Երևան, 06.Նոյեմբեր.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Իսկ ի՞նչ է եղել, որ.... «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Իշխանություններն ինտենսիվ պատրաստվում են տոներին: Լույս ու փայլով... Իսկ ի՞նչ է, ինչ-որ բա՞ն է եղել: Ի՞նչ է եղել, որ... Բայց խնդիրը միայն իշխանությունը չէ. դե, նրանք ինչի համար եկել էին իշխանության, մեծ «հաջողությամբ» կյանքի են կոչում: Խնդիրը համընդհանուր տրամադրություններն են: Չէ, լուրջ, դուք ինչ-որ տեղ կամ ինչ-որ բանից նկատո՞ւմ եք, որ ծանրագույն կորուստներ կրած երկրում եք ու հայրենիքի մի հսկայական ու առանցքային հատվածը թշնամուն տրված ժողովրդի մեջ:

Ինչի՞ց է դա նկատվում: Ինչ-որ բան է եղե՞լ... Մարդիկ ինչերից են խոսում, ինչ «դարդուցավ» ունեն, ինչ են զրուցում, ինչի մասին են մտածում կամ ինչից են մտահոգված: Տարբերություն, ի դեպ, չկա. լինի թշնամու նշանառության տակ դրված, վերստին սահմանամերձ դարձած բնակավայրո՞ւմ, որ ամեն օր Փաշինյանի «խաղաղության օրակարգը» իրենց մաշկի վրա են զգում, թե՞, ասենք, Երևանի ոստիկանապատված կենտրոնում: Նախօրեին մի օգտատեր ֆեյսբուքում թվարկել էր, ինչպես նախկինում կասեին, «ստեղծագործական մտավորականության» մի ամբողջ շարք ներկայացուցիչների անուն-ազգանուններ: Ճանաչելի, եթե ոչ հանրաճանաչ դեմքերի անուններ էին: Ու միանգամայն արդարացի հանդիմանել էր, թե ինչո՞ւ, օրինակ՝ այդ անձինք, որոնք նախկինում շատ ավելի փոքրամասշտաբ խնդիրներով հանրային ակտիվություն էին դրսևորում, հիմա լուռ են:

Ճիշտ է ասում: Բայց հարցի մյուս կողմն էլ կա. կներեք, իսկ ո՞վ է աղմկում, որ «հայ հայտնիներն» էլ պապանձվել են: Ո՞վ է ծպտուն հանում: Եթե վաղը ոչ մի թերթ չտպվի, ոչ մի լրատվական կայք չգործի, ֆեյսբուքն էլ անջատեն, ապա իշխանության համար իդեալական միջավայր կձևավորվի, քանզի արդեն ընդհանրապես ոչ մի ձայն չի լսվի: Ի՞նչ է եղել, որ... Աստծո սիրույն, միայն թե չասեք, թե «ժողովուրդը շոկի մեջ է», «մարդիկ ցնցումը չեն հաղթահարել»: Լավ, էլի: Իբր այդ ե՞րբ էին ցնցվել, որ մի հատ էլ ցնցումը չեն հաղթահարել: Այդ որտե՞ղ, այդ ինչի՞ց երևաց այդ «ցնցվելը»:

Այ, միակ ու իրական «ցնցումը» լինելու է մի քանի օրից, երբ սկսվի «Նոր տարվա առևտուրը»՝ ինքնամոռաց և համընդգրկուն: Չէ, մենք անընդհատ սգի մեջ լինելու կոչ չենք անում, կյանքը կանգնեցնելու կոչ չենք անում, բայց հնարավո՞ր է այսքան «դավին անտեղյակ, ցավին անտարբեր» լինել: Հնարավո՞ր է այսպես արագ մոռանալ այն ամենն, ինչ պատուհասել է մեզ, չգիտակցել այն ամենն, ինչ կարող է սպառնալ մեզ: Ու ապրել՝ կարծես ոչինչ էլ չի եղել...

Իսկ ի՞նչ է եղել, որ...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Արգիշտի Քյարամյանին հրավիրելու են հարցաքննության ՀՀ-ում մտադիր են անհուսալի համարվող ընկերությունների պարտապանական պարտքերի շեմը 100 հազարից հասցնել 300 հազար դրամի Եթե վարչապետն ու այլ պաշտոնյաներ հայկական արտադրանքը ժամանակ առ ժամանակ ծաղրեն չեն էլ կարող դիվերսիֆիկացնել․ Նաիրի Սարգսյան ԱՄՆ-ում փոքր ինքնաթիռն օդ բարձրանալիս մխրճվել է ավտոմեքենայի, 5 մարդ է զոհվել «Չեն կարողանալու քվորում ապահովել». Գյումրու ավագանու ՔՊ խմբակցությունը արտահարթ նիստ է հրավիրել ԱԺ նախագահի խորհրդականն ազատվել է պաշտոնից Փաշինյանը տիկնոջ հետ աշխատանքային այցով մեկնել է Բուդապեշտ Զինվորական կենսաթոշակառուները ցանկության դեպքում կարող են հստակ զորամասում շարունակել ծառայությունը Սահմանափակումը վերացվեց․ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը կշարունակեն վարել «Իմնեմնիմի» պոդքասթը Ջերմաստիճանն այսօրվանից ավելի կնվազի 5 անուն, որոնք չպետք է տաք աղջիկ երեխաներին. երբեք մի արեք դա Թրամփի հաղթական պարը բեմից Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը Հաագայում հանդիպել է Եվրաջասթի նախագահին Հանրային քննարկման է ներկայացվել Մշակույթի ռազմավարության փոփոխության նախագիծը Ինչով են պայմանավորված Telcell Wallet-ի խափանումները․ ընկերությունը հայտարարություն է տարածել Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն Մակրոնն ու Տոկաևը աջակցություն են հայտնել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը Փաշինյանը լավ գիտի՝ իշխանությունը կորցնելուց հետո հետն ինչ է կատարվելու․ Նաիրի ՍարգսյանԱնհամբեր սպասում եմ անձամբ հանդիպելու հնարավորությանը. Զելենսկին միացել է Թրամփին շնորհավորող առաջնորդներին Ռուսաստանում Բագրատ Սրբազանը հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ. Գառնիկ Դանիելյան ՌԴ-ում բերման է ենթարկվել ՀՀ քաղաքացի, որն ըստ իրավապահների՝ Ուկրաինայի ԶՈւ կողմից մասնակցել է պատերազմին Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Դոնալդ Թրամփին Հովանավորչության առաջարկը մերժած տնօրենին ծեծել են ու թալանել. ՔՈԳՎ բացահայտումը (տեսանյութ) Մադրիդում կայացել է Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված միջազգային գիտաժողով Քրեական հեղինակություն Նորատուսցի Արայի որդին կմնա կալանքի տակ Միացյալ Նահանգների այս ընտրությունները դարձել են պատմության մեջ ամենաթանկը․ որքա՞ն են ծախսել Երկրաշարժ՝ ԹուրքիայումՆԳՆ-ն զգուշացնում է․ չանհանգստանալ Ադրբեջանի հորինած պահանջների զավեշտալի օրինակները ծայրահեղության են հասել․ «Գեղարդ» հիմնադրամ Դարձիր թվային կամ լռիր հավերժ․ Սերգեյ Առաքելյան Որպես անհետ կորած որոնվող 42-ամյա տղամարդը հայտնաբերվել է ԱԳՆ-ն և Հանձնակատարի գրասենյակը դեմ չեն, բայց էկոնոմիկայի նախարարությունը խորքային չի ընկալում խնդիրն ու իրավիճակըՓաշինյանը շնորհավորել է Թրամփին հաղթանակի կապակցությամբ ՍԱՏՄ ղեկավարը հրաժարականի դիմում է ներկայացրել Դոնալդ Թրամփն ընտրվեց ԱՄՆ նախագահ «‎Խաղաղության պայմանագրում» Արցախ չկա․ Մենուա ՍողոմոնյանԱշխարհին նոր փոփոխություններ է սպասվում. Թրամփի հաղթանակը խառնեց բոլորի խաղաքարտերը 36 ժամ ջուր չի լինի Գուրգեն Արսենյանը Մոսկվայում կապեր է հաստատում Հայ-վրացական նոր սկանդալ է հասունանում՝ Արևմուտքի քավորությամբ Ինչ է կատարվել վերջին ժամերին. ՌԴ ՊՆ հաղորդագրությունը Արևային էներգիայի ոլորտում գլոբալ ներդրումները կարող են հասնել 500 մլրդ դոլարի«Էպիզոդիկ դեր է, բայց ես ամբիցիա չունեմ». Արաքսյա Մելիքյանը ևս նկարահանվել է «Վազգենը՝ Վերջին Սպարապետը» ֆիլմում ՀԷՑ-ը վերազինման ու վերակառուցման 6,3 մլրդ դրամի ծրագիր է իրականացնում«Դոմուս»-ը կբացի նոր մասնաճյուղ Էգեյան ծովում երկրաշարժ է եղել «Իհա՜րկե անկանխիկ». կրուիզներ և նվերներ ԱրարատԲանկ MC քարտապաններին Համաշխարհային առաջնորդները շնորհավորել են Թրամփին Վերջին 1 օրում գրանցվել է 19 ՃՏՊ, 2 մարդ զոհվել է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչները Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնին փոխանցեցին սպասված նվերը