Եթե ապագան չպլանավորվի, ճգնաժամերն ու բախումները ծավալվելու արգելք չեն գտնի իրենց ճանապարհին․ Փաշինյան
ПОЛИТИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ողջունում եմ ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի անցկացումը Երևանում, որը տեղի է ունեենում չափազանց բարդ ժամանակաշրջանում, երբ վերջին տասնամյակում գոյություն ունեցած համաշխարհային կարգը ճաքեր է տալիս՝ քայքայման հավաստի նախանշաններ ցույց տալով, Երևանում մեկնարկած ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի բացման արարողության ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ակնհայտ է, որ Աֆղանստանի, Ուկրաինայի, Գազայի ճգնաժամերից, ԼՂ-ում տեղի ունեցած էթնիկ զտումներից հետո աշխարհն արդեն նույնը չի լինելու, սրանում ոչ ոք արդեն չի կասկածում: Բայց թե ինչպիսին է լինելու աշխարհը վաղը, սա արդեն ոչ ոք չգիտի: Եվ հատկապես այս պատճառով չափզանց կարևոր է, որ այսօրվա լարումների մեղմման, ճգնաժամերի կառավարման հակասությունների քննարկման ժամանակատար գործընթացում չմոռանանք ապագայի պլանավորումը, քանի որ եթե ապագան չպլանավորվի, ճգնաժամերն ու բախումները ծավալվելու արգելք չեն գտնի իրենց ճանապարհին:
Երեկ մենք ի վիճակի չեղանք ամբարտակներ կառուցել այսօրվա հեղեղները կանխելու համար: Հետևաբար, որքան էլ դժվար լինի, ասյօր պետք է փորձենք կառուցել այդ ամբարտակները՝ վաղվա հնարավոր հեղեղները հանդարտեցնելու նպատակով»,-ասաց Փաշինյանը: