Երևան, 15.Մարտ.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Հայաստանը ցանկանում է լուռ ու փափուկ դուրս գալ ՀԱՊԿ-ից, բայց դա նրան թույլ չեն տա. Տարածաշրջանի հիմնական իրադարձությունները, ամենայն հավանականությամբ, տեղի կունենան հաջորդ տարի. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

pravda.ru-ն գրում է, որ Նիկոլ Փաշինյանը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին տեղեկացրել է, որ չի կարող մասնակցել նոյեմբերի 23-ին Մինսկում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթաժողովին, և հույս է հայտնել, որ գործընկերները ըմբռնումով կվերաբերվեն այդ որոշմանը։ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է, որ Կրեմլը ափսոսում է Փաշինյանի նման որոշման համար, քանի որ նման հանդիպումները «ժամացույցներն ուղղելու և կարծիքներ փոխանակելու լավ առիթ են»։ Նրա խոսքով, ՀԱՊԿ-ը մնում է արդիական, և այն հանդիպումները, որոնք կազմակերպվում են դաշինքի շրջանակներում, վկայում են փոխգործակցության այդ ձևաչափի արդիականության մասին։ Սա քողարկված նախազգուշացում է Հայաստանի համար տհաճ իրադարձությունների պատրաստման մասին։

Փաշինյանը երկար ժամանակ է, ինչ անվստահություն է ցուցաբերում ՀԱՊԿ-ի նկատմամբ: Նա մայիսին ասել էր, որ չի բացառում այդ կազմակերպությանը Հայաստանի անդամակցությունը կասեցնելու կամ սառեցնելու որոշումը։ Հուլիսին Երևանը հրաժարվեց մասնակցել դաշինքի երկրների համատեղ զորավարժություններին, իսկ սեպտեմբերին կազմակերպությունից հետ կանչեց Հայաստանի մշտական ներկայացուցչին։ Երևանը կարծում է, որ Հայաստանի (Սյունիքի մարզ) տարածքին Ադրբեջանի հարվածների վերաբերյալ ՀԱՊԿ-ին ուղղված իր դիմումը ոչ պատշաճ արձագանքի է արժանացել, այսինքն՝ Բաքվի «դատապարտում» չի եղել։ Միաժամանակ, Լեռնային Ղարաբաղի անկումը երկրում ներկայացվում է այն համատեքստում, որ մեղավոր են Ռուսաստանը և ՀԱՊԿ-ը, թեև նախկին չճանաչված հանրապետությունը չի ճանաչվել հենց անգամ Հայաստանի կողմից։

Վերջերս էլ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Բրյուսելում կայացած «Հայաստանի ռազմավարական ապագա» ֆորումում ասել էր, որ Հայաստանը դիտարկում է չմիավորված պետություն դառնալու հնարավորությունը։ Ըստ հայկական մամուլի, Փաշինյանը այդ կարգավիճակը դիտարկում է որպես ՆԱՏՕ-ին անդամակցելու ճանապարհին անցումային փուլ։ Կարելի է ենթադրել, որ այդ որոշումը համաձայնեցված է արևմտյան գործընկերների հետ Կրեմլի սուր արձագանքը չառաջացնելու համար, և դա կնախապատրաստի 102-րդ ռուսական բազայի դուրսբերումը Գյումրիից։ Փաշինյանն ինքը կարծում է, որ Մոսկվայի կողմից արձագանք չի լինի, քանի որ Ռուսաստանը «թուլացել է պատերազմից ու պատժամիջոցներից», և Հայաստանը ՀԱՊԿից դուրս կգա «լուռ և փափուկ»։

Վտանգն այն է, որ Հայաստանում կարող է ռազմական հակամարտություն ծագել, եթե ազգայնականները հարձակվեն Գյումրիի ռուսական ռազմակայանի վրա։ Նման բան արդեն տեղի է ունեցել Վրաստանում 2008 թվականի օգոստոսին, և դա դրսից է ուղղորդվել «հակառուսական» նախագծի շրջանակներում։ Եվ պատահական չէ, որ հայկական բանակը սկսել է զինվել Ֆրանսիայից։ Խոսքը ֆրանսիական ՀՕՊ համակարգերի մատակարարման մասին է։ ԵՄ գլխավոր դիվանագետ Ժոզեպ Բորելը նոյեմբերի 13-ին ասել է, որ ԵՄ-ն ուսումնասիրում է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու հնարավորությունը Խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակներում։ Նա նաև «անվերապահ աջակցություն է հայտնել Հայաստանի ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանություններին» և կոչ արել՝ զգոն լինել «Հայաստանը ապակայունացնելու ցանկացած ներքին կամ արտաքին փորձերի դեմ»։

