Երևան, 08.Փետրվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Եվրոպական» օր, եվրոպական հովեր, փափո՜ւկ-փափո՜ւկ բարձեր. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախօրեին հայտնի դարձավ, որ Հայաստանը ՀԱՊԿ-ի գործընկերներին խնդրել է օրակարգից հանել երկրին օգնություն ցուցաբերելու մասին փաստաթուղթը: Այդ մասին Բելառուսի նախագահի հետ հանդիպման ժամանակ հայտնել էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը: Իսկ, այ, երեկ կարելի է ասել, «եվրոպական» օր էր: Նախ՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը և ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը ստորագրեցին Հայաստանի ու ԵՄ միջև «Եվրոպական միության առաքելության կարգավիճակի մասին» համաձայնագիրը։ Այդ փաստաթղթով կարգավորվում է Հայաստանում ԵՄ առաքելության (ՀԵՄԱ) իրավական կարգավիճակը: Խոսքը, ինչպես կռահեցիք, Եվրամիության դիտորդական առաքելության մասին է, որի վտիտ ուսերին է դրված Հայաստանը Ադրբեջանի ագրեսիայից պաշտպանելու, ադրբեջանական հարձակումները կանխելու ծանր գործը:

Համենայն դեպս, Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի «անվտանգության դոկտրինի» համաձայն, եվրադիտորդներն այդ գործում մեծ դեր ունեն: Եվ, օրինակ՝ Տեղ գյուղի մոտ եղած միջադեպի ժամանակ բոլորը տեսան, թե եվրադիտորդները ինչպիսի՜ հերոսական ջանքերով կանխեցին ադրբեջանական զորքի առաջխաղացումը՝ ունենալով ընդամենը հեռադիտարկներ: Բայց ԵՄ դիտորդները հատուկ տեխնոլոգիա են կիրառում, որը նրանց անտեսանելի է դարձնում, թերևս այդ է պատճառը, որ նրանց հիմնականում «տաք վայրերում» չեն տեսնում, այդ թվում՝ հիշյալ միջադեպի ժամանակ: Նշված առաքելությունը, նկատենք, ներառում է 103 հոգուց բաղկացած միջազգային անձնակազմ: Զորեղ անձնակազմ է, ոչինչ չես ասի: Այժմ սահմանամերձ բնակավայրերում բնակչությունը կարող է հանգիստ քնել և ամենևին չմտահոգվել իր անվտանգության համար. ԵՄ դիտորդները խաղաղությունը կապահովեն:

Ինչևէ: Օրը, հիրավի, «եվրոպական» էր, որովհետև երեկ նաև հրապարակվեց «Արմենպրեսի» ընդարձակ հարցազրույցը Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ: ԵՄ հատուկ ներկայացուցչի հարցազրույցը հետաքրքրական է ոչ միայն նրա պաշտոնի կամ կարգավիճակի առումով, այլև այն տեսանկյունից, որ հիշյալ գործիչը՝ Կլաարը, կարելի է ասել, Փաշինյանի իշխանության եվրոպական համակարգողն է: Ի դեպ, ասում են, որ դա չի խանգարում, որ Տոյվո Կլաարը միաժամանակ համարվի Ալիևի կլանի «լավ բարեկամը»: Այդ ընդարձակ հարցազրույցում Կլաարը, բնականաբար, ջերմորեն պաշտպանել է Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկի» նախագիծը, խոսել է այն մասին, որ «միջանցքները» ընդամենը ճանապարհներ են:

Ուշադրություն ենք հրավիրում այն «մանրուքի» վրա, որ հարցազրույցում բացարձակապես ոչինչ չի ասվում, օրինակ՝ Ադրբեջանի տարածքով անցնելիք հայկական բեռների (էլ չենք ասում՝ հայ ուղևորների) անվտանգության ապահովման անհրաժեշտության մասին: Այսինքն, կարելի է ենթադրել, որ խոսքը բացառապես ու միմիայն ադրբեջանաթուրքական բեռնափոխադրումները և ուղևորահոսքը սպասարկող «ճանապարհների» մասին է, որոնց վերաբերյալ բոլորի, այդ թվում՝ Կլաարի մտահոգությունն այն է, որ հանկարծ ու հանկարծ չվնասվեն: Դե, դրա համար ԵՄ-ն մեծ փողեր կգտնի և Փաշինյանի իշխանությանը կօգնի ձևավորել հատուկ պատժիչ ջոկատներ, որոնց հիմնական գործառույթը թերևս կլինի տվյալ ճանապարհային միջանցքներով անցնող ադրբեջանական թուրքերին ու նրանց բեռները պաշտպանելը:

Ինչ վերաբերում է «3+3» ձևաչափին, ապա ԵՄ հատուկ ներկայացուցիչ Կլաարն ասում է. «Մեր տեսանկյունից մենք 3+3 ֆորմատով ինչպես վերջին, այնպես էլ նախորդ հանդիպումները դիտարկում ենք որպես մի ձևաչափ, որտեղ տարածաշրջանի երկրները, որոնք, անշուշտ, ունեն խնդիրներ, կարող են քննարկել դրանք՝ որպես հարևաններ: Միևնույն ժամանակ, ես հասկանում եմ նաև, որ գոնե ի սկզբանե ըմբռնումը եղել է, որ հատկապես հակամարտությունը, խաղաղության պայմանագիրը, կարգավորումը, իրոք, չպետք է քննարկման առարկա լինեն այդ ձևաչափով: Այնպես որ, դարձյալ մեզ համար ամենակարևորն առաջընթացն է, իսկ թե որ հարթակում՝ շատ ավելի քիչ է կարևոր: Բայց մենք հավատում ենք, որ իրականում, մեր կարծիքով, իրական պատճառ չկա, թե ինչու չենք կարող լուրջ առաջընթաց ունենալ կարգավորման գործընթացում, քանի որ մեզ համար սեղանին դրված հարցերը շատ քիչ են, և կարծում ենք, որ դրանք բազմիցս քննարկվել են:

Ուստի, մենք իրականում չենք տեսնում պատճառ, թե ինչու չենք կարող առաջ շարժվել, և ինչու Ադրբեջանն ու Հայաստանը չեն կարող շատ արագ շարժվել հարաբերությունների կարգավորման ուղղությամբ»: Հասկանալի է, այստեղ խոսքը նաև Ալիևի վերջին շրջանի կեցվածքի, այսինքն՝ այն մասին է, որ նա հետևողականորեն խուսափում է Արևմուտքի հովանու ներքո Փաշինյանի հետ հանդիպումներից: Իսկ ինչո՞ւ չխուսափի, եթե ինչ իրեն պետք էր, դեռ մի քանի անգամ էլ ավելին արդեն ստացել է այդ նույն Արևմուտքի օգնությամբ, իսկ մնացյալն էլ, առանց իր մասնակցության, Փաշինյանը սիրահոժար ու պատրաստակամորեն անում է, լինի դա Արցախն ուրանալը, թե Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելը: Իսկ ընդհանուր առմամբ, չի լքում զգացողությունը, որ նման հայտարարություններով, Կլաարը լինի, թե մեկ ուրիշը, պարզապես փափուկ-փափո՜ւկ բարձ է դրվում հայերի գլխի տակ: Հասկանալի է, ամենևին էլ ոչ «բարի երազների» համար:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Մուրացան»-ը բուժօգնություն է տրամադրել 7 դեռահասի, որոնց մոտ ախտորոշվել էր սուր թունավորում ալկոհոլ պարունակող էներգետիկի կիրառման արդյունքում Ի՞նչ իրավիճակ է Վերին Լարսում Հնդկաստանում ատրակցիոն է փլուզվել. կա զոհ Մարդկանց սոցիալական վիճակը օրեցօր վատանում է, պետք է վերականգնել աջակցության ծրագրերը. Արցախի պետնախարար Ի՞նչ է խոստանում ու ինչպե՞ս է իրագործելու խոստումները «Մեր ձևով» շարժումը Ինչո՞ւ են Ատլանտյան օվկիանոսի ջրերը կապույտ թվում, իսկ Կարիբյան ծովինը՝ փիրուզագույն Ներկայացվել են Հայաստանի և Հնդկաստանի արտադրության սպառազինության նմուշները Տավուշում քննարկվել է զբոսաշրջության զարգացման նոր ռազմավարությունը Հայհիդրոմետի տնօրենը գրում է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Հելբերգը ևս կայցելի Հայաստան Վենսի հետ Հանրապետությունում ձյուն է տեղում, բուք է. իրավիճակն` ավտոճանապարհներին Հնդկաստանի ԶՈւ պաշտպանության շտաբի պետին են ներկայացվել ՀՀ-ի և Հնդկաստանի արտադրության սպառազինության նմուշները Ի՞նչ եղանակ սպասել փետրվարի 8-ից 12-ը Մեր գյուղերում, քաղաքներում, աշխատատեղեր չեն կարողանալու ստեղծել, եթե սպասեն, որ ինչ-որ ներդրող գա, ներդրում անի. Կարապետյան Ջեյ Դի Վենսի հետ Հայաստան և Ադրբեջան կայցելի նաև ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Հելբերգը Նարեկ Կարապետյանը՝ Թուրքիայի, Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու մասին «Ունենք 1,2 միլիոն մարդ, որոնք աշխատաշուկային պատրաստ են, սակայն չունեն աշխատանք»․ Նարեկ ԿարապետյանԿիևը կարող է ձգձգել բանակցությունները՝ սպասելով ԱՄՆ ներքաղաքական փոփոխություններին Դեղերի գների նվազումը չի սահմանափակվի 20 տոկոսով․ որոշ դեղերի գներ կարող են նվազել մինչև 50 տոկոսով․ Նարեկ Կարապետյան Անսպասելիորեն կյանքից հեռացել է 11-րդ դասարանի աշակերտ Ազատ Հակոբյանը Այսօր տնտեսական ակտիվությունը մեծ մասամբ երկարաժամկետ արժեք չի թողնում Հայաստանում․ Նարեկ Կարեպետյան Վրաստանի իշխանությունները 2025թ․ երկրից արտաքսել են Հայաստանի 26 քաղաքացու Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դին․ ընթանում է քննություն Հայաստանն ու Կամբոջան քննարկել է «Հարավային Կովկասում զարգացումները» Հայաստանում առաջին հերթին պետք է ստեղծել շինանյութի գործարաններ. «Մեր Ձևով» շարժման համակարգող Մեր վրիպումը չի ազդել մարդկանց կյանքի վրա, չի բերել մահեր. Նարեկ Կարապետյանը անդրադարձել է Սարգիս Կարապետյանի աղմկահարույց հայտարարությանըՀամայնքներում արտադրությունը զարգացնելու մեծ պոտենցիալ ենք տեսնում. Նարեկ Կարապետյան «Դա պետք է լինի մեր նպատակը՝ առաջիկա 5 տարվա ընթացքում». Նարեկ Կարապետյանը՝ 300 000 աշխատատեղ ստեղծելու մասին ՀՀ այսօրվա իշխանությունը հաճո է Թուրքիային, արցախցիների վերադարձի, գերիների հարց ունենք․ ԿարապետյանՉեղարկվել է Թեհրան-Երևան չվերթը Ուկրաինայում հայտարարել են, որ հարված է հասցվել Եվրոպայի խոշորագույն էլեկտրական ենթակայաններից մեկին «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ հաղթեց «Տոտենհեմին» Հայաստանում ունենք 1,2 մլն մարդ, որոնք աշխատաշուկային պատրաստ են, սակայն չունեն աշխատանք․ Նարեկ Կարապետյան Ռուսաստանը փոխել է հռետորաբանությունը. Զելենսկի Ձմեռային Օլիմպիական խաղեր․ Հայաստանի առաջին մասնակցի արդյունքը Եթե Իրանը հարձակման ենթարկվի, մենք կհարվածենք տարածաշրջանում գտնվող ամերիկյան բազաներին. Արաղչի Արամ Ա Վեհափառը Անթիլիասի միաբանությունում արհեստական բանականության դասընթաց է անցկացրել WarGonzo-ի թղթակիցներին արգելվել է մուտք գործել Հայաստան ԱՄՆ-ն ցանկանում է, որ Ռուսաստանը և Ուկրաինան մինչև հունիս ավարտեն պատերազմը․ Զելենսկի Հայաստանի գավաթ․ 1/4 եզրափակիչի ժամանակացույցը Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում գրանցվել և սպասարկվել է շտապօգնության 23 հազար կանչՈստիկանական ռեյդ` Գյումրիում․ պարեկները ուժեղացված ծառայություն են իրականացնումՄահափորձից ողջ մնացած ռուս գեներալը գիտակցության է եկել Կիևն ու Մոսկվան կրկին միմյանց մեղադրել են հեռահար զանգվածային հարվածներ հասցնելու մեջ Խաղաղության գործընթաց, շոշափելի արդյունքներ ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ հարաբերություններում. ԱԳՆ ամփոփում Սպիտակ տունը ծրագրում է անցկացնել «Խաղաղության խորհրդի» առաջին հանդիպումը Հայկ Սարգսյանը՝ մինչև 18 տարեկանների Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր Նուբարաշենի զորամասի 24-ամյա զինծառայողը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է զինվորական հոսպիտալ Արման Ծառուկյանի բացահայտել է, թե որն է եղել իր ամենաթանկ գնումը ԶՊՄԿ-ում կիրականացվի վերականգնվող էներգիայի ծրագիր