Երևան, 15.Մարտ.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Իսկ ո՞ւր մնաց այդ ամենը.... «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այսօր՝ նոյեմբերի 23-ին, նախատեսված է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ավանդական հեռուստամարաթոնը: Ըստ պաշտոնական հաղորդագրության, հանգանակված միջոցներն ուղղվելու են սահմանամերձ համայնքների զարգացմանը և Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայրենակիցներին աջակցելուն: Հատկանշական հանգամանք. արդեն 5 տարի և ավելի է, ինչ Հայաստանում իշխանության է մի գործիչ, իր գլխավորած թիմով, որոնք նախկինում, տարիներ շարունակ, հատկապես հեռուստամարաթոններին ընդառաջ, իրենց հասանելի բոլոր քարոզչամիջոցներով կոկորդ էին պատռում՝ կոչեր ուղղելով բոլոր հայերին, որ հանկարծ ու հանկարծ «Հայաստան» հիմնադրամի շրջանակներում ոչ մի լումա, ոչ մի ցենտ, ոչ մի դոլար չտան, չնվիրեն, չհանգանակեն: Դա այժմ իշխանության ղեկին գտնվող թիմի ընդհանրական մոտեցումն էր, երբ նրանք, այսպես ասենք, «ընդդիմություն էին աշխատում»: Բայց միայն դա չէ: Արդեն լինելով իշխանություն՝ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը քիչ ջանքեր չգործադրեցին, որպեսզի անվանարկեն «Հայաստան» հիմնադրամը:

Բավական է հիշել թեկուզ հիմնադրամի նախկին գործադիր տնօրենի հետապնդման պատմությունը, որի շուրջ միտումնավոր մեծ աղմուկ բարձրացվեց: Բայց նույնիսկ այդ քարոզարշավի ազդեցությունը խամրում է այն իրողության առաջ, երբ 2020-ին՝ 44-օրյա պատերազմի ընթացքում, համայն հայությունը մոտ 100 միլիոն դոլար հանգանակեց (հիմնադրամի մասշտաբով, իրոք, աննախադեպ գումար), բայց որը Փաշինյանի կառավարությունը գրչի ճարպիկ շարժումով, հո՛պ, վերցրեց և տնօրինեց իր հայեցողությամբ: Համարվում է, որ այդ 100 միլիոն դոլարը կառավարությունն ի պահ էր վերցրել, այսպես ասենք՝ պարտքով, ուստի ենթադրելի էր, որ այն պետք է վերադարձվի «Հայաստան» հիմնադրամին: Բայց ի՞նչ եղավ այդ 100 միլիոն դոլարը, ո՞ր մասն է վերադարձվել «Հայաստան» հիմնադրամին, ի՞նչ է արվել: Գիտե՞ք: Իսկ չգիտենք, որովհետև այդքան աղմուկ սիրող իշխանությունը դրա մասին լռում է:

Այդքանից հետո դժվար է կարծել, թե աշխարհասփյուռ հայությունը պատրաստ է խոշոր գումարներ հանգանակել «Հայաստան» հիմնադրամին, մանավանդ այժմյան տոտալ անվստահության պայմաններում: Բայց, ինչպես էլ չլինի, հանուն վերը նշված ծրագրերի, գուցե մոտ 10 միլիոն դոլարի չափ գումար հավաքվի: Մեր հայրենակիցները, անկախ նրանից, թե ով է իշխանության, միշտ պետության ու Հայրենիքի կողքին են: Եկեք հպանցիկ դիտարկենք թվերն ու փաստերը, օրինակ՝ վերջին մի 19-20 տարվա տիրույթում: Եվ այսպես. 2004-ին հանգանակվել է մոտ 11 միլիոն դոլար, որի մեծ մասն ուղղվել է Արցախում «Հյուսիս-հարավ մայրուղու» կառուցմանը (160 կմ): Իսկ 2005-ին հանգանակվել է 7,77 միլիոն ԱՄՆ դոլար, որն ուղղվել է պատերազմից առավել մեծ չափով տուժած ԼՂՀ Մարտակերտի շրջանի տարածքային զարգացմանը: Շարունակե՞նք: Իսկ ինչո՞ւ՝ ոչ: Եվ նշենք, որ 2006 թվականին հանգանակվել է մոտ 13,7 մլն դոլար, որի մեծ մասն ուղղվել է Արցախի վերածնունդ ծրագրի երկրորդ փուլի` Հադրութի շրջանի վերականգնմանը:

Հաջորդ՝ 2007 թվականին «Մեկ ազգ , մեկ ապագա» խորագրով հանգանակվել է 15,2 մլն ԱՄՆ դոլար, որի մեծ մասն ուղղվել է Տավուշի մարզի և Արցախի Մարտունու շրջանի համայնքների ենթակառուցվածքների զարգացման ծրագրերին՝ դպրոցների, խմելու ջրի համակարգերի կառուցում, ագրարային զարգացման ծրագրեր ֆերմերների համար և այլն: 2008-ին հանգանակվել է ռեկորդային՝ մոտ 35 միլիոն ԱՄՆ դոլարի նվիրատվություն՝ Հայաստանի ու Արցախի գյուղերում ենթակառուցվածքների վերականգնմանը: Հիմա ավելի ցավոտ. 2009-ի հեռուստամարաթոնը «Մեր Շուշին» խորագրով էր (հանկարծ Փաշինյանը չիմանա): Փաշինյանի ասած՝ «դժբախտ ու դժգույն», մեզ ոչ պիտանի Շուշիի համար եղել է 15,8 միլիոն ԱՄՆ դոլարի նվիրատվություն, գումարներն ուղղվել են Շուշիում սոցիալական ու տնտեսական ենթակառուցվածքների՝ ջրագծերի, դպրոցների, ճանապարհների, բնակելի շենքերի տանիքների վերանորոգմանը: Շարունակե՞նք: 2010 թվական՝ 12,3 միլիոն դոլար՝ Արցախի ջրամատակարարման ոլորտի բարելավմանն ու Հայաստանի գյուղական համայնքների ենթակառուցվածքների զարգացմանը:

2011-ին՝ 12,2 միլիոն դոլար՝ Արցախի ջրամատակարարման ոլորտի բարելավմանն ու Հայաստանի գյուղական համայնքների ենթակառուցվածքների զարգացմանը, 2012-ին՝ 21,4 միլիոն դոլար՝ Արցախի գյուղական շրջաններում համայնքային կենտրոնների կառուցմանն ու սիրիահայության հրատապ խնդիրների լուծմանը, 2013-ին՝ 22,6 միլիոն դոլար՝ Հայաստանում եւ Արցախում մի շարք ծրագրերի իրագործմանը, գլխավորապես՝ ռազմավարական ծրագիր ճանաչված շուրջ 116 կմ երկարությամբ Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի կառուցմանը, 2014 ին՝ 12,3 միլիոն դոլար՝ նույն նպատակով: 2015 թվական՝ 10,3 միլիոն դոլար՝ Արցախում 5 եւ ավելի երեխա ունեցող ընտանիքներին տներով ապահովելուն, 2016 թ.՝ 15,4 միլիոն դոլար՝ Արցախի տուժած բնակավայրերի վերականգնմանը, խաղաղ բնակչության անվտանգությանն ուղղված միջոցառումներին, ինչպես նաեւ Արցախի բազմազավակ ընտանիքների համար առանձնատների կառուցմանը, 2017 թ.՝ 12,5 միլիոն դոլար՝ Արցախի տարածքում խորքային հորերի հորատում ու նոր ոռոգման ցանցի կառուցում, Արցախում արևային էներգետիկ կայանների տեղակայում...