Այսինքն, Երևանը թույլտվություն է ստացել Արևմուտքից ընդդիմության դեմ քայլեր ձեռնարկելու և Ռուսաստանի Դաշնության հետ լոյալ հարաբերություններին վերադառնալու համար։ Նմանատիպ հայտարարություններ ժամանակին հնչել էին Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի, Ղազախստանի դեպքերում, և ամենուր դրանք հանգեցրել էին իրավիճակի կտրուկ սրման։ Մինչդեռ Բաքուն խաղաղության պայմանագրի կնքման հարցում Երևանին ընդառաջ չի գնում, ընդհակառակը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ավելի ու ավելի շատ նոր մեղադրանքներ է առաջադրում։ Ներկայում դրանք երեքն են. -Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապ ստեղծելու մասին 2020 թվականի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները չկատարելը, -Լեռնային Ղարաբաղի տարածքը «ռազմական տեխնիկայի, անձնակազմի և ականների փոխադրման համար» օգտագործելը, -ադրբեջանցիների՝ Հայաստան վերադառնալու իրավունքը մերժելը:

Բանն այն է, որ Ալիևը հայկական շատ տարածքներ է համարում ադրբեջանական։ Եվ կասկած չկա, որ նա կանգ չի առնի Փաշինյանին զիջումների ստիպելու մեջ։ Այս ամենը խոսում է այն մասին, որ Անդրկովկասում ռազմական հակամարտությունը հեռու է ավարտված լինելուց։ Փաշինյանը հույս ունի, որ հակառուսական դիրքորոշման դիմաց Արևմուտքը կպաշտպանի իրեն: Բայց այն, թե ինչպես է Արևմուտքը պաշտպանում, գիտեն բոլորը, դա պարզ երևում է Ուկրաինայի օրինակից։ Միաժամանակ, Եվրոպայից Հայաստան ռազմական լոգիստիկան կիրականացվի ծովային ճանապարհով, այն էլ՝ միայն այն դեպքում, եթե Վրաստանը միջանցք տրամադրի, որը կավելացնի և՛ ժամանակը, և՛ ծախսերը։ Տարածաշրջանի հիմնական իրադարձությունները, ամենայն հավանականությամբ, տեղի կունենան հաջորդ տարի: Եթե փորձում են Հայաստանը պոկել Ռուսաստանից վերջինիս համար ամենամեծ կորուստներով, ապա դա պետք է անել միայն այն ժամանակ, երբ Ուկրաինայում դեռ պատերազմ է։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իրանական նավթի արտահանումն անհնար է կանգնեցնել՝ չնայած պատժամիջոցներին. կառավարության մամուլի քարտուղար Ապօրինի պահվող հայ ռազմագերիները պետք է ազատ արձակվեն․ Տորոնտոյի հայ երիտասարդների ակցիան Թիվ 189 ավագ դպրցում աշակերտների վիճաբանությունը կանխել է տնօրենը. դասասենյակում հայտնաբերել են 2 դանակ ՀՀ ԶՈւ համակարգում 2024-ին արձանագրվել է 2 հազար 93 դեպք, մահացել է 40 զինծառայող 90 տարվա ընթացքում ձմռան միջին ջերմաստիճանը Հայաստանում բարձրացել է 1․7°C-ով, իսկ տեղումները նվազել են 7 մմ-ով կամ 6,3%-ով Պատմության մեջ առաջին անգամ լուսանկարվել է արեգակի խավարում՝ դիտված լուսնի մակերևույթից Թրամփը հրամայել է լուծարել «Ամերիկայի ձայնին», «Ազատությանը» ֆինանսավորող մայր կառույցը՝ ԱՄՆ Գլոբալ մեդիա գործակալությունը Ո՞ր եղանակով եք պատրաստվում իրականացնել իշխանափոխություն՝ հրաժարականի պահանջ, թե Իմպիչմենտ․ Նարեկ Մալյանը՝ Բագրատ ՍրբազանինԱռեղծվածային ու ողբերգական դեպք՝ Երևանում․ «Արմենիա» բժշկական կենտրոնի ծննդատուն է տեղափոխվել 40 օրական տղայի մարմին Լաթաքիայում պայթյունի հետևանքով կան զոհեր և վիրավորներ Միջազգային դատական հայցերից փոխադարձաբար հրաժարվելով՝ Ադրբեջանը մեկ հիմնական նպատակ է հետապնդում․ Վարդան Օսկանյան Հրդեհ՝ Էջմիածնում․ այրվել են անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը «Դու նայում ես 38 տարեկան կնոջդ, ու տեսնում, որ նրա աչքերի մեջ նույն փայլը չէ, ինչ երիտասարդ աղջիկների». Արամ Մելիքյանը՝ տարիքային կրիզիսի մասին Ռուսական բանակը ևս 2 բնակավայր է ազատագրել Սուջայի մերձակայքում. ՌԴ ՊՆ Ով է կառուցում Փաշինյանի այցելած Արարատի մետալուրգիական գործարանը Արագածոտնի մարզում ոտքի շրջանում ստացած հրազենային վնասվածքով «Աշտարակ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 13-ամյա տղա Telegram-ի համահիմնադիր Պավել Դուրովը լքել է Ֆրանսիան և մեկնել Դուբայ Հունգարիան ԵՄ-ին 12 պահանջ է ներկայացրել, այդ թվում՝ Ուկրաինայի և Սորոսի հարցով Հայաստանը միշտ կգնահատի Ձեր աջակցությունը. Փաշինյանը հաջողություն է մաղթել Կանադայի նախկին վարչապետին Ադրբեջանը բողոք է ուղարկել Եվրախորհրդարան հայ գերիների մասին բանաձևի պատճառով 32-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 4-ամյա տղայի․ վերջինս հոսպիտալացվել է Կոմբինատը նախատեսում է կառուցել ամբողջովին նոր պոչատար խողովակաշար և մասնակի շրջանառու ջրամատակարարման համակարգ. Արման Վարդանյան«Opel»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի, որն էլ հետո տեղափոխվել է հիվանդանոց․ Shamshyan Իտալիան չի մասնակցի Ուկրաինայում հնարավոր ռազմական առաքելությանը Երկրները շարունակում են ողջունել Հայաստանին և Ադրբեջանին Թուրքիան պարզ ասում է՝ նախ Ադրբեջանի հետ ձեր հարցերը լուծեք․ Ավետիք ՉալաբյանՏրանսպորտի գինը կդառնա՞ 100 դրամ (տեսանյութ) Այսօր Գյումրիում հանդիսավոր բացեցինք «ՀայաՔվե»-ի մեր գրասենյակը․ Ավետիք ՉալաբյանԵրևանի բուսաբանական այգում հատվել են մոտ 30 հատ կենսունակ կաղնու ծառ. ահազանգ (լուսանկարներ) Թուրք փորձագետը գնահատել է Ուկրաինայում հրադադարի հնարավորությունը 32-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 4-ամյա տղայի․ վերջինս հոսպիտալացվել է Ալիևը հաստատել է Ադրբեջանի միացումը «Իսլամական ութնյակին» 40-ամյա Ռոնալդուն 928-րդ գոլն է խփել կարիերայում 20-րդ դարի հանրահայտ ծաղրածուն․ Լեոնիդ Ենգիբարյանի ծննդյան օրն է Ինչ է Թրամփը խոստացել անել մարտի 17-ին Գազանջատում՝ մարտի 19-ին Այս իշխանությունը չի կարողանում աշխատել ԵՄ-ի հետ․ Արմեն Մանվելյան«Խաղաղության պայմանագիրը» մեզ համար «Պրահա 2» է․ Բագրատ Սրբազան Ամերիկյան սադրա՞նք, թե՞ ապտակ ՀՀ իշխանություններին Սպասվում են տեղումներ, որոշ հատվածներում՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով Մեծաթիվ uպանվածներ կան․ ՌԴ-ն ազատագրել է Կուրսկի Զաոլեշենկա և Ռուբանշչինա բնակավայրերը ԱՆ-ի պարզաբանումը դեղատներից հետ կանչված դեղերի վերաբերյալ Ինչպե՞ս «տղայի գլուխը» դարձավ կնոջ սանրվածք. «Փաստ»Անշարժ գույքի շուկային ցնցումներ են սպասվում Հարված արևմտամետներին. Փաշինյանը հավատարմության նոր երդումներ է տալիս Պուտինին Գյումրիում հարցումների պատկերը խուճապի է մատնել իշխանություններին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 ՄԱՐՏԻ). Արտոնագրվել է առաջին շարժասանդուղքը, բացվել է առաջին դոնորական արյան բանկը. «Փաստ»Ալիևը հաստատել է Ադրբեջանի միացումը «Իսլամական ութնյակին» Տեղի ունեցավ «ՀայաՔվե» միավորման խորհրդի նիստը«Հայաքվեն» Գյումրիի ու Փարաքարի ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն կիրականացնի