերների հաղթահարմանը Ծեծի էր ենթարկել 70-ամյա հորը, որը հիվանդանոցում մահացել էրԴոնի Ռոստովում այրվում է հագուստի խոշորագույն «Տեմերնիկ» շուկան (տեսանյութ)Բրյուսովի նախկին պրոռեկտոր ու դեկան, մեր պայքարի ընկեր Ցոլակ Արամի Ակոպյանին ապօրինաբար ձերբակալել են․ Դավիթ ՍարգսյանՀայաստանը պետք է դիվերսիֆիկացնի իր անվտանգությունը․ Վահագն Խաչատուրյան Ինչպե՞ս ենք դիմավորելու ձմռան առաջին օրերը․ ի՞նչ եղանակ ակնկալել Լույս չի լինելու Ջուր չի լինելու․ Veolia-ն զգուշացնում է Օրենքի խախտումով Ալավերդու համայնքապետարան է ներկայացվել Ալավերդի համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու վերաբերյալ ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության որոշումը․ Արկադի ԹամազյանՎթարի հետևանքով 6 քաղաքացի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց Ղազախստանը ռազմական ինքնաթիռներ կգնի ՆԱՏՕ-ի երկրներից Կալուգայի մարզում անհետացել է ութամյա աղջիկ․ մանրամասներՈղբերգական դեպք՝ Կոտայքի մարզում. մարդատար «Գազելը» վարելիս 70-ամյա վարորդը հանկարծամահ է եղել ՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել