Երևան, 20.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ունեզրկման գործերը միջո՞ց, թե նպատակ. դիլետանտների իշխանությունը փրփուրներից է կախվում

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Հայաստանի գործող իշխանությունները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ սեփական դիլետանտիզմը և ապիկարությունը թաքցնելու համար սաստկացրել են քաղաքական ընդդիմախոսների դեմ քրեական հետապնդումները` կոռուպցիան արմատախիլ անելը ձևականորեն հռչակելով որպես իրենց գլխավոր նպատակ։ 

Վերջին ժամանակներս բացառապես ընդդիմադիրների դեմ են քրեական գործեր հարուցում, այն էլ միայն այն ընդդիմադիրների, որոնք համարձակվում են դուրս գալ Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ, կամ նրա հասցեին մի թթու խոսք են ասում։ 

Նախկին իշխանությունների բազմաթիվ ներկայացուցիչներ, որոնց անուններն իսկապես ժամանակ առ ժամանակ շրջանառվել են կոռուպցիոն տարբեր սկանդալներով, իշխանությունների կողմից չեն հետապնդվում, կամ էլ մեղմ վերաբերմունքի են արժանանում քրեական գործերի առումով` Նիկոլ Փաշինյանի հետ համագործակցելու, ինչ-ինչ ծառայություններ մատուցելու դիմաց։ 

Այսօր իրական քաղաքականությամբ զբաղվող յուրաքանչյուր մարդ մտավախություն ունի, որ իր դեմ կարող են քրեական վարույթ կամ որևէ կոռուպցիոն բնույթի գործ հարուցել` ունեզրկման քողի տակ։ 

Ցանկացած գործող իշխանություն, որը չունի հանրային լայն աջակցություն, հենց այս միջոցներով է փորձում պայքարել ընդդիմախոսների դեմ, վախեցնել, լռեցնել։ Բանը հասել է երբեմն զավեշտալի դեպքերի, երբ կարող են մարդկանց վրա գործ հարուցել ամենաչնչին և անհեթեթ առիթներով։ Նույնիսկ շատերը գործող իշխանության մեջ են ծաղրում, որ կարող են գործ հարուցել բակի շան տիրոջ վրա, եթե վերջինիս շունը հանկարծ հաչի Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ։  

Յուրաքանչյուր պաշտոնյա իր պաշտոնավարման ընթացքում կարող է սխալներ ունենալ, թերացումներ, սակայն, ըստ քաղաքական նպատակահարմարությամբ, դրանք կարող են ուռճացվել տիեզերական չափերի։ Այստեղ հաջորդիվ  սկսվում է բոլոլան. ինչու է քո վարորդի մորաքրոջ թոռնուհին Երևանում բնակարան գնել։ Ըստ էության, գործ ունենք սեփական աթոռն ամեն կերպ պահող մարդկանց խմբակի հետ։

Իհարկե, սեփական հենարան ունեցող և հանրային լայն աջակցություն վայելող իշխանությունները երբեք նման վարքով հանդես չեն գա, այլ հարց, որ այդպիսի իշխանություններն իսկապես ուժեղ են, քանի որ նրանց թիկունքին կա ռեալ ուժ՝ ժողովրդի վստահությունը։  Նիկոլ Փաշինյանի դեպքում վաղուց այլևս այդ վստահությունը չկա, չկա նաև արտաքին լուրջ աջակցությունը նախկին գործընկերների կողմից, ուստի և սեփական կաշվի համար վախենալով, նաև՝ իշխանությունը երկարաձգելու նպատակով պատրաստ են ցանկացած ստորության, այլ հարց է, որ այս նպատակներն իրականացնելու համար իշխանությունները երբեմն հայտնվում են զավեշտալի, չափազանց նվաստացած վիճակում։ 

Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանն իր ուղերձներից մեկում նշել էր, որ այս իշխանությունները դիլետանտներ են։ «Մի խումբ դիլետանտներից ու վախկոտներից կազմված մեր կառավարությունը, որ կարող էր խիստ լինել միայն իր ժողովրդի հետ, դեմքով ասֆալտին պառկեցնել մեր ժողովրդին, մի խումբ վախկոտներից, որոնք խոսում են անվտանգության, անկախության և խաղաղության ապագայի մասին՝ երևի հույսը դնելով դահիճի ողորմությանը»,- այս կերպ է բնութագրել Արշակ Կարապետյանը գործող իշխանություններին։ 

Ի դեպ, կոռուպցիայի կանխարգելումը պետք է լինի միջոց, այլ ոչ նպատակ, ինչպես փորձում է իրականացնել գործող վարչախումբը, դա պետք է լինի միջոց՝ հանրության կյանքն ավելի բարելավվելու, արդարության մակարդակը բարձրացնելու, օրենքի գերակայություն հաստատելու համար, բայց սեփական դիլետանտիզմը քողարկելու համար իշխանությունները դա բացառապես նպատակ են դրել, ընդ որում, մի կողմից՝ իբր պայքարում են կոռուպցիայի դեմ, մյուս կողմից՝ իրենք են զբաղվում կոռուպցիայով։ Ուստի և զարմանալի չէ, որ օրեցօր հանրության մեջ արմատավորվում է այն կարծիքը, որ այս իշխանությունները երկար չեն կարող պաշտոնավարել, և մնում է ամենակարևոր հարցը, թե ո՞վ կկարողանա առաջնորդել ժողովրդին դեպի զարգացման բարձր մակարդակ։

Հայկ Առաքելյան

Իրանի նախագահի լիազորությունները 2 ամսով կփոխանցվեն Ռաիսիի առաջին տեղակալին Հրապարակվել է Իրանում կործանված ուղղաթիռի ուղևորների նախնական ցուցակը․ նոր լուսանկարներ Զորակցում եմ Իրանի կառավարությանը և ժողովրդին. Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձնակազմի զոհվելու կապակցությամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Իրանի նախագահը, ԱԳ նախարարը և ուղղաթիռի մյուս բոլոր ուղևորները զոհվել են Թեհրանում չեն բացառում, որ տեղի ունեցածը Բաքվի միջոցով գործող Իսրայելի ձեռքի գործն է․ Աբբաս ՋումաԹուրքիան Իրան է ուղարկել ավելի քան 30 լեռնագնացից բաղկացած որոնողափրկարարական թիմՀրազդանի կիրճում՝ Սուրբ Սարգիս եկեղեցու մոտակայքում, հրդեհ է բռնկվելԻՀՊԿ հրամանատարը գնացել է Ռաիսիի ուղղաթիռի կործանման վայրԱյսօր տեղի ունեցավ 88 սուպերմարկետների ցանցի 6֊րդ մասնաճյուղի բացումը ք. Երևան, Նոր Նորք Ջուղայի 2 հասցեումՀուսով եմ՝ որքան հնարավոր է շուտ լավ լուր կստանամ պարոն Ռաիսիից․ ԷրդողանԽոյ, Աղեղնավոր և Առյուծ. ինչո՞ւ մայիսի վերջը ձեզ երջանկություն և հաջողություն կբերիՄի շարք հասցեներում մինչև երկար ժամանակ գազ չի լինիՌուսաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերել անհետացած ուղղաթիռի որոնման և միջադեպի պատճառների հետաքննության համար. ԶախարովաՀնդկաստանը աղոթում է Ռաիսիի բարօրության համար. վարչապետ ՄոդիՆշված հասցեներում լույս չի լինելուԲախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներԻրանը հայտնել է, որ կապ է հաստատվել նախագահի ուղղաթիռի երկու ուղեւորների հետ․ IRNAՈւր էր գնում Իրանի նախագահը․ վերջին նորություններն է հայտնել նրան ուղեկցած լրագրողըԲաքվում քննարկում են Երևանի խանությունը. իրենց աչքով լրիվ շարքից դուրս եկած պետություն է Հայաստանը. ՍրբազանՑնցված ենք Իրանից եկող լուրերով. Հայաստանը պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն. ԱԳՆ«Մանչեսթեր Սիթին» հաղթեց եւ պաշտպանեց տիտղոսը, «Արսենալը» երկրորդն է Իրանի նախագահը նախատեսում էր կիրակի այցելել Հայաստան․ ՏԱՍՍԱլիևի մասնակցությամբ «Neoldu Pashinyan» երգի տեսանյութը կեղծ էր, ես ընդունում եմ, բայց այդ երգը չկա՞. ՍրբազանԻնչն է եղել Հրազդանի կրակոցների պատճառը. դեպքից առաջ ինչ են արել իրավապահներըԿա վարկած, որ Իրանի նախագահը ողջ չի մնացել2 մարդատար ավտոբուս է բախվել Բաքվում. վեց մարդ վիրավորվել էԻրանի նախագահի և արտգործնախարարի կյանքը վտանգված է․ ReutersԳազայում իսրայելական հարվածներից զոհերի թիվը մոտենում է 35,5 հազարինՓրկարարները պարզել են Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի ճշգրիտ վայրըՀայաստանի կիոկուշին կարատեի հավաքականը կմասնակցի Եվրոպայի 7-րդ առաջնությանըՌայիսիի ուղղաթիռի որոնողա-փրկարարական աշխատանքներում օդային աշխատանքները դադարեցվել են մառախուղի պատճառով․ Իրանի ԱԻՆԻրանի նախագահի հետ կապ հաստատել հնարավոր չէ․ կադրեր` ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայրից (տեսանյութ)Մեկնարկել է Գյումրու միջազգային թատերական փառատոնըՓաշինյանը զարմացած է` Ադրբեջանը հայկական եկեղեցին թողել է մեր տարածքում, սա նվաստացում է. Օսկանյան (տեսանյութ)Նոր մանրամասներ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարից«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոցԸնկեր ջան, քո գյուղն էլ ա հանձնելու. Շուշան Պետրոսյանը՝ ոստիկանապետին (տեսանյութ)Առաջիկա օրերին՝ անձրև ու ամպրոպ․ ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանաԻրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը Ադրբեջանում ավիավթարի է ենթարկվել․ IRIBԳազավորված կոտլետներ. ինչպե՞ս պատրաստել փափուկ և հյութալի կոտլետներԼարված իրավիճակ՝ Թալինի հիվանդանոցի ծննդատանը. 29-ամյա կինը, ով 3 երեխաների մայր է, մահացել էՈրոշ հասցեներում ջուր չի լինիՁեր համածառայակիցներից մինչև օրս չգտնված անհետ կորածներ կան. Ռոբերտ ՀայրապետյանՄանրամասներ. Արշակ Կարապետյանի կուսակցությունը չեն գրանցում Նյու Յորքում կայանատեղին կդառնա հսկա արևային էլեկտրակայան, այն կարտադրի 12 ՄՎտ էներգիա Վրաստանի նախագահը վետո է դրել օտարերկրյա գործակալների մասին օրենքի վրա Երևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի Հնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերին Գազ չի լինելու