Երևան, 04.Դեկտեմբեր.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ֆուտբոլի ֆեդերացիայի ընտրություններում անակնկալներ կարող են լինել

ՍՊՈՐՏ

Դեկտեմբերի 23-ին կայանալիք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունները բավական ուշագրավ ընթացք են ունենալու։ ՔՊ մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Փաշինյանն արդեն իսկ որոշել է, որ 2019 թվականից մինչ այսօր ՀՖՖ նախագահի պաշտոնը զբաղեցնող Արմեն Մելիքբեկյանը պետք է պաշտոնանկ արվի։ Խնդիրն ամենևին էլ հայկական ֆուտբոլի խայտառակ վիճակն ու հավաքականի տարբեր տարիքային հավաքականների՝ վերջին շրջանում կրած պարտությունները չեն, և ոչ էլ «Ուելսի» հավաքականի խաղից առաջ և հետո տեղի ունեցած միջադեպերը, որոնք ստվերել են ինչպես Հայաստանի, այնպես էլ ՀՖՖ հեղինակությունը։ Բանն այն է, որ Ֆուտբոլի ֆեդերացիան բավականին համեղ կտոր է համարվում գործող իշխանությունների համար։ Ի զուր չէ, որ Փաշինյանի բազմաթիվ մտերիմներ, այդ թվում նախարարներ, ֆեդերացիայի գործադիր կոմիտեի անդամ են և անձամբ են իրականացնում տարբեր տենդերների և ֆինանսական հոսքերի շարժը։ Եվ այժմ Փաշինյանը ցանկանում է ամբողջությամբ իր ձեռքը վերցնել Ֆուտբոլի ֆեդերացիան՝ Արմեն Մելիքբեկյանին զրկելով մեծ փողերի հետ առնչվելու որևէ հնարավորությունից, ընդ որում «Քաղպայմանագրում» առնվազն երեք թեկնածուների անուններ են շրջանառվում։

Առաջինը ՀՖՖ գործող փոխնախագահ, ժամանակին Նիկոլ Փաշինյանի թերթում սպորտային լրագրող աշխատած Արմեն Նիկողոսյանն է, վերջինիս մասով, սակայն Փաշինյանն ինքն էլ վերապահումներ ունի։ Նիկողոսյանն աշխատել է նաև Ռուբեն Հայրապետյանի օրոք և բավականին ջերմ հարաբերություններ ունի վերջինիս հետ, թեև իշխանափոխությունից հետո Ռուբեն Հայրապետյանը բազմաթիվ անգամներ քննադատել է Նիկողոսյանին, սակայն Փաշինյանն ինքն էլ մտածում է, թե վերջինս կարող է պահպանած լինել հարաբերությունները և շատ դեպքերում ՀՖՖ հարցերում լսի Հայրապետյանին, այլ ոչ ՔՊ-ականներին։

Երկրորդ թեկնածուն նախկին պատգամավոր, սփյուռքի նախկին նախարար Մխիթար Հայրապետյանն է, որի թեկնածությանը, սակայն ՔՊ վերնախավում միանշանակ դեմ են։ Կարծում են, թե Հայրապետյանն իրենց ազդեցության տակ չի գործի և ինքնագլուխ քայլերով կարող է փչացնել իրենց տրամադրությունը։

Հիմնական թեկնածուն Ազգային ժողովի պատգամավոր, համապատասխան հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանն է։ Վերջինս ջերմ հարաբերություններ ունի, թե՛ Փաշինյանի և թե՛ ՀՖՖ գործկոմի անդամ ՔՊ-ականների հետ, և հենց նրա միջոցով էլ ցանկանում են իրականացնել ֆեդերացիայի և նրա ֆինանսական հոսքերի ամբողջ վերահսկողությունը։ 

Սաթենիկ Մելիքյան

ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն տարածեցՆոր մանրամասներ առաջնագծից. ինչպես է տեղի ունեցել դեպքը Ինչ է պատմում դպրոցի տնօրենը 15-ամյա աշակերտի մահվան պատճառների մասին Զոհ ունենք Դեկտեմբերի 2-ից Վերին Լարսի անցակետը բաց է, այդ թվում՝ արագ փչացող գյուղատնտեսական արտադրանք տեղափոխող բեռնատարների համար․ նախարարություն Գիտեք ի՞նչն է զավեշտալի, որ Ռուսաստանի հաղթանակից հետո Նիկոլն ու իր խմբակը դառնալու են թունդ ռուսամոլներ. Շարմազանով Մահացել է հայտնի կինոռեժիսորըՀունաստանի փորձն օրինակելի կարող է լինել Հայաստանի համար Աննա Հայրապետյանը որոնվում է որպես անհետ կորածՎերացվել է սպանդանոցի արտադրական գործունեության կասեցումը Երևանում ապամոնտաժվել է ավելի քան 640 ինքնակամ տեղադրված գովազդ Բուլղարիայի նախագահը վետո է դրել Ուկրաինային զենք տրամադրելու պայմանագրի վրա «Ադրբեջանի կողմից հերթական փորձն է Հայաստանին էլի որևէ բանում մեղադրելու համար․ ԱԳՆ-ն պետք է աշխատանք տանի»․ Արա Խզմալյան Այս պահի դրությամբ մատակարարում չի եղել․ փոխնախարարը՝ ՌԴ-ի կողմից ՀՀ-ին զենք մատակարարելու մասին Ե՞րբ կմեկնարկեն աշխատանքային օրերն ամանորյա տոներից հետո Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր հրամանատարը Պենտագոնի ղեկավարից 17 մլն արկ է խնդրել ՄԻՊ-ը մեկնարկել է հաշմանդամություն ունեցող անձանց մասին հաջողության պատմությունների իրազեկման արշավ Նախաձեռնությամբ փորձ է արվում կարգավորել պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին առնչվող խնդիրները Հունվարի 1-ից անձնագրի ելքի կլոր կնիքն անհրաժեշտ չի լինի. ԱԳՆ «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանի հարցազրույցը Ռուսաստանում գործող «Նոյան տապան» թերթին (газета "Ноев Ковчег") Աննախադեպ ձյուն Եվրոպայում Team-ի նոր սերնդի ցանցը հասանելի է Սյունիքի բոլոր մեծ քաղաքներում Նիկոլը գողացել է 24 միլիարդ դոլար․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Զգուշացում ՀՀ դպրոցների տնօրեններին. Նաիրի ՀոխիկյանՀայաՔվե-ի իրավական, քաղաքական կշռի վերաբերյալ պատկերացում ունի պետաիրավական հանձնաժողովի նիստում ելույթ ունեցած իշխանական պատգամավորներից միայն մեկը. Աննա Կոստանյան Երևանում արցախցի 54 երեխա է ծնվել Տպավորություն է՝ Ադրբեջանի մեջլիսի պատգամավորներն են խոսում. Մենուա Սողոմոնյան Տեխասում հրաձգության հետևանքով զոհվել է 4 մարդ, այդ թվում՝ 1-ամյա երեխա Վարչախմբի անբարոյական վարքը զարմացրել է ռուսական մամուլին Ահազանգ ենք ստացել, որ Երևանի թիվ 127 ավագ դպրոցի դիմաց մեքենա է այրում․ ոստիկանություն Ստեփանավան-Վանաձոր ճանապարհին բեռնատարը կողաշրջվել է, իսկ կցորդիչը՝ անջատվել Ալավերդիում խմորումները նոր են սկսվում Փաշինյանը հաշվարկում է իր ռեսուրսները՝ արտահերթի գնալուց առաջ ՔՊ-ն միայն զիջումներից է խոսում, հենց դրա համար էլ Ադրբեջանը հարձակվում է. Չալաբյան Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել Մոսկվայից Հայասատան մարդասիրական օգնություն է ուղարկվել՝ Արցախից բռնի տեղահանվածների համար Ջերմաստիճանը մինչև 10 աստիճան կնվազի․ սպասվում են տեղումներ և մառախուղ Իշխող ուժը պետք է առաջարկի այլ ճանապարհային քարտեզ, կամ հրաժարական տա և հեռանա. Արծվիկ Մինասյան 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագիրքը չի բավարարում անհրաժեշտ պայմանները, մասնագետները խնդրում են կասեցնել կիրառումը 93-ամյա կնոջը սպանած երիտասարդը կալանավորվել է․ մանրամասներ Այս իշխանության աղետալի քաղաքականությունը պետք է փոխարինվի հստակ արտաքին քաղաքական ճշտումներով ՔՊ-ն պետական դավաճանություն է իրականացրել, «Հայաքվեով» պիտի պատժվեն. Ղազարյան Ինչի՞ վրա են ծախսել բյուջեի փողերը, երբ ՀՀ-ում դեռ 833.000 մարդ շարունակում է աղքատ լինել. Կառավարությունը ձախողել է. 168.am Գլխավոր դատախազի հրամանով՝ «նկատողություն» տեսակի տույժ է նշանակվել դատախազի նկատմամբ ՊՆ N զորամասի զինծառայողը հրազենային վիրավորում է ստացել․ վիճակը կայուն ծանր է Ժողովրդավարություն գոռալով իշխանության եկած ՔՊ-ակաները ամեն կերպ փորձում են ոչնչացնել ժողովրդավարությունը. Դավիթ ՄանուկյանՀատուկ սարքերի միջոցով կստացվի տեղեկատվություն, թե ինչ աղտոտվածության է օդը շինարարական օբյեկտներում և շրջակայքում Գլխավոր դատախազի հրամանով՝ «նկատողություն» տեսակի տույժ է նշանակվել դատախազի նկատմամբ ՔՊ-ն դրժել է իր խոստումը, ժողովրդի քվեով յուրացրել է իշխանությունը. Մենուա Սողոմոնյան Դեկտեմբերի 4-ի դրությամբ կարմրուկի ընդհանուր լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 513 է