Այսինքն, հիմնադրամի ծրագրերի ու համայն հայության աջակցության մղման կիզակետում մշտապես առաջին հերթին Արցախն է եղել: Արցա՛խը: Տասնյակ ու տասնյակ միլիոններ ենք ամբողջ ազգով ներդրել՝ ճանապարհների, ջրագծերի, տների, գյուղերի, դպրոցների, հիվանդանոցների, ամբուլատորիաների, ոռոգման գծերի ու հազարումի այլևայլ անհրաժեշտ բաների վրա: Եվ ո՞ւր է հիմա այդ ամենը: Այն էլ ասենք, որ առանձին բարերարներ հիմնադրամի ծրագրերի շրջանակներում խոշոր նախագծերի պատասխանատվություն էին ստանձնում ու, երբեմն նույնիսկ խոստացածից ավելի ծախսեր կատարելով, իրականացնում էին դրանք:

Ո՞ւր է հիմա այդ ամենը: Ո՞վ է մեր ճանապարհները, տները, լուսավորված փողոցները, դպրոցները, մանկապարտեզները հանձնել թշնամուն, դեռ մի բան էլ հայտարարում, թե այդ ամենը միշտ էլ թշնամունն է եղել, թե դա «ադրբեջանական տարածք» է: Այսինքն, ի՞նչ, միլիոնավոր հայեր, միլիոնատերեր ու չմիլիոնատերեր, բոլորը անխտիր այդքան անգետ ու անտեղյա՞կ էին, չգիտեի՞ն, որ՝ «դե, Ղարաբաղը մի 20-30 տարի առաջ տված էր», ու տասնյակ, հարյուր միլիոնավոր դոլարներ էին նվիրաբերում, հանուն... ոչնչի: Ի դեպ, թեթևակի դիտարկենք նաև Փաշինյանի աղետային իշխանավարման շրջանում հանգանակված գումարներն, ըստ տարիների՝ վերոհիշյալ 100 միլիոն դոլարը դրա մեջ չներառելով, քանի որ դա, ինչպես ասվեց՝ առանձին պատմություն է: 2018 թ.՝ 11 մլն 109 հազար դոլար, 2019թ.՝ 10,2 մլն դոլար, 2021 թ.՝ 12,3 միլիոն դոլար և 2022 թ.՝ մոտ 11 միլիոն դոլար: Հնարավոր է՝ այս տարի էլ մի այդքան հավաքվի: Այս անգամ արդեն բռնի տեղահանված արցախցիների համար: Ոչ Արցախում...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Թիվ 189 ավագ դպրցում աշակերտների վիճաբանությունը կանխել է տնօրենը. դասասենյակում հայտնաբերել են 2 դանակ 90 տարվա ընթացքում ձմռան միջին ջերմաստիճանը Հայաստանում բարձրացել է 1․7°C-ով, իսկ տեղումները նվազել են 7 մմ-ով կամ 6,3%-ով Պատմության մեջ առաջին անգամ լուսանկարվել է արեգակի խավարում՝ դիտված լուսնի մակերևույթից Թրամփը հրամայել է լուծարել «Ամերիկայի ձայնին», «Ազատությանը» ֆինանսավորող մայր կառույցը՝ ԱՄՆ Գլոբալ մեդիա գործակալությունը Ո՞ր եղանակով եք պատրաստվում իրականացնել իշխանափոխություն՝ հրաժարականի պահանջ, թե Իմպիչմենտ․ Նարեկ Մալյանը՝ Բագրատ ՍրբազանինԱռեղծվածային ու ողբերգական դեպք՝ Երևանում․ «Արմենիա» բժշկական կենտրոնի ծննդատուն է տեղափոխվել 40 օրական տղայի մարմին Լաթաքիայում պայթյունի հետևանքով կան զոհեր և վիրավորներ Միջազգային դատական հայցերից փոխադարձաբար հրաժարվելով՝ Ադրբեջանը մեկ հիմնական նպատակ է հետապնդում․ Վարդան Օսկանյան Հրդեհ՝ Էջմիածնում․ այրվել են անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը «Դու նայում ես 38 տարեկան կնոջդ, ու տեսնում, որ նրա աչքերի մեջ նույն փայլը չէ, ինչ երիտասարդ աղջիկների». Արամ Մելիքյանը՝ տարիքային կրիզիսի մասին Ռուսական բանակը ևս 2 բնակավայր է ազատագրել Սուջայի մերձակայքում. ՌԴ ՊՆ Ով է կառուցում Փաշինյանի այցելած Արարատի մետալուրգիական գործարանը Արագածոտնի մարզում ոտքի շրջանում ստացած հրազենային վնասվածքով «Աշտարակ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 13-ամյա տղա Telegram-ի համահիմնադիր Պավել Դուրովը լքել է Ֆրանսիան և մեկնել Դուբայ Հունգարիան ԵՄ-ին 12 պահանջ է ներկայացրել, այդ թվում՝ Ուկրաինայի և Սորոսի հարցով Հայաստանը միշտ կգնահատի Ձեր աջակցությունը. Փաշինյանը հաջողություն է մաղթել Կանադայի նախկին վարչապետին Ադրբեջանը բողոք է ուղարկել Եվրախորհրդարան հայ գերիների մասին բանաձևի պատճառով 32-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 4-ամյա տղայի․ վերջինս հոսպիտալացվել է Կոմբինատը նախատեսում է կառուցել ամբողջովին նոր պոչատար խողովակաշար և մասնակի շրջանառու ջրամատակարարման համակարգ. Արման Վարդանյան«Opel»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի, որն էլ հետո տեղափոխվել է հիվանդանոց․ Shamshyan Իտալիան չի մասնակցի Ուկրաինայում հնարավոր ռազմական առաքելությանը Երկրները շարունակում են ողջունել Հայաստանին և Ադրբեջանին Թուրքիան պարզ ասում է՝ նախ Ադրբեջանի հետ ձեր հարցերը լուծեք․ Ավետիք ՉալաբյանՏրանսպորտի գինը կդառնա՞ 100 դրամ (տեսանյութ) Այսօր Գյումրիում հանդիսավոր բացեցինք «ՀայաՔվե»-ի մեր գրասենյակը․ Ավետիք ՉալաբյանԵրևանի բուսաբանական այգում հատվել են մոտ 30 հատ կենսունակ կաղնու ծառ. ահազանգ (լուսանկարներ) Թուրք փորձագետը գնահատել է Ուկրաինայում հրադադարի հնարավորությունը 32-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 4-ամյա տղայի․ վերջինս հոսպիտալացվել է Ալիևը հաստատել է Ադրբեջանի միացումը «Իսլամական ութնյակին» 40-ամյա Ռոնալդուն 928-րդ գոլն է խփել կարիերայում 20-րդ դարի հանրահայտ ծաղրածուն․ Լեոնիդ Ենգիբարյանի ծննդյան օրն է Ինչ է Թրամփը խոստացել անել մարտի 17-ին Գազանջատում՝ մարտի 19-ին Այս իշխանությունը չի կարողանում աշխատել ԵՄ-ի հետ․ Արմեն Մանվելյան«Խաղաղության պայմանագիրը» մեզ համար «Պրահա 2» է․ Բագրատ Սրբազան Ամերիկյան սադրա՞նք, թե՞ ապտակ ՀՀ իշխանություններին Սպասվում են տեղումներ, որոշ հատվածներում՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով Մեծաթիվ uպանվածներ կան․ ՌԴ-ն ազատագրել է Կուրսկի Զաոլեշենկա և Ռուբանշչինա բնակավայրերը ԱՆ-ի պարզաբանումը դեղատներից հետ կանչված դեղերի վերաբերյալ Ինչպե՞ս «տղայի գլուխը» դարձավ կնոջ սանրվածք. «Փաստ»Անշարժ գույքի շուկային ցնցումներ են սպասվում Հարված արևմտամետներին. Փաշինյանը հավատարմության նոր երդումներ է տալիս Պուտինին Գյումրիում հարցումների պատկերը խուճապի է մատնել իշխանություններին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 ՄԱՐՏԻ). Արտոնագրվել է առաջին շարժասանդուղքը, բացվել է առաջին դոնորական արյան բանկը. «Փաստ»Ալիևը հաստատել է Ադրբեջանի միացումը «Իսլամական ութնյակին» Տեղի ունեցավ «ՀայաՔվե» միավորման խորհրդի նիստը«Հայաքվեն» Գյումրիի ու Փարաքարի ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն կիրականացնի Վթարային ջրանջատում Երևանում Նոր ցիկլոն է ներթափանցում Հայաստան. ինչ է ասում Գագիկ Սուրենյանը Նախ՝ Նիկոլին պետք է հեռացնել. Ադրբեջանի էլ ի՞նչ պահանջներ է նա պատրաստ կատարել. «Փաստ»