Երևան, 05.Դեկտեմբեր.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Երուսաղեմի քրիստոնյաները համախմբվել են Հայկական եկեղեցու շուրջ վիճելի հողային համաձայնության պատճառով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Երուսաղեմի քրիստոնեական եկեղեցիները հանդես են եկել հազվադեպ համատեղ հայտարարությամբ՝ նախազգուշացնելով, որ վիճարկվող հողային գործարքը կարող է վերացնել բազմադարյա հայկական ներկայությունը Հին քաղաքում, գրել է Reuters-ը։

Հայկական համայնքը սեփական շրջան ունի հին Երուսաղեմում՝ չորս թաղամասերից ամենափոքրը, որը ներառում է տարբեր մուսուլմանական, հրեական եւ քրիստոնեական թաղամասեր։

Բայց հայերն ասում են, որ արտաքսման վտանգի են ենթարկվում իրենց տարածքի մոտ 25 տոկոսը կառուցապատողներին վարձով տալու պատճառով, որոնք ցանկանում են այստեղ շքեղ հյուրանոց կառուցել։

Համաձայնագիրը ստորագրվել է Երուսաղեմի Հայկական եկեղեցու ղեկավարի կողմից 2021թ. հուլիսին, բայց համայնքի անդամները հայտարարել են, որ առաջին անգամ են լսել դրա մասին, երբ այս տարի սկսվել են աշխատանքներն այս շրջանում։ Նա իր թեմին ասել է, որ իրեն մոլորեցրել են, եւ դատի է տվել գործարքը չեղյալացնելու համար։

Անցած շաբաթ, սակայն, բուլդոզերներն սկսել են քանդել ավտոկայանը, որն ընդգրկում է վիճելի տեղամասի մի մասը։ Երբ ընդվզողները փորձել են արգելել, հայտնվել են զինված իսրայելցի հրեա վերաբնակները, որոնք փորձել են ցրել ցուցարարներին, բայց անհաջող։

«Այս սադրանքները սպառնում են ջնջել հայկական ներկայությունն այս շրջանում»,- ասել են քրիստոնյա առաջնորդները, այդ թվում հունական ուղղափառ եւ Հռոմեական կաթոլի եկեղեցիների ղեկավարները։

Հայկական համայնքում հավաստիացնում են, որ  գործարքի ներդրողը ավստրալա-իսրայելցի գործարար Դենի Ռուբինշտեյնն է, որը ԱՄԷ-ում գրանցված Xana Capital Group-ի տերն է։

Հայաստանն առաջին երկիրն է, որ քրիստոնեությունն ընդունել է որպես պետական կրոն 301թ., եւ թեեւ նրա եկեղեցին շատ ավելի փոքր է հունական ուղղափառ եւ կաթոլիկ եկեղեցիներից, այն հավասար իրավունքներ ունի Երուսաղեմում։

Հայկական թաղամասի կենտրոնում է գտնվում Սուրբ Հակոբ տաճարը, որը կառուցվել է 420թ.։

Թաղամասը Երուսաղեմի պատով առանձնացված հատվածի մեկ վեցերորդ մասն է զբաղեցնում, այստեղ ապրում է ընդամենը 1 000 մարդ։

Տեղի հայերն ասում են, որ վարձակալման նախագիծը կկլանի ոչ միայն իրենց ավտոկայանը, այլեւ հանրային սրահը, պատրիարքական այգին, ճեմարանը եւ հինգ տուն։

«Հայերն այստեղ ապրում են IV դարից, բայց հիմա մեզ սպառնում են արտաքսել»,- ասել է 23-ամյա ուսանող Հակոբ Ջերնազյանը։ «Մենք ստիպված ենք պայքարել մեր գոյության համար»,- շարունակել է նա։

Իսրայելցի իրավաբան, ակտիվիստ Դանիել Զայդեմանը ասել է, որ նախագիծն ուղղված է Հրեական թաղամասի տարածքի ընդլայնմանը Հին քաղաքում։

Իսրայելը զավթել է Արեւելյան Երուսաղեմը, ներառյալ Հին քաղաքը 1967թ. պատերազմում։ Նա ամբողջ քաղաքը համարում է իր հավերժական եւ անբաժանելի մայրաքաղաքը։ Պաղեստինցիները ցանկանում են, որպեսզի Արեւելյան Երուսաղեմը դառնա ապագա պետության մայրաքաղաքը։

«Մեզ հայտնի է Հին քաղաքը դրսից վերաբնակներով շրջապատելու պլանի մասին։ Մենք կասկածում ենք, որ Հայկական թաղամասի վերաբերյալ գործարքը նպատակ ունի շարունակել այդ պլանը քաղաքի պատերի ներսում»,- ասել է Զայդեմանը Reuters գործակալությանը։ «Բայց դրա շուրջ խախտումներն այնքան շատ են, որ մեծ է հավանականությունը, որ դատարաններն այն կչեղարկեն»։

Գագիկ Ծառուկյանն այսօր հանդիպել է մի խումբ մշակույթի գործիչների և ստեղծագործող անհատների հետ․ Իվետա ՏոնոյանԹել Ավիվում օդային տագնապի մասին ահազանգ է հնչել Ադրբեջանի «պատասխանը» «Խաղաղության օրակարգին». զոհ ունենք Նիկոլականները խրախուսում են ծառայությունից խուսափելու հանգամանքը ԼՂ-ից բռնի տեղահանվածները կենսաթոշակ, նպաստ ստանալու համար դիմումները կարող են ներկայացնել դեկտեմբերի 11-ից «Դավայ Նիկոլ, иди гуляй»․ ռուսական ԶԼՄ-ն՝ Փաշինյանին Վարչախումբը ձախողում է «Հայաքվեն» ՔՊ-ն զավթեց Ալավերդին Հակամարտությունները լուծելու համար չպետք է ուժ կիրառել, մինչդեռ ավելի ու ավելի շատ հարցեր լուծվում են հենց ուժի միջոցով. Ժոզեպ Բորել Լավրովը խոստումնալից է անվանել Անդրկովկասում փոխգործակցության «3+3» ձևաչափը Բրյուսելն առաջիկայում տեխնիկական առաքելություն կուղարկի Երևան Իրանը Բաքվում սահմանադրական հեղաշրջո՞ւմ էր նախապատրաստում ՀԱՊԿ երկրները պարտավորվել են բոլոր տարաձայնությունները լուծել խաղաղ ճանապարհով էրեբունիում ամուսինների դիեր են հայտնաբերվել Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 6-ի գիշերը կբարձրանա 6-8 աստիճանով, ցերեկը կնվազի՝ 3-4 Այս քայլով տվեցիք հնարավորություն ՀՀ ցանկացած պաշտոնյայի, խուսափել պատասխանատվությունից ոչ միայն 2020-ից ի վեր Արցախի հարցում կատարած քայլերի համար, այլև ապագայում ևս. ԿոստանյանՔաղաքացիական հասարակությունը սատարում է բռնաճնշումների թիրախում հայտնված Ցոլակ Ակոպյանին Ինչ ունենք օրինական է, չենք թաքցնում, իշխանությունը ստուգել և ստուգում է. Լևոն Քոչարյան ՔՊ-ն խախտել է քաղաքացիական պայմանագիրը. Աննա Կոստանյան Տրակտոր է այրվել․ մանրամասներ Վրաերթ՝ Գեղարքունիքում. 27-ամյա վարորդը Mercedes-ով «Օրսետտոյի» հարևանությամբ վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի Ֆիլիպիններում կրկին ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել Արեն Մկրտչյանն ու Սիմոն Զախարովը քմծիծաղով դուրս են գալիս Ալավերդիի համայնքապետարանից ամոթ վանկարկումների ներքո Ոստիկանությունը շարունակում է Ալավերդիում բերման ենթարկել «Ապրելու երկրի» անդամներինՈվքե՞ր են պատկերված մոտ երկու հազար տարեկան ֆրանսիական մեծ զարդաքանդակի վրա․ «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ)․ Բողոքի երթ-ակցիա մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում․ «Փաստ»«Եկեք չանենք նույն սխալները»․ «Փաստ»Բերման են ենթարկել «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամներ Արամ Մանուկյանին, Արթուր Աստոյանին Եվրոպական ո՞ր երկրներն են ռազմական առումով առավել ակտիվ համագործակցում Անդրկովկասի և Կենտրոնական Ասիայի հանրապետությունների հետ․ «Փաստ»Ես այլ կերպ էի պատկերացնում ազգային անվտանգությունը, ինչպես պաշտպանել, ում հետ բարեկամություն անել, քան այս թիմը. Կարապետյան«Հույսս չեմ կորցրել, որ մի օր վերադառնալու ենք Արցախ»․ «Փաստ»«Չեմ տեսել տղայիս, հոգուս խորքում դեռ սպասում եմ իրեն, հավատս չի գալիս». տանկիստ Բորիս Եսայանն անմահացել է հոկտեմբերի 25-ին, հուղարկավորվել իր ծննդյան օրը․ «Փաստ»Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների հաստատման ակորդները․ «Փաստ»«Գիտության հետ համագործակցող բիզնեսները պետք է ծանրակշիռ մեծամասնություն կազմեն Հայաստանում»․ «Փաստ»Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են պարեկային ծառայության ավտոմեքենան ու Opel-ը. վիրավորներ կան Կադրային բարեփոխումներ՝ ՀՀ գլխավոր դատախազի հրամաններով Իսրայելը մտադիր է ծովի ջրով հեղեղել Գազայում ՀԱՄԱՍ-ի ստորգետնյա թունելները. պոմպերն արդեն տեղադրվել ենՎտանգավոր «պրախադնոյ դվորի» ծրագիր․ «Փաստ»Ջեյմս Օ'Բրայենը կայցելի Ադրբեջան՝ աջակցելու Բաքվի և Երևանի միջև խաղաղությանը. Պետդեպ 2 տերբեր տեղերում այրվել է խոտածածկույթ Արմեն Գրիգորյանի և Լաուրա Կուպերի հանդիպմանն ընդգծվել է խաղաղապահ գործունեության շրջանակներում համագործակցությունը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքին և ռազմական համալիրին հարված հասցնելու մասին 24 ժամ ջուր չի լինելու ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Լարսը բաց է ՔՊ-ն ոստիկանական ուժերի ներգրավմամբ իմպիչմենթի գործընթաց է անում Ալավերդիում Դոլարի, եվրոյի, ռուբլու փոխարժեքն՝ այսօր «Ամեն ինչ պիտի հիմնված լինի հստակ հաշվարկների վրա»․ «Փաստ»Աբովյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկում հրդեհ է բռնկվել Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Թշնամու կրակոցից զոհված Գերասիմ Առաքելյանն ամուսնացած էր, ուներ դուստր