Երևան, 20.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ինչո՞ւ է Բաքուն խուսափում բանակցային միջնորդներից․ «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հաշվի առնելով Ադրբեջանի էներգետիկ ռեսուրսների մատակարարումը և Իրանի հետ հարևանությունը՝ Արևմուտքը սովորաբար փորձել է փաղաքշել ու զերծ մնալ բռնապետական կառավարման համակարգ ունեցող այդ երկրի դեմ կոշտ գործողություններից, քանի որ մարդու իրավունքները և ժողովրդավարության հիմնական նորմերը Ադրբեջանի համար ոչինչ չեն նշանակում։ Այս թողտվությունը հնարավորություն է տվել Ալիևին վարվել այնպես, ինչպես ինքն է ցանկանում, ու անգամ ագրեսիա ձեռնարկել Հայաստանի ու Արցախի դեմ։ Բայց եկել է մի պահ, երբ Արևմուտքի ու Ադրբեջանի հարաբերություններում սև կատու է անցել։

Բրյուսելն ու Վաշինգտոնը կոշտացրել են իրենց դիրքորոշումը Ադրբեջանի նկատմամբ։ Իսկ դա պայմանավորված է այն հանգամանքով, որ Ադրբեջանը կոնկրետ հրաժարվում է արևմտյան հարթակներում բանակցելուց։ Նախ՝ Ալիևը հրաժարվեց մեկնել Գրանադա, որտեղ քառակողմ բանակցություններ պետք է ընթանային, իսկ հետո հրաժարվեց նաև ԵՄ-ի միջնորդությամբ Բրյուսելում նախատեսվող հանդիպումից։ Իսկ վերջերս էլ Բաքուն հրաժարվեց Վաշինգտոնում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից։ Այսպիսով Ալիևը կոնկրետ տորպեդահարում է արևմտյան միջնորդական ջանքերը այն դեպքում, երբ նախկինում հոժարակամ մասնակցում էր Բրյուսելում անցկացվող հանդիպումներին։ Բայց հարց է ծագում, թե ինչո՞վ է պայմանավորված Ադրբեջանի այսպիսի դիրքորոշումը, չէ՞ որ ամբողջությամբ ստացել է այն, ինչ ցանկանում էր, օկուպացրել է Արցախի տարածքն ամբողջությամբ՝ իրականացնելով հայերի էթնիկ զտում, ու այդ բոլորն էլ իրեն ներվել է։

Խնդիրն այն է, որ Ադրբեջանի ախորժակը շատ է բացվել, և եթե իրենք արևմտյան մայրաքաղաքներից մեկում հանդիպեն, ապա հաշտության պայմանագիր կնքելու համար Ադրբեջանը պետք է ճանաչի ՀՀ տարածքային ամբողջականությունը՝ կոնկրետ սահմաններով։ Բայց Բաքվին պետք է, որ լարվածությունը պահպանվի սահմաններին, որպեսզի իրենք հնարավորություն ստանան նոր ռազմական ագրեսիա ձեռնարկել Հայաստանի դեմ և բացել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը»։ Միջնորդների առկայությամբ բանակցությունների դեպքում Բաքուն կաշկանդվելու է իր առավելապաշտական պահանջներն առաջ քաշելու հարցում։ Իսկ եթե բանակցությունները տեղի ունենան անմիջականորեն Հայաստանի հետ, ապա ադրբեջանական կողմը հնարավորություն կունենա գործ ունենալ միայն Հայաստանի պարտված իշխանությունների հետ ու ճնշում գործադրելու միջոցով իր պահանջները պարտադրել։

Պարզ է, որ Արևմուտքը, միջնորդի կարգավիճակով ներգրավվելով բանակցային գործընթացին, նպատակ ունի հաշտության պայմանագրի կնքման միջոցով իրեն ձեռնտու դրույթներ ներառել ու ամրապնդել իր դիրքերը Հարավային Կովկասում։ Օրինակ՝ արդեն իսկ առաջարկներ կան, որ Արցախում ռուս խաղաղապահներին կարող են փոխարինել արևմտյան երկրների խաղաղապահները։ Արևմուտքի պլանների մեջ է մտնում տարածաշրջանում որոշակի բալանսի ապահովումը, որպեսզի իրենք կարողանան ազդել տեղի ունեցող գործընթացների վրա։ Պատահական չէ, որ Ադրբեջանում բողոքում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության աշխատանքներից այն համատեքստում, թե միջնորդները Հայաստանին էին աջակցում, Արցախի կարգավիճակի հարց էին բարձրացնում և այլն։ Այս իրողությունը ցույց է տալիս, թե նախկինում Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո ընթացող բանակցություններն ինչ ուղղությամբ էին ընթանում։

