Երևան, 05.Դեկտեմբեր.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Ծանր վիճակում ենք, տղերքը չկան, Մեծ Հայքի պատմական նահանգը չկա, բայց պետք է պայքարենք հանուն մեր արդարացի պահանջի». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արման Ղարաբեկյանը ծնունդով Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղից է: Այստեղ է անցել նրա մանկությունն ու պատանեկությունը: Ընդունվել է Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանի «Հայոց լեզու և հայ գրականություն» բաժին: Հիմա բարձրագույն կրթությունը շարունակելու է Մանկավարժական համալսարանում:

«Թեկուզ երիտասարդ տարիքիս՝ 22 տարեկան եմ, հասցրել եմ որոշակի գործունեություն ծավալել նաև քաղաքական դաշտում, ինչպես ասում են, տարբերել լավը վատից: Իմ գաղափարախոսության մեջ մշտապես եղել է միացյալ Հայաստանի կառուցումը, այդ պատճառով 2018 թ. դեկտեմբերին համալրել եմ Արցախում ստեղծված «Միացյալ Հայաստան» կուսակցության շարքերը՝ երեք ամիս անց զբաղեցնելով երիտասարդական թևի ղեկավարի պաշտոնը: Բավականին ակտիվ քաղաքական գործունեություն եմ ծավալել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Արմանը:

2016-18 թթ. համագործակցել է Արցախում տպագրվող «Հայրենյաց պաշտպան» թերթի հետ: Նշում է՝ 2020 թ. 44-օրյա պատերազմի հետևանքով Թաղավարդ գյուղի վերին հատվածն անցավ թշնամու վերահսկողության տակ: «Ստիպված եղա մայրիկիս ու 90-ամյա տատիկիս հետ տեղահանվել՝ վերաբնակվելով Արցախի Մարտունի քաղաքում: Սկսեցի աշխատել, շարունակել ապրել: Բայց սեպտեմբերի 19-ի պլանավորված պատերազմի հետևանքով ստիպված եղանք տեղահանվել Արցախից»,-հավելում է մեր զրուցակիցը:

Արմանն իր ցավն ուժ է դարձրել և հիմա շատ կարևոր նպատակ ունի՝ գիրք գրել 44-օրյա պատերազմի ժամանակ Մարտունի քաղաքի՝ Մոնթեաբերդի և համանուն շրջանի գյուղերի անմահացած արցախցիների մասին՝ լինեն նրանք զինվորականներ, թե քաղաքացիական անձինք, խոսքը 191 հոգու մասին է: «2022 թ. դեկտեմբերից իմ լավ ընկեր, խորհրդատու, Արցախի ԱԱԾ Մարտունու բաժնի պետ, գնդապետ Կամո Սաֆարյանը և ես զրուցելով եկանք այն մտքին, որ պետք է մեր հերոս հայորդիների կենսագրական տվյալները հավաքագրենք ու տպագրենք, դա մեր պատմությունն է: Այն օդից չենք վերցրել, 44 օրվա ընթացքում կատարած հերոսությունների մասին է լինելու այդ գիրքը: Օգտագործելով մեր անձնական ֆինանսական միջոցները՝ շրջել ենք համայնք առ համայնք և հավաքագրել տվյալները:

Հույս ունեմ նաև, որ գրելով մեր անմահացած տղաների կյանքի պատմությունը՝ կարող եմ խթան հանդիսանալ ինչ-որ ձևաչափով բանակցային սեղանի շուրջ բերել Արցախի խնդիրը: Արցախի թեման ոչ ոք չի կարող փակված համարել: Ժողովրդի կողմից ստեղծված հանրապետությունը ոչ ոք չի կարող լուծարել՝ հանրապետության նախագահից սկսած մինչև Հայաստանի վարչապետ: Դեռ 1991 թ. սեպտեմբերի 2-ին արցախցին կատարել է իր ընտրությունը, իսկ բանակցությունների միջոցով օրինականացնում էինք այն, ինչ կառուցել էինք մեր սեփական հողի վրա: Որքան շնչում եմ, պատրաստ եմ իմ եղբայրների կյանքի պատմությունը հավաքագրել և հանձնել սպիտակ թղթին: Դա եմ համարում իմ ամենամեծ առաքելությունը»,-ընդգծում է Արմանը:

Նա հույս ունի, որ ծրագրվող այս գիրքը լինելու է առաջինը, բայց ոչ վերջինը: Ավաղ, շրջափակման օրերին չի կարողացել ավելի ծավալուն աշխատանք կատարել և հավաքագրել նաև Արցախյան առաջին և Ապրիլ յան պատերազմի ժամանակ զոհված մեր հայորդիների տվյալները, շրջել Արցախի մյուս գողտրիկ անկյուններում: Բայց չի հուսահատվում, ամեն ինչ առջևում է: Վստահ է, որ ծնվող յուրաքանչյուր գրքով ոչ միայն ապրեցնելու է մեր տղաներին, այլ նաև որդեկորույս ծնողներին ցույց է տալու, որ նրանք միայնակ չեն, որ իրենց կողքին արցախցի մի երիտասարդ է, որը պատրաստ է ամեն ինչով աջակցել նրանց:

«Ծանր վիճակում ենք, տղերքը չկան, Մեծ Հայքի պատմական նահանգը չկա: Բայց շարունակելու եմ իմ արդարացի պայքարը հանուն իմ հայրենիքի, իմ հող ու ջրի: Արցախի հետ նաև մեր մայր Հայաստանի ճակատագիրն է կապված: Մեր բանակում ծառայող, Արցախի սահմանը պաշտպանող հայ զինվորը պաշտպանում էր նաև Հայաստանի սահմանները: Մեր ծնողները ժամանակին պայքարել են, որ ապրենք ազատ ու անկախ երկրում: Իմ հորեղբայրը՝ հակաօդային պաշտպանության ուժերի ավագ լեյտենանտ Ալիկ Ղարաբեկյանը, զոհվել է հանուն հայրենիքի: Իմ քրոջ որդին՝ հետախույզ, դիպուկահար Հովիկ Գրիգորյանն, անմահացել է 44-օրյա պատերազմում: Նրանց երազանքը ազատ, անկախ ու երջանիկ հայրենիքն էր՝ Արցախն ու Հայաստանը»,-եզրափակում է Արման Ղարաբեկյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իտալիայի մրցաշարի մասնակցությունը հովանավորել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատըԵրբեք չես իմանա՝ երբ և ինչ պայմաններում երկիրը կհայտնվի էներգետիկ ճգնաժամում Գագիկ Ծառուկյանն այսօր հանդիպել է մի խումբ մշակույթի գործիչների և ստեղծագործող անհատների հետ․ Իվետա ՏոնոյանԹել Ավիվում օդային տագնապի մասին ահազանգ է հնչել Ադրբեջանի «պատասխանը» «Խաղաղության օրակարգին». զոհ ունենք Նիկոլականները խրախուսում են ծառայությունից խուսափելու հանգամանքը ԼՂ-ից բռնի տեղահանվածները կենսաթոշակ, նպաստ ստանալու համար դիմումները կարող են ներկայացնել դեկտեմբերի 11-ից «Դավայ Նիկոլ, иди гуляй»․ ռուսական ԶԼՄ-ն՝ Փաշինյանին Վարչախումբը ձախողում է «Հայաքվեն» ՔՊ-ն զավթեց Ալավերդին Հակամարտությունները լուծելու համար չպետք է ուժ կիրառել, մինչդեռ ավելի ու ավելի շատ հարցեր լուծվում են հենց ուժի միջոցով. Ժոզեպ Բորել Լավրովը խոստումնալից է անվանել Անդրկովկասում փոխգործակցության «3+3» ձևաչափը Բրյուսելն առաջիկայում տեխնիկական առաքելություն կուղարկի Երևան Իրանը Բաքվում սահմանադրական հեղաշրջո՞ւմ էր նախապատրաստում ՀԱՊԿ երկրները պարտավորվել են բոլոր տարաձայնությունները լուծել խաղաղ ճանապարհով էրեբունիում ամուսինների դիեր են հայտնաբերվել Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 6-ի գիշերը կբարձրանա 6-8 աստիճանով, ցերեկը կնվազի՝ 3-4 Այս քայլով տվեցիք հնարավորություն ՀՀ ցանկացած պաշտոնյայի, խուսափել պատասխանատվությունից ոչ միայն 2020-ից ի վեր Արցախի հարցում կատարած քայլերի համար, այլև ապագայում ևս. ԿոստանյանՔաղաքացիական հասարակությունը սատարում է բռնաճնշումների թիրախում հայտնված Ցոլակ Ակոպյանին Ինչ ունենք օրինական է, չենք թաքցնում, իշխանությունը ստուգել և ստուգում է. Լևոն Քոչարյան ՔՊ-ն խախտել է քաղաքացիական պայմանագիրը. Աննա Կոստանյան Տրակտոր է այրվել․ մանրամասներ Վրաերթ՝ Գեղարքունիքում. 27-ամյա վարորդը Mercedes-ով «Օրսետտոյի» հարևանությամբ վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի Ֆիլիպիններում կրկին ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել Արեն Մկրտչյանն ու Սիմոն Զախարովը քմծիծաղով դուրս են գալիս Ալավերդիի համայնքապետարանից ամոթ վանկարկումների ներքո Ոստիկանությունը շարունակում է Ալավերդիում բերման ենթարկել «Ապրելու երկրի» անդամներինՈվքե՞ր են պատկերված մոտ երկու հազար տարեկան ֆրանսիական մեծ զարդաքանդակի վրա․ «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ)․ Բողոքի երթ-ակցիա մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում․ «Փաստ»«Եկեք չանենք նույն սխալները»․ «Փաստ»Բերման են ենթարկել «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամներ Արամ Մանուկյանին, Արթուր Աստոյանին Եվրոպական ո՞ր երկրներն են ռազմական առումով առավել ակտիվ համագործակցում Անդրկովկասի և Կենտրոնական Ասիայի հանրապետությունների հետ․ «Փաստ»Ես այլ կերպ էի պատկերացնում ազգային անվտանգությունը, ինչպես պաշտպանել, ում հետ բարեկամություն անել, քան այս թիմը. Կարապետյան«Հույսս չեմ կորցրել, որ մի օր վերադառնալու ենք Արցախ»․ «Փաստ»«Չեմ տեսել տղայիս, հոգուս խորքում դեռ սպասում եմ իրեն, հավատս չի գալիս». տանկիստ Բորիս Եսայանն անմահացել է հոկտեմբերի 25-ին, հուղարկավորվել իր ծննդյան օրը․ «Փաստ»Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների հաստատման ակորդները․ «Փաստ»«Գիտության հետ համագործակցող բիզնեսները պետք է ծանրակշիռ մեծամասնություն կազմեն Հայաստանում»․ «Փաստ»Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են պարեկային ծառայության ավտոմեքենան ու Opel-ը. վիրավորներ կան Կադրային բարեփոխումներ՝ ՀՀ գլխավոր դատախազի հրամաններով Իսրայելը մտադիր է ծովի ջրով հեղեղել Գազայում ՀԱՄԱՍ-ի ստորգետնյա թունելները. պոմպերն արդեն տեղադրվել ենՎտանգավոր «պրախադնոյ դվորի» ծրագիր․ «Փաստ»Ջեյմս Օ'Բրայենը կայցելի Ադրբեջան՝ աջակցելու Բաքվի և Երևանի միջև խաղաղությանը. Պետդեպ 2 տերբեր տեղերում այրվել է խոտածածկույթ Արմեն Գրիգորյանի և Լաուրա Կուպերի հանդիպմանն ընդգծվել է խաղաղապահ գործունեության շրջանակներում համագործակցությունը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքին և ռազմական համալիրին հարված հասցնելու մասին 24 ժամ ջուր չի լինելու ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Լարսը բաց է ՔՊ-ն ոստիկանական ուժերի ներգրավմամբ իմպիչմենթի գործընթաց է անում Ալավերդիում Դոլարի, եվրոյի, ռուբլու փոխարժեքն՝ այսօր «Ամեն ինչ պիտի հիմնված լինի հստակ հաշվարկների վրա»․ «Փաստ»Աբովյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկում հրդեհ է բռնկվել