Երևան, 05.Դեկտեմբեր.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Հայաստան դիտորդական առաքելություն ուղարկելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են. ՀԱՊԿ

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) դիտորդական առաքելություն Հայաստան ուղարկելու և այլ գործնական միջոցառումների վերաբերյալ որոշման նախագծի ուղղությամբ աշխատանքները շարունակվում են: Այս մասին ասվում է ՀԱՊԿ քարտուղարության մեկնաբանությունում: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

«Մինսկում ՀԱՊԿ կանոնադրական մարմինների առաջիկա նիստերի նախաշեմին հայկական կողմն առաջարկել է հետ կանչել հայտարարության նախագիծը քննարկումից։ Հայաստան դիտորդական առաքելություն ուղարկելու և այլ գործնական միջոցառումներ իրականացնելու մասին Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագծի վերաբերյալ աշխատանքները շարունակվում են»,- ասված է մեկնաբանության մեջ։

Երեկ հայտնի էր դարձել, որ Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության իր գործընկերներին խնդրել է օրակարգից հանել երկրին օգնության մասին փաստաթուղթը։ Այս մասին նոյեմբերի 20-ին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Տասմաղամբետովը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը:

Նրա խոսքով՝ Հավաքական անվտանգության խորհրդի նախորդ տարվա նոյեմբերյան նստաշրջանի որոշումների կատարման ծրագրի 34 միջոցառումից 32-ն է կատարվել:

«Ցավոք, երկու գործողություն իրականացնել չի հաջողվել. առաջինը մեր միջազգային շփումներն են եվրոպական միջազգային կազմակերպությունների հետ, ինչպիսին ԵԱՀԿ-ն է։ Պատճառը նրանց դիրքորոշումն է: Երկրորդ հարցը Հավաքական անվտանգության խորհրդի հանձնարարականն է՝ վերջնական տեսքի բերելու Հայաստանին օգնության մասին որոշումը։ Թեև մնացած բոլոր դաշնակիցները սատարել են այս որոշմանը, սակայն հայկական կողմը որևէ հետաքրքրություն չի ցուցաբերել այս փաստաթղթի նկատմամբ և, ավելին, մեր աշխատանքի վերջին մասում խնդրել է այն ընդհանրապես հանել օրակարգից»,- ասել էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։

2022 թվականի նոյեմբերին Երևանում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել էր ստորագրել Հայաստանին օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծը։ ՀԱՊԿ այն ժամանակվա գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հանդիպումից հետո լրագրողներին պարզաբանել էր, որ փաստաթուղթը ընդհանուր առմամբ համաձայնեցվել է, և Հայաստանին օգնություն ցուցաբերելու միջոցառումների փաթեթ է սահմանվել։ Բայց մի շարք կետերով որոշման նախագիծը վերջնական տեսքի պետք է բերվի։ Պետությունների ղեկավարները հանձնարարել էին վերջնական տեսքի բերել այս փաստաթուղթը և ներկայացնել իրենց ստորագրմանը։

