Տղամարդը ձեռքով խեղդամահ է արել երկուամյա երեխային այն բանից հետո, երբ նա սկսել է լացել. մանրամասներ
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Եկատերինբուրգի դատարանը 17 տարվա ազատազրկման է դատապարտել տղամարդուն, ով խեղդամահ է արել իր զուգընկերուհու երկու տարեկան դստերը։ Այս մասին Lenta.ru-ին հայտնել են ՌԴ Սվերդլովսկի մարզի քննչական կոմիտեի դեպարտամենտից։
Դատապարտյալը պատիժը կկրի խիստ ռեժիմի գաղութում։ Նա մեղավոր է ճանաչվել Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետով։
Քննությամբ պարզվել է, որ մայիսի 13-ի երեկոյան 25-ամյա դատապարտյալը գտնվել է Եկատերինբուրգի Պառնիկովայա փողոցի բնակարաններից մեկում, որտեղ ապրում է իր զուգընկերուհու և նրա 2-ամյա դստեր հետ։ Երբ երեխան սկսել է լաց լինել, տղամարդը չի կարողացել հանգստացնել նրան և ինչ-որ պահի ափով փակել է նրա քիթը և բերանը։ Նրա գործողությունների արդյունքում աղջիկը մահացել է։