Ակբա բանկը կթողարկի Չինաստանի խոշորագույն UnionPay International-ի քարտեր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ակբա բանկը Հայաստանում կթողարկի Չինաստանի խոշորագույն՝ UnionPay International վճարային համակարգի UnionPay Gold և UnionPay Business միջազգային քարտեր։ Ակբա բանկի և UnionPay International-ի համագործակցությունը մեկնարկել է 2019 թվականին, որով Ակբան առաջինը Հայաստանում մեկնարկել էր UnionPay քարտերի սպասարկումը:
Քարտերը տրամադրվում են ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց։
UnionPay Gold և UnionPay Business միջազգային քարտերի առավելություններն են.
- Վճարումների և կանխիկացումների կատարում ամբողջ աշխարհում,
- Վարկային գծի հնարավորություն,
- Այլ վճարային համակարգի քարտին՝ որպես լրացուցիչ քարտ կցելու հնարավորություն,
- Քարտի պատվիրման հնարավորություն՝ acba digital հարթակի միջոցով,
- ՀՀ ամբողջ տարածքում քարտի ստացում՝ առաքման միջոցով։
UnionPay International-ը (UPI) China UnionPay-ի դուստր կազմակերպությունն է: UnionPay International-ի քարտերով վճարումներ են կատարվում աշխարհի 181 երկրում, որոնցից շուրջ 80-ում նաև թողարկվում է UnionPay-ի քարտերը: Այս պահին աշխարհում կա UnionPay-ի ավելի քան 200 միլիոն քարտապան։





















































1
Սիսիան-Գորիս ճանապարհին բախվել են «Ford»-ը և «GAZ-53»-ը. կա 1 զոհ, 2 վիրավոր
2
Հունիսի 17-18-ին տասնյակ հասցեներում ջուր չի լինի
3
Հարյուրավոր հասցեներում գազ չի լինի՝ հունիսի 19-ին, 20-ին, 23-ին, 24-ին, 25-ին և 26-ին
4
Ջրանջատումներ՝ հունիսի 23-ին․ ո՞ր հասցեներում ջուր չի լինի
5
Հունիսի 23-ին ջուր չի լինի․ հասցեներ