Երբեք չես իմանա՝ երբ և ինչ պայմաններում երկիրը կհայտնվի էներգետիկ ճգնաժամում Գագիկ Ծառուկյանն այսօր հանդիպել է մի խումբ մշակույթի գործիչների և ստեղծագործող անհատների հետ․ Իվետա ՏոնոյանԹել Ավիվում օդային տագնապի մասին ահազանգ է հնչել Ադրբեջանի «պատասխանը» «Խաղաղության օրակարգին». զոհ ունենք Նիկոլականները խրախուսում են ծառայությունից խուսափելու հանգամանքը ԼՂ-ից բռնի տեղահանվածները կենսաթոշակ, նպաստ ստանալու համար դիմումները կարող են ներկայացնել դեկտեմբերի 11-ից «Դավայ Նիկոլ, иди гуляй»․ ռուսական ԶԼՄ-ն՝ Փաշինյանին Վարչախումբը ձախողում է «Հայաքվեն» ՔՊ-ն զավթեց Ալավերդին Հակամարտությունները լուծելու համար չպետք է ուժ կիրառել, մինչդեռ ավելի ու ավելի շատ հարցեր լուծվում են հենց ուժի միջոցով. Ժոզեպ Բորել Լավրովը խոստումնալից է անվանել Անդրկովկասում փոխգործակցության «3+3» ձևաչափը Բրյուսելն առաջիկայում տեխնիկական առաքելություն կուղարկի Երևան Իրանը Բաքվում սահմանադրական հեղաշրջո՞ւմ էր նախապատրաստում ՀԱՊԿ երկրները պարտավորվել են բոլոր տարաձայնությունները լուծել խաղաղ ճանապարհով էրեբունիում ամուսինների դիեր են հայտնաբերվել Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 6-ի գիշերը կբարձրանա 6-8 աստիճանով, ցերեկը կնվազի՝ 3-4 Այս քայլով տվեցիք հնարավորություն ՀՀ ցանկացած պաշտոնյայի, խուսափել պատասխանատվությունից ոչ միայն 2020-ից ի վեր Արցախի հարցում կատարած քայլերի համար, այլև ապագայում ևս. ԿոստանյանՔաղաքացիական հասարակությունը սատարում է բռնաճնշումների թիրախում հայտնված Ցոլակ Ակոպյանին Ինչ ունենք օրինական է, չենք թաքցնում, իշխանությունը ստուգել և ստուգում է. Լևոն Քոչարյան ՔՊ-ն խախտել է քաղաքացիական պայմանագիրը. Աննա Կոստանյան Տրակտոր է այրվել․ մանրամասներ Վրաերթ՝ Գեղարքունիքում. 27-ամյա վարորդը Mercedes-ով «Օրսետտոյի» հարևանությամբ վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի Ֆիլիպիններում կրկին ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել Արեն Մկրտչյանն ու Սիմոն Զախարովը քմծիծաղով դուրս են գալիս Ալավերդիի համայնքապետարանից ամոթ վանկարկումների ներքո Ոստիկանությունը շարունակում է Ալավերդիում բերման ենթարկել «Ապրելու երկրի» անդամներինՈվքե՞ր են պատկերված մոտ երկու հազար տարեկան ֆրանսիական մեծ զարդաքանդակի վրա․ «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ)․ Բողոքի երթ-ակցիա մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում․ «Փաստ»«Եկեք չանենք նույն սխալները»․ «Փաստ»Բերման են ենթարկել «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամներ Արամ Մանուկյանին, Արթուր Աստոյանին Եվրոպական ո՞ր երկրներն են ռազմական առումով առավել ակտիվ համագործակցում Անդրկովկասի և Կենտրոնական Ասիայի հանրապետությունների հետ․ «Փաստ»Ես այլ կերպ էի պատկերացնում ազգային անվտանգությունը, ինչպես պաշտպանել, ում հետ բարեկամություն անել, քան այս թիմը. Կարապետյան«Հույսս չեմ կորցրել, որ մի օր վերադառնալու ենք Արցախ»․ «Փաստ»«Չեմ տեսել տղայիս, հոգուս խորքում դեռ սպասում եմ իրեն, հավատս չի գալիս». տանկիստ Բորիս Եսայանն անմահացել է հոկտեմբերի 25-ին, հուղարկավորվել իր ծննդյան օրը․ «Փաստ»Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների հաստատման ակորդները․ «Փաստ»«Գիտության հետ համագործակցող բիզնեսները պետք է ծանրակշիռ մեծամասնություն կազմեն Հայաստանում»․ «Փաստ»Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են պարեկային ծառայության ավտոմեքենան ու Opel-ը. վիրավորներ կան Կադրային բարեփոխումներ՝ ՀՀ գլխավոր դատախազի հրամաններով Իսրայելը մտադիր է ծովի ջրով հեղեղել Գազայում ՀԱՄԱՍ-ի ստորգետնյա թունելները. պոմպերն արդեն տեղադրվել ենՎտանգավոր «պրախադնոյ դվորի» ծրագիր․ «Փաստ»Ջեյմս Օ'Բրայենը կայցելի Ադրբեջան՝ աջակցելու Բաքվի և Երևանի միջև խաղաղությանը. Պետդեպ 2 տերբեր տեղերում այրվել է խոտածածկույթ Արմեն Գրիգորյանի և Լաուրա Կուպերի հանդիպմանն ընդգծվել է խաղաղապահ գործունեության շրջանակներում համագործակցությունը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքին և ռազմական համալիրին հարված հասցնելու մասին 24 ժամ ջուր չի լինելու ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Լարսը բաց է ՔՊ-ն ոստիկանական ուժերի ներգրավմամբ իմպիչմենթի գործընթաց է անում Ալավերդիում Դոլարի, եվրոյի, ռուբլու փոխարժեքն՝ այսօր «Ամեն ինչ պիտի հիմնված լինի հստակ հաշվարկների վրա»․ «Փաստ»Աբովյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկում հրդեհ է բռնկվել Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի