Երևան, 26.Փետրվար.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Արևմուտքը թույլ կտա՞, որ Ադրբեջանը շարունակի ծաղրել իրեն. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արդարադատության միջազգային դատարանն օրերս բավարարեց Հայաստանի դիմումը՝ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ։ Ըստ դատարանի, Ադրբեջանը պարտավոր է ապահովել Արցախից հեռացածների վերադարձը։ Պետք է ուշադրություն դարձնել, որ խոսքը ոչ թե դատարանի վերջնական վճռի, այլ ընդամենը միջանկյալ միջոցի մասին է։ Բայց ուշագրավ է, որ Ադրբեջանն իսկույն շտապեց ողջունել դատարանի որոշումը։ Դե, հերթական «դերասանությունն» է անում, հո չէր ասելու՝ ճիշտ է, ես ցեղասպան քաղաքականություն եմ վարել, կներեք, կուղղվեմ...

Ըստ այդմ, Բաքուն փորձում է ձևացնել, թե դատարանն ընդամենը հաստատել է այն, ինչ իրենք էին ցանկանում, բայց իրականում փաստ է, որ ամիսներ շարունակ Արցախն Ադրբեջանի կողմից նախ անմարդկային շրջափակման մեջ էր պահվում, իսկ դրան հետևած ռազմական ագրեսիայի արդյունքում արցախցիները բռնագաղթի ու էթնիկ զտումների ենթարկվեցին։ Ու, այդքանով հանդերձ, Ադրբեջանը միջազգային հանրությանը փորձում էր հավաստիացնել, թե արցախցիներն իր քաղաքացիներն են։ Ադրբեջանում անգամ նշում են, թե Արցախի հայերն իրենց կամքով են հեռացել։ Եվ այս հարցում հիմնական նրբությունն այն է, թե արդյոք միջազգային հանրությունը ու մասնավորապես Արևմուտքը կրկին աչք են փակելու Ադրբեջանի գործողությունների առաջ՝ կուլ գնալով կեղծ հավաստիացումներին։ Մյուս կողմից էլ՝ ուշագրավ է, որ միջազգային դատարանի ցանկացած որոշում շատ մեծ ոգևորություն է առաջ բերում Հայաստանում՝ մասնավորապես իշխանամերձ շրջանակներում։

Հիշենք, որ 2023 թվականի փետրվարին Հաագայի դատարանը որոշում էր ընդունել, որով Ադրբեջանին պարտավորեցրել էր քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի անխափան կապն ապահովելու ուղղությամբ և ապաշրջափակել Արցախը: Ավելին, ամիսներ անց նույն դատարանը վերահաստատել էր իր որոշումը, սակայն Ադրբեջանը լիովին անտեսեց այն: Արցախը տոտալ շրջափակման մեջ պահելով հանդերձ՝ Բաքուն ընդգծում էր, թե Լաչինի միջանցքը բաց է։ Իսկ միջազգային հանրության տարբեր սուբյեկտներ նշում էին, թե դատարանի որոշումը ենթակա է պարտադիր կատարման՝ միաժամանակ դատապարտելով Ադրբեջանի գործողությունները։ Բայց խոսքերից այն կողմ ոչինչ չձեռնարկվեց՝ Ադրբեջանին ստիպելու կատարել Հաագայի դատարանի որոշումը։

Ուստի Ադրբեջանը, տեսնելով, որ Լաչինի միջանցքը բացելու համար միջազգային հանրությունը մտադիր չէ իր դեմ գործողություններ ձեռնարկել, դիմեց ագրեսիայի։ Ու այսքանից հետո Ադրբեջանի ԱԳՆ-ն իր արձագանքով կարծես թե ծաղրում է արցախցիների վերադարձն ապահովելու վերաբերյալ Հաագայի դատարանի միջանկյալ միջոցի վերաբերյալ որոշումը։ Բաքուն գործում է այն տրամաբանությամբ, որ եթե իրեն հաջողվեց անտեսել Լաչինի միջանցքը բացելու վճիռը, ապա իրեն կհաջողվի նաև թույլ չտալ, որ արցախցիները վերադառնան իրենց բնակավայրերը, և արդյունքում Արցախը կադրբեջանականացվի։ Ու այս հարցում էլ հայ հանրության որոշակի արևմտամետ շրջանակներում հասունանում է այն մտայնությունը, թե Արևմուտքը ճնշում է գործադրելու և Ադրբեջանին ստիպելու է, որ արցախցիները վերադառնան իրենց հայրենի բնակավայրերը։

Օրինակ՝ Ֆրանսիայի արտգործնախարարությունը հայտարարում է, թե Արդարադատության միջազգային դատարանի՝ Ադրբեջանին ուղղված հրամանը Լեռնային Ղարաբաղ ցանկացողների վերադարձն ապահովելու և ԼՂ-ում գտնվողների նկատմամբ ուժ չկիրառելու կամ չահաբեկելու մասին համապատասխանում է Ֆրանսիայի դիրքորոշմանը: ԱՄՆ Սենատն էլ բանաձև ընդունեց, որով առաջարկվում է ԱՄՆ նախագահին երկու տարով արգելել 1992 թվականի «Արտաքին գործառույթների, արտահանման ֆինանսավորման և հարակից ծրագրերի հատկացումների մասին» օրենքի («Ազատության աջակցության ակտի») 907 ենթաբաժինը շրջանցելու իրավունքից՝ կապված Ադրբեջանին տրամադրվող օգնության հետ: Բայց եթե հավաքական Արևմուտքն այդքան հետաքրքրված էր Արցախի ճակատագրով, կարող էր ժամանակին կանխել Ադրբեջանի ագրեսիան ու պատժամիջոցներ կիրառել Ալիևի նկատմամբ։

Ավելի հզոր միջազգային դերակատարների նկատմամբ պատժամիջոցներ են սահմանվում, մի՞թե Ալիևի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը դժվար էր։ Իսկ հիմա, երբ արդեն էթնիկ զտումները տեղի են ունեցել, պիտի Արևմուտքը Ադրբեջանի դեմ լուրջ քայլերի դիմի՞։ Իրականում խնդիրն այլ տեղում է, Արևմուտքին ոչ այնքան հայերի իրավունքների վերականգնումն է հետաքրքիր, որքան Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելու իրենց շահերը։ Ու այս իրավիճակում ընդհանրապես պետք չէ միամիտ լինել ու մտածել, թե ուրիշները կգան ու մեզ կհանեն ներկայիս դժվարին իրավիճակից։ Միակ խնդիրն այստեղ այն է, թե որքանով Արևմուտքը թույլ կտա, որ Ադրբեջանը շարունակի ծաղրել իրեն՝ սիրախաղեր տալով Ռուսաստանի հետ...

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նիկոլը տարածաշրջանային ցլամարտի ձևաչափը դարձնում է 2+1՝ Ադրբեջան, Թուրքիա + Ռուսաստան. hերթում Իրանն է. Վահե Հովհաննիսյան Փրկե՛լ, պաշտպանե՛լ, զարգացնե՛լ Հայաստան-Ռուսաստան ՌազմաՔաղաքական Դաշինքն ու Հայ-Ռուսական Եղբայրությունը և այն միշտ պահպանել աչքի լույսի պես. Խաչիկ Ասրյան1 զոհ, 2 վիրավոր. վթար Արտավազ գյուղում «Զանգեզուրի միջանցք»-ի բացումը կբարձրացնի Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային գծի բեռնաշրջանառությունը. Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Մանրամասներ՝ Վանաձորում սկանդալային դեպքից․ տղամարդը կասկածվում է սպանության սպառնալիքի տակ համատիրության նախագահի հետ սեռական հարաբերություն ունենալու մեջ 00oo000 համարանիշը դեռ չի վաճառվել, աճուրդը կավարտվի փետրվարի 28-ին․ ՆԳՆ-ն հերքում է լուրերը Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Ժնև Brent-ը նվազել է մինչև 81,33 դոլար մեկ բարելի դիմաց Խոջալուի կեղծիքը նույնիսկ Ադրբեջանում էր բացահայտվել, սակայն ՀՀ իշխանության անտարբերության, հակազդման բացակայության պայմաններում շարունակում է «եփվել»․ Տիգրան Աբրահամյան Սա է այն քաղցկեղը, որը քայքայում է երկիրը, եվ դրա պատճառը երկրի կառավարման կուսակցական, թայֆայական մոդելն է. Հրայր Կամենդատյան Զելենսկին առաջին անգամ հրապարակել է Ուկրաինայի զոհերի թիվը Թուրքիայի Կուշադասի հանգստավայրի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել Գազայում Իսրայելի ավիահարվածի հետևանքով կիրակի երեկոյան առնվազն 10 խաղաղ բնակիչ է զոհվել Ռուսական զnրքերը ներխnւժել են ևս մեկ ուկրաինական քաղաք Զինվորը կյանքից զրկվել է ծառայակցի արձակած կրակոցից. ինչ վարկած է քննվում. իրավապահները դեպքի վայրում ենԴոլարի, եվրոյի, ռուբլու փոխարժեքն՝ այսօր Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում, այն դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար «Նապոլին» վերջին րոպեին բաց թողեց հաղթանակը (տեսանյութ) Հզոր մագնիսական փոթորիկը ծածկել է ԵրկիրըՍև ծովի վրա ուկրաինական հրթիռներ են խոցվել. ՌԴ ՊՆ «Այս ամենը ֆեյք է, ինչպես մեր Կառավարությունը, իսկ արդարադատությունը հիշեցնում է՝ «կա՞ տենց դատավոր, որ իմ ասածը չանի». Արթուր Սահակյան Գյումրու այցեքարտ դարձած Ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանը 40 տարեկան էԶախարովան մեկնաբանել է Զելենսկու խոսքերը` Ուկրաինայի կորուստների մասին Էկոնոմիկայի նախարարությունում խնդիրները պատկերացնելի են, պատրաստվում ենք ծանր գրաֆիկով աշխատել․ ՊապոյանՄոսկվա-Երևան թռիչքի տոմսերը ռեկորդային թանկացել են. ի՞նչ արժե այս պահինԵրևանի և մարզեր մի շարք հասցեներում լույս չի լինելուՕդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով. եղանակն առաջիկա օրերինԱնցնող շաբաթվա ամենակարևոր լուրերի ընտրանին Տավուշում գողացել են շուրջ 230 լիտր օղի, 1 հատ բենզինով աշխատող սղոց, 25 հատ մսի պահածո, 1 հատ այրիչԶելենսկին խոսել է Պուտինի հետ անձնական հանդիպման մասին Խոյ համայնքում անվճար ուսանողական երթուղի է գործելու Արդյո՞ք մենք մտածել ենք վճարունակ քաղաքացի ստեղծելու մասին. Նաիրի Սարգսյան«Հերոսին թողեք». միջադեպ` Մոսկվա մեկնող ինքնաթիռում (տեսանյութ)Մաղթում եմ, որ հայոց եռագույնը մշտապես ծածանվի աշխարհի ամենահեղինակավոր մրցահարթակների առաջին հորիզոնականներում. Գագիկ Ծառուկյան Փետրվարի 26-27-ը Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Ժնևում «Զանգեզուրի միջանցք»-ի բացումը կբարձրացնի Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային գծի բեռնաշրջանառությունը. Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Մասիսում պարեկները հայտնաբերել են 32-ամյա տղամարդուն, ում գոտկատեղում եղել է ատրճանակ Հայաստանի բասկետբոլի հավաքականը Երևանում հաղթեց Ալբանիային Բորելը ԵՄ-ին կոչ է արել պատրաստվել Ռուսաստանի հետ լարված հարաբերությունների ժամանակաշրջանին Ավագ Զաքարյանը Արարատ գյուղից էր, տան կրտսեր զավակը. մանրամասներ երեկ զոհված զինծառայողի մասինՀռոմի պապն ասել է, որ ուկրաինական հակամարտության ավարտը չի երևում Լեհաստանում անհայտ անձինք գետնին են լցրել 160 տոննա ուկրաինական հացահատիկ Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել հենացատկ վարժությունից (տեսանյութ)Խոշոր հրդեհ՝ Հրազդանի կիրճում. «Ֆլորենս» ռեստորանի հարևանությամբ հրշեջները պայքարում են կրակի դեմԱրտաշատում էլեկտրական շչակ է փորձարկվելու Հրդեհ Մայիսի 9-ի փողոցում Լոռու մարզում փրկարարները դի են հայտնաբերել «Հացառ»-ի ետնամասում հրդեհ է բռնկվել, ժամանել են մեծ թվով հրշեջներ, տարածքը սահմանազատվել էՀնարավոր է թույլ և կարճատև տեղումներ, սպասվում է քամու ուժգնացում. եղանակն առաջիկա օրերինԳերեզմանատան մոտակայքում ավտոմեքենան կախվել է դեպի ձորակը