Դրանով ի չիք են դառնում այն պնդումները, թե իբր նախկինում Արցախն արդեն հանձնված էր, և բանակցությունները հանձնելու շուրջ են եղել։ Միաժամանակ, Արևմուտքին հակակշռելու համար Ադրբեջանը թեքվում է դեպի Ռուսաստան՝ խորացնելով համագործակցությունն այդ երկրի հետ։ Բայց Բաքուն դեմ է նաև Ռուսաստանի միջնորդությանը՝ պատկերացնելով, որ եթե հաշտության պայմանագիրը կնքվի Մոսկվայի գործուն ջանքերի արդյունքում, ապա ռուսական կողմը ևս ցանկանալու է որոշակի բալանս ունենալ տարածաշրջանում։ Եթե Բաքուն կողմ լիներ Ռուսաստանի միջնորդությանը, ի չիք չէր դարձնի Մոսկվայի ջանքերի արդյունքում կնքված նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը։

Ադրբեջանը կողմ է միայն Թուրքիայի ազդեցության ամրապնդմանը մեր տարածաշրջանում, քանի որ հենց Թուրքիան է Ադրբեջանի հաղթանակների գլխավոր շահառուն։ Իսկ Թուրքիային ընդհանրապես ձեռնտու չէ Արևմուտքի հաստատումը Հայաստանում, ապա նաև Ադրբեջանում, քանի որ դրանով Արևմուտքը կարող է խոչընդոտել Անկարային կյանքի կոչել իր պանթուրքական ծրագրերն ու բացել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը»։ Դրա համար էլ Անկարայից հայտարարություններ են հնչում, որտեղ մեղադրանքներ են ներկայացվում Արևմուտքին։ Ճիշտ է, Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, բայց իր ինքնուրույն խաղն է առաջ տանում։ Դրա համար էլ Էրդողանը Հայաստանին խորհուրդ է տալիս իր անվտանգությունը հարևանների հետ համագործակցության մեջ փնտրել, այլ ոչ թե ապահովություն փնտրել հազարավոր կիլոմետրեր հեռու։

Այլ կերպ ասած՝ համաձայնել թուրքական ազդեցության տակ ընկնելու հետ։ Այսպիսով, Թուրքիան ցանկանում է դառնալ ոչ միայն միջնորդ, այլև տարածաշրջանային հարցերի հիմնական մրցավար։ Քանի Ռուսաստանի դիրքերը թուլացած են տարածաշրջանում, Անկարան շտապում է օգտվել այդ հանգամանքից։ Իսկ ներկա պայմաններում ռուսների համար ավելի հեշտ է գործ ունենալ Թուրքիայի, քան հավաքական Արևմուտքի հետ, որը մեծ ճնշումներ է բանեցնում Ռուսաստանի նկատմամբ։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Էբրահիմ Ռաիսիի կենսագրությունը Աբովյանում մարզադաշտի հարևանությամբ հայտնաբերվել է տղամարդու այրված դի Ինչպես են տեղափոխում կnրծանված իրանական ուղղաթիռի ուղևորների մար մինները, որոնք ուղարկվել են Թավրիզ (տեսանյութ) Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ ավտոշարասյունը Երևանից շարժվել է ԿիրանցԳլխատվեց Իրանը. փորձագետներ ուղղաթիռի կործանումը ահաբեկչություն են որակել «Ֆասթ Շիֆթ»-ը քննարկում է կազմակերպել ֆինանսական գրագիտության թեմայովԱրդարադատության նախարարությունն ի դեմս գործող վարչախմբի փորձում է խափանել «Համահայկական ճակատ» կուսակցության գրանցումը Կիսելով վիշտը՝ մաղթում ենք ուժ այս մռայլ ժամանակներում․ Արարատ Միրզոյանը ցավակցել է Իրանում նախագահական ուղղաթիռի կnրծանման կապակցությամբ Իրանի նախագահի վերջին կադրերը՝ ուղղաթիռի՝ կործանումից մեկ ժամ առաջ (տեսանյութ) Տարադրամի փոխարժեքները մայիսի 20-ին Ռուսաստանը 2 ինքնաթիռ և 50 փրկարար է ուղարկում Իրան ՀՀ ԱԽ քարտուղարն աշխատանքային այցով կմեկնի Կատար Թեհրանի ֆոնդային բորսան դադարեցրել է աշխատանքը Իրանի նախագահի լիազորությունները 2 ամսով կփոխանցվեն Ռաիսիի առաջին տեղակալին Հրապարակվել է Իրանում կործանված ուղղաթիռի ուղևորների նախնական ցուցակը․ նոր լուսանկարներ Զորակցում եմ Իրանի կառավարությանը և ժողովրդին. Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձնակազմի զոհվելու կապակցությամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Իրանի նախագահը, ԱԳ նախարարը և ուղղաթիռի մյուս բոլոր ուղևորները զոհվել են Թեհրանում չեն բացառում, որ տեղի ունեցածը Բաքվի միջոցով գործող Իսրայելի ձեռքի գործն է․ Աբբաս ՋումաԹուրքիան Իրան է ուղարկել ավելի քան 30 լեռնագնացից բաղկացած որոնողափրկարարական թիմՀրազդանի կիրճում՝ Սուրբ Սարգիս եկեղեցու մոտակայքում, հրդեհ է բռնկվելԻՀՊԿ հրամանատարը գնացել է Ռաիսիի ուղղաթիռի կործանման վայրԱյսօր տեղի ունեցավ 88 սուպերմարկետների ցանցի 6֊րդ մասնաճյուղի բացումը ք. Երևան, Նոր Նորք Ջուղայի 2 հասցեումՀուսով եմ՝ որքան հնարավոր է շուտ լավ լուր կստանամ պարոն Ռաիսիից․ ԷրդողանԽոյ, Աղեղնավոր և Առյուծ. ինչո՞ւ մայիսի վերջը ձեզ երջանկություն և հաջողություն կբերիՄի շարք հասցեներում մինչև երկար ժամանակ գազ չի լինիՌուսաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերել անհետացած ուղղաթիռի որոնման և միջադեպի պատճառների հետաքննության համար. ԶախարովաՀնդկաստանը աղոթում է Ռաիսիի բարօրության համար. վարչապետ ՄոդիՆշված հասցեներում լույս չի լինելուԲախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներԻրանը հայտնել է, որ կապ է հաստատվել նախագահի ուղղաթիռի երկու ուղեւորների հետ․ IRNAՈւր էր գնում Իրանի նախագահը․ վերջին նորություններն է հայտնել նրան ուղեկցած լրագրողըԲաքվում քննարկում են Երևանի խանությունը. իրենց աչքով լրիվ շարքից դուրս եկած պետություն է Հայաստանը. ՍրբազանՑնցված ենք Իրանից եկող լուրերով. Հայաստանը պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն. ԱԳՆ«Մանչեսթեր Սիթին» հաղթեց եւ պաշտպանեց տիտղոսը, «Արսենալը» երկրորդն է Իրանի նախագահը նախատեսում էր կիրակի այցելել Հայաստան․ ՏԱՍՍԱլիևի մասնակցությամբ «Neoldu Pashinyan» երգի տեսանյութը կեղծ էր, ես ընդունում եմ, բայց այդ երգը չկա՞. ՍրբազանԻնչն է եղել Հրազդանի կրակոցների պատճառը. դեպքից առաջ ինչ են արել իրավապահներըԿա վարկած, որ Իրանի նախագահը ողջ չի մնացել2 մարդատար ավտոբուս է բախվել Բաքվում. վեց մարդ վիրավորվել էԻրանի նախագահի և արտգործնախարարի կյանքը վտանգված է․ ReutersԳազայում իսրայելական հարվածներից զոհերի թիվը մոտենում է 35,5 հազարինՓրկարարները պարզել են Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի ճշգրիտ վայրըՀայաստանի կիոկուշին կարատեի հավաքականը կմասնակցի Եվրոպայի 7-րդ առաջնությանըՌայիսիի ուղղաթիռի որոնողա-փրկարարական աշխատանքներում օդային աշխատանքները դադարեցվել են մառախուղի պատճառով․ Իրանի ԱԻՆԻրանի նախագահի հետ կապ հաստատել հնարավոր չէ․ կադրեր` ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայրից (տեսանյութ)Մեկնարկել է Գյումրու միջազգային թատերական փառատոնըՓաշինյանը զարմացած է` Ադրբեջանը հայկական եկեղեցին թողել է մեր տարածքում, սա նվաստացում է. Օսկանյան (տեսանյութ)Նոր մանրամասներ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարից«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց