Երևան, 08.Դեկտեմբեր.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Երուսաղեմի քրիստոնյաները համախմբվել են Հայկական եկեղեցու շուրջ վիճելի հողային համաձայնության պատճառով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Երուսաղեմի քրիստոնեական եկեղեցիները հանդես են եկել հազվադեպ համատեղ հայտարարությամբ՝ նախազգուշացնելով, որ վիճարկվող հողային գործարքը կարող է վերացնել բազմադարյա հայկական ներկայությունը Հին քաղաքում, գրել է Reuters-ը։

Հայկական համայնքը սեփական շրջան ունի հին Երուսաղեմում՝ չորս թաղամասերից ամենափոքրը, որը ներառում է տարբեր մուսուլմանական, հրեական եւ քրիստոնեական թաղամասեր։

Բայց հայերն ասում են, որ արտաքսման վտանգի են ենթարկվում իրենց տարածքի մոտ 25 տոկոսը կառուցապատողներին վարձով տալու պատճառով, որոնք ցանկանում են այստեղ շքեղ հյուրանոց կառուցել։

Համաձայնագիրը ստորագրվել է Երուսաղեմի Հայկական եկեղեցու ղեկավարի կողմից 2021թ. հուլիսին, բայց համայնքի անդամները հայտարարել են, որ առաջին անգամ են լսել դրա մասին, երբ այս տարի սկսվել են աշխատանքներն այս շրջանում։ Նա իր թեմին ասել է, որ իրեն մոլորեցրել են, եւ դատի է տվել գործարքը չեղյալացնելու համար։

Անցած շաբաթ, սակայն, բուլդոզերներն սկսել են քանդել ավտոկայանը, որն ընդգրկում է վիճելի տեղամասի մի մասը։ Երբ ընդվզողները փորձել են արգելել, հայտնվել են զինված իսրայելցի հրեա վերաբնակները, որոնք փորձել են ցրել ցուցարարներին, բայց անհաջող։

«Այս սադրանքները սպառնում են ջնջել հայկական ներկայությունն այս շրջանում»,- ասել են քրիստոնյա առաջնորդները, այդ թվում հունական ուղղափառ եւ Հռոմեական կաթոլի եկեղեցիների ղեկավարները։

Հայկական համայնքում հավաստիացնում են, որ  գործարքի ներդրողը ավստրալա-իսրայելցի գործարար Դենի Ռուբինշտեյնն է, որը ԱՄԷ-ում գրանցված Xana Capital Group-ի տերն է։

Հայաստանն առաջին երկիրն է, որ քրիստոնեությունն ընդունել է որպես պետական կրոն 301թ., եւ թեեւ նրա եկեղեցին շատ ավելի փոքր է հունական ուղղափառ եւ կաթոլիկ եկեղեցիներից, այն հավասար իրավունքներ ունի Երուսաղեմում։

Հայկական թաղամասի կենտրոնում է գտնվում Սուրբ Հակոբ տաճարը, որը կառուցվել է 420թ.։

Թաղամասը Երուսաղեմի պատով առանձնացված հատվածի մեկ վեցերորդ մասն է զբաղեցնում, այստեղ ապրում է ընդամենը 1 000 մարդ։

Տեղի հայերն ասում են, որ վարձակալման նախագիծը կկլանի ոչ միայն իրենց ավտոկայանը, այլեւ հանրային սրահը, պատրիարքական այգին, ճեմարանը եւ հինգ տուն։

«Հայերն այստեղ ապրում են IV դարից, բայց հիմա մեզ սպառնում են արտաքսել»,- ասել է 23-ամյա ուսանող Հակոբ Ջերնազյանը։ «Մենք ստիպված ենք պայքարել մեր գոյության համար»,- շարունակել է նա։

Իսրայելցի իրավաբան, ակտիվիստ Դանիել Զայդեմանը ասել է, որ նախագիծն ուղղված է Հրեական թաղամասի տարածքի ընդլայնմանը Հին քաղաքում։

Իսրայելը զավթել է Արեւելյան Երուսաղեմը, ներառյալ Հին քաղաքը 1967թ. պատերազմում։ Նա ամբողջ քաղաքը համարում է իր հավերժական եւ անբաժանելի մայրաքաղաքը։ Պաղեստինցիները ցանկանում են, որպեսզի Արեւելյան Երուսաղեմը դառնա ապագա պետության մայրաքաղաքը։

«Մեզ հայտնի է Հին քաղաքը դրսից վերաբնակներով շրջապատելու պլանի մասին։ Մենք կասկածում ենք, որ Հայկական թաղամասի վերաբերյալ գործարքը նպատակ ունի շարունակել այդ պլանը քաղաքի պատերի ներսում»,- ասել է Զայդեմանը Reuters գործակալությանը։ «Բայց դրա շուրջ խախտումներն այնքան շատ են, որ մեծ է հավանականությունը, որ դատարաններն այն կչեղարկեն»։

Կիևը չպետք է ապավինի ռազմական օգնության նույն ծավալներին, որոնք առկա էին Բայդենի վարչակազմի օրոք. Թրամփ Սիրիայի ընդդիմությունը հայտարարել է երկրում ներառական «անցումային իշխանություն» ձևավորելու մտադրության մասին Ասադը մի քանի երկրի է դիմել իրեն ընդունելու համար և մերժում ստացել. ընդդիմության ներկայացուցիչ Սիրիացի ապստամբների առաջնորդը ժամանել է Դամասկոս Քիմ Քարդաշյանը կոտրել է ոտքը «Ռեալ»-ը պաշտոնական հայտարարություն է տարածել Մենդիի վերաբերյալ Դամասկոսում Ասադի պալատը թալանվել է Իսրայելը կշարունակի իր բարիդրացիական քաղաքականությունը Սիրիայի հետ․ Նեթանյահու Կոտայքի գյուղերից մեկի տան հյուրասենյակում հայտնաբերել են 31-ամյա տղամարդու մարմին Երևան-Մոսկվա տոմսերի գները կտրուկ նվազել են. ի՞նչ արժե այս պահին Նշվել են կենդանակերպի 2 նշաններ, որոնց համար 2025 թվականին փողը շարունակական հոսքով կգա Սիրիայի պետական դրոշը փոխվել է Բնակարանի հրդեհի հետևանքով 1 մարդ մահացել է, 15-ը՝ տարհանվել Ամեն 5-րդ տղա նախազորակոչային տարիքում Հայաստանից արտագաղթում է. Ավետիք ՉալաբյանԶելենսկին մերժել է Թրամփի՝ անհապաղ հրադադարի կոչը Միրզոյանը Բահրեյնի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հարցը Վերին Լարսի անցակետում հայկական ավելի քան 1,300 բեռնատար է կուտակվել«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը նշում է գործունեության հնգամյակը. ձեռքբերումներ և առաջիկա անելիքներՈրակազրկում մի քանի խաղով․ Բարսելոնայի գլխավոր մարզիչը կարող է լրջորեն պատժվել Սիրիական ընդդիմությունը հայտարարել է Մանբիջում քրդերի դեմ գործողություն սկսելու մասին Գիշերը ՌԴ ՀՕՊ-ը ոչնչացրել է ուկրաինական 46 անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆԹուրքիայի և ԱՄՆ-ի ՊՆ ղեկավարները քննարկել են իրավիճակը ՍիրիայումԽոշոր ավտովթար Արմավիր քաղաքում. բախվել են «Kia Forte»-ն ու «Nissan Rogue»-ը. վերջինը գլխիվայր շրջվել է. կան վիրավորներ Տաթև-Կապան ավտոճանապարհին ավտոցիստեռն է այրվել Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՄեծ է հավանականությունը, որ Ասադը զոհվել է ավիավթարի հետևանքով․ Reuters Երեկոյան ժամերին Երևանում ձյուն կտեղաԱրևային մարտկոցների նոր կիրառություն են գտել. ի՞նչ կարող են անել դրանք բացի էներգիա արտադրելուց Սիրիայի նախագահի ինքնաթիռն անհետացել է ռադարներից. աղբյուրԻսրայելական բանակը մտել է Սիրիա. մամուլ Աղբատար մեքենայի վարորդն ու աշխատակիցը հայտնաբերել են անգիտակից վիճակում փողոցում ընկած հնդիկ գործընկերոջը Դամասկոսում ՀՀ դեսպանության դիվանագիտական անձնակազմն իր աշխատանքները ժամանակավորապես կշարունակի Բեյրութից. ՀՀ ԱԳՆ «Ասադն ընկավ, իսկ առաջնորդ Էրդողանը հաղթեց»․ Թուրքիայի նախագահի դստեր գրառումըԴամասկոսն ընկավ․ վարչապետը հայտարարել է իշխանությունը խաղաղ ճանապարհով փոխանցելու պատրաստակամության մասին Սպասվում են տեղումներ. ինչ եղանակ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը Չարենցավան տանող ճանապարհին ավտոմեքենա է այրվել Ռուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքն այսօր Մակրոն-Թրամփ-Զելենսկի հանդիպումը տևել է 20 րոպեԻրանի գերագույն առաջնորդի խորհրդականը հանդիպել է Սիրիայի նախագահի հետՍպասվում են տեղումներ ձյան տեսքով Հայաստանում մինչև -14 աստիճան ցուրտ է սպասվում Երկար ժամանակով լույս չի լինելու Ինչ կազմով է Փաշինյանը մեկնել Ֆրանսիա Աստանայի ձևաչափի մասնակիցները հաստատել են հավատարմությունը Սիրիայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը Կոտայքի մարզի Արզնու կամրջի մոտակայքում ավտոմեքենա է այրվել 102-ամյա կինը և 100-ամյա տղամարդը գերազանցել են ամենատարեց նորապսակների համաշխարհային ռեկորդը Կոլումբիայում ձերբակալել են ամենահայտնի մարդասպան կնոջը՝ «Տիկնիկ» մականունով Անհայտ անձինք ծեծի են ենթարկել ընդդիմադիր TV Pirveli հեռուստաալիքի օպերատորին (տեսանյութ) Հայ շախմատիստների արդյունքները՝ Դոհայում ընթացող միջազգային մրցաշարում Իններորդ դասարանցին դասի ժամանակ կոտրել է ուսուցչի քիթը․ ՌԴ