Երևան, 18.Հունվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Եվրոպական» օր, եվրոպական հովեր, փափո՜ւկ-փափո՜ւկ բարձեր. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախօրեին հայտնի դարձավ, որ Հայաստանը ՀԱՊԿ-ի գործընկերներին խնդրել է օրակարգից հանել երկրին օգնություն ցուցաբերելու մասին փաստաթուղթը: Այդ մասին Բելառուսի նախագահի հետ հանդիպման ժամանակ հայտնել էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը: Իսկ, այ, երեկ կարելի է ասել, «եվրոպական» օր էր: Նախ՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը և ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը ստորագրեցին Հայաստանի ու ԵՄ միջև «Եվրոպական միության առաքելության կարգավիճակի մասին» համաձայնագիրը։ Այդ փաստաթղթով կարգավորվում է Հայաստանում ԵՄ առաքելության (ՀԵՄԱ) իրավական կարգավիճակը: Խոսքը, ինչպես կռահեցիք, Եվրամիության դիտորդական առաքելության մասին է, որի վտիտ ուսերին է դրված Հայաստանը Ադրբեջանի ագրեսիայից պաշտպանելու, ադրբեջանական հարձակումները կանխելու ծանր գործը:

Համենայն դեպս, Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի «անվտանգության դոկտրինի» համաձայն, եվրադիտորդներն այդ գործում մեծ դեր ունեն: Եվ, օրինակ՝ Տեղ գյուղի մոտ եղած միջադեպի ժամանակ բոլորը տեսան, թե եվրադիտորդները ինչպիսի՜ հերոսական ջանքերով կանխեցին ադրբեջանական զորքի առաջխաղացումը՝ ունենալով ընդամենը հեռադիտարկներ: Բայց ԵՄ դիտորդները հատուկ տեխնոլոգիա են կիրառում, որը նրանց անտեսանելի է դարձնում, թերևս այդ է պատճառը, որ նրանց հիմնականում «տաք վայրերում» չեն տեսնում, այդ թվում՝ հիշյալ միջադեպի ժամանակ: Նշված առաքելությունը, նկատենք, ներառում է 103 հոգուց բաղկացած միջազգային անձնակազմ: Զորեղ անձնակազմ է, ոչինչ չես ասի: Այժմ սահմանամերձ բնակավայրերում բնակչությունը կարող է հանգիստ քնել և ամենևին չմտահոգվել իր անվտանգության համար. ԵՄ դիտորդները խաղաղությունը կապահովեն:

Ինչևէ: Օրը, հիրավի, «եվրոպական» էր, որովհետև երեկ նաև հրապարակվեց «Արմենպրեսի» ընդարձակ հարցազրույցը Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ: ԵՄ հատուկ ներկայացուցչի հարցազրույցը հետաքրքրական է ոչ միայն նրա պաշտոնի կամ կարգավիճակի առումով, այլև այն տեսանկյունից, որ հիշյալ գործիչը՝ Կլաարը, կարելի է ասել, Փաշինյանի իշխանության եվրոպական համակարգողն է: Ի դեպ, ասում են, որ դա չի խանգարում, որ Տոյվո Կլաարը միաժամանակ համարվի Ալիևի կլանի «լավ բարեկամը»: Այդ ընդարձակ հարցազրույցում Կլաարը, բնականաբար, ջերմորեն պաշտպանել է Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկի» նախագիծը, խոսել է այն մասին, որ «միջանցքները» ընդամենը ճանապարհներ են:

Ուշադրություն ենք հրավիրում այն «մանրուքի» վրա, որ հարցազրույցում բացարձակապես ոչինչ չի ասվում, օրինակ՝ Ադրբեջանի տարածքով անցնելիք հայկական բեռների (էլ չենք ասում՝ հայ ուղևորների) անվտանգության ապահովման անհրաժեշտության մասին: Այսինքն, կարելի է ենթադրել, որ խոսքը բացառապես ու միմիայն ադրբեջանաթուրքական բեռնափոխադրումները և ուղևորահոսքը սպասարկող «ճանապարհների» մասին է, որոնց վերաբերյալ բոլորի, այդ թվում՝ Կլաարի մտահոգությունն այն է, որ հանկարծ ու հանկարծ չվնասվեն: Դե, դրա համար ԵՄ-ն մեծ փողեր կգտնի և Փաշինյանի իշխանությանը կօգնի ձևավորել հատուկ պատժիչ ջոկատներ, որոնց հիմնական գործառույթը թերևս կլինի տվյալ ճանապարհային միջանցքներով անցնող ադրբեջանական թուրքերին ու նրանց բեռները պաշտպանելը:

Ինչ վերաբերում է «3+3» ձևաչափին, ապա ԵՄ հատուկ ներկայացուցիչ Կլաարն ասում է. «Մեր տեսանկյունից մենք 3+3 ֆորմատով ինչպես վերջին, այնպես էլ նախորդ հանդիպումները դիտարկում ենք որպես մի ձևաչափ, որտեղ տարածաշրջանի երկրները, որոնք, անշուշտ, ունեն խնդիրներ, կարող են քննարկել դրանք՝ որպես հարևաններ: Միևնույն ժամանակ, ես հասկանում եմ նաև, որ գոնե ի սկզբանե ըմբռնումը եղել է, որ հատկապես հակամարտությունը, խաղաղության պայմանագիրը, կարգավորումը, իրոք, չպետք է քննարկման առարկա լինեն այդ ձևաչափով: Այնպես որ, դարձյալ մեզ համար ամենակարևորն առաջընթացն է, իսկ թե որ հարթակում՝ շատ ավելի քիչ է կարևոր: Բայց մենք հավատում ենք, որ իրականում, մեր կարծիքով, իրական պատճառ չկա, թե ինչու չենք կարող լուրջ առաջընթաց ունենալ կարգավորման գործընթացում, քանի որ մեզ համար սեղանին դրված հարցերը շատ քիչ են, և կարծում ենք, որ դրանք բազմիցս քննարկվել են:

Ուստի, մենք իրականում չենք տեսնում պատճառ, թե ինչու չենք կարող առաջ շարժվել, և ինչու Ադրբեջանն ու Հայաստանը չեն կարող շատ արագ շարժվել հարաբերությունների կարգավորման ուղղությամբ»: Հասկանալի է, այստեղ խոսքը նաև Ալիևի վերջին շրջանի կեցվածքի, այսինքն՝ այն մասին է, որ նա հետևողականորեն խուսափում է Արևմուտքի հովանու ներքո Փաշինյանի հետ հանդիպումներից: Իսկ ինչո՞ւ չխուսափի, եթե ինչ իրեն պետք էր, դեռ մի քանի անգամ էլ ավելին արդեն ստացել է այդ նույն Արևմուտքի օգնությամբ, իսկ մնացյալն էլ, առանց իր մասնակցության, Փաշինյանը սիրահոժար ու պատրաստակամորեն անում է, լինի դա Արցախն ուրանալը, թե Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելը: Իսկ ընդհանուր առմամբ, չի լքում զգացողությունը, որ նման հայտարարություններով, Կլաարը լինի, թե մեկ ուրիշը, պարզապես փափուկ-փափո՜ւկ բարձ է դրվում հայերի գլխի տակ: Հասկանալի է, ամենևին էլ ոչ «բարի երազների» համար:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հորոսկոպ. ինչ կբերի 2026 թվականի առաջին Նորալուսինը Ջերմուկում վիճшբանել են 42-ամյա հացթուխը և 2 անչափահասներ Կտեսնենք, երբ ժամանակը գա․ Ծառուկյանը պատասխանել է Փիմբլեթին Գերմանական արդյունաբերությունը ԵՄ-ին կոչ է արել չզիջել Թրամփին Բաթումում ձերբակալվել է սեռական շահագործման համար հետախուզվող Թուրքիայի քաղաքացին Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա վիրավոր Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց ընտրանին այս տարվա առաջին ուսումնամարզական հավաքն անցկացնում է Գյումրիում Թոփուրիան մեկ բառով պատասխանել է, թե ինչպես կավարտի մենամարտը Ծառուկյանի դեմ Խոշոր հրդեհ առևտրի կենտրոնում․ զոհվել է առնվազն 3 մարդ, կան վիրավորներ«Հայաստան» խմբակցության պատգամավորների հանդիպումը Ներքին Գետաշեն համայնքումԵս չեմ դադարի պայքարել, մինչև հայ գերիներն ազատ չարձակվեն. ԱՄՆ կոնգրեսական Երկու իրականություն Բախվել են «Opel Zafira»-ն և «Volkswagen Passat»-ը. 3 վիրավորներից մեկը 8-ամյա աղջնակ է Օրբանն ընդունել է Թրամփի առաջարկը՝ միանալու Գազայի խաղաղության խորհրդին. Սիյարտո Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Իրանում բողոքի ցույցերի ժամանակ զnհվել է առնվազն 5,000 մարդՄենք թույլ չենք տա, որ մեզ շանտшժի ենթարկեն. Շվեդիայի վարչապետը՝ Թրամփին Դաշնակիցները պետք է ավելին անեն միասին՝ Արկտիկայի տարբեր մասերում ՌԴ-ի կողմից ներկայացվող սպառնшլիքին հակազդելու համար. Սթարմերը՝ Թրամփին Թրամփ, Գրենլանդիա, ՆԱՏՕ․ աշխարհակարգը փլուզվում է, իսկ ինչով ենք զբաղված մենք Օդի ջերմաստիճանը գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով. եղանակը Հայաստանում Սամվել Կարապետյանն ԱԱԾ մեկուսարանից տեղափոխվել է տուն. այս պահի դրությամբ նրա նկատմամբ կրկին կիրառվեց տնային կալшնքը. փաստաբան Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Տարադրամի փոխարժեքները՝ հունվարի 18-ի դրությամբ ՈՒՂԻՂ. Սամվել Կարապետյանը տուն է վերադառնում ԱԱԾ-ից Հարգելի Ուրսուլա «Ֆայզեր» ֆոն դեր Լեյեն, մի՛ սադրեք հայրիկ Թրամփին. Կիրիլ Դմիտրիև Անհետացել է 11 ուղևորով ինքնաթիռՀունվարի 18-ին տեղի կունենա ԵՄ դեսպանների արտակարգ հանդիպում Երևանում բшխվել են «Toyota Land Cruiser Prado», «BMW», «Kia», «Ford» և «Газель» մակնիշի ավտոմեքենաները Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են. Ճանապարհային դեպարտամենտ Լողացող արևային վահանակները համաշխարհային աճի միտում ունեն, սակայն գիտնականները նշել են դրանց վտանգները«Ամբողջ գիշեր չենք քնել, շոշն ենք եղել». Չարենցավանում բահերով ու ցախավելով մաքրում են ձյունը՝ Փաշինյանի այցին ընդառաջ «Բորուսիան» հաղթեց «Սանկտ Պաուլին»․ Լեվերկուզենի «Բայերը» զիջեց «Հոֆենհայմին» Կենդանակերպի այս նշաններին սպասվում է անսպասելին. շուտով անձնական կյանքում փոփոխություններ կլինեն Նորավանից մինչև Կապան ճանապարհը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է 5.4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ էՆեթանյահուն հայտարարել է, որ Գազայի կառավարման խորհրդի կազմը համաձայնեցված չէ Իսրայելի հետ Ավստրիայում երկու ձնահոսքերի հետեւանքով զոհվել է 5 մարդ Իրաքը վերադարձրել է Այն ալ-Ասադ ավիաբազայի լիակատար վերահսկողությունը ԱՄՆ զորքերի դուրսբերումից հետո Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար Կոմիտասի պողոտայում բախվել են «BYD»-ն ու «BMW»-ն. վերջինը հայտնվել է մայթին՝ բախվելով խանութի ապակե պատուհանին Չեմ ուզում հավատալ, չեմ էլ պատկերացնում,որ մեր Զառան այլևս չկա. Աշոտ Ղազարյան Ֆիդանն իզուր չի ուրախացել, սյուրպրիզի առաջ ենք կանգնելու, ԱՄՆ-ն իր փայաբաժնից տալու է Անկարային․ Արմեն Մանվելյան Այսօր մենք կանգնած ենք «Նաիրիտի» լռած պատերի առջև, բայց այս լռությունը ճչացող է․ Հրայր ԿամենդատյանԱյս կառավարության` ինքն իրեն միլիարդավոր պարգևավճարներ բաժանելու գործելաոճը վաղուց դարձել է սոցիալական անհավասարության ու բևեռացման աղաղակող փաստ․ Մարիաննա ՂահրամանյանԱդրբեջանական բենզինի որակը կասկածելի է․Գոհար ԴավթյանՀայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմի եկեղեցիներում պատարագների ժամանակացույցը Վագիֆ Խաչատրյանը հիվանդանոցում է, շուտով կվիրահատվիԵրևանում ձյուն կգա՞․ ի՞նչ եղանակ սպասել Ուժեղ առաջնորդությունը ջերմությունը կվերադարձնի հայկական ընտանիքներ․ «Մեր ձևով»