Ապամոնտաժվել է ապօրինի շահագործվող 6 բենզալցակայան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄի շարք տնտեսվարող սուբյեկտների հետ իրականացվել են բացատրական աշխատանքներ, ինչի արդյունքում վերջիններս սեփական ուժերով ապամոնտաժել են իրենց կողմից շահագործվող ապօրինի 6 բենզալցակայան. հայտնել է քաղաքապետարանի առևտրի և ծառայությունների վարչության պետ Հովիկ Սաֆարյանը:
Նրա խոսքով Արաբկիրում Մամիկոնյաց և հարակից փողոցներում էլ ապամոնտաժվել է 7 ապօրինի կրպակ։ Նույն գործընթացը, ըստ Սաֆարյանի, իրականացվում է նաև Կենտրոնում։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ նույն կերպ վարվելու հանձնարարական տվեց նաև մյուս վարչական շրջանների ղեկավարներին։



















































1
Նազենի Հովհաննիսյանը և Ներսես Ավետիսյանը չկարողացան զսպել հուզմունքը
2
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատարների համար
3
Առեղծվածային դեպք․ ինչի՞ց են թունավորվել Պեմզաշենի դպրոցի 3 աշակերտուհիները․ Aravot.am
4
Ի՞նչ իրավիճակ է Հայաստանի և Լարսի ճանապարհներին
5
Նոր մանրամասներ առաջնագծից. ինչպես է տեղի ունեցել դեպքը
